Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կատարեցին Կ․ Մարքսը և Ֆ․ էնգել– սը (տես Մարքսիզմ–ւենինիզմ)։ Մարք– սիզմը սոցիալիզմն ուտոպիայից վերա– ծեց գիտության, ապացուցելով, որ սո– ցիալիզմը ոչ թե արդարության ու բանա– կանության վերացական սկզբունքների իրականացումն է, այլ հասարակության պատմ․ զարգացման և պրոլետարիատի ու նրա շուրջը համախմբված բոլոր աշխա– տավորների դասակարգային պայքարի օրինաչափ արդյունք։ Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Կո– մունիստական կուսակցության մանիֆեստը, գ․ 3, Ե․, 1973։ Էնգելս Ֆ․, Կոմունիստների միության պատմության շուրշը։ Մարքս Կ․ և է ն գ և լ ս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Ն ու յ ն ի, Սոցիալիզմի զարգացումը ուտո– պիայից դեպի գիտություն, նույն տեղում։ Մարքս Կ․ և է ն գ և լ ս Ֆ․, Սուրբ ընտա– նիք կամ քննադատական քննադատության քննադատություն, Ե․, 1967։ Маркс К․ и Энгельс Ф․, Немецкая идеология․ Соч․, 2 изд․, т․ 3, с․ 457–544․ Լենին Վ․ Ի․, Ի՞նչ անել․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6։ Ն ո ւ յ ն ի, Մանրբուրժուական և պրոլետարական սո– ցիալիզմ, նույն տեղում, հ․ 12։ Նույնի, Գերցենի հիշատակին, նույն տեղում, հ․ 21։ Ն ու յ ն ի, Դեմոկրատիան և նարոդնիկու– թյունը Չինաստանում, նույն տեղում։ Ն ու յ– ն ի, Երկու ուտոպիա, նույն տեղում, հ․ 22։ Պլեխանով Գ․ Վ․, XIX դարի ուտոպիա– կան սոցիալիզմը, Փիլ․ ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1964։ Волгин В․ П․, Очерки истории социалистических идей с древности до кон– ца XVIII в․, М․, 1975; И о а н н и с я н А․ Р․, К истории французского утопического ком– мунизма первой половины XIX столетия, М․, 1981; История социалистических учений, Сб․ ст․, М․, 1984․ Վ․ Թուման յան

ՈՒՏՐԵԻՏ (Utrecht), քաղաք և նավահան– գիստ Նիդերլանդներում, Հռենոսի ափին։ Ուտրեխտ նահանգի վարչական և առևտրա– արդ․ կենտրոնն է։ 479 հզ․ բն․ (1979)։ Զարգացած է մետալուրգիան, մեքենաշի– նությունը, քիմ․, տեքստիլ, կարի, սննդի արդյունաբերությունս։ Միշազգային տոնավաճառների վայր է։ Ունի համալ– սարան (1636-ից)։ Պահպանվել է Սինտ– Պիտերսկերկ բազիլիկը (XI –XIV դդ․), տաճարը (Դոմկերկ, XI–XVI դդ․), քա^ ղաքապետարանը (XIX դ․), Շրյոդերի առանձնատունը (1924)։ Կան թանգարան– ներ։

ՈՒՏՐԻԼԼՈ (Utrillo) Մորիս (1883–1955), ֆրանսիացի նկարիչ։ Աշակերտել է մորը՝ նկարչուհի Ս․ Վալադոնին։ Կրել է Կ․ Պիս– սառոյի ազդեցությունը։ Նկարել է Մոն– մարտրի նեղ ու կարծես մեռած փոքրիկ փողոցները։ Ու–ի արվեստը ծաղկում է ապրել 1908–10-ական թթ․։ Այդ՝ այսպես կոչված սպիտակ, շրջանի գործերում մի քիչ միամիտ, խստաշունչ կոմպոզիցիայի հավասարակշռությունը, գծանկարի գրա– ֆիկա կանությունը, նկարելակերպի ընդ– գծված ֆակտուրայնությունը զուգորդ– ված են սառը–թափանցիկ (երբեմն՝ տաք տոներով մեղմացված) գունաշարի նըր– բերանգավորմանը, մթնոլորտի թարմ նոսրացմանը, այդ հա