մող բոլոր երկրների մեջ ամենաազատ երկրի, մասսաներին հնարավորություն ւովեց լայնորեն օգտվել քաղ․ իրավունք– ներից։ Ընդհատակից դուրս եկած բոլշևիկ– յան կուսակցությունը վիթխարի աշխա– տանք տարավ մասսաների շրջանում, օգ– նեց նրանց ազատվելու մանրբուրժ․ պատ– րանքներից և անցնելու սոցիալիստ, հե– ղափոխության դիրքերը։ Մարտի 5(18)-ին նորից սկսեց լույս տեսնել «Պրավդա» թերթը։ Սկսվեց արհմիությունների մաս– սայական ստեղծումը, առաջացան ֆաբ– րիկագործարանային կոմիտեներ, ձևա– վորվեցին բանվ․ միլիցիայի ջոկատներ։ Ամբողջ երկրով մեկ բանվորները և գյու– ղացիները ստեղծեցին իշխանության ժող․ մարմիններ։ Մարտ ամսվա ընթացքում առաջացավ 600 սովետ։ Դա կարևոր նշա– նակություն ունեցավ հեղափոխ․ մասսա– ների կազմակերպման, հեղափոխության հետագա զարգացման, պետ․ իշխանու– թյունը բանվոր դասակարգին անցնելու համար։ Փետրվարյան հեղափոխության կողմից առաջադրված, սակայն մինչև վերջ չլուծված խնդիրները պահանջում էին հեղափոխության հետագա զարգա– ցումը։ Բուրժ․ ժամանակավոր կառավա– րությունը չէր կարող ժողովրդին տալ ո՝չ խաղաղություն, ո՝չ հող, ո՝չ իսկական ազատություններ։ Եթե բուրժուազիան մենշևիկների և էսէռների օգնությամբ հե– ղափոխության կծկման կուրս էր վերցրել, ապա բոլշևիկները կոչ էին անում հեղա– փոխությունը առաջ տանել մինչև իշխա– նությունը պրոլետարիատի և չքավոր գյու– ղացիության ձեռքն անցնելը։ Վ․ Ի․ Լենինը մարտյան «Նամակներ հեռվից» աշխատու– թյան մեջ առաջ քաշեց սոցիալիստ, հե– ղափոխությանը անցնելու կուրսը, որը բազմակողմանիորեն հիմնավորեց Ապ– րիլյան թեզիսներում։ Չնայած պատմ․ ինքնատիպությանը, Փետրվ․ հեղափոխու– թյունը հաստատեց լենինյան ստրատե– գիական կուրսի, տակտիկական լոզունգ– ների ճշտությունը։ Հեղափոխությունը ամ– բողջ աշխարհում հեղափոխական–դեմո– կրատական շարժման հզոր խթան հան– դիսացավ։ Ռուսաստանի բանվորների և գյուղացիների կողմից ցարիզմին հասց– ված հարվածը ուղղված էր նաև կապիտա– լիզմի համաշխարհային սիստեմին։ Վե– րացնելով ցարական միապետությունը և կյանքի կոչելով Բանվորների, զինվոր– ների և գյուղացիների դեպուտատների սովետները՝ Փետր․ հեղափոխությունը անհրաժեշտ հասարակական–քաղ․ նախա– դրյալներ ստեղծեց անցնելու հեղափոխու– թյան նոր՝ սոցիալիստ, փուլին։ Փետրվարյան հեղափոխությունը և Հա– յաստանը։ Ինքնակալության անկումը ան– միջապես ոտքի հանեց Հայաստանի աշ– խատավորներին՝ Երևանում, Ալեքսան– դրապոլում (այժմ՝ Լենինական), Ալա– վերդում, Ղափանում, Կարսում, Սարի– ղամիշում, Մեծ Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական), Վաղարշապատում (այժմ՝ էջմիածին), Կաղզվանում, Նոր Բայա– զետում (այժմ՝ Կամո) և այլուր։ Ռուս, զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանում ծավալվեց բանվորների, զինվորների, աշխատավոր գյուղացիների մասսայական հեղափոխ․ շարժում։ Սուր իրավիճակ ստեղծվեց Ալեքսանդրապոլ– Կարս–Սարիղամիշ շրջանում, ուր