Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանակը աշխատավորների աջակցությամբ Ու․ ազատագրեց նրանցից։ 1920–ի նոյեմբ․ 4-ին Համառուսաստանյան ԿԳԿ և ԺԿԽ դեկրետ հրապարակեցին Վոտյան (1932-ին վերանվանվեց Ուդմուրտական՝ ուդմուրտ ժողովրդի ինքնանվանմամբ) ինքնավար մարզ ստեղծելու մասին։ Ռուս և ՍՍՀՄ մյուս ժողովուրդների օգնությամբ ուդմուրտ ժողովուրդը հաղթահարեց 1920-ական թթ․ երաշտի ու սովի հետևանքները։ 1934-ի դեկտ․ 28-ին Ուդմ․ ԻՄ վերակազմվեց Ուդմ․ ԻՍՍՀ–ի։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին (1929–40) ուդմուրտները համախմբվեցին սոցիալիստ, ազգի մեջ։ Ու․ դարձավ ինդուստրիալ–ագրարային հանրապետություն։ Արդյունաբերության համախառն արտադրանքը 1940-ին՝ 1913-ի համեմատությամբ աճեց 21 անգամ։ Գյուղում հաղթանակեց կոլտնտեսային կարգը։ Կուլտուրական հեղափոխության հաջող իրականացման շնորհիվ 1940-ին հիմնականում վերացավ անգրագիտությունը, զարգացավ գրականությունը, ստեղծվեցին բուհեր և գիտ․ հիմնարկներ։ 1937-ին ընդունվեց Ուդմ․ ԻՍՍՀ սահմանադրությունը։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ու–ի աշխատավորները զենք և զինամթերք էին արտադրում սովետական բանակի համար, Ու–ից ավելի քան 60 հզ․ մարդ արժանացավ կառավարական պարգևների, մոտ 100-ը՝ Սովետական Միության հերոսի կոչման։

Ետպատերազմյան տարիներին հանրապետության տնտեսությունն ու մշակույթը հետագա զարգացում ապրեցին։ Կառուցվեց ավելի քան 30 արդ․ ձեռնարկություն։ 1970-ին ավարտվեց բնակավայրերի էլեկտրիֆիկացումը։ Զգալիորեն բարձրացավ ժողովրդի նյութական ու կուլտուրական մակարդակը։ Ու–ից 52 մարդ արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։
ԻՍՍՀ պարգևատրվել է Լենինի (1958), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։
Ժողովրդական տնտեսությունը։ Ուդմ․ ԻՍՍՀ ունի զարգացած արդյունաբերություն և բազմաճյուղ գյուղատնտեսություն։
Ա ր դ յ ու ն ա բ ե ր ու թ յ ա ն առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակումը, սև մետալուրգիան, անտառային, փայտամշակման, թաղանթանյութի–թղթի, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Էներգետիկան հենվում է բերովի վառելիքի և մասամբ տեղական տորֆի վրա։ Էլեկտրաէներգիա ստանում է Վոտկինսկի հէկից (Պերմի մարզ) և տեղական ջէկերից։ Սև մետալուրգիան կենտրոնացած է Ուստինովում․ օգտագործում են բերովի չուգունը և մետաղի ջարդոնը։ Արտադրում է պողպատ, գլանվածք։ Զարգացած է մարդատար ավտոմոբիլների և ավտոֆուրգոնների, մոտոցիկլետների, առանցքակալների, թուղթ արտադրող մեքենաների, նավթարդյունահանման, քիմ․, էլեկտրակենցաղային, անտառանյութի մթերման սարքավորումների, շինարարական և ճանապարհային մեքենաների ռեդուկտորների, մետաղահատ հաստոցների, ռադիոընդունիչների, մարզական և որսորդական հրացանների արտադրությունը։ Անտառային արդյունաբերությունը աշխատում է տեղական և մասամբ բերովի հումքի բազայի վրա։ Ստեղծված է կահույքի, տնաշինական, ապակու արդյունաբերություն, դաշնամուրի արտադրություն։ Թեթև արդյունաբերության ձեռնարկություններից են կաշվի կոմբինատը, կոշիկի, տրիկոտաժի, մանածագործական և կարի ֆաբրիկաները, սննդինը՝ մսեղենի, ալրաղացային, հրուշակեղենի, յուղի–պանրի և կաթնեղենի արտադրության ձեռնարկությունները։ Սարապուլում կա գարեջրի գործարան։

Ա ր դ․ ա պ ր ա ն ք ն ե ր ի ա ռ ա ն ձ ի ն տ ե ս ա կ ն ե ր ի ա ր տ ա դ ր ու թ յ ու ն ը

