Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է 1926-ին, Մոսկվայում՝ Ռուս քանդակա– գործների ընկերության (ՕՌՍ) ցուցա– հանդեսում («Անասյասսաւնը>, «Հան– գիստ» են)։ Այդ գործերով (որոնք առաջին անգամ ստորագրել է Ու․ կեղծանունով) քանդակագործուհին իրեն դրսևորել է իբրև իրականությունը ռեալիստորեն ըն– կալող, մարդկային մարմնաձևերի պլաս– տիկությունը նրբորեն վերարտադրող ար– վեստագետ։ Նույն թվականին Ու․ տեղա– փոխվել է Երևան, նպաստել Մովետական Հայաստանի մշակութային կյանքի և ազգ․ ռեալիստական քանդակագործության զարգացմանը։ 1926-ական թթ․ 2-րդ կե– սից և 1930-ական թթ․ սկզբին Ու․ աշխա– տել է մոնումենտալ պրոպագանդայի բնա– գավառում (Մ․ Շահումյանի արձանը, 1928, չի պահպանվել), միաժամանակ ստեղծել ժամանակակիցների հաստոցային դիմա– քանդակներ («Պատանին», մարմար, 1930, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան, «Դիվիզիայի հրամանատար Աթոյան», 1933, գրանիտ, Ու–ի նախ– կին արվեստանոց)։ 1930-ական թթ․ կերտել է «Մասունցի Դավիթ»-ը (բրոնզ, 1935), «Անուշ» (մարմար, 1938, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրա– հում), «Ալմաստը» (բրոնզ, 1937, Հ․ Թու– մանյանի տուն–թանգարան, Երևան)։ Դը– րանք, ինչպես և Ու–ի շատ այլ գործեր, քնարականության գծեր են ներմուծել հայ քանդակագործության մեջ։ 1939-ին Ու․ ստեղծել է «Կժով աղջիկը» մոնումեն– տալ–դեկորատիվ քանդակը (բազալտ), որը տեղադրվել է Քանաքեռի խճուղու սկզբնամասում։ Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին ստեղծել է սովե– տական մարդկանց հայրենասիրության և հերոսության թեմաներով կոմպոզիցիոն գործեր (բոլորաքանդակներ և բարձրա– քանդակներ), հատկապես՝ ժամանակա– կիցների դիմաքանդակներ («Նկարչու– nji․ Մ* Ղարագյոզյան», մարմար, 1942, «Զութակահար Ա․ Գաբրիելյան», երան– գավորված գիպս, 1943, երկուսն էլ՝ Հա– յաստանի պետ․ պատկերասրահ)։ Ետ– պատերազմյան տարիներին մինչև 1960-ական թթ․ Ու․ զարգացրել է դիմա– քանդակի ժանրը, կերտել մտավորական– ների, գյուղի և արտադրության մարդ– կանց կերպարներ, որոնցից նշանակալից է իր ամուսնու՝ ակադեմիկոս Ա․ Հովհան– նիսյանի դիմաքանդակը (բրոնզ, 1948, Հայաստանի պետ․ պատկերասրահ)։ Ըս– տեղծել է նաև կոմպոզիցիոն բարձրա– քանդակներ («Առատություն», երանգա– վորված գիպս, 1961)։ Վերջին աշխատանք– ներից է Մովսես |սորենացու արձանը (բրոնզ, 1962, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան)։ Գրկ․ Մարտիկյան Ե․, Այծեմիկ Ուրարաու, Ե․, 1962։ Մ․ Այվազյան

