գաւորութեանն Պարսից» աշխատություն– ները։ Նույն ժամանակամիջոցում հայե– րեն գրքեր է լույս ընծայել ֆրանսիացի Դ․ Դյուպրեի տպարանը․ 1825-ին՝ Վարդան Այգեկցու «Հատընտիր առակք», 1827-ին՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» են գործեր։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ ըն– թացքում Փարիզում հայերեն գրքեր ու պարբերականներ տպագրվել են ե՝ հա– յերի, ե՝ ֆրանսիացիների տպարաննե– րում։ 1857-ին այստեղ սկսել է աշխատել Կ․ Շահնազարյանի տպարանը, որը հիմ– նականում հրատարակել է հայ պատմիչ– ների երկերը։ ճ․ Արամյանը, ֆրանսիա– ցի Վալտերի տպարանում կահավորելով (1854) իր արտադրամասը, հրատարակել է հայերեն գրքեր, ինչպես նաև Ս․ Օսկա– նի «Արևելք», «Արևմուտք», Գ․ Այվազովս– կու «Մասյաց աղավնի» պարբերականնե– րը, 1859-ին հիմնել է իր տպարանը և Փա– րիզում աշխատել մինչև 1862-ը՝ հրատա– րակելով Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նա– րեկացու, Մ․ Նալբանդյանի, Ծերենցի, Պ․ Դուրյանի, Գ․ Սրվանձտյանի երկերը և հայերեն այլ գրքեր։ Նշանավոր է եղել Կ․ Ներսիսյանի տպարանը, որը 1900–- 1910-ին լույս է ընծայել հայերեն մի շարք գեղարվեստական գրքեր, նաև Ա․ Չոպան– յանի «Անահիտ» հանդեսը։ Հայերեն գրքեր հրատարակող ֆրանս․ տպարաններից են եղել նաև Վ․ Ռեմքեի, Ս․ Բուրդիեի, Շ․ Նոբլեի, «է․ Դյունոյի և ընկ․» ևն տպարաններ։ Վերջինում 1857-ին տպագրվել է Մ․ Նալբանդյանի «Երկրա– գործությունը որպես ուղիղ ճանապարհ» երկը։ Հայկ․ տպարաններից են եղել Ֆ․ ճարյանի,Պ․ Եղիկյանի, Ա․ Տաղրամաճ– յանի, «Մասիս», «Տարոն», «Այգ» ևն։ Փ․ հ․ տ․ աշխուժացում է ապրել 1855-ից, երբ սկսեցին լույս տեսնել փարիզյան հա– յերեն աոաջին պարբերականները՝ «Արե– վելքը» և «Մասյաց աղավնին»։ Մինչև 1970-ական թթ․ Փարիզում հրատարակ– վել է շուրջ 170 անուն պարբերական (որից մոտ 120-ը՝ մինչև 1940-ը)։ Այդ պարբերա– կաններից են (բացի հիշվածները) «Փա– րիզ», «Հնչակ», «Բանասեր», «Կոունկ», «Ապագա», «Հառաջ», «Կավռոշ», «Զվարթ– նոց», «Վեմ», «ՀՕԿ», «Նոր աշխարհ», «Աշխարհ», «Բյուրակն» ևն։ Փարիզյան հայերեն պարբերականների մի մասն ուներ իր տպարանը, մյուսները լույս էին տեսնում հայկ․ կամ ֆրանս․ տարբեր տպարաններում։ Ներկայումս Փարիզում հայերեն տպագրվում են հիմնականում տեղի պարբերական հրատարակություն– ները։ Ռ․ իշխանյան
ՓԱՐԻԶԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1919–1920, տեղի է ունեցել 1919-ի հուն– վարի 18-ից մինչև 1920-ի հունվարի 21-ը (ընդհատումներով)։ Հրավիրվել է առա– ջին համաշխարհային պատերազմում պարտված պետությունների հետ հաշտու– թյան պայմանագիր մշակելու և ստորա– գրելու նպատակով։ Կոնֆերանսին մաս– նակցում էին Մեծ Բրիտանիայի և նրա դո– մինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ –ի, Իտա– լիայի, ճապոնիայի, Բելգիայի, Բրազի– լիայի, Չինաստանի, Կուբայի, Հունաս– տանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, հորվաթների և սլովենների թա– գավորության, Նիկարագուայի, Ռումի– նիայի, Հեջազի, Գվատեմալայի, Պանա– մայի, Հայիթիի և Լիբիայի ներկայացու– ցիչները, ընդհանուր առմկւմբ՝ հազա– րից ավելի պատվիրակ։ Գերմանիան և նրա դաշնակիցները (Ավւ տրո–Հունգա– րիա, Թուրքիա, Բուլղարիա) կոնֆերանս թույլատրվեցին, երբ արդեն մշակվել էին նրանց հետ կնքվելիք պսյմանագրերի նախագծերը։ Մեծ տերությունների իշխող քառյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա) արգելեց Սովետական Ռուսաստանի ներկայացուցէւչների մաս– նակցությունը կոնֆերանսին։ Հաշտու– թյան հիմնական պայմանները վճռում Էին Ֆրանսիայի պրեմիեր մինիստր Կլեման– սոն, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիս– տըր Լլոյդ Զորջը և ԱՄՆ–ի պրեզիդենտ Վիլսոնը։ Փ․ հ․ կ․ մշակեց հաշտության պայմանագրեր Գերմանիայի (տես Վեր– սաւի հաշտության պայմանագիր 1919), Ավստրիայի (տես Սեն–ժերւէենի հաշտու– թյան պայմանագիր 1919), J-ուլղարիայի, Հունգարիայի և սուլթանական Թուրքիա– յի հետ (տես Սևրի հաշտության պայմա– նագիր 1920), որոնք հիմք դրկցին Վերսալ– Վաշինգտոնյան սիստեմին։ Փ․ հ․ կ․ որո– շում ընդունեց Ազգերի չիգայի ստեղծման մասին և հավանություն տվեց նրա կանո– նադրությանը։ «Մեծ քառյակը» քննարկեց Ռուսաստա– նում սովետական կարգերի տապալման համար ձեռնարկվելիք միջոցառումները և հավանություն տվեց սպիտակգվարդիա– կան հակահեղավւոխությանը