բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։ Ու–ի հիմնական հատկանիշներն են ինքնավար (ավտոնոմ) աճը, զարգացումն ու բազմացումը։ Ուռուցքային բջիջներն իրենց կաոուցվածքով, տեղակայմամբ և փոխհարաբերակցությամբ զգալիորեն տարբերվում են մայր հյուսվածքի բջիջներից։ Ու–ի աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել որպես բջջային կուլտուրա։ Ուռուցքի աճին զուգընթաց ուռուցքային բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։ Բնականոն և ուռուցքային բջիջների տարբերությունը պայմանավորված է գենոմների փոփոխություններով, որոնք լինում են 3 տեսակի․ 1․ ուռուցքածին վիրուսի և բջջի գենոմների ինտեգրացիա, որի հետևանքով վիրուսի ազդեցության ներքո առաջանում է բջջի ուռուցքային ձևափոխում, 2․ բջջային գենոմի մուտացիա (այս հարցը վերջնականապես լուսաբանված չէ, բայց կան տվյալներ, որ որոշ Ու–ի և Լեյկոզների բջջային քրոմոսոմների կառուցվածքում առկա են որոշակի, բնորոշ փոփոխություններ), 3․ էպիգենոմային փոփոխություններ՝ սաղմնային զարգացման շրջանում բջիջների տեսակավորմանը ուղեկցող ժառանգական հատկանիշների կայուն փոփոխություններ։ Սակայն ապացուցված չէ, որ ուռուցքային և բնականոն բջիջների ժառանգական տարբերությունները հանգում են միայն էպիգենոմային փոփոխությունների։ Նույն ուռուցքի զարգացման տարբեր փուլերի ընթացքում ժառանգական տարատեսակի փոփոխությունների դերը տարբեր է։ Ուռուցքային բջիջների բազմացման կարգավորումը խիստ փոփոխվում է, քանի որ վերանում է միկրոմիջավայրի կանոնավորող գործոնների ազդեցությունը բջիջների բազմացման արագության վրա։ Ուռուցքի աճի արագությունը պայմանավորված է նրա հյուսվածքի կինետիկ բնութագրով՝ բջիջների միտոտիկ ցիկլի տևողությամբ, աճման ֆրակցիայի չափերով և բջիջների մահվան արագությամբ։ Ուռուցքային հյուսվածքի աճի արագությունը պայմանավորող կինետիկ ցուցանիշներից յուրաքանչյուրի փոփոխությունն առաջ է բերում ուռուցքի աճման արագության փոփոխություն։ Օրինակ, ուռուցքի աճի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես միտոտիկ ցիկլի երկարատևությամբ, այնպես էլ աճման ֆրակցիայի փոքրացմամբ և բջիջների մահվան գործոնի մեծացմամբ։ Նկարագրված են Ու–ի շուրջ 500 տեսակ, որոնց դասակարգման հիմքը նրանց հյուսվածքային պատկանելությունն է։ Սկըզբում անվանվում է հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակը, ապա ավելացվում «ոմա» (< հուն, сода – ուռուցք)։ Այսպես, ճարպային հյուսվածքից առաջացած ուռուցքը կոչվում է լիպոմա, աճառային հյուսվածքինը՝ խոնդրոմա, մկանային հյուսվածքինը՝ միոմա ևն։ Արյունաստեղծ օրգաններից առաջացած Ու․ ստացել են հատուկ անվանումներ՝ լիմֆոմա, լեյկոզ ևն։ Ելնելով հյուսվածքային պատկանելությունից՝ տարբերում են էպիթելային, շարակցահյուսվածքային, մկանային և նյարդային ծագում ունեցող բարորակ և չարորակ Ու․։ էպիթելային ծագում ունեցող բարորակ Ու․ անվանում են պապիլոմա, ադենոմա, պոլիպ ևն, իսկ չարորակ բնույթի Ու․ ամփոփվում են քաղցկեղ ընդհանուր հասկացության մեջ։ Շարակցահյուսվածքային չարորակ Ու․ համախմբվում են սարկոմա հասկացությունում, որին ավելացվում է նաև կոնկրետ տեսակը (օրինակ, լիպոսարկոմա, խոնդրոսարկոմա, օստեոսարկոմա ևն)։ Ու․ ախտորոշվում են ռենտգենաբանական, էնդոսկոպիական, ռադիոիզոտոպային, լաբորատոր ևն հետազոտություններով։ Ու–ի բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է, որը համարյա մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաբուժություն), հորմոնային և իմունաբանական եղանակներով։ Ու–ի հետազոտության հարցերով զբաղվում է ուռուցքաբանությունը։ Հ․ Գաչաոյան
