Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երաժշտ՝․ Գավրիլովի «Աննոկ» (1944), Վ․ Սադովնիկովի «Հարսանիք» (1946) և դրամատիկ․՝ Զագրեբինի «Գարնանային անձրև» (1961) և այլ ներկայացումներ։ 1952-ին ուդմ․ բեմում առաջին անգամ ստեղծվել է Վ․ Ի․ Լենինի կերպարը (Ի․ Պոպովի «Ընտանիք»)։ 1958-ին թատրոնը վերակազմավորվել է երաժշտադրամատիկականի, իսկ 1974-ից դրամատիկ թատերախումբը կրկին գործել է որպես ինքնուրույն կոլեկտիվ։ Թատրոնը համալրվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստ–ի (1951, 1961) և Մոսկվայի Շչուկինի անվ․ թատեր․ ուսումնարանի (1973) շրջանավարտներով։

Գրկ․ Природа Удмуртии, Ижевск, 1972; Г е н и н г В․ Ф․, Археологические памятники Удмуртии, Ижевск, 1958; Очерки истории Удмуртской АССР, т․ 1–2, Ижевск, 1958–62; Очерки истории Удмуртской организации КПСС, Ижевск, 1968; Вопросы истории Удмуртии, в․ 1–2, Ижевск, 1974; Ш и р о б о к о в С․ И․, Удмуртская АССР․ Экономико-географический очерк, [2 изд․], Ижевск, 1969; Очерки истории удмуртской советской литературы, Ижевск, 1957; Удмурт․ литература, Ижевск, 1966; Г р е х о в о д о в Н․ М․, К о р е п а н о в Г․ А., Ю ш к о в а В․ И․, Музыкальная культура Удмуртской АССР, в кн․։ Музыкальная культура автономных республик РСФСР, М․, 1957; Т р а в и н а И․ К․, Удмуртские народные песни, Ижевск, 1964; История советского драматического театра, т․ 1, 3, 4-6, М․, 1966-71․

ՈՒԴՄՈՒՐՏԵՐԵՆ, տես Ուգրա–ֆիննական լեզուներ:

ՈՒԴՄՈՒՐՏՆԵՐ (ինքնանվանումը՝ ու դ մ ու ր տ), ազգ ՍՍՀՄ–ում։ XIV–XVI դդ․ ռուս. գրավոր հուշարձաններում հիշատակվում են «արեր», «արյաններ», «օտյակներ» անվանումներով։ Ռուսաստանում նրանց անվանել են վոտյակներ (մինչև 1932)։ Ու–ի հիմնական մասը (մոտ 70%) բնակվում են Ուդմուրտ․ ԻՍՍՀ–ում։ Փոքրաթիվ խմբերով բնակվում են նաև Բաշկիր․, Թաթար․, Մարիական ԻՍՍՀ–ներում, Պերմի, Սվերդլովսկի և Կիրովի մարզերում։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 714 հզ․ (1979)։ Խոսում են ուդմուրտերեն (տես Ուգրա–ֆիննական ւեզուներ)՝․ Հավատացյալներն ուղղափառներ են։ 1236-ից Ու․ ընկել են մոնղոլ–թաթար․ լծի տակ։ Մինչև XVI դ․ կեսը Հս․ Ու․ մտել են Վյատկայի (մարզ Վյատկա գետի վերին և միջին հոսանքների շրջանում), իսկ Հվ․ Ու․՝ Կազանի խանության կազմի մեջ։ Կազանի խանության անկումից (1552) հետո Ու․ լիովին մտել են Ռուս. պետության կազմի մեջ (1558), սկսվել է Ու–ի՝ որպես միասնական ժողովրդի կազմավորումը։ Հնուց Ու․ զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ և որսորդությամբ։ Սոցիալիստ. շինարարության ընթացքում Ու․ ձևավորվեցին որպես սոցիալիստ. ազգ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Ուդմուրտական ԻՍՍՀ հոդվածում։

