Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայտնի է Ու–ի շուրջ 20 հզ․ (ՍՍՀՄ–ում՝ ավելի քան 700, ՀՍՍՀ–ում՝ 170) տեսակ։ Տարածված են ամենուրեք, հատկապես արևադարձային շրջաններում։ Ու–ի մե– ծամասնությունը (մորեխներ, ծղրիդների մի մասը) բուսակեր է, կան գիշատիչ– ներ և ամենակերներ։ Ձվադրում են միայնակ կամ խմբերով, հողում, հազ– վադնպ՝ բույսերի ընձյուղներում և տերև– ներում։ Զարգանում են ոչ լրիվ կերպա– րանափոխությամբ։ ՍՍՀՄ–ում հանդիպող Ու․ հիմնականում տալիս են տարեկան մեկ սերունդ։ Ձմեռում են սովորաբար ձվերը, որոշ տեսակների թրթուրները կամ հասուն միջատները։ Զարգացումն ավարտվում է 1–2 ամսվա ընթացքում, 4–8 անգամ մաշկափոխվելուց հետո։ Ապրում են բույսերի վրա և հողում։ Բրա– ծո Ու․ հայտնի են քարածխային դարա– շրջանից։ Որոշ Ու․, հատկապես մորեխ– ները (հվ–ում նաև ծղրիդներն ու ճռիկնե– րը), զանգվածային զարգացման տարի– ներին զգալի վնաս են հասցնում գյուղա– տնտեսությանը։ Ու–ի դեմ պայքարում են քիմ․ միջոցներով և խամ ու խոպան հո– ղերի յուրացմամբ։ Պատկերազարդումը տես 320 –321-րդ էջերի միջև՝ ներդիրում։

ՈՒՂՂԱԹԻՌ, ուղղաձիգ վերսլացք–վայրէջ– քով՝ օդից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ‘ուղ– ղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող պտուտակները։ Ու–ի հնացած անվանումն է հելիկոպ– տ և ր։ Ու․ կատարում է ուղղաձիգ վեր– սլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Թռիչքի ընթացքում շարժիչի հարկադրա– կան անջատման դեպքում Ու․ կարող է ճախրավայրէջք կատարել՝ օգտագործե– լով կրող պտուտակների ինքնապտույտդ (ավտոռուոացիան); Թիակների շուրջը հոսքի խախտումը կանխելու և թռիչքի արագությունը մեծացնելու համար որոշ Ու–ներին ավելացնում են մի փոքր թև։ Նկ․ 2․ ա․ «Րոինգ* ֆիրմայի (ԱՄՆ) երկայ– նական սխեմայի երկպաուաակ ռազմատրանս– պորտային «Չինուկ* ուղղաթիռը, բ․ Մի–6 տրանսպորտային ուղղաթիռը, գ․ Մի–10 ուղ– ղաթիռ–կռունկը հատուկ հենահարթակի վրա գտնվող ավտոբուսով Ըստ սկզբունքային սխեմաների Ու–ները լինում են միապտուտակ, երկպտուտակ և բազմապտուտակ։ Դրանցից առավել տա– րածված են պոչային պտուտակով միա– պտուտակ (առանց թևի և թևով), երկ– պտուտակ համառանցք (նկ․ 1) և երկայ– նական սխեմայով Ու–ները։ Ցանկացած սխեմայի Ու․ բաղկացած է ճախրասավառ– նակից (ֆյուզեւաժ, շասսի, կառավարման օրգաններ, էլեկտրա–, ռադիո– և նավար– կության սարքավորում են), պտուտակա– յին կրող համա– կարգից (կրող պտուտակներ)-, շարժիչային (ու– ժային) տեղակա– յանքից, փոխհա– ղորդակից։ Մե– խանիկական հա– ղորդակով Ու–նե– ՐԸ * բացի այդ, ունեն նաև պոչա– յին պտուտակ և վերջինիս կառա– վարման համա– կարգ։ Ու․ կարող է զարգացնել 350–370 կմ/Ժ UI- րագություն։ Բեռ– նունակությունը 40 տ է, թռիչքի հեռավորությու– նը՝ 2000 կմ։ Նկ․ 1․ Կա–18 երկպտուտակ համառանցք ուղղաթիռի հարմարադասման սխեմա․ 1․ կրող պտուտակների թիակներ, 2․ ֆյուզելաժի ցոուկամաս, 3․ սարքատախտակ, 4․ ուղեկառավարման ոտնակներ, 5․ օդային ճընշ– ման ընդունիչ, 6․ առջևի շասսի, 7․ ոտնդիր, 8․բազկաթոռներ, 9․ բեն– զինի առջեի բաք, 10․ գլխավոր շասսի, 11․ բենզինի ետևի բաք, 12․ ռադիոսարքավորում, 