Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սաաոանի պարտությունը և հեղաՓոխական ճգնաժամը, նույն տեղում։ Ն ու յ ն ի, Տեղա– փոխության երկու գծերի մասին, նույն տե– ղում։ Ն ու յ ն ի, Նամակներ հեռվից, նույն տեղում, հ․ 31։ Ն ու յ ն ի, Երկիշխանության մասին, նույն տեղում։ Ն ու յ ն ի, Տեղափո– խությունը Ռուսաստանում և բոլոր երկրների բանվորների խնդիրները, նույն տեղում։ Շ ա– հ ու մ յ ա ն Ս տ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–5, Ե․, 1975 – 78։ ՍՄԿՊ–ն համագումարների, կոն– ֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մ․ 1, Ե․, 1954։ Տերոսական պայքարի վավերագրեր, Ե1984։ ՝՝Հայաստանի կոմունիստական կու– սակցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։ Սարգսյան Ե․ Ղ․, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Ան– ղըրկովկասում, Ե․, 1964։ Արգումանյան Մ․ Վ․, Հայաստան։ 1914-1917, Ե․, 1969։ Մ ե– լ ի ք յ ա ն Տ․ Ս․, հեղափոխական շարժում– ները կովկասյան բանակում (1914 –1917), Ե․, 1975։ К о р с у н Н․, Первая мировая вой– на на Кавказском фронте, М․, 1946; Э ль- чибекянА․, Армения накануне Великого Октября, Е․, 1963; История КПСС, т․ 2–3, М․, 1966–67; Очерки истории коммунисти– ческих организаций Закавказья, ч․ 1, Тб․, 1967; Гарибджанян Г․, В․ И- Ленин и большевистские организации Закавказья, (1893-1924), Е․, 1967; Галоян Г․, Ра– бочее движение и национальный вопрос в Закавказье․ 1900–1922, Е․, 1969; История СССР, ч․ 2, М․, 1978; Советская историогра– фия февральской буржуазно-демократи– ческой революции։ Ленинская концепция истории Февраля и критика её фальсифика– торов, М․, 1979; Кризис самодержавия в России․ 1895-1917, Л․, 1984․ Հ․ Մկիքրսն

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԴԵՊՔԵՐ 1948 Չ և խ ո ս– լովակիայում, բուրժ․ հետադիմու– թյան (ազգային–սոցիա լիս տական, ժողո– վըրղական և սլովակյան դեմոկրատական կուսակցությունների ղեկավարությամբ) անհաջող փորձը (փետր․ 20–25-ին) երկ– րում հակահեղափոխական հալաշրջում իրականացնելու, ժող․–դեմոկրատական կարգը տապալելու, կապիտալիզմը վե– Հ․Աւ1ԱւՆդՆ․ե․*Լ Ն յզ ui rvii կով՜․ Փհար․ 20-իՆ բուրժ․ կուսակցությունների ներկայացու– ցիչ մինիստրները հրաժարական տվեցին՝ նպատակ ունենալով առաջ բերել կառա– վարական ճգնաժամ, տապալել Կ․ Գոտ– վաչդի կառավարությունը և կազմել նոր կառավարություն՝ առանց կոմունիստնե– րի։ Մինիստրների մեծ մասը (կոմունիստ– ներ, ձախ ս–դ–ներ և անկուսակցականներ) մնացին կառավարության մեջ։ Չեխոսլո– վակիայի կոմկուսը ժողովրդին կոչ արեց ոտքի ելնել պաշտպանելու ժող․–դեմոկրա– տական կարգը։ Գործարանային սովետ– ների պատգամավորների համագումարը (փետր․ 22, Պրագա) Չեխոսլովակիայի բանվոր դասակարգի անունից պահան– ջեց հեռացնել կառավարությունից հե– տադիմականներին և անցկացնել հետա– գա հեղափոխ․ վերափոխություններ։ Եվ որպես բողոքի նշան համագումարը որո– շեց փետր․ 24-ին