ՈՒՂՂՈՐԴ ԳԻԾ, աես Գծային մակերևույթ։
ՈՒՂՂՈՐԴ ԿՈՍԻՆՈՒՍՆԵՐ / ուղղի, կոորդինատների ուղղանկյուն համակար– գում Օ*, Oy, Oz առանցքների դրական ուղղությունների հեա / ուղղի (կամ նրա վրա գտնվող վեկտորի) կազմած а, Р, у անկյունների կոսինուսները։ Ու․ կ․ կապ– ված են cos2a+cos2P+cos2y=/ առնչու– թյամբ։
ՈՒՂՂՈՐԴԻՉ ԱՇՒԱՏԱՆՔՆԵՐ, կարգա– վորման աշխատանքներ, գե– տահովիտների լանջերին և գետահունե– րում կատարվող հիդրոտեխնիկական աշ– խատանքներ, որոնց նպատակն է կարգա– վորել գետահոսքերի ազդեցությունը, ապահովել նորմալ պայմաններ նավա– գնացության և լաստառաքման համար, ափերը և կառույցները պաշտպանել տե– ղային ողողաքանդումից կամ ջրաբերու– կային նստվածքներից (տես Կարգավոր– ման կառույցներ)։ Գետերի վրա կատար– վող Ու․ ա–ի համախումբը ներառնում է․ գետահովիտների լանջերի ամրացումը, միջագետակների փակումը և գետագա– լարների ուղղումը։ Հուների ողողամա– շումը կարգավորելու համար հաջողու– թյամբ կիրառվում են սովետական գիտ– նականներ Մ․ Վ․ Պոտապովի և Ա․ Ի․ Լո– սիեսկու առաջարկած մեթոդները։ Ըստ Պոտապովի մեթոդի ափերի քայքայումը, հատակի և կառույցների ողողումը, ինչ– պես նաև ջրառու կառույցներում ու ոռոգ– ման ջրանցքի ուղեգծում ջրաբերուկային նստվածքների առաջացումը կանխվում են հոսքի հիդրավլիկական կառուցվածքի կարգավորումով, այսինքն՝ հոսքում ար– հեստական լայնակի շրջանառության ըս– տեղծմամբ, որը փոխում է ջրաբերուկների բնական ուղղությունը և շարժման պայ– մանները։ Հոսքի լայնակի շրջանառու– թյունն ապահովվում է ուղղորդիչ վահան– ների համակարգով, որն ստեղծում է ջրի շիթերի պտուտակային շարժում անհրա– ժեշտ ուղղությամբ (նկ․)։ Լոսիևսկու մե– Պոտապովի՝ կարգավորման ուղղորդիչ վա– հանների աշխատանքի սխեման․ /․ վահան– ներ, 2․ մակերևութային շիթեր, 3․ հատակա– յին շիթեր, 4․ հոսքի լայնական շրջանառու– թյուն թոդը կիրառվում է նավարկելի գետերում ջրաբերուկների նստվածքների դեմ պայ– քարելու համար։ Հոսքի շրջանառությունն ստեղծվում է գետի հատակում հոսանքի ուղղության նկատմամբ 20–25° անկյան տակ տեղադրվող արգելափակիչ պատե– րով։ Ընդ որում մակերևութային շիթերը շեղվում են դեպի գետախորուտ, իսկ ջրա– բերուկներով հագեցած հատակային շի– թերը՝ դեպի ափ։ Ու․ ա–ի և կառույցների համար հիմնականում օգտագործում են տեղական շինանյութեր, որոնցից պատ– րաստում են ցանցարկղեր, ճեղաններ, արգելափակիչ ցանկապատեր, ջախա– ներքնակներ և մանրախճաքարային պաշտպանական լիրքեր։
ՈՒՂՂՈՐԴԻՉ ԱՊԱՐԱՏ, 1․ ռեակտիվ հ ի դ ր ո տ ու ր բ ի ն ու մ, հիդրավչի– կական տուրբինի աշխատանքային անվի առջևում տեղադրվող վանդակ, բաղկա– ցած է 12–32 պրոֆիլավորված դարձկեն թիակներից։ Ու․ ա–ի թիակների պտույտն ապահովում է հիդրոտուրբինով անցնող ջրի ծախսի անհրաժեշտ փոփոխությունը և հոսքի՝ աշխատանքային անվի թիակ– ների շրջահոսման համար առավել բա– րենպաստ ուղղությունը, որի շնորհիվ մե– ծանում է տուրբինի օ․ գ․ գ–ն ոչ հաշվար– կային ռեժիմներում։ 2․ Ու․ ա․ թ ի ա կ ա– վոր պոմպեր ու մ, պոմպի հոսքա– յին մասի տարր, որը բաղկացած է ան– շարժ թիակներից և տեղադրվում է աշխա– տանքային անվի ետևում (հեղուկի ըն– թացքի ուղղությամբ)՝ հեղուկի առավել բարենպաստ (առանցքային) հեռացումն ապահովելու համար։ 3․ Ու․ ա․ ա կ տ ի վ հիդրոտուրբինում, ջրի ծախսը կարգավորող փակիչ ասեղով գլխադիր (ծայրափողակ)։
