իշխանությունները միասնական պետու– թյան մեջ միավորելու, ինչպես նաև շի– նարար․ աշխատանքների մասին։ Հայտ– նաբերվել են Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա, Արգիշտի Ա, Ռուսա Ա, Արգիշ– տի P, Ռուսա Բ, Ռուսա Գ թագավորների բազմաթիվ արձանագրություններ ե․ մի Ուրարտական արձանագրության նմուշ քանի ուրիշներ, որոնց պատկանելությու– նը պարզված չէ։ Խոշորագույնը Արգիշ– տի Ա–ի Վանի ժայռին փորագրած Խոր– խորյան տարեգրությունն է։ Բոլոր արձա– նագրությունները փորագրված են մ․ թ․ ա․ IX–VII դդ․ ընթացքում, շատ կարևոր աղբյուրներ են Հայաստանի այդ ժամա– նակաշրջանի պատմության համար։ Գրկ․ Меликишвили Г․ А․, Урарт– ские клинообразные надписи, М․, 1960 (про- долж․ в журнале «Вестник древней истории», 1971, 3, 4)․ Ռ․ Իշխանյան
ՈՒՐԱՐՏԵՐԵՆ, խալդերեն, մ․ թ․ ա, IX–VII դդ․ ընթացքում Ուրարտու (Արա– րատ) պետության արձանագրություննե– րում գործածված երկու լեզուներից գըլ– խավորը (մյուսը աքքադերենն է), խուռիե– րենի մերձավոր ազգակիցը։ Բոլոր կեն– դանի լեզուներից ամենից շատ բառային ընդհանրություններ ունի հայերենի հետ։ Ըստ հավանական ենթադրության (Գ․ Ջա– հուկյանի) Ու․ խուռիերենի հետ միասին պատկանում է լեզուների նոստրատիկ գերընտանիքին, որի մեջ մտնում են նաև հնդեվրոպական, սեմական, ուրալյան, ալ– թայան, կովկասյան և դրավիդյան լեզ– վաընտանիքները։ Ավանդված է մոտ 600 սեպագիր արձանագրություններով (տես Ուրարտական արձանագրություններ)։ Գրի է առնված աքքադական սեպագրերի (նոր ասուրական) պարզեցված տարբերա– կով․ սեպագրերի վանկային (աքքադա– կան) ընթերցումը հնարավորություն չի տալիս պարզելու բառերի ճիշտ արտա– սանությունը, ուստի և հնչյունական հա– մակարգը որոշված է մասամբ։ Ըստ եղած տվյալների, ձայնավորները չորսն են՝ а, e,i,U, հավանական է նաև հինգերորդի՝ О-ի առկայությունը, ունի 16 բաղաձայն։ Վերջինների մի մասի արտասանությու– նը ճշտված չէ․ մի շարք սեպագիր նշան– ների՝ այժմ ընթերցվող Տ հիմք կա ընթեր– ցելու տ և հակառակը։ Բնորոշ է i և e հըն– չյունների հերթագայությունը կամ զու– գահեռությունը, ինչպես՝ Argisti և Argiste, niribi և niribe։ Հայտնի են 350–400 բա– ռեր, որոնց մի մասի իմաստը պարզված չէ։՝ Բառապաշարում կան նկատելի քա– նակով հայերենից անցած բառեր, դիցա– նուններ, անձնանուններ, տեղանուններ, օրինակ՝ arsibi(n) (արծուի), sari (ծառ), Astiuzi (Աստուած), pili [պեղ(ել)], suri (սուր), abili (աւելի), ba-use (բա՜^․ բա–ռ), Artu (արտ) ևն։ Գործածված տեղանուն– ներում զգալի են Մեծ Հայքի շատ անվա– նումներ՝ Supani (Ծոփք), Erebuni (Երե– վան), Tuspa (Տոսպ), Alzi(ni) (Աղձնիք), Giarniani (Գառնի) ևն։ Հայերենից կա– տարված փոխառությունների մեծ քա– նակը կարելի է բացատրել հետևյալով, ա․ Ու․ խոսվել է հայերենի լայն գործածու– թյան միջավայրում, բ․ ուրարտական շատ արձանագրություններ գրվել են հայերի կողմից, և սրանց մայրենի լեզվի բառե– րը թափանցել են արձանագրվող լեզվի մեջ։ Որոշ ընդհանրություններ էլ, հնա– րավոր է, որ ծագումնաբանական են։ Գոյականներն ու ածականները վերջա– նում են –i, երբեմն էլ –e, –a, –ե ձայ– նավորներով։ Բառակազմության մեջ կա– րևոր է ածանցների դերը, առավել գոր– ծածականներից են – se (ulguse – կյանք), –էսխ (tarsuatuhi – արիություն) վերջածանցները։ Հոլովումը կցական բը– նույթի Է, տարբերում են 7 կամ 8 հոլով։ Բայական համակարգում հետևողականո– րեն անցկացվում է անցողական և անան– ցողական բայերի հակադրությունը՝ կապ– ված նախադասության Էրգատիվ կառուց– վածքի հետ։ Խոնարհումը կատարվում է ըստ ժամանակի, դեմքի, թվի։ Շարահյու– սության մեջ հաճախ է հանդիպում են– թակա–խնդիր–ստորոգյալ կառույցը։ Գրկ․ Իշխանյան Ռ․, Համեմատական լեզվաբանության նոր հայտնադործումները և հայերի ծագման ու հնագույն պատմության հարցերը, «ԲԵՀ», 1979, JSJ5 2։Զահուկյան Գ․ P․, Հայկական շերտը ուրարտական դիցա– րանում, «ՊՐՀ», 1986, № 1։ Мелики ա– в и л и Г․ А․, Урартские клинообразные надписи, М․, 1960; (продолж․ в журнале «Вестник древней истории», 1971, № 3, 4); Дьяконов И․ М․, Языки Древней Пе– редней Азии, М․, 1967; Джаукян Г․ Б․, Взаимоотношение индоевропейских, хуррит- ско-урартских и кавказских языков, Е․, 1967․ Ռ․ Իշխանյան
ՈՒՐԱՐՏՈՒ Այծեմիկ Համազասպի [օրիոր– դական ազգանունը՝ Տ և ր–իյ ա չ ա տ ը ր– յան, 15․9(27․10)․1899, Կարս –17․12․ նս Հ, Ուրարտու 1974, Երևան!, հայ սովետական քանդա– կագործուհի։ ՀՍՍՀ ժող․ նկարիչ (1960)։ 1921–25-ին սովորել է Բաքվի Պետ․ բարձ– րագույն գեղարվեստական դպրոցում (Ս․ Դ․ էրզյայի քանդակագործական ար– վեստանոց)։ Առաջին անգամ ցուցադրվել Ա․ Հ․ Ու ր ա ր in ու․ 1․ «Անուշ», մարմար (1938), 2․ «Նկարչու–․ հի Ս․Ղարագյոզյան», մարմար (1942), 3․ «Մովսես Ւարենացի», բրոնզ (1962, երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մ ատեն ադա* րան), 4․ «Ակադեմի– կոս Ա․ Հովհաննիս– յան», բրոնզ 1(1948), 1, 2, 4՝ Հայաստանի պետ․ պատկերասրա– հում