Արտադրանքը 1940 1960 1975 1984
Մոտոցիկլետներ, հզ․ հատ 2,4 161 268 380
Ավտոմոբիլներ, հզ․ հատ - - - 133*
Մետաղահատ հաստոցներ, հատ 1400 2800 4300 3000
Արտահանված գործափայտեղեն, մլն մ3 1,6 4,0 3,3 2,576
Սղոցանյութեր, հզ․ մ3 329 1273 1021 777,9
Կաշվի կոշիկ, մլն զույգ 1,0 3,5 5,5 3,988
Միս (վերամշակված) հզ․ տ 4,5 21,0 47,8 41,3
  • 1983

Գ յ ու ղ ա տ ն տ ե ս ու թ յ ա ն զարգացած ճյուղերից են կաթնամսատու անասնապահությունը, հացահատիկային կուլտուրաների մշակությունը, վուշագործությունը։ Գյուղատնտ․ հողահանդակները զբաղեցնում են տարածքի կեսը։ Վարելահողերը 1422,8 հզ․ հա են (1983)։ Մշակում են տարեկան, վարսակ, ցորեն, հնդկացորեն, գարի, ընդավորներ (գլխավորապես սիսեռ), երկարաթել վուշ, կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ (682,9 հզ․, 1985), խոզաբուծությամբ (443,9 հզ․) և թռչնաբուծությամբ։
Տ ր ա ն ս պ ո ր տ ը։ Ուդմ․ ԻՍՍՀ ունի հաղորդակցության ուղիների զարգացած ցանց։ Երկաթուղիների երկարությունը 852 կմ է (1983), որին բաժին է ընկնում բեռնափոխադրումների մեծ մասը։ Հանրապետության սահմաններում Կամա գետով նավարկելի ճանապարհը կազմում է 190 կմ։ Կարևոր նավահանգիստներն են Սարապուլը, Կամբարկան։ Կոշտ ծածկով ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը 2,9 հզ․ կմ է։ Անց է կացված Մինիբաևո (Թաթարական ԻՄՄՀ) –Ուստինով գազամուղը։ Հանրապետության տարածքով անցնում է Սիբիր–Կենտրոն գազամուղը։ Օդային գծերը ունեն ճյուղավորված ցանց։
Առողջապահությունը։ 1984-ին Ուդմ․ ԻՍՍՀ 209 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 6 հզ․ բժիշկ։ Հանրապետության տարածքում է Վարզի–Յատչի բալնեոցեխաբուժական առողջարանը։ Կա 19 առողջարան, 10 հանգստյան տուն և պանսիոնատ, տուրբազա, 3 տուրիստական ակումբ։
Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները։ 1983–84 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 843 հանրակրթական դպրոց (246 հզ․ աշակերտ), 35 պրոֆտեխնիկական և 28 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 5 բուհ՝ Ուդմուրտիայի համալսարանը, բժշկական, գյուղատնտեսական, մեխանիկական (Ուստինով) և մանկավարժական (Գլազով) ինստ–ները։
1983-ին գործել է 680 մասսայական գրադարան, հանրապետական հայրենագիտական (Ուստինովում և Սարապուլում) թանգարանները, Պ․ Չայկովսկու տուն–թանգարանը (Վոտկինսկում), պիոներների և դպրոցականների 35 տուն, պատանի բնախույզների 2 կայան, 992 ակումբային հիմնարկ, 1099 կինոսարքավորում։
Գ ի տ ա կ ա ն հ ի մ ն ա ր կ ն ե ր ը։ Ու–ի բոլոր գիտ․ հիմնարկները ստեղծվել են սովետական իշխանության տարիներին։ Ուդմ․ ԻՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գործում են պատմության, տնտեսագիտության, լեզվի և գրականության (հիմն. է 1931-ին) և այլ ԳՀԻ–ներ, Ուդմ․ պետ․ գյուղատնտ․ փորձակայանը (1933)։ Գիտ․ հետազոտություններում առաջատար դեր են կատարում բուհերը։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ 1983-ին հրատարակվել է 100 անուն գիրք և գրքույկ՝ 2 մլն 52 հզ․ ընդհանուր տպաքանակով։ Հանրապետական թերթերն են՝ «Սովետսկոյ Ուդմուրտիյա» («Սովետական Ուդմուրտիա», 1918-ից), «Դաս լու!» («Եղի′ր պատրաստ», 1930-ից), «Ուդմուրտսկայա պրավդա» («Удмуртская правда», 1917-ից), «Կոմսոմոլեց Ուդմուրտիի» («Комсомолец Удмуртии», 1921-ից)։ Լույս է տեսնում 13 հանդես։ Ռադիոհաղորդումները տրվում են ուդմ․ և ռուս․։ Տեղական ծրագիրը 2,5-ժամյա է, հաղորդվում է նաև Համամիութենական ռադիոյի ծրագիրը (16 ժամ)։ Հանրապետությունն ընդունում է հեռուստատեսային 2 խառը ծրագիր։ Հեռուստակենտրոնը Ուստինովում է։
Գրականությունը։ Ուդմ․ գրկ․ ծնունդ է առել XIX դ․։ Նույն դարի վերջին են