ՈՒՂՏԱՍԱՐ, ժայռապատկերներով հա– րուստ հնավայր ՀՍՍՀ Սիսիանի շրջա– նում, Ուղտասար լեռնապարի լանջերին։ Հայտնաբերվել է 1968-ին։ ժայռապատ– կերները ցրված են հրաբխային խառնա– րաններից գոյացած լճակների շուրջը, ձորակներում ու դարավանդներում, ավե– լի քան 2 հզ․ պղնձագույն կամ սև ժայ– ռաբեկորների հորիզոնական և ուղղա– հայաց մակերեսներին։ Բնօրինակներից 4–10 անգամ փոքր պատկերները փորված են 2–6 մմ խորությամբ և 2–20 մմ լայ– նությամբ խորագծերով։ Քարերի մի մասը, որոնք մոտ են եղել անասնապահների վրաններին, ծածկված են հողաշերտով։ Հնագույն ժայռապատկերները վերաբե– րում են նեոլիթ–էնեոլիթյան (մ․ թ․ ա․ VI–IV հազարամյակներ) դարաշրջաննե– րին։ Առավել մեծ քանակություն են կազ– մում բրոնզեդարյան (մ․ թ․ ա․ Ill–II հա– զարամյակներ) պատկերախմբերը, որոնք ներկայացնում են Հայկ․ լեռնաշխարհի հնագույն ցեղերի արտադր․ կենցաղին, որսորդությանը, պաշտամունքին և այլ բնագավառների վերաբերող տեսարան– ներ։ Գերակշռում են հատկապես նետ ու աղեղով, ապա՝ որսորդական այլ պարա– գաներով (օղապարաններ, թակարդներ են) որսի տեսարաններին (անհատական, շուրջկալ, հետապնդում ևն), փոխադրա– Ու ղ տ ա ս ա ր․ ժայռապատկերներ միջոցներին (սայլերի տարատեսակներ ևն), տիեզերական և կրոն, պատկերացում– ներին (Արեգակի, Լուսնի և այլ լուսա– տուների պաշտամունք), ծիսական արա– րողություններին առնչվող թեմաները, Կենդանիների (բեզոարյան այծ, մուֆլոն, վիթ, եղջերու, ցուլ, ձի, վարազ, շուն, գայլ, հովազ, առյուծ են) պատկերներում կուռ ոճավորմամբ արտահայտված են դրանց բնորոշ առանձնահատկություն– ները, շարժման պահերը։ Իբրև ոճական յուրահատկություններ են դիտվում ցու– լերի՝ վերևից դիտարկված պատկերները, ծավալային (եռանկյունի) մանրամասնե– րով կառուցված կենդանապատկերները (այծեր ևն)։ Սակավաթիվ խումբ են կազ– մում թռչնապատկերները։ Ու–ի ժայռապատկերները՝ իբրև նախ– նադարյան արվեստի կարևոր հուշարձան– ներ, արժեքավոր սկզբնաղբյուրներ են Հայկ․ լեռնաշխարհի հնագույն ցեղերի հոգևոր և նյութական մշակույթի պատմու– թյան ուսումնասիրման համար։ Տես նաև ժայռապատկերներ հոդվածի պատկերազարդումը։ Գրկ․ Կարախանյան Գ․ Հ․, Սաֆ– յան Պ․ Գ․, Սյունիքի ժայռապատկերները, Ե․, 1970 (Հայաստանի հնագիտական հուշար– ձանները 4, պր․ 1)։ Գ․ Կարախանյան, Պ․ Սաֆյան
ՈՒՂՏԱՓՈՒՇ (Alhagi), ընդավորների ըն– տանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ծաղիկները կարմիր են կամ վարդագույն, նստած տերևածոցերի փշերի վրա։ Պտուղը ունդ է, 4–5 սերմե– րով։ Հայտնի է Ու–ի 7 (ՍՍՀՄ–ում՝ 5) տե– սակ, տարածված գլխավորապես Եվրա– Ու ղ in ա փ ու շ․ ա․ պտուղը սիայի և Հս․ Աֆրիկայի անապատներում ու կիսաանապատներում։ ՀՍՍՀ ստորին, երբեմն միջին լեռնային գոտիներում (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, Ապա– րան,՜ Շիրակ, Աևան) աճում են սովորա– կան Ու․ և պարսկական Ու․։ Սովորա– կան Ու․ (A․ pseudoalhagi) հանդիպում է անմշակ հողերում, աղուտներում և մշա– կովի ցանքսերում՝ որպես չարորակ մո– լախոտ։ Ցողունը խիստ ճյուղավորված է, 30–90 սմ բարձրությամբ։ Արմատային համակարգը հզոր է։ Ամբողջ բույսը պատված է 1–3 սմ երկարությամբ փշե– րով, որոնք ամռան վերջին փայտանում են։