Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների կազմած «Գյուրջիստանի վիլայեթի» մեջ, իսկ Վահրամյանների տիրույթները վերածվել են առանձին թումանի (վերջինս մարտադաշտ է դուրս բերել հազար զին– վոր)։ 1256-ին Ու․ մաս է կազմել Հուլավ– յանների պետության, 1335-ից՝ Չոբան– յանների իշխանության։ XIV դ․ վերջին և XV դ․ սկզբին Ու․ ասպատակել են Լենկ– թեմուրի զորքերը։ XV դ․ Ու․ մտել է նախ կարակոյունլուների, այնուհետև4 ակկո– յունլուների պետության մեջ։ XVI դ․ սկըզ– բին Ու․ գրավել է Սեֆյան Պարսկաստա– նը։ XVII դ․ և XVIII դ․ 1-ին Կեսին Ու․ մտել է Սեֆյան Պարսկաստանի Ղարաբա– ղի կամ Գանձակի վիլայեթի (բեգլարբե– գության) մեջ։ Ու–ի տարածքում առաջացել են Ղազախի, Շամշադինի սուլթանություն– ները և այլ ժառանգ, օլքաներ։ XVIII դ․ 2-րդ կեսին Ու–ի մեծ մասն ընդգրկվել է նոր ձևավորված Ղարաբաղի խանության կազմում։ Գանձակի շրջանում առաջացել է Գանձակի խանությունը։ Ղազախի և Շամշադինի սուլթանությունները ճանա– չել են Քարթլ–Կախեթի թագավորության գերիշխանությունը և մտել նրա կազմի մեջ։ 1722-ին Ու–ի Չոլակ գյուղում (Գան– ձակի մոտ) միավորվել են հայ–վրաց․ զինված ուժերը՝ դիմավորելու Պետրոս I-ի գլխավորությամբ Անդրկովկաս ար– շավող ռուս, բանակին։ XVII –XVIII դդ․ Ու–ի հայ բնակչությունը հարթավայրային շրջաններից ստիպված է եղել հեռանալ նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կենտրոնացել Գանձակ քաղա– քում։ 1801-ին Ղազախը և Շամշադինը Քարթլ–Կախեթի թագավորության հետ միացվել են Ռուսաստանին։ 1804-ին ռուս, կայսրությանն է միացվել նաև Գանձակի խանությունը, իսկ 1805-ին՝ Ղարաբաղի խանությունը (իրավական ճանաչում են ստացել Գյուլիստանի 1813-ի հաշտության պայմանագրով)։ XIX դ․ 40–50-ական թթ․ Ու–ի տարածքը մտել է Թիֆլիսի և Շամա– խիի, XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին՝ հիմնականում Ելիզավետպոլի և մասամբ (Կուրի և Երասխի ջրկիցի շրջանը) Բաք– վի նահանգի մեջ։ Ներկայումս Ու–ի տա– րածքը գտնվում է մասամբ Հայկ․ ՍՍՀ, հիմնականում՝ Ադրբ․ ՍՍՀ կազմում։ Գրկ․ Փավաոոս P ու գ ա ն դ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խո– րեն ա ց ի, Հայոց պատմություն, Ե․, 1968։ Մովսես Կաղանկատվացի, Պատ– մություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ և ս ա– յ ի Հասա ն–Ջ ա լ ա լ յ ա ն, Պատմութիւն կամ յիշատակ ինչ–ինչ անցից դիպնլոց յաշ– խարհին Աղուանից, 2 հրտ․, Երուսաղեմ, 1868։ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Բար– խուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Հյուբշման Հ․, Հին Հայոց տեղվո անուն– ները, Վնն․, 1907։ Աբրահամյան Ա․ Գ․, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Ե․, 1944։ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ <Աշխարհացոյցյ>-ի, է․, 1963։ Ու լ ու բ ա բ– յ ա ն Բ․ Ա․, Դրվագներ Հայոց Արեելից կող– մանց պատմության, Ե․, 1981։ Հարու– թյունյան Բ․ Հ․, Մեծ Հայքի թագավորու– թյան հյուսիս–արևելյան մարզերի վարչա– քաղաքական կացությունը 387–451 թվական– ներին, «ԲԵՀ», 1976, № 2։ Тревер К․ В․, Очерки по истории и культуре Кавказской Албании, М– JL, 1959; Адонц Н․, Ар– мения в эпоху Юстиниана, СПБ, 1908․ Բ․ Հարությունյան

