ները հովտի առանցքային մասից հեռու են 8–12 կմ։ Հս․ լանջերն ավելի մեղմա– թեք ու մասնատված են, քան հվ–ը։ Փ․ գ–ի հատակը լեռնաշղթաների ճյուղավորու– թյունների միջև տեղ–տեղ լայնանում, ապա սեղմվում ու վերածվում է կիրճերի։ Արմ․ մասը՝ Պարնիի գոգհովիտը, ամենա– լայն ու հարթ մասն է։ Դեպի արլ․ Փ․ գ․ աստիճանաձև ցածրանում է, Չիչկանի գետաբերանից ներքև՝ նեղանում, Սպի– տակ քաղաքի մոտ քիչ լայնանալուց հետո նորից նեղանում և ընդարձակվում է Կի– րովականի մոտ։ Օգտակար հանածոնե– րից կան շինանյութեր, քիչ քանակու– թյամբ՝ լիգնիտ և տորֆ։ Փ․ գ–ի կլիման բարեխառն է։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը –3°Շ–ից մինչև –6°C է, հուլիսինը՝ մոտ 18°C, առավելագույնը՝ 32–33°C։ Տարեկան տեղումները 400–700 մմ են։ Տարածված են լեռնատափաստանային սևահողերն ու լեռնաանտառային գորշ հողերը, գետային ողողատներում՝ դարչ– նամոխրագույն հողերը։ Բուսածածկույթը տափաստանամարգագետնային և անտա– ռային է։ Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ, բանջարեղեն։ Կան պտղատու այգիներ։
ՓԱՄԲԱԿԻ ԳՐԱՆԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՄՍՀ Դուգարքի շրջանի Փամ– բակ երկաթուղային կայարանի մոտա– կայքում։ Շահագործվում է 1880-ից։ Հան– քավայրի երկրբ․ կառուցվածքում առկա ինտրուզիվ ապարները ներկայացված են մոխրագույն քվարցային դիորիտ–գրանո– դիորիտներով, մուգ մոնցոդիորիտներով և գաբբրո–դիորիտներով։ Դրանիտի ստրուկտուրան հիպիդիոմորֆ հատիկա– յին է, տեքստուրան՝ հավասարաչափ մի– ջին հատիկային։ Միներալային կազմում մասնակցում են՝ պլագիոկլագ (50–60%), քվարց (5–10%), օրթոկլագ (0–10%) և մուգ միներալներ (20–25%)։ Հաճախ հանդիպում են գաբբրոյի և գաբբրո– դիորիտների ներփակումներ։ Փամբակի գրանիտին բնորոշ են լավ ողորկելիու– թյունը և բարձր խտությունը։ Այն հղկե– լուց հետո ստանում է հայելանման ողորկ մակերես։ Հանքավայրի պաշարները կազ– մում են շուրջ 6410 հզ․ մ3, որից 520 հզ․ t/3՝ բարձրորակ։ Տարեկան արդյունահա– նում են 45 հզ․ մ3 գրանիտ։ Փամբակի գրանիտը հիմնականում օգտագործվում է երեսապատման, մոնումենտալ հուշակո– թողների, արձանների, ներքին հարդար– ման, մետրոպոլիտենի կայարանների և այլ շինությունների կառուցման համար։
ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, ՀՄՄՀ–ՈԼմ, Փամ– բակի լեռնաշղթայում, 2152 մ բարձրու– թյան վրա։ Փ․ լ–ով է անցնում Արագածի շրջանի Ծիլքար և Սպիտակի շրջանի Ջրա– շեն գյուղերն իրար կապող ճանապարհը։
ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթա Փոքր Կովկասի համակարգում, ՀՍՍՀ հս–ում։ Ջրբաժան է Կուր և Արաքս գետե– րի ավազանների միջև։ Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․ ուղղությամբ, Զաջուռի լեռնանց– քից մինչև Սևանա լճի հս–արմ․ ափը։ Եր– կարությունը մոտ 106 կմ Է, լայնությունը՝ 15 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3101 մ (Թեժ լեռ)։ Ծալքավոր լեռնաշղթա Է՝ կազմված Էոցենի հրաբխանստվածքա– յին, նստվածքային և հրաբխածին ապար– ներից, արլ–ում ծածկված է լավաներով։ Կենտրոնական մասը (Փամբակի պլու– տոն) համեմատաբար լայն ու բարձրադիր է, առավել կտրտված։ Կատարային գռ– տու միջին բարձրությունը ավելի քան 2600 մ է։ Լեռնանցքները գտնվում են մինչև 2800 մ բարձրության վրա։ Արմ–ում հարաբերական բարձրությունները նվա– զում են։ Փ․լ․ ունի դենուդացիոն–էրոզիոն ռելիեֆ և տեկտոնական կառուցվածքով պայմանավորված անհամաչափ լանջեր։ Հս․ լանջերը զառիվեր, քարքարոտ ու մերկ են, տեղ–տեղ՝ կախված, կտրտված նեղ ու խոր ձորերով։ Հվ․ լանջերը կարճ են, մեղմ թեքությամբ, երբեմն՝ կտրտված։ Բարձր լեռնային գոտին (2600–2700 մ բարձրությամբ) կղզիացած լեռնագագաթ– ների շարք է, որին բնորոշ են սառնամա– նիքային ու ծանրահակային պրոցեսները։ Լեռնագագաթները գմբեթանման են, կլո– րավուն և ունեն 200–300 Վ հարաբերա– կան բարձրություն։ Փ․ լ–ից են առանձնա– նում Ծաղկունյաց և Արջանոցի լեռնա– շղթաները։ Լեռնագագաթներից նշանա– վոր են Թեժ լեռը, Մայմեխը (3094 մ), լեռնանցքներից՝ Փամբակի չեռնանցքը (2152 մ)։ Կլիման բարեխառն է, կարճատև ամառներով և ցուրտ ձմեռներով։ Լանդ– շաֆտներն արտահայտված են բարձուն– քային գոտիականությամբ։ Փ․ լ–ի լանջերը ծածկված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային բուսականու– թյամբ։ Հս․ լանջերին կան անտառներ։ Օգտակար հանածոներից կան ծծմբային հրաքար, մարմար, մարմարացած կոնգ– լոմերատ, ալյումինի հումք, պղինձ–մո– լիբդենային հանքանյութ, կրաքար, տրա– վերտին, հանքային ջրեր։ Ղ․ Մուրադյան
ՓԱՄՓՈՒՇՏ, հրաձգային զենքի և որոշ թնդանոթների ռազմամթերք, որի պար– կուճի մեջ զետեղված են գնդակը (արկը), վառոդալիցքը և բոցավառիչը։ XVII դ․ ի հայտ եկած առաջին Փ–ներն ունեին թղթե պարկուճ, որի մեջ տեղադրում էին վա– ռոդալիցքը և գնդակը։ XIX դ․ 60-ական թթ․ երևան եկան թղթե միավորիչ Փ–ները, որոնց պարկուճում զետեղված էին վա– ռոդալիցքը, գնդակը և պատիճը։ Շուտով դրանք փոխարինվեցին մետաղական միա– վորիչ Փ–ներով։ Կախված զենքի տեսա– կից՝ տարբերում են ատրճանակի, հրա– ցանի, հրանոթի և որսորդական հրացանի Փ–ներ։ Լինում են մարտական, օժանդակ և ուսումնակսէն Փ–ներ։
ՓԱՅԱՀԱՆ, գյուղ ՀԱԱՀ Ղափանի շըր– ջանում, Դեղի գետի վերին հոսանքի շըր– ջանում, շրջկենտրոնից 31 կմ հս–արմ․։ Փայահան Միավորված է Դեղիի կաթնաանասնապա– հական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, բուժկայան։
