Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Փայտամշակման հաստոցների աշխատանքի սխեմաներ․ /․ փայտասղոցման( փայտասղոց– ման շրջանակ), 2․ ժապավենաձև սղոցման, 3․ և 4․ կլորասղոցման, 5․ սղոցի ետադարձ– առաջընթաց շարժումով, 6․ նրբասղոցման, 7․ երիթահան, 8․ գլանաձև սղոցով կլորասղոց– ման, 9․ գայլիկոնիչ–եզրալայնիչ, 10․ գայլիկոնիչ–ֆրեգիչ, 11․ գայլիկոնիչ–թործիչ, 12․ խա– ռատային, 13․ կլորափայտի, 14․ խառատային–ֆրեզիչ, 15․ շղթայաֆրեգիչ, | 16․ ֆուգա– նիչ, 17․ խազ քաշելու, 18․ քառակողմ ռանդիչ, 19․ ֆրեզիչ, 20․ փորակաֆրեգիԼ 21․ պատ– ճենահան–ֆրեզիչ, 22․ բութակակտրիչ–ֆրեզիչ, 23․ լայնատաշ, 24․ հղկատաշյ, 25․ երկայ– նատաշ, 26․ ծլեսյիչ, 27․ ջարդիչ, 28․ հատիչ, 29․ կոնտակտային հարթիչներով, 30․ սկա– վառակային, 31․ կոնտակտային գրտնակով, 32․ գլանային, 33․ ճկիչ, 34․ սոսինձ քսելու, 35․ հավաքման, 36․ շիթաողողումով ներկ քսելու, 37․ բարձր լարման դփշտում ներկ քսելու, 38․ ներկ քսող գրտնակով, 39․ լաք քսող գրտնակով, 40․ լաքալցման, 41․ ողորկող գլաններով, 42․ ողորկող սկավառակներով րոշվում է ծանր ջղաձգություններով՝ պայ– մանավորված նյարդային համակարգի ախաահարմամբ։ Հարուցիչը Փ–ման բա– ցիլն է (Clostridium tetani), որը անաերոբ է, սպորներն օժաված են բարձր կայունու– թյամբ։ Հարուցիչը հողի մեջ է ընկնում կենդանիների (առավելապես որոճողնե– րի), երբեմն մարդու, արտաթորանքի մի– ջոցով և սպորների ձևով կարող է պահ– պանվել երկար ժամանակ։ Հարուցիչն արտադրում է 2 տեսակի տոքսին՝ տ և - տանոպլազմին, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնում է կմախքային մկաննե– րի կծկումներ, և տետանոլիզին, որը քայքայում է էրիթրոցիտները։ Փ․ պատերազմների հիմնական ուղեկիցն է։ Խաղաղ պայմաններում Փ–ման պատճառ– ներն են՝ կենցաղային մանր և գյուղատնտ․ (հազվադեպ արդ․) վնասվածքները, ինչ– պես նաև այրվածքները, ցրտահարությու– նը, միջատների խայթոցները, արտահի– վանդանոցային վիժումները, առանց բժշկ․ օգնության տնային ծննդաբերու– թյունները ևն։ ՍՍՀՄ–ում գրանցվում են եզակի դեպքեր։ Գաղտնի շրջանը 3–30 օր է, այն որքան կարճ է, հիվանդության ընթացքն այնքան ծանր է։ Հիմնական ախ– տանշանները կմախքային մկանների կլո– նիկ և տոնիկ ջղաձգություններն են, որոնք առաջանում են նախանշանային շրջանից հետո, ուղեկցվում վերքի ձգող ցավերով, մկանների ընդհանուր կարկամվածու– թյան զգացումով, կլման ակտի ցավերով։ Բնորոշ է նաև տրիզմը (ծամիչ մկանների կծկման հետևանքով բերանը դժվար է փակվում, որի պատճառով գոյացող դի– մախաղը հայտնի է «սատանայական ժը– պիտ» անվանումով)։ Տոնիկ կծկումներն աստիճանաբար ընդգրկում են պարանո– ցի, իրանի, որովայնի մկանները, հիվան– դի գլուխը ետ է թեքվում, ողնաշարը ծըռ– վում դեպի առաջ, հիվանդը հպվում է մահ– ճակալին ծոծրակով ու կրունկներով և ընդունում աղեղնաձև դիրք (օպիստոտո– նուս)։ Ջղաձգություններն առաջանում են ինքնակամ կամ արտաքին ազդակների (աղմուկ, լույս) հետևանքով, տևում են մի քլգնի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Փ–ման դեպքում գիտակցությունը պահ– պանվում է։ Գոյություն ունեն նաև կայ– ծակնային, կրկնվող (ռեցիդիվող) և այլ ձևեր։ Բ ու ժ ու մ ը․ հիվանդի նկատմամբ հո– գատար խնամք և անընդհատ հսկողու– թյուն՝ առավելագույն հանգստի ապա– հովմամբ, լիարժեք սնունդ, հակաջղա– ձգային միջոցներ, ծանր ընթացքի դեպ– քում՝ կրծքավանդակի մկանունքը թուլաց– նող՝ կուրարենման դեղամիջոցներ, հա– կափայտացման շիճուկի ներարկում։ Կանխարգել ու մը․ անցկացվում է 2 ուղղությամբ, պլանային ակտիվ իմու– նացում և վնասվածքների արագ մշակում։ Մ․ Ջամ բադյան

ՓԱՅՏԱՔԻՄԻԱ, անտառաքիմիա, քիմ․ գիտության բնագավառ, ներառ– նում է փայտի քիմ․ հատկությունները և քիմ․ վերամշակման վրա հիմնված ար– տադրությունների մասին գիտելիքները։ Ընկած է փայտաքիմիական արդյունաբե– րության հիմքում։

ՓԱՅՏԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, անտառաքիմիական արդյունաբերություն, արդյու– նաբերության ճյուղ, ընդգրկում է փայտի չոր թորման, դրան ուղեկցող ու երկրոր– դական արգասիքների մշակման ձեռնար– կություններն ու բևեկնախեժի ստացման գործարանները։ Փայտաքիմ․ արդյունագործությունը սաստանում առաջացել է XII դ․։ Առաջին գործարանը կառուցվել է XIX դ․ 20-ական թթ․։ Առաջին համաշխարհային պատերազ– մից (1914–18) առաջ արտադրվել է 90 հգ․ տ խեժ, 20 հզ․ տ սկիպիդարի հումք։ Առաջին հնգամյակներում (1929–37) ավելացել է ՍՍՀՄ անտառաքիմ․ արտա– դրանքը, կազմակերպվել է նոր արտա– դրատեսակների (ացետատային լուծիչներ,