Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարաբերությունները համապատասխան տնտ․ բազիսի վերնաշենքի (տես Բազիս ն․ վերնաշենք) կարեոր բաղկացուցիչ մասն են։ Որպես պատմ․ երևույթ Ք․ զարգանում է հասարակության սոցիալ․ կազմակեր– պության բարդացման համեմատ, փոփոխ– վում են նրա դերը, նշանակությունն ու կա– ոուցվածքը։ Տվյալ երկրի դասակարգերի և ազգությունների փոխհարաբերություն– ները կազմում են նրա ներքին Ք–յան ոլորտը, պետությունների միջև հարաբե– րությունները՝ արտաքին Ք․։ Արտաքին Ք․ կախված է ներքին Ք–յան բնույթից։ Միաժամանակ միջազգային հարաբերու– թյունները որոշակի չափով ազդում են ներքին Ք–յան վրա։ Ազգերի երևան գալով առաջ է գալիս ազգ․ Ք․, որը համապատաս– խանում է որոշ դասակարգերի շահերին։ Դասակարգային շահերը վճռական դեր են խաղում ազգ․ Ք–յան մեջ։ Ազգային հարցը հասարակության սոցիալ–տնտ․ զարգացման, ճնշման բոլոր տեսակների դեմ աշխատավորության պայքարի հարցի բաղկացուցիչ մասն է։ Կոմունիստական կուսակցության ազգ․ Ք․ ելնում է այն բա– նից, որ չի կարելի վերացնել ազգ․ ճնշու– մըն առանց սոցիալ․ ազատագրության։ Ք–յան գիտ․ վերլուծության ելակետը նրա լենինյան բնորոշումն է որպես «էկոնո– միկայի խտացված արտահայտություն» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, էջ 345)։ Ք–յան մեջ արտահայտվում են որոշակի դասա– կարգի արմատական տնտ․ շահերը։ Այդ շահերի իրականացման ձգտումը ծնում է միմյանց դեմ պայքարող կամ միմյանց հետ համագործակցող դասակարգերի գործնական քաղ․ գործունեություն։ Ք–յան և էկոնոմիկայի հարաբերակցության հար– ցը գլխավորներից է հասարակական գի– տություններում, ունի տեսական ու գործ– նական մեծ նշանակություն։ Դասակարգի տնտ․ դրությունը հիմնականն ու վճռա– կանն է Ք–յան բնույթը և ուղղությունը որո– շելիս, թեպետ Ք–յան վրա ազդում են նաև այլ գործոններ՝ դասակարգի գիտակցա– կանությունը, նրա կուլտուրան, քաղ․ կու– սակցության առկայությունը ևն։ Ք․ հա– րաբերականորեն ինքնուրույն է էկոնո– միկայի նկատմամբ։ Եվ քանի որ առանց քաղ․ իշխանության ոչ մի դասակարգ չի կարող հասնել կամ պահպանել իր տնտ․ տիրապետությունը, Ք․ առաջնային է էկո– նոմիկայի նկատմամբ։ էկոնոմիկայի նը– կատմամբ Ք–յան առաջնությունը կապի– տալիզմի պայմաններում դրսևորվում է այն բանում, որ բուրժ․ պետությունը հան– դիսանում է մասնավոր կապիտ․ սեփակա– նությունը պահպանող, բուրժուազիայի տնտ․ տիրապետությունը ապահովող հիմ– նական ուժը։ Այդ միտումը հատկապես ցայտուն է դրսևորվում պետական մոնո– ւցոչիաոական կապիտաչիզմի զարգաց– ման ժամանակակից փուլում, երբ տեղի է ունենում մոնոպոլիաների սերտաճում բուրժ․ պետության հետ, որը հանգեցնում է վերջինիս անմիջական միջամտությանը կապիտ․ վերարտադրության պրոցեսին՝ ի շահ ֆինանս, օլիգարխիայի։ էկոնոմի– կայի վրա պետության ազդեցության կա– րևոր միջոց է դարձել միփտարիզմը։ Հօգուտ աշխատավոր մասսաների էկո– նոմիկայի վրա Ք–յան ազդեցությունը լիո– վին կարող է իրականացվել