ՈՒՍԱՅԻՆ ՀՈԴ, մ ա ր դ ու, պարզ գնդաձև հոդ, որն առաջանում է բազկոսկրի գնդաձև գլխիկի և թիակոսկրի տանձաձև հոդափոսի միջև։ Հոդն ունի բարակ և ընդարձակ հոդաշապիկ, որը չի արգելա Ու ս ա յ ի ն հոդ․ , 7․ հոդաշապիկ, 2․ թիակի ուսելուսա, 3, 5․ բազկի երկգլխանի մկանի երկար գլխի շիլ, 4․ միջթմբկային լորձային բունոց, 6․ բազկոսկր, 8․ հոդաշուրթ, 9․ թիակկում հոդում կատարվող լայնածավալ շարժումները։ Այստեղ չկան հոդն ամրապնդող կապաններ, ուստի հաճախ տեղի են ունենում հոդախախտումներ։
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՍՀ Մ–ում, կամավոր ուսանողական միավորումներ բուհերում՝ ուսանողներին գիտահետազոտական աշխատանքի ներգրավելու, այդ աշխատանքների փորձը տարածելու և ընդհանրացնելու, ապագա մասնագետների ուսուցման որակը բարձրացնելու նպատակով։ Պետերբուրգի համալսարանի գիտագրական ընկերությունը (հիմնադրվել է 1882-ին) Ռուսաստանի առաջին Ու․ գ․ ը–ից էր։ Ընկերության աշխատանքներին մասնակցել են գիտնականներ (Վ․ Ի․ Վեռնադսկի, Կ․ Դ․ Գլինկա, Մ․ Ա․ Դյակոնով, Ֆ․ Ցոլ․ Լևինսոն–Լեսինգ), գրողներ (Վ․ Վ․ Վերեսաև, Ա․ Ս․ Սերաֆիմովիչ), հեղափոխականներ (Ա․ Ի․ Ուլյանով, Մ․ Տ․ Ելիզարով)։ 1909-ին Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանում պրոֆ․ Ն․ Ե․ ժուկովսկին կազմակերպել է ուսանողական օդագնացության խմբակ, որի աշխատանքներին մասնակցել են Ա․ Ն․ Տուպոլևը, Ա․ Ա․ Արխանգելսկին և ուրիշներ։ ՍՍՀՄ–ում 30-ական թթ․ ստեղծվել են ուսանողական տնտհաշվարկային «գործնական նախագծումների բրիգադներ», ամբիոններին կից՝ գիտ․ խմբակներ։ Նման խմբակները 40-ական թթ․ միավորվելով Ու․ գ․ ը–ի և նախագծային բյուրոների հետ, ակտիվորեն մասնակցեցին ամբիոնների և պրոբլեմային լաբորատորիաների ԳՀ աշխատանքներին, ժող․ տնտեսության մեջ դրանց արդյունքների ներդրմանը։ 1950-ին Ու․ գ․ ը․ և կոնստրուկտորական բյուրոներ են գործել երկրի 200 բուհերում, 60-ական թթ․ վերջին՝ ՍՍՀՄ բոլոր բուհերում։ 1970-ական թթ․ առաջացել են ուսանողների ԳՀ գործունեության նոր ձևեր՝ ուսանողական ԳՀԻ–ներ, գիտ․ կենտրոններ, ուսանողական կոնստրուկտորական ջոկատներ, գիտ․ արշավախմբեր ևն։ ՀՍՍՀ բուհերում նույնպես գործում են Ու․ գ․ ը․ և նախագծային բյուրոներ։ ԳՀ աշխատանքներին մասնակցում է ցերեկային ուսուցման ուսանողների ավելի քան 60%-ը (1986)։ Երևանի բժշկ․ ինստ–ի Լ․ Օրբելու անվ․ Ու․ գ․ ը․ կազմակերպում են ամենամյա գիտ․ կոնֆերանսներ, որոնց մասնակցում են ՍՍՀՄ շուրջ 40 բժշկ․ ինստ–ների ուսանողներ և արտասահմանցի հյուրեր, հրատարակում զեկուցումների թեզիսներ։ Ինստիտուտի դեղագործական ամբիոնի ԳՀ 5 աշխատանք ստացել է հեղինակային վկայագիր։ ՀԼԿԵՄ ԿԿ, ՀՍՍՀ բուհերի և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունը, արհմիությունների հանրապետական կոմիտեն, Ռացիոնալիզատորների և գյուտարարների համամիութենական ընկերության հանրապետական խորհուրդը համատեղ անց են կացնում բուհերի, ուսանողական կոնստրուկտորական բյուրոների աշխատանքների ամենամյա ստուգատես։ Երևանի պետ․ համալսարանում, պոլիտեխ․, մանկավարժ, ևն ինստ–ներում ուսանողական կոնստրուկտորական բյուրոները օժանդակում են ուսանող երիտասարդության ստեղծագործական ակտիվության և ուսման որակի բարձրացմանը, գիտատեխ․ առաջընթացին։ Հայաստանի ուսանողների գիտ․ աշխատանքները ցուցադրվել են ՀՍՍՀ և ՍՍՀՄ ԺՏՆՑ–ներում, արժանացել ՀամԼԿԵՄ,
ՀԼԿԵՄ ԿԿ–ների և այլ կազմակերպությունների ու ընկերությունների պարգևներին։ Գ․ Վւսհանրսն
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹՈՇԱԿ, մասնագիտական ուս․ հաստատությունների ցերեկային բաժինների (ֆակուլտետների) և տարբեր տիպի դասընթացների սովորողներին, ասպիրանտուրայի (դոկտորանտուրայի) և որակավորման բարձրացման համակարգում արտադրությունից կտրված գիտ․ աշխատանքի նախապատրաստվող անձանց պարբերաբար (ամենամսյա) տրվող դրամական նպաստ։ ՍՍՀՄ–ում կրթության բոլոր աստիճանների մատչելիու–