ՈՒՏՈՊԻԱ (< հուն, օս – ոչ և голос; – տեղ․ «տեղ, որ գոյություն չունի», ըստ մեկ այլ վարկածի < հուն, ей– բարիք, բարի, լավ և tojtoc – տեղ, այսինքն, օրհնյալ երկիր), կատարյալ հասարակարգի գիտ․ հիմնավորումից զուրկ նկարագրություն։ Հասկացությունը գործածում է ստացել Թ․ Մորի «Ուտոպիա» գրքի անվանու– մից։ Ու․ բնորոշ է հասարակական մըտ– քին՝ առասպելներից, հեքիաթներից մինչև գեղարվեստական ստեղծագործություն– ներ, բարեվւոխումների ծրագրեր։ Իբրև գրական ժանր Ու․ որոշակի առնչություն ունի ֆանտաստիկայի, հատկապես գի– տաֆանտաստիկ գրականության հետ։ Ու–ին բնութագրական է պատմության իդեալիստական ըմբռնումը, հասարակա– կան պրոբլեմների լուծման մեջ որևէ գործոնի (դաստիարակության, լուսավո– րության, անհատի դերի ևն) գերագնա– հատումը, սխեմայնությունը, մանրամաս– նումը։ Ֆ․ Բեկոնի «Նոր Ատլանտիդա»-ից սկսած սոցիալ․ Ու․ երբեմն բխեցվում է անմիջաբար գիտատեխ․ նվաճումներից (տես Տեխնոկրատական տեսություններ, Ֆուտուրոչոգիա)։ Ու–ի ձև են ընդունել հարստահարվածների ձգտումները և պատկերացումներն արդարացի հասարա– կության մասին։ Դրանց տեսական հիմ– նավորումն է հենց ուտոպիական սոցիա– ւիզմը՝․ Մարքսիզմի ձևավորումով ապագա հա– սարակության մասին պատկերացումնե– րը ստացան գիտ․ հիմնավորում, իսկ գիտական կոմունիզմին հակադրվող ուտո– պիական ուսմունքները սկսեցին հետա– դիմական դեր խաղալ, թեև դրանց որոշ մասը զերծ չէ քննադատական լիցքից, մերկացնում է կապիտալիզմի արատները (Ռ․ Բրեդբերի, Կ․ Վոնեգուտ ևն)։ Այդ առումով առանձնանում է «հակաուտո– պիան»,՝ որն ապագայում իրականացված ներկայացնելով մարդու ֆիզիկ, և հոգևոր զարգացման, արդիականության գլոբալ պրոբլեմների (տես Պրոբչեմներ գւոբաչ) հետ կապված ներկա որոշ բացասական միտումներ, դրական դեր է կատարում՝ իբրև անցանկալի ապագայի մասին ահա– զանգ։ Բացի այդ, Ու․, զուգորդվելով գիտ․ կանխատեսման մեթոդների հետ, որոշա– կի ճանաչողական դեր է խաղում՝ նպաս– տելով սոցիալ․ կանխատեսմանը (տես Պրոգնոստիկա)։ Վ․ Միրզոյան

ՈՒՏՈՊԻԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ, հասարա– կության սոցիալիստ, վերակառուցման և արդարացի հասարակության ստեղծման մասին երազանքներ, նախագծեր և ուս– մունքներ, որոնք չեն հենվում հասարա– կական զարգացման օբյեկտիվ օրենքնե– րի և շարժիչ ուժերի իմացության վրա։ Արդարացի հասարակության մասին երա– զանքը ձևավորվել է շահագործման և սո– ցիալ․ անարդարությունների նկատմամբ դժգոհության հողի վրա։ Ու․ ս–ի գաղա– փարների սաղմեր կան ոսկե դարի մա– սին առասպելներում, հավասարության և եղբայրության մասին՝ վաղ քրիստոնեա– կան