13․ պոչային հեծան, 14․ պոչային հենարան, 15․ ուղղաձիգ պոչաթևեր, 16․ կայունարար, 17․ շարժիչ, 18․ կրող պտու– տակների սյունակ, 19․ շարժիչի և կրող պտուտակների կառավարման լծակ, 20․ երկայնական–լայնական կառավարման բռնակ Ռուսաստանում Ու–ի կառուցման առա– ջին փորձը կատարել է Ի․ Միկորսկին։ 1908–11-ին նա կառուցել է երկու Ու․, որոնք, սակայն, չէին թռչում։ 1912-ին Բ․ Ցուրևը կառուցել է միապտուտակ սխե– մայով հելիկոպտերի մոդելը իսկական չափերով, որը ցուցադրվել է Մոսկվայում Օդանավագնացության երկրորդ միջազ– գային, ցուցահանդեսում և արժանացել ոսկե մեդալի։ 1930-ին նա կառուցել է առաջին փորձարարական Ու․, որով և հիմք է դրվել հայրենական ուղղաթիռա– շինության զարգացմանը։ Ու–ների սերիա– կան արտադրությունը ՄՄՀՄ–ում սկսվել է 1951-ին՝ Մի–1 եռատեղ Ու–ի թողարկու– մով։ Ուղղաթիռաշինությունը առավել մեծ զարգացում է ստացել ՄՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Ու–ները լայնորեն կիրառվում են ՄԱՀՄ ժող․ տըն– տեսության մեջ՝ գյուղատնտեսության, տրանսպորտային և ուղևորների փոխա– դրումների համար, երկրաբանահետա– խուզական աշխատանքների ժամանակ, շինարարության մեջ (ուղղաթիռ–կռունկ), սան․ և փրկարարական աշխատանքների համար, ռազմ, գործում և այլուր։ Ու–ները մտնում են բոլոր խոշոր պե– տությունների զինված ուժերի կազմի մեջ և կիրառվում ըստ դրանց նշանակման (նկ․ 2)։ Ու․ օգտագործում են նաև ականա– զերծման, տրալների և նավերի բուքսիր– ման, ծովում և ցամաքում փրկիչ գործո– ղություններ կատարելու, հրամանատա– րության կապն ապահովելու համար, որ– պես օդային հրամանատարական կետեր են։ Տես նաև Ավիացիա։ Գրկ․ Братухин И․ П․, Проектиро– вание и конструкции вертолетов, М․, 1955; Юрьев Б․ Н․, Аэродинамический расчет вертолетов, М․, 1956; Изаксон А․ М․, Советское вертолетостроение, М․, 1964; Вер– толеты, т․ 1–2, М․, 1966–67․

ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, գրական ւեզվում պատմականորեն մշակված և ամրապընդ– ված բանավոր խոսքի նորմաների ընդհան– րությունը, որով ապահովվում է ազգային լեզվում գործածվող բառաձևերի միաս– նական արտասանությունը։ Ու․ նախ և առաջ բառերի ճիշտ արտասանությունն է՝ նրանցում առկա հնչույթների ու բառա– յին շեշտի ընդունելի հնչյունական ձևա– վորումը։ Այն նպաստում է լեզվական հա– ղորդակցման ճշտությանն ու արագությա– նը։ Ու–յան նորմաներից կատարված շե– ղումները դժվարացնում են հաղորդակ– ցումը, փոխըմբռնումը։ Ու․ խոսքի մշա– կույթի բաղկացուցիչ մասն է։ Հասարակության մեջ բանավոր խոսքի դերի մեծացման հետ միաժամանակ ընդ– լայնվում են Ու–յանը ներկայացվող պա– հանջները՝ կապված հրապարակախոսու– թյան, թատրոնի, կինոյի, հեռուստատեսու– թյան նվաճումների հետ։ Գրական լեզվի զարգացման ընթացքում նրա արտաքին ու ներքին գործոններով պայմանավոր– ված տարբերակային ձևերի գոյությունը անխուսափելի իրողություն է (մա նավանդ և մանավա նդ, գո ւցե և գուցե՝)։ Ու–յան դժվարությունների թվին պետք է դասել գրական լեզվի հին և նոր կանոնական համարվող ձևերի հակադրությունը (երի– տասարտ և երիտասարդ, հաչողակ և հա– ջողակ, նրփանցք և նրբանցք)։