Գրկ․ Народы Европейской части СССР, т․ 2, М․, 1964 (лит․ с․ 848–49)․

ՈՒԴՈՒՄՅԱՆ Կամո Բաբիի (25․12․1927, քտա Բերդ, ՀՍՍՀ Շամշադինի շրջան), սովետական կուսակցական, պետ․ աշխատող, դիվանագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1975)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակ–ը և ՄՄԿԿ ԿԿ–ին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1952–ից ՀԼԿԵՄ Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարն էր, 1957-ից՝ ՀՍՍՀ ԳԱ–ին կից կոորդինացիոն խորհրդի գիտ․ քարտուղարը, 1959-ից՝ ՀԿԿ Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղարը, 1962-ից՝ Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ–ի պրոռեկտորը, 1964-ից՝ ռեկտորը։ 1967–72-ին Ու․ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրն էր, 1972–75-ին՝ արտաքին գործերի մինիստրը։ 1975–79-ին՝ ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի թագավորությունում, 1979-ից՝ Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում։ 1965–76-ին եղել է ՀԿԿ ԿԿ–ի անդամ։ ՀՍՍՀ VI–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

ՈՒԵԲՍՏԵՐ, Վ ե բ ս տ ե ր (Webster) Ջոն [1580–1625 (1634)], անգլ․ դրամատուրգ։ Կրթությամբ իրավաբան։ «Գլոբուս» թատրոնում փոխարինել է Ու․ Շեքսպիրին և իրեն համարել նրա գրական ժառանգորդը։ Սակայն Ու–ի դրամատուրգիան («Սպիտակ սատանան», 1609–13, բեմ․ 1612, «Դքսուհի Ամալֆի», 1612–14, բեմ․ 1623, ողբերգություններ) նահանջ էր շեքսպիրյան հումանիզմից և մի տեսակ վերադարձ դեպի նախաշեքսպիրյան «սարսափի ողբերգությունը», «որոտի և արյան ողբերգությունը»։ Ստեղծել է կատակերգություններ Տ․ Դեկկերի և այլ դրամատուրգների հեղինակակցությամբ։ Հ․ Բախչինյան

ՈՒԵԴԴԵԼԻ ԾՈՎ (Weddell Sea), ծայրամասային ծով Անտարկտիդայի ափերի մոտ, Անտարկտիկական թերակղզու և Նոքսի երկրի միջև։ Հվ․ ափերը ներկայացնում են Ռոննե և Ֆիլխների շելֆային սառցադաշտերի ծայրերը։ Մակերեսը 2910 հզ․ կմ2 է, առավելագույն խորությունը՝ մինչև 6820 մ: Ծովի մեծ մասն ամբողջ տարին ծածկված է լողացող սառույցներով։ Կան սառցասարեր։ Ու․ ծ–ի ափերին են անգլ․ Հալլի Բեյ և արգենտինական 4 անտարկտիկական կայանները։ Հայտնաբերել է Զ․ Ուեդդելի (Weddell, 1787–1834) անգլ․ արշավախումբը, 1823-ին։