ՈՒՐԱՐՏՈհ (աքքադ․ mat Urartu «Ուրար– տու երկիր» անվանումից), հին հայկ․ աղբյուրներում՝ Արարատ ու եր– կիր, Արարադայ երկիր, Արարատեան թագաւորու– թ ի ւ ն, հայկական առաջին միասնական պետությունը (ստրկատիրական) Հայկ․ լեռնաշխարհում մ․ թ․ ա․ IX–VI դարե– րում։ Մ․ թ, ա․ II հազարամյակի 2-րդ կե– սին Ու–ի տարածքում բնակվող ցեղերն ապրել են տոհմատիր․ կարգերի բուռն քայքայման և դասակարգային հարաբե– րությունների հաստատման պայմաննե– րում։ Ըստ այդ ժամանակաշրջանի խե– թական, միտաննական և ասորեստան– յան գրավոր աղբյուրների, Հայկ․ լեռնաշ– խարհի ցեղերն արդեն համախմբված էին բազմաթիվ մանր ու խոշոր քաղ․ կազմա– վորումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անվանումը, կառավարման մարմինը՝ ցեղային առաջնորդի (իշխանի, արքայիկի) գլխավորությամբ, և առան– ձին հողատարածքը («սեփական աշխար– հը» կամ «ազգագավառը»)։ Մ․ թ․ ա․ XIV– X դդ․ ասորեստանյան սեպագիր աղբյուր– ներում տեղեկություններ են պահպանվել առանձնապես Նաիրի «երկրների» (ցե– ղային իշխանությունների կամ ցեղապե– տությունների) մասին։ Տիգրիս և Եփրաւո գետերի վերին հոսանքների , ինչպես նաև Վանա լճի մերձակա շրջաններում կազ– մավորված այդ ցեղային իշխանություն– ները հաճախ իրենց ուժերը միավորել են ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ։ Մ․ թ․ ա․ IX դ․ 1-ին կեսից ասորեստան– յսփ սեպագիր աղբյուրներն արդեն վկա– յում են Հայկ․ լեռնաշխարհում գոյացած մեկ այլ պետ․ միավորման՝ «Ուրարտու երկրի» մասին։ Վերջինիս նախատարած– քը, սկսած XIX դ․ 1-ին կեսից, ուրարտա– գիտության մեջ սովորաբար համարվում է ներկայիս Վան քաղաքի շրջակայքը։ Այդ պատճառով որոշ արևելագետներ (Մ․ Բրոսսե, Ա․ Մեյս, P․ Պիոտրովսկի և ուրիշներ) Ու․ անվանում են նաև Վ ա– նի թագավորություն։․ Սակայն «Ուրարտհւ երկիրը», որն առաջին ան– գամ հանդիպում է Ասորեստանի Աշշուր– նաձիրապալ թագավորի (մ․ թ․ ա․ 884/ /883–859) արձանագրություններից մե– կում, մատնանշվում է Աուբնատ գետի (Արմ․ Տիգրիսի վերին հոսանքներից մե– կը) ակունքների շրջանից, այսինքն՝ Հայկ․ Տավրոս լեռնաշղթայից զգալիորեն հս․։ Ու–ի սկզբնատարածքի մասին որոշ տե– ղեկություններ է հաղորդում Ասորեստա– նի Սաչմանասար III թագավորը, որը հինգ անգամ ռազմ, արշավանքներ է ձեռնարկել այդ երկրի դեմ՝ կանխելու համար նրա հզորացումը։ Ըստ Սալմանասար III-ի ար– ձանագրությունների, Արամե թագավորի գահակալման տարիներին (մ․ թ․ ա․ մոտ 860–840) Ու․ հս–արմ–ում սահմանակից էր Դայաենի «երկրին» (հին հայկ․ Տայք «աշխարհին») և Եփրատի ակունքների շրջանին, իսկ նրա հվ․ սահմանները տա– րածվում էին «Նաիրի երկրների ծովից» (Վանա լիճ) նկատելիորեն հս․։ Այդ վկա– յություններից հետևում է, որ այն ժամա– նակ Ու․ նույնանում էր Հայկ․ լեռնաշխար– հի միջնատարածքին՝ հնագույն ժամա– նակներից Արարատ կամ Այրարաա ան– վանմամբ հայտնի «աշխարհին»։ Դրա հի– ման վրա էլ առաջացել են ինչպես աշշու– րա–բաբել․ «Ուրարտու», «Ուրաշտու», այն– պես էլ հին եբր․ «Ուրարտ», «Արարտ», «Ուրարատ», «Արարատ» արտաբերու– թյունները։ Մ․ թ․ ա․ IX դ․ Ու․ հասել է այնպիսի հզորության, որ գլխավորել