միայն պրո– լետարիատի կողմից քաղ․ իշխանության նվաճումից հետո։ Սոցիալիստ, հասարա– կարգում Ք․ ուղղություն է տալիս էկոնո– միկայի առաջավոր միտումներին, նպաս– տում է հասարակության արտադրողական ուժերի զարգացմանը։ Մոցիալիզմի պայ– մաններում էկոնոմիկայի նկատմամբ Ք–յան առաջնությունը դրսևորվում է բո– լոր տնտ․, մշակութ․ և կազմակերպական հարցերի լուծմանը գիտ․ մոտեցման մեջ։ ՍՍՀՄ–ում սոցիալիստ, էկոնոմիկայի ըս– տեղծման ու զարգացման գործում հսկա– յական դեր է պատկանում սովետական հասարակության քաղ․ համակարգին՝ Սո– վետական Միության կոմունիստական կու– սակցությանը, հասարակական կազմա– կերպություններին, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքին։ Սովետա– կան ներքին և արտաքին Ք․ օրենսդրորեն ամրակայված է սահմանադրության մեջ (տես Սահմանադրություններ սովետա– կան)։ ՍՄԿԿ երկիրն առաջնորդում է դե– պի սոցիալիզմի լիակատար ու վերջնա– կան հաղթանակ, զարգացած սոցիաչիս– տական հասարակարգի կառուցում, նրա Ք․ համապատասխանում է սովետական ժողովրդի արմատական շահերին։ ՍՄԿԿ ներքին Ք․, որն ուղղված է կոմունիզմի կառուցմանը, որոշում է նրա արտաքին Ք․, որի նպատակն է միջազգ․ պայմանների ապահովումը ՍԱՀՄ–ում կոմունիզմի կա– ռուցման համար, սոցիաչիզմի համաշխար– հային սիստեմի ըստ ամենայնի ամրա– պնդումը, գաղութային ու կախյալ ժողո– վուրդների ազատագր․ պայքարին աջակ– ցելը, վճռական հակահարվածը պատե– րազմի և ագրեսիայի իմպեր․ Ք–յանը։ Սովետական Միության Ք–յան մշակ– ման գործում խոշոր ներդրում են կատա– րում ՍՄԿԿ համագումարները, նրա Կենտ– կոմի պլենումները, որոնք նախանշում են կուսակցության ներքին ու արտաքին Ք–յան խնդիրներն ու իրականացման ուղի– ները։ Գրկ․ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1973։ Լենին Վ․ Ի․, Պետություն և հեղաՓո– խություն, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 33։ Ն ու յ ն ի, Պրոլետարիատի դիկտատուրայի մասին, նույն տեղում, հ․ 39։ ՍՄԿԿ XXVII համագումա– րի նյութերը, Ե․, 1986։ Սովետական Սոցիա– լիստական Հանրապետությունների Միության Սահմանադրություն (Հիմնական օրենք), Ե․, 1979։ Бурлацкий Փ․ М․, Ленин, го– сударство, политика, М․, 1970; Азаров Н․ И․, В․ И․ Ленин о политике как общест– венном явлении, [2 изд․, М․, 1975]; Виш– няков А․ С․, Политика КПСС։ методоло^ гические проблемы и практика, М․, 1980․

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, 1․ մշակույթի հոմանիշ։ Մարքսիստ, գրականության մեջ գործածվում է նաև նյութ, մշակույթի առու– մով։ 2․ Հասարակական զարգացման, նյութ, և հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան (անտիկ Ք․, արդի Ք․)։ 3․ Բար– բարոսությանը հաջորդող հասարակական զարգացման աստիճան (Լ․ Մորգան, Ֆ․ Էն– գելս)։ «Ք․» հասկացությունը երևան է եկել XVIII դ․՝ սերտորեն կապված «մշա– կույթ» հասկացությանը։ Ֆրանսիացի փի– լիսոփա–լուսավորիչները քաղաքակիրթ էին համարում բանականության ու