Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սկայորդին (մ․ թ․ ա․ 673– մուո 630), որը գահակալման սկզբին հաշտության պայմանագիր է կնքել Ասորեստանի հետ և կնության խնդրել Ասարխադդոն թագավորի (մ․ թ․ ա․ 681–668) դստերը։ Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել է նաև Ու–ի Ռուսա Բ թագավորը (մ․ թ․ ա․ մոտ 680–640)։ Ասարխադդոնը Ռուսա Բ-ի հետ հաշտության պայմանագիրն ամրապնդելու (բառացի՝ «երդումը պահպանելու») նպատակով՝ իր տիրապետության ներքո գտնվող Շուբրիա (Շուբարտու) երկրից նույնիսկ ձերբակալել և Ռուսա Բ-ին է վերադարձրել դժգոհ «ուրարտացի փախստականներին»։ Ու–ի հզորության մասին են վկայում Իոսլիտու (իյաղտիք), խատտե և Մուշքինի երկրների դեմ Ռուսա Բ-ի ձեռնարկած արշավանքները, Թեյշեբաինի (տես Կարմիր բլար), Ռուսախինիլի (Ուրմիա լճից հս․, Հեր կամ Ւայ քաղաքի մոտակայքում) խոշոր բերդաքաղաքների հիմնադրումը, տնտեսության զարգացմանը նըպաստող աշխատանքները։ Ու–ի հետ խաղաղ ու բարեկամ, կապերը շարունակել է Ասորեստանի Աշշուրբանապալ (Աարդանապալ) թագավորը (մ․ թ․ ա․ 668– մոտ 630)։ Այդ հարաբերությունների վկայություններն են՝ հատուկ դեսպանության միջոցով Ռուսա Բ-ի հղած շնորհավորանքըն Աշշուրբանապալին (Ելամի դեմ մ․ թ․ ա․ 654-ին նրա շահած հաղթանակի առթիվ), ինչպես նաև վերջինիս հետ Ու–ի Սարդուրի Գ թագավորի (մ․թ․ա․ 640–620) փոխադարձ նամակագրությունները, որոնցում նրանք գոհունակություն են հայտնել խաղաղ դաշնակցային կապերի համար, միմյանց մաղթել բարօրություն։ Մ․ թ․ ա․ VII դ․ վերջին քառորդին և մ․ թ․ ա․ VI դ․ սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ․ լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Ու․, Ասքանազյանը և Մանան։ Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբոնի բերած տեղեկությունների, Պրոտոթիեսի գահաժառանգ որդի Մադիեսը (հին հայկ․ աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հռչե կամ Հրաչյա թագավորը), մ․ թ․ ա․ 625 կամ 624-ին ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին (մ․ թ․ ա․ 624–584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Այդ ժամանակահատվածում Ու–ում գահակալել է էրիմենայի որդի Ռուսա Գ (մ․ թ․ ա․ մոտ 620–590-ական թթ․), որն իր նախորդների նման փառաբանվել է «Մեծ արքա», «Հզոր արքա» տիտղոսներով, ծավալել է շինարար, գործունեություն։ Մ․թ․ ա․ VI դ․ սկզբին Ու․ և նրան սերտորենդաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ․ թ․ ա․ 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ (Հին կտակարան, Մարգարեութիւն Երեմիայ, գլ․ ԾԱ, 27)։ Հետևաբար արտաքին ուժերի, առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշըրջանում Ու–ի նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար Փաստարկներ։ Ու․ պատմ․ բախտորոշ դեր է խաղացել Հայկ․ լեռնաշխարհի տարանջատ ցեղերին առաջին անգամ միասն․ պետության մեջ համախմբելու և նրանց աստիճանաբար միաձուլելու գործում։ Այդ համախըմբումն ընթացել է գերիշխող Այրարատ «աշխարհի» արքայի և մյուս «աշխարհների» ժառանգ, տերերի (ցեղապետ–իշխանների կամ արքայիկների) միջև ինչպես կամավոր, այնպես էլ զենքի ուժով ռազմաքաղ․ սերտ դաշինք հաստատելու սկըզբունքով։ Դաշնակցության մեջ մտած ցեղային իշխանությունները պարտավորվել են՝ ընդունել Արարատյան արքայի գերիշխանությունն ու նրա գլխ․ աստված Խալդիի պաշտամունքը, արքունիքին վճարել պայմանավորված հարկերն ու տուրքերը, իրենց զորամասերով մասնակցել նրա ձեռնարկած ռազմ, գործողություններին։ Փոխարենը արքունիքը երաշխավորել է դաշնակիցների ներքին իրավունքները, արտոնություններն ու կրոն, պաշտամունքները, նրանց պաշտպանել արտաքին հարձակումներից։ Դաշնադրությունից խուսափող ցեղային իշխանությունները դիտվել են թշնամիներ, որռնցդեմ կենտր․ (տերունի) իշխանությունը կազմակերպել է պատժիչ արշավանքներ, բռնագրավել նրանց հարստությունները, պատանդել իշխանազուններին, ներհակ «աշխարհներում» հիմնել բերդեր ու զորակայաններ, առավել ըմբոստ ցեղերին վերաբնակեցրել իրեն վստահելի հողերում ու բնակավայրերում (օրինակ, Արգիշտի