ուսմունքում, համայնական նահա– պետական կարգի և դրան բնորոշ սպա– ռողական կոմունիզմի՝ ավետարանական գովաբանման մեջ, կրոն, հերետիկոսնե– րի քարոզած քիչիազմում։ Ու․ и-ի հիմնա– կան բովանդակությունը հումանիզմի դիր– քերից կապիտ․ հարաբերությունների քննադատությունն ու սոցիալիստ, (կո– մունիստական) հասարակության տեսա– կան հիմնավորման փորձերն են։ Ու․ ս․ ծագել է XVI դ․, կապիտ․ հարաբերություն– ների սկզբնավորման Ժամանակաշրջա– նում։ Նրա առաջին խոշոր ներկայացու– ցիչներ Թ․ Մորի և Թ․ Կամպանեւչայի կո– մունիստական ուտոպիաներում հանրա– յին սպառման գաղափարից առաջընթաց քայլ կատարվեց դեպի հանրային սեփակա– նության, հասարակության տնտ․ կյանքը միասնականորեն կազմակերպելու, բա– նական հասարակարգի հիմքերը կառու– ցելու գործում պետ․ իշխանության կա– րևորագույն դերի գաղափարները։ Ու․ ս–ի գաղափարները հետագայում զարգաց– րել են Զ․ Ուինստենչին, ժ․ Մեչիեն, Մո– րեչչին, Գ․ Մաբւին, Գ․ Բաբյոֆը և ուրիշ– ներ։ Վաղ կապիտալիզմի դարաշրջանում դեռևս կրոն, քողով պարուրված ուտո– պիական հայացքները ժող․ զանգվածնե– րի դժգոհության և քաղ․ ակտիվության աճի պայմաններում աստիճանաբար փո– խարինվեցին ֆեոդ, բացարձակապետու– թյան և կապիտ․ շահագործման քննադա– տությանն ուղղված լուսավորական գա– ղափարներով, որոնց ելակետը բնական իրավունքի սկզբունքն էր։ Ֆրանս, մեծ հեղափոխությունը հեղափոխականացրեց Ու․ и-ի գաղափարները, Բաբյոֆը և նրա հետևորդները հասարակության հեղա– փոխ․ վերակառուցումը համարեցին գործ– նական խնդիր, որը, նրանց կարծիքով, իրականանալու էր փոքրաթիվ մարդկանց խռովությամբ։ XIX դ․ 1-ին կեսին աշխատավորների աճող դժգոհությունը կապիտ․ ապրելա– կերպի բազմակողմանի քննադատության նոր ալիք առաջացրեց։ Քննադատական Ու․ ս–ի ներկայացուցիչներ Սեն–Միմոնի, Շ․ Ֆուրիեի և Ռ․ Օուենի՝ կապիտալիզմի կրքոտ քննադատությունը և սոցիալիստ, հասարակության հիմունքների բացա– հայտման փորձերը, հանրային սեփակա– նության հիմքով պլանային արտադրու– թյան ծավալման, մարդու կողմից մարդու շահագործման վերացման, մտավոր և ֆի– զիկ․ աշխատանքի հակադրության ոչըն– չացման, առատության հասարակություն ստեղծելու և մարդկանց հարաճուն պա– հանջմունքները բավարարելու մասին հան– ճարեղ կռահումները դարձան գիտական կոմունիզմի տեսական աղբյուր։ Նրանք անկարող եղան ճիշտ հասկանալ հասա– րակական զարգացման դիալեկտիկան, բացահայտել կապիտ․ շահագործման էու– թյունը, տեսնել սոցիալիզմի հաղթանակի ուղիները և հիմնական սոցիալ․ ուժերը։ Նրանք պատմ․ զարգացման վերջնական շարժիչ ուժ էին համարում կրոն, և բարո– յական գաղափարների հերթափոխումը, չէին հասկանում դասակարգային պայքա– րի վճռորոշ դերը, պրոլետարիատին դի– տում էին լոկ իբրև տառապող դասակարգ։ Ու․ ս–ի մատերիալիստական միտումնե– րը հետագա զարգացման հասան Ո–ուեաս– տանում՝ Գերցենի և Չեռնիշևսկու հա– յացքներում։ Սոցիալիստ, և կոմունիստական գա– ղափարներում հեղափոխ․ հեղաշրջում