յեցողական–մե լա– մա ղձոտ ընդհանուր տրամադրության մեջ ոչ սակավ հնչում են մարդու խորթացման դառը, նույնիսկ ողբերգական նոտաներ («Փողոց Մոնմարտրում», մոտ 1910, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Մուլեն դը լա Գալետ», 1915, մասնավոր հավաքածու, Փարիզ)։ 1920-ական թվականներից Ու–ի ներկապնակը դարձել է պայծառ, բնա– նկարների հուզական կառույցը՝ մաժո– րային («Սեն Ռուստիկ փողոցը», 1922, մասնավոր հավաքածու, Միլան)։ ՈՒՐ (շումեր․ Ու ր ի մ), հնագույն քաղաք– պետություն ժամանակակից Թել Մուքա– յար բնակավայրի տեղում (Իրաքի Նա– սիրիա քաղաքից 20 կմ հվ–արմ․)։ Ու–ի տեղում բնակավայր առաջացել է մ․ թ․ ա․ V հազարամյակի վերջին։ Մ․ թ․ ա․ IV հա– զարամյակում, Ուրուկի ժամանակաշրջա– նում, Ու․ ձևավորվել է իբրե քաղաք։ Մ․ թ․ ա․ XXY դ․, Ու–ի I դինաստիայի ժա– մանակաշրջանում, ուժեղ պետություն էր։ Մ․ թ․ ա․ XXIV–XXII դդ․ ընթացքում (ոչ մեծ ընդմիջումներով) ենթարկվել է հարե– վան քաղաք–պետություններին՝ Լագա– շին, Ումմւսյին, Ուրուկին, այնուհետև՝ Աքքադին, կուտիներին։ Մ․ թ․ ա․ մոտ XXI դ․ դարձել է «Շումերի և Աքքադի թա– գավորության» մայրաքաղաքը (Ու–ի III դինաստիա)։ Թագավոր Ուր Նամմուի ժամանակ (մ․ թ․ ա․ XXI դ․) ստեղծվել են Միջագետքի, հնարավոր է ամենահին, գրի առնված օրենքները։ Այդ ժամանակա– շրջանի Ու–ի պատմության համար բնորոշ էր թագավորական խոշոր տնտեսություն– ների առկայությունը՝ անազատ աշխա– տողների փաստական ստրկատիրական շահագործմամբ։ Ստեղծվել են թագավո– րական բռնապետական իշխանության գա– ղափարական հիմքերը (դիցաբանի միաս– նական համակարգ, թագավորական իշ– խանության հավիտենականության ուս– մունք ևն)։ Ուր Նամմուի հաջորդները (Շուլգի, Ամար Աուեն, Շու Սուեն, Իբբի Սուեն) աստվածացվել են կենդանության օրոք։ Թեև Ու–ի III դինաստիան վերացել է մ․ թ․ ա․ մոտ 2000-ին՝ ամովհրացիների և Ելամի դեմ պատերազմի ընթացքում, այնուամենայնիվ Ու․ մնում էր առևտրա– արհեստավորական կարևոր կենտրոն՝ գտնվելով բաբելոնյան (մ․ թ․ ա․ XVIII – VI դդ․) և աքեմենյան (մ․ թ․ ա․ VI դարից) տիրապետության տակ։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերջին Ու․ անկում է ապրել։ Ու–ի պեղումներն սկսվել են XIX դ․։ Հայտնաբերվել են Ու–ի I և III դինաստիա– ների ժամանակաշրջանի կարևոր հուշար– ձաններ (ոսկուց, արծաթից, ջրակուճից, օբսիդիանից պատրաստված պերճանքի առարկաներ, աղյուսով կառուցված պա– լատի մնացորդներ, տաճարային համա– լիր, որի կենտրոնում գտնվել է քառաս– տիճան զիկկուրատ և այլ կառույցներ)։ Գրկ․ Тюменев А․ И․, Государствен– ное хозяйство древнего Шумера, М․–Л․, 1956; В у л л и JI․, Ур халдеев, пер․ с англ․, М․, 1961․