Ա-ն Ծոփաց «աշխարհից» 6600 մարդու վերաբնակեցրել է էրեբունի բերդաքաղաքում)։ Միասն․ պետության մեջ Հայկ․ լեռնաշխարհի ցեղերի համախըմբման ընթացքը, հիմնականում, ավարտվել է Մենուայի գահակալման տարիներին։ Ըստ ցեղային իշխանությունների՝ պետությունը բաժանվել է վարչամիավորումների, որոնց կառավարիչները դարձել են արքունիքի գործակալներ (օրինակ, Սարգոն II-ի վկայությամբ՝ Մուսասիրի կառավարիչ Աբալիուկնուն վարել է Ռուսա Ա–ի բանակի «տուրտանի» կամ սպարապետի, իսկ նրա եղբայր Ուրձինեն՝ «երկրորդ տուրտանի» պաշտոնը)։ Տարածքային և քաղ․ միասնության հասած ցեղերին հոգևոր–կրոնական առումով համախմբելու նպատակով՝ արքունիքը հիմնել է համապետական դիցարան, սահմանել ցեղային այլազան աստվածությունների ու պաշտամունքների տեղերը, նըրանց մատուցվելիք զոհաբերությունների տեսակն ու քանակը (այդ համայնադից հաշտից ցանկն օրինականացվել է Իշպուինիի և Մենուայի անուններով կերտված մի ընդարձակ արձանագրությամբ, որը պահպանվել է Վան քաղաքի մոտակայքում՝ Ագռավու քար կամ <Մհերի դուռ» կոչվող Ժայռախորշում)։ Ինչպես արքան երկրում համարվել է իր դրոշի ներքո համախմբված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալն ու հայրը, այնպես էլ Խալդին՝ համադիցարանում միավորված ցեղային աստվածությունների գերագույն աստվածն ու հայրը։ Գերագույն աստծո գաղափարն իրականում մարմնավորել է Ու–ի արքան, որի բոլոր արարքները փառաբանվել ու նվիրագործվել են Խալդիի անունով։ Նա հռչակվել է դիցազարմ, որի սրբագործված անդրին զետեղվել է աստվածների անդրիների կողքին՝ Արդինի–Մուսասիրի համայնադից տաճարում։ Ու–ի արքայատունը սեփական արձանագրություններում հորջորջվում է Բ ի ա ի ն ի, իսկ նրա տոհմատիրույթը՝ Բիաինիլի, որը կրկնալեզու արձանագրություններում աներկբա նույնացվում է աքքադ․ Ու․ (Այրարատ) «աշխարհին»։ Սարդուրի Ա արքայի կրած «Հոգևոր հովիվ» տիտղոսը հավաստում է, որ Բիաինի արքայատան մենաշնորհն է եղել նաև երկրի հոգևոր–կրոնապետի (բագնապետի կամ քրմապետի) պաշտոնը։ Սարդուրի Ա–ին հաջորդած Իշպուինին, մ․ թ․ ա․ մոտ 810-ին արքունի գահը թողնելով Մենուային, այնուհետև իր մյուս որդի Սարդուրիի հետ վարել է հոգևոր–կրոնապետի գործերը, որով փաստորեն սկզբնավորվել է Բիաինի տոհմի քրմապետ, ճյուղը։ [Հավանաբար վերջինիս շառավիղն էր ավանդաբար Վահագն աստծո և Հայկազուն «առաջին թագավորների սերունդ» ճանաչվող Վահունի (Վահնունի, Վահևունի, վահագնունի) տոհմը, որը հնագույն ժամանակներից մինչև IV դ․ սկիզբը ժառանգաբար վարել է քրմապետության գործերը, ընդարձակ կալվածքներ ունեցել Հարք և Տարոն գավառներում, սպասարկել իր աթոռանիստ Վիշապավանի (պահլ․՝ Աժդահ–ի շատ, աղավաղմամբ՝ Աշտիշատ) «ամենադից մեհ– յանը»]։ Հզոր և կենտրոնացված Ու․ թագավորության շնորհիվ հասնելով տարածքային և քաղ․ միասնության, Հայկ․ լեռնաշխարհի ցեղերը շաղկապվել են նաև տնտ․, հոգևոր–մշակութային, պատմ․ ճակատագրի, շահերի, համոզմունքների և այլ ընդհանրություններով․ Բիաինի արքայատան ներկայացուցիչները նրանց մեջ հետևողականորեն տարածել ու արմատավորել են տերունի Այրարատ «աշխարհի»նյութ, և հոգևոր մշակույթի տարրերը, սովորույթներն ու իրավ, կանոնները, վարչաքաղ․ ու կրոնաբարոյական սկըզբունքները։ Պատմաբանասիրության մեջ տակավին թեական է Ու–ի ցեղերի միջխոսակց․ (ընդհանրական) լեզվի հարցը։ Դեռևս XIX դ․ եվրոպացի ուսումնասիրողների գրչով տարածում է ստացել այն ենթադրությունը, թե ու–ի մեջ համախմբված Հայկ․ լեռնաշխարհի արմատական ցեղերի ընդհանրական լեզուն եղել է իբր ս–պաձև արձանագրությունների խուռիերեն լեզվաբարբառը, որը և նրանք հռչակեցին «ուրարտերեն»։ Ըստ մի շարք լավատեղյակ գիտնականների (Մ․ Վ․ Նիկոլսկի, Ի․ ի․ Մեշչանինով, Գ․ Ա․ Մելիքիշվիլի, Ի․ Մ․ Դյակոնով և ուրիշներ), Ու–ի սեպաձև արձանագրությունների լեզուն հատկանշվում է աղքատիկ բառապաշարով, քերական, միևնույն կառուցվածքով, պարզունակությամբ, միօրինակությամբ ու կաղապարայնությամբ, որն արքունի պալատում ավելի քան 230 տարի գործածվելով, չի ապրել որևէ զարգացում և չի ենթարկվել նոր փոփոխությունների։ Նշանակում է՝ այն եղել է փոխառյալ օտար