Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մենտը հավասար է առանձին մասնիկնե– րի մոմենտների գումարին։ Մասնիկի Ու․ մ–ի փոփոխությունը որոշվում է նրա վրա ազդող ուժի մոմենտով։ Եթե տարա– ծությունն իզոտրոպ է, այսինքն՝ բոլոր ուղղությունները համարժեք են, ապա շարժման քանակի մոմենտը պահպանվում է։ Իսկ երբ գոյություն ունի առանցքային սիմետրիա, պահպանվում է մոմենտի բաղադրիչն այդ առանցքի ուղղությամբ։ Քվանտային մեխանիկայում մուծվում է Ու․ մ–ի L=fr p] օպերատորը։ Նրա բա– ղադրիչները կոմուտատիվ չեն միմյանց հետ, այսինքն՝ միաժամանակ որոշակի արժեք չեն կարող ունենալ, բայց Լ2-ու հետ կոմուտատիվ են։ Այդ պատճառով հնարավոր են վիճակներ, որոնցում որո– շակի են Լ2-ն և նրա բաղադրիչներից մեկը։ Այդ վիճակների Yim (0, փ) ալի– քային ֆունկցիաները կոչվում են գնդա– յին ֆունկցիաներ և որոշվում են L2Yim= = h2l(l+l)Yim և LzYim = hmYim առըն– չություններով։ Ուղեծրային քվանտային թիվն ընդունում է 1 = 0, 1, 2․․․ արժեք– ներ, իսկ մագնիսական քվանտային թիվը՝ m=0,±l, ±2,․․․, ztl արժեքներ։ Այսպի– սով, քվանտային մեխանիկայում Ու․ մ․ քվանտացված է։ Ռ․ Ավագյան

ՈՒՂԵԾՐԵՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, տիեզերական տարածության մեջ երկնա– յին մարմինների շարժման հետագծերը։ Ըստ աշխարհի երկրակենտրոն համակար– գի պատկերացումների Արեգակի և Լուս– նի ուղեծրերի մանրամասն հաշվարկներ են կատարել հույն աստղագետներ Հի– պարքոսը և Պտղոմեոսը։ Սակայն Ու․ ե․ մ․ ճշգրիտ հաշվարկումը հնարավոր դարձավ միայն աշխարհի Արևակենտրոն համա– կարգի ուսմունքի ստեղծումից հետո։ XVII դ․ սկզբին Ի․ Կեպլերը ձևակերպեց մոլորակների շարժման օրենքները (տես Կեէկնեոհ օոենքնեո)։ Դրանց հիման վրա Ի․ Նյուտոնը դիտարկեց մի հակադարձ խնդիր՝ այդ շարժումները կառավարող ուժի բնույթը պարզելու նպատակով, որի արդյունքը եղավ տիեզերական ձգողու– թյան օրենքի հայտնադործումը։ Սկսած XVIII դ․ կեսերից այդ օրենքը դարձավ Ու․ ե․ մ․ ուսումնասիրության հիմնական միջոցը։ Ձգողության ուժից բացի երկնա– յին մարմինների շարժման վրա ազդում են մի շարք այլ գործոններ (մակընթացա– յին շփում, միջավայրի դիմադրություն, լույսի ճնշում են), սակայն մոլորակների, գիսավորների և մոլորակների արբանյակ– ների, ինչպես նաև Արեգակի ու աստղերի շարժման դեպքում վճռական նշանակու– թյուն ունի տիեզերական ձգողության ուժը։ Ու․ ե․ մ․ ուսումնասիրությունը հանգեց– վում է մեխանիկայի դիֆերենցիալ հա– վասարումների լուծմանը (տես Երկնային մեխանիկա)։ Ուղեծրերի հաշվարկման պարզագույն դեպքում դիտարկում են երկու մարմինների փոխադարձ շարժում– ները (օրինակ, մոլորակի շարժումը Արե– գակի նկատմամբ, տիեզերանավի շարժու– մը Երկրի նկատմամբ), ըստ որում մար– մինների չափերն արհամարհվում