Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կարևոր կերային (ուտում են ուղտերը և էշերը) և մեղրատու բույս է։ Պ ա ր ս կ ա– կ ա ն Ու․ (A․ persarum) արտադրում է հատիկների ձևով չորացող սոսնձանման շաքարային հեղուկ [մանանա)։ Ա․ Բարսեղյան

ՈՒՂՏԵՐ (Camelus), ուղտերի ընտանիքի, երկկճղակավոր կենդանիների սեռ։ Հայտ– նի է երկու տեսակ, միասապատա– վոր Ու․ կամ դրոմեդար (C․ dro- medarius), մնդավի բարձրությունը՝ մինչև 210 սմ, թույրը՝ կարմրամոխրագույն, և երկսապատավոր Ու․ կամ բակտրիան (C․ bactrianus), մնդա– վի բարձրությունը՝ ավելի պակաս, թույրը՝ մուգ գորշ։ Վայրի վիճակում պահպանվե| են միայն երկսապատավոր Ու․, հանդի– պում են Ասիայում (Աինցգյանի անապա– տում և Հվ–Արմ․ Մոնղոլիայում)։ Ու–ի տարածվածությունը սահմանափակված է Միասապատավոր ուղտ Երկսապատավոր ուղտ անապատային և չոր տափաստանային գոտիների շրջաններում։ Լեռներում և խոնավ կէիմա ունեցող վայրերում Ու․ ապրել չեն կարող։ էվոլյուցիայի ընթաց– քում Ու․ ձեռք են բերել հարմարվողակա– նության մի քանի ձևեր անապատի և չոր տափաստանի պայմանների նկատմամբ։ Ու․ ուտում են անապատային այնպիսի բույսեր, որոնց գրեթե չեն ուտում ուրիշ կենդանիներ, բավարարվում են ջրի քիչ քանակով և կարող են խմել աղի ջուր։ Ի տարբերություն այլ որոճողների նրանք վերին ծնոտում ունեն երկու կտրիչ, կըրծ– քավանդակի, նախադաստակի, արմուն– կի և ծնկային հատվածներում՝ կոշտուկ– ներ։ Ու․ հենվում են լայն փափուկ թա– թերի վրա, որն էլ հեշտացնում է ավազ– ների վրայով քայլելը։ Ու․ ընտելացվել են մոտ մ․ թ․ 2000 տա– րի առաջ։ Սեռահասուն Ու–ի կենդանի զանգվածը 500–800 կգ է։ Սեռահասուն են դառնում 2–3 տարեկանում։ Միասա– պատավոր Ու–ի հղիությունը 13, իսկ երկ– սապատավորներինը՝ 14 ամիս է։ Ու․ արո– տավայրային կենդանիներ են, արածում են միայն ցերեկները, մնացած ժամանակ հանգստանում և որոճում են։ Կյանքի տևողությունը 35–40 տարի է։ Անապա– տային և չոր տափաստանային պայման– ների համար Ու․ լավագույն գրաստային և լծկան կենդանիներն են (10–12 կմխ արագությամբ օրական կարող են անցնել մոտ 100 կմ)։ Ու–ից ստանում են կաթ, միս և բուրդ։ Կաթից պատրաստում են կումիս, յուղ և պանիր։ Դրոմեդարների տարեկան միջին կաթնատվությունը 2000 կգ է (արվանա ցեղինը՝ մոտ 4000 կգ), յուղայնությունը՝ 4,5%, իսկ բակտրիա– ներինը համապատասխանաբար՝ 750 կգ և 5,4%։ Մատղաշ Ու–ի միսը սննդարար է։ Սպանդային ելքը մոտ 50% է։ Բուրդը պարունակում է մինչև 85% աղվամազ։ Բակտրիաների բրդատվությունը՝ 5–10, իսկ դրոմեդարներինը 2–4 կգ է։ ՍՍՀՄ–ում ուղտաբուծությունը զարգացած է միջին– ասիական հանրապետություններում, Ղա– զախ․ ՍՍՀ–ում, Կալմիկ․, Տուվայի ԻՍՍՀ–ներում, Աստրախանի, Վոլգոգրա– դի և Չիտայի մարզերում։ Երկսապատա– վոր Ու–ի ցեղերից ՍՍՀՄ–ում բուծում են կալմիկականը, ղազախականը և մոնղո– լականը, իսկ միասապատավորներից՝ ար– վանան։ Արտասահմանյան երկրներից ուղտա– բուծությունը զարգացած է Սուդանում, Սոմալիում, Եթովպիայում, Պակիստա– նում, Մոնղոլիայում, Սաուդյան Արաբիա– յում։ Գրկ․ Л а к о з а И․ И․, Щекин В․ А․, Верблюдоводство и основы ословодства и му лопроизво детва, М․, 1964․