ՈՒԵԼՍ (Wells) Հերբերտ Ջորջ (21․9․1866, Բրոմլի –13․8․1946, Լոնդոն), անգլիացի գրող։ Ավարտել է Լոնդոնի համալսարանը (1888)։ Կրթությամբ կենսաբան։ 1942-ից՝ կենսաբանության դ–ր։ 1893-ին հրատարակել է կենսաբանության և ֆիզիոգրաֆիայի դասագրքեր, 1930-ին՝ «Կյանքի գիտությունը» (հ․ 1–3, Զ․ Հաքսլիի հեղինակակցությամբ) հանրամատչելի գիրքը։ «ժամանակի մեքենան» (1895) վեպով սկզբնավորել է XX դ․ գիտ․ ֆանտաստիկան։ 1900-ից Ու․ հանդես է եկել կանխորոշող և ուտոպիական երկերով («Կանխատեսում», 1901, տրակտատ)։ Ու–ի գաղափարախոսության հիմքը լուսավորությունն է։ Սակայն «Ուիլյամ Կլիսոլդի աշխարհը» (1926) վեպ–տրակտատում և «Լեգալ դավադրություն» (1928) տրակտատում նա իր տեսությունները խստորեն հակադրել է մարքսիզմին։ 1903–09-ին դարձել է «Ֆաբիական ընկերության» անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) Ու․ եղել է պատերազմական պրոպագանդայի գործուն մասնակից («Պատերազմ, որը վերջ կտա պատերազմներին», 1914)։ Նոր կրոնի՝ որպես մարդկության վերադաստիարակության միջոցի պրոպագանդմանն են նվիրված «Պատմության ակնարկ» (1920), «Պատմության համառոտ ակնարկ» (1922) և պատմությանն ու մանկավարժությանը վերաբերող այլ աշխատություններ։ 1923-ին հրատարակել է «Մարդիկ որպես աստվածներ» լուսավորական վեպ–ուտոպիան։ «Նախօրեին» (1927) վեպով Ու․ հակաֆաշիստ․ ակտիվ դիրք է գրավել։ Նրա երգիծական արտակարգ վարպետությունն է դրսևորված 1920–30-ական թթ․ գրած վեպերում։ Ու․ երեք անգամ այցելել է Ռուսաստան (1914, 1920 և 1934)։ Վ․ Ի․ Լենինի հետ նրա հանդիպումը (1920 թ․ հոկտ․ 6) լայնորեն հայտնի է դարձել «Ռուսաստանը մշուշի մեջ» (1920, հայ․ հրտ․ 1960) գրքի շնորհիվ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն ՍՍՀՄ–ի։
Ու․ քննադատական ռեալիզմի շատ խոշոր վարպետ է, նշանակալի ավանդ ունի համընդհանուր գրական պրոցեսում։

Երկ․ The Works․ Atlantic Edition, v․ 1–28, L․, 1924–27; Собр․ соч․,т․ 1 –15, М․, 1964;․ Կույրերի երկիրը, Մ․, 1923։ Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում, Ե․, 1959։ Անտառի գանձը, Ե․, 1962։
Գրկ․ Кагарлицкий Ю․, Герберт Уэллс, М․, 1963․

ՈՒԵԼՍ, Ու ե լ լ ե u (Welles) Օրսոն (1915–1985), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, գրող։ 1931-ից աշխատել է Դուբլինում, որպես թատրոնի դերասան։ ԱՄՆ–ում խաղացել է Կ․ Կոռնելի հյուրախաղային թատերախմբում (1933–34), 1934-ից՝ Նյու Յորքում։ Ժող․ նեգրական թատրոնում հաջողությամբ բեմադրելով Շեքսպիրի «Մակբեթ»-ը (1936)՝ դարձել է ֆեդերալ թատրոնների (Նյու Ցորք) ղեկավար, ուր խաղացել է իր լավագույն դերերը և իրականացրել լավագույն ներկայացումները՝ Մառլոյի «Դոկտոր Ֆաուստը», Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» (երկուսն էլ՝ 1937) ևն։ Ապա ղեկավարել է սեփական «Մերկուրի» թատերախումբը։ 1939-ից աշխատել է Հոլիվուդում։ Առաջին ֆիլմը՝ «Քաղաքացի Քեյնը» (սցենարը Ու․ և Ջ․ Մանկիևիչ, գլխ․ դերում՝ Ու․, 1941), դարձել է ոչ միայն ամեր․, այլև համաշխարհային կինոարվեստի երևույթներից։ Ու–ի լավագույն ֆիլմերից են՝ «Օթելլո» (ըստ Շեքսպիրի, 1952), «Դատավարություն» (ըստ Կաֆկայի, 1962), «Կեսգիշերային զանգեր» (ըստ Շեքսպիրի պիեսների, 1966, Ֆալստաֆի դերում՝ Ու․)։ Նկարահանվել է նաև Կ․ Ռիդի «Երրորդ մարդը» (1949), Զ․ Հյուստոնի «Մոբի Դիկ» (1956), Մ․ Բոնդարչուկի «Վաթեռլոո» (1970) և այլ ֆիլմերում։

ՈՒԵԼՍ (Wales), թերակղզի Մեծ Բրիտանիայի արմ–ում։ Ողողվում է Բրիստոլի ծոցի, Իռլանդական ծովի, Քարդիգան