կենտ– րոնացված էր ւքսվելի քան 100 հզ․ զինվոր։ Բոլշևիկների ղեկավարությամբ ապստամ– բություն բռնկվեց Կարսում, որն ուներ 40 հզ–անոց կայազոր։ Ձերբակալված պաշտոնյաները ու սպաների թիվն անց– նում էր 100-ից։ Ապստամբությունը վե– րացրեց Կարսհ զինվ․ դատարանը։ Բոլ– շևիկները ձեռնարկում են ժող․ իշխանու– թյան տեղական մարմնի կազմակերպու– մը։ Ստեղծվում է զինվորների պատգամա– վորների սովետ, որտեղ սկզբնական շըր– ջանում գերիշխող էին բոլշևիկները։ Ծա– վայված մասսայական հեղավւոխ․ շարժ– ման մեջ ընդգրկվեցին նաև տեղի աշխա– տավորները՝ բանվորներ, արհեստավոր– ներ, մանր առևտրականներ։ Ստեղծված սովետը շուտով վերակոչվեց Բանվորնե– րի, զինվորների և գյուղացիական պատ– գամավորների սովետի։ 1917-ի մարտի սկզբներին բուռն իրա– դարձություններ տեղի ունեցան նաև Ալեք– սանդրապոլում, որի կայազորն ուներ 20–30 հզ․ զինվոր։ Դեռևս 1916–ի վերջից այստեղ վերականգնվել ու գործում էր ամուր բոլշևոկյան կազմակերպություն։ Հեղափոխության հաղթանակից հետո դուրս գալով ընդհատակից4 Ալեքսանդրա– պոլի բոլշևիկները եռանդուն աշխատանք ծավալեցին զինվորների, բանվորների և Շիրակի գյուղացիների շրջանում։ Ալեք– սանդրապոլի, Կարսի և Հայաստանի այլ շրջանների բոլշևիկների հետ սերտ կապ էին պահպանում Ատ․ Շահումյանը, Բ․ Բոր– յանը և երկրամասի նշանավոր այլ բոլ– շևիկ գործիչներ։ Մարտի 4–5 (17–18)-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին ցույցեր ու միտինգներ, որոնք շարունակվեցին շուրջ 2 շաբաթ։ Բանտերից ազատվեցին քաղ․ բանտարկյալները, վերացվեց ժանդարմե– րիան և ոստիկանությունը, ստեղծվեց ժող․ միլիցիա։ Ձերբակալվեցին միապե– տական սպաները։ Սարտի 8 (^1)-ին կազ– մակերպորեն ձևավորվեցին զինվորների և բանվորների պատգամավորների սովետ– ներ, որոնք ապրիլի սկզբներին միավոր– վեցին։ Օգոսփոսի սկզբից սովետը կոչվեց Բանվորների, զինվորների և գյուղացի– ների պատգամավորների սովետ, ուր թե– պետև փոքրամասնություն էին կազմում, բայց եռանդ։ սն գործունեություն ծավա– լեցին բոլշևիկները։ Ստանալով էսէռնե– րի, մենշևիկների, դաշնակցականների համաձայնությունը [մարտի 12 (25)-ի հզոր ցույցից հետո], տեղական իշխանություն– ները և Կովկասյան բանակի հրամանա– տարությունը հասան նրան, որ մարտի 14 (27)-ին Ալեքսանդրապոլում հաստատ– վեց ռազմ, դրություն, շտապ դուրս բեր– վեցին առավել հեղափոխ․ զորամասերը։ Բուռն իրադարձություններ տեղի ունե– ցան Ալավերդում և Ղափանում։ Ալավեր– դում ստեղծվեցին սովետներ (Մանեսի և Վերին Ալավերդու)։ Բոլշևիկներ Ա․ Խա– նոյանի և Ա․ Դարդաշյանի նախաձեռնու– թյամբ հրավիրված բանվ․ ներկայացու– ցիչների ժողովում ընտրված Մանեսի սո– վետի կազմո մ էին Լոռու բոլշևիկյան կազ– մակերպության ճանաչված ղեկավար գոր– ծիչներ Ս․ էվոյանը (նախագահ), Ն․ Խա– չատրյանը, Մ․ Ամիրխանյանը և ուրիշներ։ Ղափանի բանվ․ սովետի առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 19 (ապրիլի 