են դը– րանց հեռավորությունների համեմատու– թյամբ (մարմինները համարվում են նյու– թական կետեր)։ Համապատասխան խըն– դիրը կոչվում է երկու մարմնի խնդիր, իսկ հաշվարկված ուղեծրերը՝ չխոտորված կամ կեպլերյան։ Երկու մարմնի խնդրում ուղեծրերը լրիվ բնութագրվում են ուղե– ծրի վեց տարրով, ծագող հանգույցի եր– կայնությամբ (Q), խավարածրի հարթու– թյան նկատմամբ ուղեծրի թեքությամբ (i), ուղեծրերը նկարագրող կոնական հատույ– թի մեծ կիսառանցքով և էքսցենտրիսիտե– տով (համապատասխանաբար a և e), ուղեծրի ծագող հանգույցից տվյալ հա– տույթի կիզակետին ամենամոտ գտնվող (կիզակետամերձ) կետի անկյունային հե– ռավորությամբ (со), կիզակետամերձ կե– տով լուսատուի անցման պահով (Т)։ e^O-ի դեպքում ուղեծիրը շրջանաձև է, 0<e<l-fi դեպքում՝ էլիպսաձև, 6=1-ի դեպքում՝ պարաբոլ, ol-ի դեպքում՝ հիպերբոլ։ Եթե դիտարկվում է երկուսից ավելի մարմինների խնդիր կամ այդ մար– միններից գոնե մեկը չի կարող նյութա– կան կետ համարվել, ապա ուղեծրերը ստացվում են չափազանց բարդ ձևի։ Այդպիսի ուղեծրերը կոչվում են խոտոր– ված ուղեծրեր (տես Երկնային մարմիննե– րի խոտորումներ)։ Դրանց հաշվարկման համար կիրառում են այսպես կոչված շոշափող ուղեծրերի մեթոդ։ Վերջինիս համաձայն շարժումը նկարագրվում է մի ուղեծրով, որի տարրերը կախված են ժամանակից, և յուրաքանչյուր պահին հա– մապատասխանում է կեպլերյան որևէ ուղեծիր։ Երկնային մարմինների ուղեծրերի որո– շումը տեսական աստղագիտության կա– րևորագույն խնդիրներից մեկն է։ Նոր հայտնագործված մարմնի ուղեծիրը որոշ– վում է մի քանի փուլով, մեկ դիտումով որոշվում է նրա դիրքը երկնքում, այսինքն՝ երկու կոորդինատ երկնոլորտում։ Ցու– րաքանչյուր այդպիսի դիտում թույլ է տա– լիս գրել երկու հավասարում փնտրվող վեց անեարո տարրերի համար։ Այդ հա– վասարումների լուծման համար անհրա– ժեշտ է կատարել առնվազն երեք (մաս– նավոր դեպքում՝ չորս) դիտում։ Դիտում– ների օգնությամբ կատարվում է ուղեծրի տարրերի նախնական հաշվարկ, իսկ հե– տագա դիտումները թույլ են տալիս աս– տիճանաբար ճշգրտել դրանք։ Գործնական կարևոր նշանակություն ունի արհեստական տիեզերական ապա– րատների (ՏԱ) շարժման ուղեծրերի հաշվարկը, որը աստղադինամիկայի ուսումնասիրության առարկան է։ Տար– բերում են ՏԱ–ի թռիչքային, ա ր– բանյակային և վայրէջքա– յին ուղեծրեր, որոնք միևնույն բարդ ուղեծրի տարբեր փուլերն են։ Դրանք ընտրվում և հաշվարկվում են նախապես, իսկ թռիչքի ընթացքում ճշգրտվում են։ Մանրամասն մշակված են Երկրի արհես– տական արբանյակների (ԵԱԱ) ուղեծրե– րի հաշվարկման եղանակները։ ԵԱԱ–ի ուղեծրերի վրա զգալիորեն ազդում են մթնոլորտի դիմադրությունն ու Երկրի սեղմվածությունը։ Մթնոլորտի դիմադրու– թյունը հանգեցնում է ուղեծրի չափերի և պտտման պարբերության աստիճանական փոքրացմանը, իսկ Երկրի սեղմվածու– թյունը առաջ է բերում ԵԱԱ–ի ուղեծրերի հարթության պտույտ Երկրի առանցքի շուրջը, ինչպես նաև ուղեծրի պտույտ հենց իր հարթության մեջ։ Հ․ Հարություն յան