ՈՒՄԱՆ, քաղաք Ուկր․ ԱԱՀ–ում, Չերկաս– կի մարզի Ումանի շրջանի կենտրոնը։ Երկաթուղային կայարան։ 83 հզ․ բն․ (1983)։ Ունի մեքենաշին․, թեթև արդյունա– բեր․, շինանյութերի ձեռնարկություններ։ Գործում են 2 բուհ։ Նշանավոր է 1796– 1859-ին ստեղծված «Սոֆիևկա» դենդրա– պարկը։ Ու–ում հայերի բնակության մասին գրա– վոր․ առաջին վկայությունը վերաբերում է 1649-ին (հաստատվել են ավելի վաղ)։ Առևտրի նպատակով նրանք եկել են Ղրի– մից, Օչակովից և այլ վայրերից, կառուցել պահեստներ ու խանութներ։ Արաբ ուղե– գրող Պավել Հալեպցու վկայությամբ, 1654-ին հայերը տներ են ունեցել Ու–ում։ Նշանավոր են եղել կազակական միավո– րումների մեջ անդամագրված և նվաճող– ների դեմ Ուկրաինայի անկախության հա– մար մարտնչած հայազգի զինվորական– ներ Մակար Օրմենենկոն, Վասիլի Սա– րաջին, Իվան Օրուչիյանենկոն, Սիմյոն Ուրգիյենկոն (1654-ին ստացել է գնդա– պետի կոչում)։ 1678-ի թուրք, նվաճումից հետո Ու․ ամայացել է։ XVIII դ․ 1-ին կե– սին քաղաքը վերականգնվել է, և այնտեղ կրկին հաստատվել են հայեր, մասնակ– ցել Ու–ի տնտ․ և հասարակական կյանքին։ 1768-ին Աջափնյա Ուկրաինայում լեհ․ տիրապետության դեմ սկսված գյուղաց․ ապստամբության Ժամանակ ավերված Ու–ում այլևս հայեր չեն հաստատվել։ Գրկ․ Григорян В․ Р․, История ар– мянских колоний Украины и Польши (Ар– мяне в Подолии), Е-, 1980․ Վ․ Գրիգորյան

ՈՒՄԲՐԱ, բնական դարչնագույն պիգ– մենտ։ Առաջանում է մանգան պարունա– կող երկաթահանքերի հողմահարումից։ Քիմ․ կազմությամբ մոտ է օքրային, որից տարբերվում է մանգանի բարձր պարու– նակությամբ։ Օգտագործվում է յուղաներ– կերի, պոլիգրաֆիական, սիլիկատային են ներկերի պատրաստման համար։