համընդհանուր մեկժամ– յա գործադուլ անել։ Չեխոսլովակիայի բանվոր դասակարգը ստեղծեց ժող․ մի– լիցիա (10 հզ․ մարտիկ) և խափանեց բուրժ․ տարրերի կազմակերպված ելույթ– ների փորձերը։ ՉԿԿ ԿԿ կոչով ստեղծվե– ցին գործողության կոմիտեներ, փետր․ 23-ին կազմվեց Ազգ․ ճակատի գործողու– թյան կենտր․ կոմիտե բոլոր քաղ․ կուսակ– ցությունների, հասարակական կազմա– կերպությունների և զինված յուժերի առա– ջավոր ներկայացուցիչներից։ Փեար․ 25-ին պրեզիդենտ է․ Բենեշը ընդունեց հետա– դիմական մինիստրների հրաժարականը և հանձնարարեց Կ․ Դոտվալդին լրացնել կառավարությունը նոր Անդամներով։ Փետրվարյան իրադարձությունների հաղ– թանակով ավարտվեց ազգ․-դեմոկրատա– կան հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու ընթացքը։

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ 1921, Հա– յաստանում սովետական իշխանության դեմ ուղղված հակահեղափոխական զին– ված ելույթ։ Դաշնակցության սենտր․ մարմ– նի՝ բյուրոյի, 1920-ի նոյեմբ․ 30-ի որոշման համաձայն, Ս․ Վրաց յանի գլխավորու– թյամբ դեկտեմբերին Երևանում ստեղծվել է գաղտնի կոմիտե, որը պետք է նախա– պատրաստեր խռովությունը։ Փ․ խ–յան կազմակերպմանը մասնակցա են սովետա– կան կառավարության հանդեպ օրինապահ ձևացող դաշնակցական մի շարք գործիչ– ներ [Դ․ Կանայանը (Դրո) և ուրիշներ]։ 1921-ի հունվարին դաշնակցականները զինված ուժեր են կենտրոաացրել Արա– գածի ստորոտին, Ներքին Ախտայի, Բաշ Գյառնիի, Նոր Բայացետի և Դարալագյա– զի շրջաններում։ Հունվ․ 22-ին նրանց խռովության առաջին փորձը (Բաշ Գյառ– նիում) ճնշել են կարմիր բանակի զորա– մասերը։ Փ․ խ․ սկսվել է տետր․ 13-ին, Դարալագյազում։ Փետր․ 14–15-ին սո– վետական իշխանության դեմ միաժամա– նակյա զինված ելույթներ են| սկսվել Բաշ Դյառնիում, Աշտարակում, Վաղարշապա– տում, Նոր Բայազետում։ Խռովության հիմնական ուժը կազմել են մաուզերավոր խմբերը, կուլակները և հակասովետական այլ տարրեր։ Հանրապետության աշխա– տավորներն ամենուրեք գումարել են բո– ղոքի միտինգներ, կազմակերպել պարտի– զան․ ջոկատներ։ Փետր․ 26փն Քարվան– սարա, Սև Քար, Աչաջուր և այլ գյուղերի աշխատավորներից կազմված կոմունիս– տական գումարտակը մեկնել է Դիլիջան– Ելենովկա՝ օգնելու դաշնակցականների դեմ կռվող կարմիր բանակի զորամասե– րին։ Նման ջոկատներ են սյտեղծվել Դի– լիջանում, Ղամարլուում, Վօդիում, Ղա– րաքիլիսայում և այլուր։ Ներքին Ախտա– յի շրջանի Ռնդամալ և Քարվփնսարա գյու– ղերի պարտիզան, ջոկատը* դաշնակցա– կան գերակշիռ ուժերի դեմ երկու օր մար– տընչելուց հետո, նահանջել է Ելենովկա և միացել կարմիր բանակի զորամասերին։ Տիրանալով Կոտայքի, Ախտայի, Նոր Բայազետի, Աշտարակի և Վաղարշապատի գավառներին, խռովարարները փետր․ 17-ին հարձակվել են Երևանի վրա և հա– ջորդ օրը գրավել այն։ Կարմիր բանակի զորամասերը և Սովետական Հայաստա– նի կառավարությունը փոխադրվել են Ղամարլու–Վեդի, որտեղ 4$ օր գտնվել են շրջապատման մեջ։ Հայսստանի հս․ գավառներում հակահեղափոխության դեմ պայքարը կազմակերպելու նպատակով՝ փետր․ 26-ին Դիլիջանում