բազմա– բնույթ օգնություն ու աջակցություն ցույց տալու նպատակով արվելիք քայլերին։ Փ․ հ․ կ–ին պաշտոնապես հրավիրված չէր այդ ժամանակ արդեն գո, ություն ունե– ցող Հայաստանի բուրժ․ հանրապետու– թյունը, թեև հայ ժողովուրդը աոաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին ավելի շատ զոհ էր տվել, քան պատե– րազմող ամենախոշոր պետություններից շատերը։ Այդուհանդերձ, 1919-ի փեաըր– վարին Փարիզում գտնվող հայկ․ երկու պատվիրակությունները (Ազգ․ պատվի– րակությունը՝ Պողոս Նուբաիի և Հայաս– տանի Հանրապետության պատվիրակու– թյունը՝ Ա․ Ահարոնյանի գլխավորությամբ) ներկայացան դաշնակիցներին՝ խնդրե– լով ճանաչել հայերի ազգ․ պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Ա․ Պիշոնը հայ պատվիրակներին առա– ջարկեց հուշագիր պատրաստել։ 1919-ի փետր․ 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հիշատակագիր» հետևյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ huijli․ 7 նահանգ– ների, Կիլիկիայի և Կովկասի Հայկ․ Հան– րապետության հողամասերի միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշ– նակից տերություններից մեկի կամ Ազ– գերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էր նրա տարածքի ամբող– ջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկ․ այդ պետության մանդատը՝ 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հա– յերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձ– վեին իրենց բնակատեղիները։ Այդ փաստաթուղթը դրական ընթացք չստացավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի նկատմամբ կիրառվելիք միջոցների մշակ– մամբ և ամենևին չէին շտապում քննար– կելու թուրք, հարցը, որի լուծման հետ սերտորեն առնչվում էր Հայկական հարցը և հայկ․ պետության ստեղծումը։ Միակ բանը, որ արվեց, այն էր, որ 1920-ի հունվ․ 19-ին Փ․ հ․ կ․ դե ֆակտո ճանաչեց Հայաս– տանը, սակայն առանց որևէ իրական օգ– նության մտադրության հայ ժողովրդին, թեև Հայկական հարցը հետագա քննարկ– ման առարկա դարձավ Սան Ռեմոյի կոն– ֆերանս 1920-ոււՏ և արտահայտվեց Սևրի պայմանագրում։ Գրկ․ Հայկական հարցը խաղաղության ժո– ղովին առջև, Բոստոն, 1919։ Ա ր զ ու մ ա ն– յ ա ն Մ․ Վ․, Արհավիրքից վերածնունդ, Ե․, 1973։ Никольсон Г․, Как делался мир в 1919 г․, пер․ с англ․, [М․], 1945; История дипломатии, 2 изд․, перераб․ и доп․, т․ 3, М․, 1965․ Ռ․ Սահակյան
ՓԱՐԻԶԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1856, ստորագրվել է մարտի 18 (30)-ին, Փարիզում, Ռուսաստանի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սարդի– նիայի, Թուրքիայի, Պրուսիայի ներկայա– ցուցիչների կողմից։ Պարտություն կրելով Ղրիմի պատերազմ 1853–1856–ում, հա– սունացող հեղափոխ․ իրադրության պայ– մաններում, Ռուս, կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Օգտվելով հաղթող երկրների, և հիմնականում Ֆրան– սիայի ու Անգլիայի, սրվող հակասություն– ներից, ռուս, դիվանագիտությունը կարո– ղացավ որոշակիորեն մեղմացնել հաշտու– թյան պայմանները։ Պայմանագրի հա– մաձայն Ռուսաստանը Փոքր Ասիայում Թուրքիային էր վերադարձնում Կարսը, ինչպես նաև ռուս, զորքերի կողմից գրա– ված մյուս հողերը, իսկ հաղթող տերու– թյունները իրենց զորքերը դուրս էին բերում Ղրիմի թերակղզուց։ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերա– դարձնում Դանուբի գետաբերանը և նրան հարակից Հվ․ Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոք, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվ– րոպ․ ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուսաստանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմ, նավատորմ և ռազմա– ծովային զինապահեստներ ունենալու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական շոգենավ)։ Ռուսաստանը պարտա– վորվում էր Ալանդական կղզիներում (Բալթիկ ծով) չկառուցել ռազմ, ամրու– թյուններ։ Կողմերը պարտավորվում էին չխախտել Օսմ․ կայսրության տարածքա– յին ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երաշխա– վորում էին Դանուբյան իշխանություն– ների ու Սերբիայի ինքնավարությունը։ Ղրիմի պատերազմը և Փ․ հ․ պ․ փոխե– ցին միջազգային իրադրությունը Եվրո– պայում։ Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաս– տանի դիրքերը թուլացան, առավել սըր– վեց Արևեւյան հարցը։ 1870–71-ին միջազ–