ՈՒՄԲՐԵՐ, օ մ բ ր և ր (լատ․ Umbri, հուն․ ’ОцРрькоС), օսկ–ումբրական լեզվախըմ– բի հին իտալիկյան ցեղեր։ Ըստ անտիկ հեղինակների (Հերոդոտոս, Պլինիոս Ավագ, Ստրաբոն և ուրիշներ), Ու․ բուն իտալիկների հնագույն ցեղեր են, որոնք բնակվել են Հս․ և Միջին Իտալիայի տա– րածքում (Ալպերի ու Տիբերիս գետի միջև)։ Ենթադրվում է, որ Ու․ եղել են Վիչււսնով– յան մշակույթի կրողները։ Մ․ թ․ ա․ VII – V դդ․ Ու․ մասամբ ենթարկվել են էտրուսկ– ներին, իսկ մ․ թ․ ա․ IV–III դդ․ գալլերը Հս․ Իտալիայից նրանց մղել են Միջին Իտալիա (այդ մարզն ստացել է Ումբրիա անվանումը)։ Մ․ թ․ ա․ 111^-11 դդ․ Ու․ են– թարկվել են հռոմեացիներին և մ․ թ․ I դ․, չկորցնելով իրենց լեզուն (տես Ումբրե– րեն), լատինականացվել են։ Ու–ի լեզվի ու մշակույթի մասին դատելու հնարավորություն են ընձեռում հավանա– բար մ․ թ․ ա․ IV–I դդ․ վերաբերող Իգու– վիումյան աղյուսակները [ընդհանուր առ– մամբ՝ մոտ 5000 բառ պարունակող 7 աղ– յուսակ, որոնցից 5-ը ումբրերեն են, գտնը– վել են 1444-ին՝ Գուբբիո (հին Իգուվիում) քաղաքում, հիմնականում ծիս․ բովանդա– կություն ունեցող բնագրերի հետ]։

ՈՒՄԲՐԵՐԵՆ, ումբրերի լեզուն։ Մոտիկ բարբառներ վոլերի լեզվի և օսկերենի հետ Ու․ կազմում է հնդեվրոպական լեզ– վաընտանիքի իտալ․ ճյուղի օսկ–ումբրա– կան խումբը՝ հակադրվելով լատինա–ֆա– լիսկյանին։ Խոսվել է Ումբրիայի տարած– քում։ Ներկայանում է կարճ արձանագրու– թյուններով (ավելի քան աասը) և Իգու– վիում (այժմ՝ Գուբբիո) քաղաքում հայտ– նաբերված յոթ բրոնզե սալիկներով, որոնք Իտալիայի տարածքում ամենից ընդար– ձակ լեզվական հուշարձաններն են (մոտ 5000 բառ, մ․ թ․ ա․ IV–I դդ․), բացառու– թյամբ լատինականների և էարուսկյան– ների։ I–IV սալիկները և V սալիկի մի մասը գրված է էտրուսկյանից սերած այ– բուբենով, մնացածը՝ լատինականով։ Ու–ի առանձնահատկություններից են՝ հնդեվ– րոպական երկբարբառների մենաբար– բառացումը, ղադասությունը (ռոտացիզ– մը), վերջնահանգ բաղաձայնների մեծ մասի անկումը, 1 և nki ածանցներով ան– ցյալ կատարյալի կազմությունը։ 9^․ Тронский И․ М․, Очерки из истории латинского языка, М․–Л-, 1953; Е г ո о u t A․, Le dialecte Ombrien, P․, 1961․

ՈՒՄԲՐԻԱ (Umbria), վարչական մարզ Կենտրոնական Իտալիայում։ Ընդգրկում է Պերուջա և Տեռնի գավառները։ Տարա– ծությունը 8,5 հզ․ կմ2 է, բն․՝ 7982 հզ․ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Պերուջա։ Արդյունահանում են լիգնիտ (Գուբբիո, Պիերաֆիտա)։ Զարգացած են գունավոր մետալուրգիան, քիմիան։ Ինդուստրիալ համալիրի զգալի մասը Տեռնիում է (էլեկ– տրաէներգեւոիկա, սև մետալուրգիա, քիմ․, հանքարդյունահանող արդյունաբերու– թյուն)։ Զարգացած են նաև տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, արհեստ– ները։ Գյուղատնտեսության մեջ գերակըշ– ռում է հողագործությունը (հացահատիկ, խաղող, ձիթապտուղ)։ Զարգացած է տու– րիգմը։