ՈՒՐԱԼ, տերիտորիա Արլ–Եվրոպ․ և Արմ– Սիբիրական հարթավայրերի միջև։ Տա– րածվում է Հս․ սառուցյալ օվկիանոսից մինչև Ուրալ գետի միջին հոսանքը (Օրսկ քաղաքից հվ․)։ Կազմված է Ուրալյան լեռնային համակարգից (ավելի քան 2000 կմ երկարությամբ, 40–150 կմ լայ– նությամբ և մինչև 1895 մ բարձրությամբ), Մերձուրալից և Անդրուրալից։ Ու–ի սահ– մաններում են գտնվում Պերմի, Սվերդ– լովսկի, Չելյաբինսկի, Կուրգանի, Օրեն– բուրգի մարզերը և Ուդմուրտական ԻՍՍՀ (կազմում են Ուրալի տնտ․ շրջանը), Բաշ– կիրական ԻՍՍՀ (մտնում է Մերձվոլգյան տնտ․ շրջանի մեջ), Կոմի ԻՍՍՀ և Ար– խանգելսկի մարզի արլ․ մասը (Հս–Արմ․ տնտ․ շրջանի մեջ) և Տյումենի մարզի արմ, մասը (Արևմւոա–Սիբիրական տնտ․ շրջանի մեջ)։ Բնակչության հիմնական մասը բնակվում է Ուրալի տնտ․ շրջանում և Բաշկիրական ԻՍՍՀ–ում։ Խոշոր քաղաք– ներն են Սվերդլովսկը, Չելյաբինսկը, Պերմը, Ուֆան, Ուստինովը, Օրենբուրգը, Մագնիտոգորսկը, Կուրգանը։ Ռելիեֆի բնույթով և բնական այլ առանձնահատկություններով Ու․ բա– ժանվում ԷԲևեռային, Մերձբևե– ռային, Հյուսիսային, Մի– ջին և Հարավային Ու–ների։ Բևեռային Ու․ բնութագրվում է խիստ կտրտված ռելիեֆով, 1000–1200 մ բարձ– րություններով (ամենաբարձր կետը՝ 1499 մ, Պայեր լեռ)։ Սրածայր լեռնագա– գաթների հետ միաժամանակ կան հարթ, կլորավուն բարձրություններ։ Մերձ– բևեռային Ու․ ավելի բարձր է (Նա– րոդնայա լեռ, 1895 մ, Կարպինսկու լեռ, 1878 մ) և լայն (մինչև 150 կմ)։ Շատ լեռ– նաշղթաներ (Իսլեդովատելսկի, Սաբլյա ևն) ունեն ռելիեֆի ալպյան ձևեր։ Բևե– ռային և Մերձբևեռային Ու–ներում պահ– պանվել են հին սառցապատման հետ– քեր և ժամանակակից 143 սառցադաշտ (25 կմ2 տարածությամբ)։ Հս․ Ու․ կազմ– ված է զուգահեռ լեռնաշղթաներից (1000– 1200 մ բարձրությամբ) և երկայնական դեպրեսիաներից։ Բնորոշ են հարթականը– ման բարձրությունները։ Առաւխլ բարձ– րադիր լեռների (Տելպոսիզ, 1617 մ, Կոն– ժակովսկի Կամեն, 1569 մ ևն) վերին մա– սերն ավելի մասնատված են։ Միջին Ու․ ավելի ցածրադիր է (ամենաբարձր լե– ռը Սրեդնի Բասեգն է, 994 մ), ունի հարթ– ված մակերևույթ։ Հ վ․ Ու–ի ռելիեֆն ավե– լի բարդ է․ հվ–արմ․ և միջօրեական ուղ– ղություն ունեցող բազմաթիվ լեռնաշըղ– թաներ կտրտված են երկայնական ու լայնական խոր հովիտներով ու իջվածք– ներով։ Ու–ի արմ․ լանջին և Մերձուրալում զար– գացած է կարստը (հատկապես Սիլվա գետի ավազանում), շատ կան քարայրեր, կարստային ձագարներ, փլվածքներ, ստորգետնյա գետակներ ևն։ Արլ–ից Մի– ջին և Հվ․ Ու–ներին հարում են պենեպլե– նացված ընդարձակ նախալեռներ, որոնց հաշվին Հվ․ Ու․ լայնանում է մինչև 250 կմ։ Ու–ի սահմաններում մերկանում են հիմ– նականում պալեոզոյան հասակի դեֆոր– մացված և մետամորֆացված ապարներ։ ՍՍՀՄ–ում արդյունահանվող կարևորա– գույն օգւոակար հանածոների 55 տեսա– կից Ու–ում ներկայացված են 48-ը։ Հայտնի են պղնձի, նիկելի, քրոմիտի, քարածխի, նավթի և գազի, կալիումական աղերի հանքավայրեր։ Ու․ հատկապես նշանավոր է իր թանկարժեք և կիսաթանկարժեք քա– րերով։ Կլիման ցամաքային է, արմ–ից արլ․ և հս–ից հվ․՝ առավել ցամաքային է։ Բևեռային Ու–ի արմ․ լանջին հունվարի միջին ջերմաստիճանը –20°Շ–ից –2ГС է, Հվ․ Ու–ում՝ –15°Շ–ից -16°С։ Արլ․ լանջին համապատասխանաբար՝ –22°Շ–ից -23°Cև –16°Շ–ից -17°С։ Հու–