է արդեն բո– վանդակ Հայկ․ լեռնաշխարհի տարանջատ ցեղային իշխանությունների համախմբու– մը միասն․ պետության մեջ։ Դրա ներքին գլխ․ խթանը եղել է այդ հայկական ցեղե– րի արյունակցությունն ու լեզվ․ ընդհան– րությունը, իսկ արտաքինը՝ ընդհանուր թշնամու4 Ասորեստանի արշավանքներին համատեղ ուժերով դիմակայելու անհրա– ժեշտությունը։ Արամեի օրոք Ու․ խափանել է Ասորես– տանի զավթող․ նկրտումները և հետևողա– կանորեն ընդարձակել իր սահմանները։ Ըստ Մովսես իյորենացու բերած մի հնա– վանդ պատմազրույցի, Հայկյան Արամի (Արամեի) գահանիստը համարվում է Այ– րարատ «աշխարհի» Արմավիր քաղաքը։ Հակահարված տալով իր «արյունակիցնե– րին» ասպատակող ասորեստանցի և այլ «օտարածին» թշնամիներին՝ նա ազատա– գրել է հայաշխարհի հվ․ և արմ․ եզրագա– վառները, հիմնել միասն․ թագավորու– թյուն։ Մ․ թ․ ա․ 832-ին, երբ Սալմանասար III-ի զորաբանակը ներխուժել է Իշուա «երկիրը» (հին հայկ․ Ծովւք «աշխարհը») և գետանցել Արածանին, հանդիպել է Ու–ի նոր գահակալ Սարդարիդ (Z-ի (մ․ թ․ ա․ մոտ 835–824) դիմադրությանը և նահան– ջել։ Նշանակում է՝ Ու–ի հվ–արմ․ սահման– ներն այն ժամանակ արդեն հասել են Արածանի գետին։ Օգտվելով մ․ թ․ ա․ 827-ին Ասորեստանում սկսված գահա– կալ․ կռիվներից՝ Աարդուրի Ա շուտով Ու–ի հվ․ սահմաններն ընդարձակել է մինչև Հայկ․ Տավրոսի լեռնաշղթան։ Վա– նա լճի արլ․ ափին նա հիմնադրել է ար– քունի բերդաքաղաք Տուշւցան, որն այ– նուհետև դարձել է Ու–ի ռազմաքաղ․ գլխ․ հենակայանը հվ–ում՝ ընդդեմ Ասորեստա– նի։ Սարդուրի Ա–ի օրոք Ու–ում արքունի պաշտոն, արձանագրությունները կազմ– վել են Աշշուրա–բաբել․ աշխարհակալու– թյունում տարածված աքքադ․ սեպագիր լեզվով։ Րշվւուինքւ թագավորի (մ․ թ․ ա․ մոտ 824–810) և հատկապես նրա գահակից որդու՝ տաղանդավոր ռազմ, և պետ․ գոր– ծիչ Մենուայի միանձնյա գահակալման տարիները (մ․ թ․ ա․ մոտ 810–786) հատ– կանշվել են Ու–ի՝ որպես Մերձավոր Արևել– քի հզոր տերության ձևավորմամբ, կենտր․ իշխանության ամրապնդմամբ, երկրի ար– տադրող․ ուժերի վերելքով և շինարար, աշխատանքների ծավալմամբ։ Նրանց անուններով հայտնաբերված հարյուրից ավելի արձանագրություններ պատմում են երկրի տարբեր տեղերում հիմնված քաղաքների, բերդերի, պալատների, տա– ճարների, ջրանցքների (այդ թվում՝ Մե– նուայի ջրանցքի) և այլ կառույցների մա– սին։ Ու–ի արքունիքը, սկսած իշպուինի թագավորից, հրաժարվել է իր պաշտոն, արձանագրություններն աքքադ․ սեպա– գրալեզվով կազմելու նախորդ ավանդից (թերևս մրցակից Աշշուրա–բաբել․ տերու– թյանը հակադրվելու միտումով), փոխա– րենը գործածության վերցնելով երբեմնի Միտաննի և խեթական պետությունների արքունի դպրանոցներից ավանդված խու– ռիերեն լեզվաբարբառներից մեկը, որն այժմ պայմանականորեն անվանում են ուրարտերեն։ Մենուայի որդու ․և հաջորդի՝ Արգիշ– ւոի Ա–ի գահակալման տարիներին (if․