ՈՒՂԵԿԱԼ, 1․ զորքերի պահպանության մարմին երթի (գլխամասային, թևային, թիկունքային, արշավային Ու–ներ) և դա– դարի (պահակային և առանձին պահա– կային Ու–ներ) ժամանակ։ Կոչված է կան– խելու հակառակորդի հանկարծակի հար– ձակումը, թույլ չտալու հետախույզների ներթափանցումը, ապահովելու, պահպա– նելու զորքերի ծավալման և մարտի մեջ մտնելու ձեռնտու պայմաններ։ 2․ Պետ․ սահմանի որոշակի տեղամաս պահպանող սահմանապահ զորքերի հաստիքային զինվոր․ ստորաբաժանում։ 3․ XVI – XIX դդ․ քաղաքի մուտքի ու ելքի պահ– պանվող այն տեղը, որտեղ ստուգել են փաստաթղթերը և գանձել մաքս։

ՈՒՂԵՂԱԲՈՐԲԵՐ, էնցեֆալիտներ (< հուն․ ё7КвфаХо£ – գլխուղեղ), մար– դու և կենդանիների գլխուղեղի բորբոքա– յին հիվանդությունների խումբ, հարուցիչ– ները վիրուսներն են, բակտերիաները, նախակենդանիները և ախտածին այլ միկ– րոօրգանիզմներ։ Տարբերում են առաջ– նային և երկրորդային Ու․։ Առաջնա– յին Ու․ զարգանում են գլխուղեղում նյարդալուծիչ (նեյրոտրոպ) վիրուսների թափանցումից (համաճարակային ուղե– ղաբորբ, տզային Ու․, մոծակային Ու․, ինչպես նաև հերպեսի ու գոտևորող որ– քինի վիրուսներից առաջացած Ու․)։ Առաջնային Ու–ին բնորոշ են բնական օջախայնությունը և սեզոնայնությունը։ Հարուցիչի աղբյուր են կրծողները, թըռ– չունները, փոխանցողները՝ մոծակները, տզերը։ Հարուցիչները գլխուղեղ են թա– փանցում արյան միջոցով, հազվադեպ՝ նյարդաթելերով։ Երկրորդային Ու․ ընդհանուր կամ տեղային վարակիչ հիվանդություն– ների (ռևմատիզմ, գրիպ, կարմրուկ, կար– մըրախտ, ջրծաղիկ, կատաղություն ևն) հետևանք են։ Բորբոքային պրոցեսը կա– րող է տեղակայվել նյարդային համա– կարգի տարբեր բաժիններում, գորշ կամ սպիտակ նյութերում ․ (գլխուղեղային նյարդեր, ենթակեղևային հանգույցներ, ցողուն), երբեմն ընդգրկել ողնուղեղը, ուղեղապատյանները և ծայրամասային նյարդերը։ Ու–ի մեծամասնության ընթաց– քը սուր է։ Հիմնական ախտանշաններն են․ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հաճախ գիտակցության կորուստ, ջղաձգություն– ներ ևն, նյարդային երևույթներ (կիսա– լուծանք, զգացողության, գլխուղեղային նյարդերի ֆունկցիաների խանգարում– ներ են)։ Անբարենպաստ ընթացք ունեն կարծրախտային Ու․ (առաջանում են ման– կական և պատանեկան տարիքում, բնո– րոշվում են հիշողության, ինտելեկտի խանգարումներով, էպիլեպսանման նո– պաներով ևն) և թարախային ու մեռու– կային Ու․։ Տզային Ու–ի դեպքում վարա– կումից 10–12 օր անց առաջանում են մկանաթուլություն և մաշկի որոշ հատ– վածների թմրածություն, մարմնի ջերմաս– տիճանի բարձրացում։ Բնորոշ են նաև