ստեղծվել է Դիլիջան և Ղարաքիլիսա գավառների ռազմահեղափոխ․ կոմիտե՝ Գ․ Աթար– բեկյանի գլխավորությամբ։ Դաշնակցա– կան, այսպես կոչված, «Հայրենիքի փըր– կության կոմիտեի» պարագլուխ Ս․ վրաց– յանը մարտի 18-ին օգնություն է խնդրել նույնիսկ քեմալական Թուրքիայից։ Դաշ– նակցականները հուսացել են ստանալ նաև արմ․ իմպերիալիստների և Իրանի խաների օգնությունը։ Ղամարլու գյու– ղում կենտրոնացած կարմիր բանակի զո– րախումբը փետր․ 24-ի լույս 25-ի գիշերը հարձակման է անցել և մարտերով մո– տեցել Երևանին, սակայն աջակցություն չստանալով, նահանջել է։ Խռովարարնե– րի դեմ հարձակում է սկսվել նաև Ելե– նովկա–Նոր Բայազետ, Ելենովկա–Ախ– տա–Երևան և Համամլու–Ապարան– Աշտարակ–Երևան ուղղություններով։ Մարտի սկզբին, ետ մղելով հակառակոր– դի մի շարք հակահարձակումներ, կարմիր բանակի զորամասերը շարունակել են առաջխաղացումը։ Մարտի 25-ին սովե– տական օդաչուներ Վ․ Մելնիկովը և Բ․ Կուդրինը Թբիլիսիից ինքնաթիռով 47 կգ ոսկի են փոխադրել Արաքսի ափ՝ Ղամարլու գյուղում գտնվող կարմիր զո– րամասերին, որով ձեռք է բերվել պարե– նամթերք։ Կոտրելով խռովարարների դի– մադրությունը, Տասնմեկերորդ բանակի զորամասերը և պարտիզանական ջոկատ– ները ապրիլի 2-ին Քանաքեռի և Աշտարա– կի կողմից մտել են Երևան։ Երկու օր անց Երևան են հասել Ղամարլու–Վեդի զորա– մասերը։ Հայաստանի հս․ գավառների ռազմահեղափոխ․ կոմիտեի նախագահ Գ․ Աթարբեկյանը ապրիլի 3-ին Վ․ Ի․ Լենինին և Գ․ Կ․ Օրջոնիկիձեին հեռագրել է Փ․ Խ–յան ջախջախման մասին։ Կարմիր բանակի զորամասերը ապրիլի 7-ին ազա– տագրել են Բաշ Գյառնին, մինչև ապրի– լի 15-ը՝ Ղարանլուղի, Բասարգեչարի և Դարալագյազի շրջանները։ ճանապար– հին գազանաբար սպանելով ավելի քան 200 կոմունիստների և նրանց համակրող– ների, դաշնակցական խռովարարները փա– խել են Զանգեգուր (տես նաև Քաղաքա– ցիական կռիւխեր Հայաստանում /92/); Գրկ․ Հակոբյան Ա․ Մ․, ՝՝Հայաստանի բանվորների և գյուղացիների հաղթանակը 1921 թվականի քաղաքացիական կռիվներում, Ե․, 1960։ Ա․ Հակոբյան

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1848, բուրժուա–դեմոկրատական հեղափոխու– թյուն Ֆրանսիայում փետր․ 22–24-ին։ Փ․ հ․ տապալեց Հոււիսյան միապետու– թյունը․ նրա հաղթանակով սկսվեց ֆրան– սիական բուրժուա–դեմոկրատական հե– ղափոխություն 1848-ի 1-ին փուլը։

ՓԵՐԵՍԹԻԱՆ Ի (Պերեստիանի) Իվան Նիկոլաևիչ (1870, Տագանրոգ– 1959, Մոսկվա), սովետական կինոռեժի– սոր, դերասան, սցենարիստ։ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիստ (1949)։ Ծագումով իտալացի։ Փ․ վրաց․ սովետական կինեմատոգրաֆիա– յի ստեղծողներից է։ Նկարահանել է «Ար– սեն Ջորջիաշվիլի» («Գեներալ Գրյագնովի սպանությունը», 1921) պատմա–հեղափո– խական ֆիլմը։ Նրա ամենանշանավոր աշ– խատանքը «Կարմիր սատանի ճտերը» (ըստ Պ․ Ա․ Բլյախինի վիպակի, 1923) հե– րոսա–ռոմանտիկական արկածային կինո– նկարն է։ Այլ ֆիլմերից են՝ «Սուրամի բերդը» (1923), «Երեք կյանք» (1925)։ 1929–32-ին աշխատել է «Հայկինո»-ում (այժմ՝ «Հայֆիլմ»), ուր ստեղծել է «Զա–