ար– դարության սկզբունքով հիմնված հասա– րակությունը։ XIX դ․ «Ք․» հասկացությու– նը կիրառվում էր իբրև կապիտալիզմի ամբողջական բնութագիր, սակայն Ք–յան վերաբերյալ նման պատկերացումը տի– րապետող չէր։ Այսպես, Ն․ 6ա․ Դանիլովս– կին ձևակերպեց մշակույթների ընդհա– նուր տիպաբանության տեսությունը, կամ Ք․, որի համաձայն գոյություն չունի հա– մաշխարհային պատմություն, այլ կա սոսկ տվյալ Ք–յան պատմություն, որն ունի առանձնահատուկ ներփակ բնույթ։ Ըստ Օ․ Շպենգլերի հայեցակետի, Ք․ ցանկա– ցած մշակույթի որոշակի զարգացման եզրափակիչ փուլն է։ Դրա հիմնական հատկանիշներն են՝ արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականության աստիճանական անկումը, մարդկանց մեծաքանակ կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վե– րաճումը «անդեմ» զանգվածի։ Այս առու– մով Ք․, որպես անկման դարաշրջան, հա– կադրվում է մշակույթի ամբողջականու– թյանը։ Այս և այլ իդեալիստ, հայեցակե– տերը չեն բացահայտում Ք–յան բնույթը և զարգացման բուն էությունը։ Մարքսիզմի կլասիկները վերլուծել են Ք–յան զարգաց– ման շարժիչ ուժերն ու հակասություննե– րը՝ հիմնավորելով հեղափոխ․ անցման անհրաժեշտությունը դրա նոր փուլին՝ կոմունիստական հասարակությանը։ Գրկ․ Էնգելս Ֆ „, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ МарксК․, Конспект книги Моргана «Древнее общество», Архив К․ Маркса и Ф․ Энгельса, т․ IX, М․, 1941; М о р г а н Л․, Древнее общество, пер․ с англ․, 2 изд․, М․, 1935; Маркарян Э․ С․, О концепции локальных цивилизаций, Е․, Ճ962; Арта- новский С․ Н․, Историческое единство человечества и взаимное влияние культур․ Философско-методологический анализ сов– ременных зарубежных концепций, Л․, 1967; Е m g е К․ A․, Die Frage nach einem neuen Kulturbegriff, Meinz, 1963․

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ, որոշակի թվով բնակիչներ ունեցող և առավելապես արդ․, տրանսպորտային, մշակութային, վարչաքաղ․, հանգստի և բուժման կազ– մակերպման ֆունկցիաներ իրականացնող բնակավայրեր՝ քաղաքներ և քաղաքատիպ ավաններ։ Ք․ բ․ ձևավորվել են հասարա– կական զարգացման որոշակի մակարդա– կում և արդյունք են աշխատանքի հասա– րակական բաժանման, գյուղատնտեսու– թյունից արհեստների և առևտրի անջատ– ման։ Ք․ բ–ում ապրող բնակչության տեսակա– րար կշիռը երկրի կամ շրջանի ուրբանի– զացիայի (սովորաբար նաև ինդուստրաց– ման) մակարդակը բնորոշող կարևորա– գույն ցուցանիշ է։ Ք․ բ–ի դասակարգումը կատարում են ըստ տարբեր ցուցանիշնե– րի՝ ժողովրդատնտ․ և սոցիալ․ ֆունկ– ցիաների, բնակչության թվի, աշխարհա– գրական դիրքի ևն։ Ըստ բնակչության թվի ՄԱՀՄ–ում առանձնացնում են քտա–ներ և փոքր քաղաքներ՝ մինչև 10 հզ․ բն․, 10–20 հզ․ բն․ և 20–50 հզ․ բն․, միջին քաղաքներ՝ 50–100 հզ․ բն․, մեծ քաղաք– ներ՝ 100–300 հզ․ բն․ և 300 հզ–ից 1 մլն բն․ և միլիոնանոց քաղաքներ։ Հին և միջին դարերում Հայաստանն աչքի է ընկել զարգացած քաղաքներով,