1)-ին։ Ընտրված նախագահության 9 անդամնե– րից 5-ը բոլշևիկներ էին (նախագահ՝ Լ․ Ղազարյան)։ Ալավերդու և Ղափանի բանվ․ սովետներում ընտրվել էին հայ, ռուս, վրացի, ադրբեջանցի, հույն բանվոր– ների ներկայացուցիչներ։ Երևանում աշ– խատավորների և զինվորների միտինգ տեղի ունեցավ մարտի 12(25)-ին, որտեղ բոլշևիկներից հանդես եկան Բ․ Բատիկ– յանը և Հ․ Զարգարյանը։ Նույն օրն էլ ստեղծվեց զինվորների պատգամավոր– ների սովետ։ Բանվ․ սովետ ստեղծվեց ապրիլին։ Տեղի ունեցավ երկու սովետ– ների միավորումը։ Ռազմաճակատում, մասնավորապես Արմ․ Հայաստանում գտնվող զորամասերում հեղափոխ․ աշ– խատանք էին տանում Դ․ Կորգանովը, Պ․ Զափարիձեն, Մ․ Կեդրովը, Հ․ Հով– սեփյանը, Հ․ Պողոսյանը, Բ․ Շեբոլդաևը, Ս․ Ալավերդյանը, Տ․ Մուսիևը, Ս․ Հով– սեփյանը, Ն․ Օկուջավան, Ֆ․ Սոլնցևը, Ի․ Կիասովը, Ս․ Պետրենկոն և ուրիշներ։ Երկրամասում ստեղծված մյուս իշխա– նությունը Անդրկովկաս յան հատուկ կո– միտեն էր, որը տեղերում ուներ իր նա– հանգային, մարզային, քաղաքային, գա– վառային և գյուղական գործադիր կոմի– տեները։ Հայաստանում իշխանությունն իրենց ձեռքը վերցրեցին Երևանի նահան– գային և Կարսի մարզային գործադիր կո– միտեները։ Նրանք չլուծեցին աշխատա– վորներին հուզող որևէ կենսական հարց, էլ ավելի խճճեցին հակասությունները երկրամասում, բորբոքեցին ազգ․ թշնա– մանք։ Թեպետ երկրամասում երկիշխա– նությունը փաստ էր, բայց այստեղ ավելի, քան կենտրոնում, սովետներն աջակցում ու համագործակցում էին ժամանակավոր կառավարության տեղական մարմինների հետ։ Դրա պատճառներից էր նաև այն, որ էսէռներն ու մենշևիկները ձուլվեցին տե– ղական բուրժուա–ազգայնական կուսակ– ցությունների հետ։ Այստեղ էլ իրեն զգալ էր տալիս բնակչության մանրբուրժուական կազմը, որի լայն շրջաններում իշխում էր շարունակվող պատերազմից ինչ–որ բան ակնկալելու ոգին։ Համեմատաբար թույլ էին տեղական բոլշևիկյան կազմակեր– պությունները։ Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո Հայաստանում ավելի լայն թափ ընդունեցին աշխատավորների հե– ղափոխ․ ելույթները։ Հայաստանի մի շարք շրջաններում ծավալվեց գյուղացիա– կան շարժում։ Աննախընթաց մասշտաբ– ներ ընդունեց զինվորների հեղափոխ․ պայքարն ընդդեմ պատերազմի, հանուն կենսական հարցերի արմատական լուծ– ման։ Զինված լենինյան հռչակավոր Ապ– րիլյան թեզիսներով, կուսակցության Ապ– րիլյան (VII) կոնֆերանսի և VI համագու– մարի որոշումներով՝ Հայաստանի բոլ– շևիկները իրենց շուրջն էին համախմբում աշխատավորական լայն զանգվածներին, ձգտում կյանքի կոչել սոցիալիստ, հեղա– փոխության լենինյան ստրատեգիական պլանը։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Պատերազմը և Ռու– սաստանի սոցիալ–դեմոկրատիան, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26։ Ն ու յ ն ի, Մի քանի թե– զիսներ, նույն տեոում, հ․ 27։ Ն ու յ ն ի, Ռու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/333
Արտաքին տեսք