ՓԱՅԱձՈՒԿ, գյուղ հին Պարսկահայքում, Սալմաստ գավառում, Ուրմիա լճից հս–արմ․, Դիլման գյուղաքաղաքից 2–3 կմ արլ․, փոքրիկ գետակի զույգ ափերին։ 1880–90-ական թթ․ ուներ 250–300 տուն (մոտ 2000 բն․), առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 350 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով։ Գյուղն ուներ եկեղեցի, XIX դ․ 60-ական թթ–ից գործող դպրոց։ Տարբեր ժամանակներում Փ–ից զգալի թվով հայեր գաղթել են Սովետական Հայաստան և այլ երկրներ։ Փ․ այժմ փոքրիկ գյուղ է Իրանում։ Փ–m մ է ծնվել Րաֆֆին։ Թ․ Հակոբյան
ՓԱՅԱՏԻՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐ, տես Բանկեր։
ՓԱՅԵԹՈՆ (հուն․ Oaeftcov – հրակեզ), արևի աստված Հեչիոսի և Կլիմենե օվկիանուհու որդին հին հուն, դիցաբանության մեջ։ Ըստ Հոմերոսի, Հելիոսի մականունը։ Գեղեցիկ պատանու պաղատանքով իբր Հելիոսն արտոնել է նրան՝ մի անգամ երկնակամարով վարել իր արևային կառքը։ Սակայն չկարողանալով զսպել հրեղեն ձիերին՝ Փ․ մոտեցել է երկրին, և սաստիկ տոթից ցամաքել են գետերը, այրվել անտառները։ Աղետը կանխելու համար Զևսը շանթահարել է Փ–ին, և նա, մոխրանալով, ընկել է Երիդանոս գետը։ Փ–ի քույրերը (Հելիադաները), ողբալով եղբորը, կերպարանափոխվել են կաղամախիների, իսկ նրանց արցունքը դարձել է սաթ։ Փ–ի առասպելն արտացոլվել է անտիկ գրականության (Եվրիպիդես, Օվիդիոս) և արվեստի (դրամների, սարկոֆագների, սկահակների, գեմմաների վրա ևն) մեջ, Վերածննդի և նոր ժամանակների արվեստում (Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռուբենս, Պիկասսո և ուրիշներ), երաժշտության մեջ (Դ․ Սկարլատտի, Կ․ Սեն–Սանս)։ Գրական հաջող մշակման է ենթարկել XVII դ․ իսպանացի դրամատուրգ Կալդերոնը («Արեգակի որդի Փայեթոն»)։
ՓԱՅԼԱԾՈՒ, Մերկուրի մոլորակի հայկական անվանումը։
«ՓԱՅԼԱԿ», քաղ․–հասարակական, գրական երկօրյա թերթ (1917-ի JS|! 33-ից ունեցել է «Քաղ․–հասարակական ս․ դ․ թերթ» և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՝ք» վերտառությունները)։ Լույս է տեսել 1915–17-ին, Շուշիում։ Խմբագիրհրատարակիչ՝ Լ․ Վարդապետ յան։ Խըմբագրության աշխատանքներին մասնակցել են բուշևիկներ ու մենշևիկներ (մինչև 1917-ի JSP 33-ը, այնուհետև՝ միայն բոլշևիկները)։ Լուսաբանել է ՌՍԴԲԿ Շուշիի բյուրոյի աշխատանքները, պրոպագանդել ժողովուրդների համերաշխություն ու բարեկամություն, մատնանշել ազգ․ հարցի լուծման, ինքնորոշման հասնելու ու դեմոկրատ, կարգեր ստեղծելու ուղիներ։ Քննադատել է դաշնակցության տեղական գործիչներին, նրանց «Ապառաժ» (1917–19) հրատարակությունը։ Մերկացրել է տեղական հարստահարիչներին ու