Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյան, դասակարգերի, անհրաժեշտ և հա– վելյալ արդյունքի ծագման և զարգացման պատմ․ պրոցեսը, այդ հասարակարգերի տնտ․ օրենքները, ցույց է տալիս արտա– դրության միջոցների (նաև աշխատուժի) սեփականության որոշիչ դերը արտադրա– հարաբերությունների համակարգում։ Կապիտալիզմի հասարակարգի Ք․ ուսումնասիրում է կապիտ․ արտադրա– եղանակի ծագման, զարգացման և կոր– ծանման օրինաչափությունները։ Կապի– տալիզմի Ք–յան կատեգորիաների համա– կարգում ելակետայինն ապրանքն է, որը պատմականորեն և տրամաբանորեն նա– խորդել է կապիտաչին և կապիտ․ արտա– դրահարաբերությունների բջիջն է՝ իր մեջ սաղմնային ձևով պարունակելով կա– պիտալիզմի բոլոր հակասությունները։ Մարքսի կողմից ապրանքա ստեղծ աշ– խատանքի երկակի բնույթի՝ կոնկրետ և աբստրակտ աշխատանքի էության բա– ցահայտումը հիմք ծառայեց կապիտալիզ– մի Ք–յան ամբողջ համակարգը մշակելու համար։ Պարզաբանվեց արժեքների պատմ․ զարգացման պրոցեսը, և դրա հիման վրա բացահայտվեց փողի (տես Դրամ) ծագումը, վերլուծվեցին դրա էու– թյունն ու ֆունկցիաները։ Կապիտալը պատմ․ առանձնահատուկ հարաբերություն է։ Կապիտալն արտա– հայտում է արտադրության մեջ վարձու աշխատանքի միջոցով ստեղծված հավել– յալ արժեքի յուրացումը կապիտալիստնե– րի կողմից և բաժանվում է երկու մասի՝ հաստատուն կապիտալի և փոփոխուն կապիտալի։ Մարքսիստական Ք․ տարբերում է բա– ցարձակ հավելյալ արժեքի և հարաբերա– կան հավելյալ արժեքի արտադրությունը։ Առաջին դեպքում հավելյալ արժեքի ար– տադրությունը մեծացվում է աշխատօրվա տևողությունը երկարացնելու, երկրորդ ղեււլրոււք՝ աշխաաօրվա նույն աէւողության պայմաններում անհրաժեշտ աշխատաժա– մանակի կրճատման և ի հաշիվ դրա հա– վելյալ աշխատաժամանակի ավելացման միջոցով։ Հարաբերական հավելյալ ար– ժեքի արտադրությունը ձեռք է բերվում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու ուղիով և անցնում է պատմ․ երեք աստիճան՝ կապ իտաւիսա ական պարզ կոոպերացիա, մանուֆակտուրա, մեքենայական արտադրություն։ Հավելյալ արժեքի մի մասի փոխարկու– մը կապիտալի իրենից ներկայացնում է կապիտաչի կուտակում։ Կապիտալի օր– գանական կազմի աճի հետևանքով հա– րըստությունը կուտակվում է կապիտ․ հա– սարակության մի բևեռում, իսկ աղքատու– թյունն ու թշվառությունը՝ մյուս բևեռում, առաջանում է գործազրկություն (տես Կա– պիտաչիստական կուտակման ընդհան– րական օրենք)։ Հավելյալ արժեքի արտադրությունը կապիտաչիզմի հիմնական տնտեսական օրենքն է։ Հավելյալ արժեքը դիտվում է որպես ամբողջ կանխավճարված կապի– տալի ծնունդ և հանդես գալիս շահույթի ձևով, որը միջճյուղային մրցապայքարի հետևանքով փոխարինվում է միջին շա– հույթի, ապրանքների արժեքն էլ՝ արտա– դրության գնի։ Շահույթը բաշխվում է կապիտալիստների տարբեր խմբերի միջև և հանդես գալիս ձեռնարկուական եկա– մտի, առևտրական շահույթի և փոխատ– վական տոկոսի կոնկրետ ձևերով։ Գյու– ղատնտեսության մեջ ավելցուկային հա– վելյալ արժեքը փոխարկվում է հողային, իսկ արդյունահանող արդյունարեբության մեջ՝ լեռնահանքային ռենտայի։ XIX և XX դդ․ սահմանագծին կապիտա– լիզմը մուտք գործեց իր զարգացման նոր՝ իմպերիաչիզմի փուլը, որի տնտ․ էու– թյունն արտահայտվում է մոնոպոլիստա– կան կապիտալի տիրապետության մեջ։ Արտադրության կապիտ․ եղանակի զարգացման արդի փուլը բնութագրւիսմ է պետական մոնոպոչիստական կապի– աաչիզմի աճով։ Սոցիալիզմի Ք․ արտադրության կոմունիստ, եղանակի Ք–յան բաղկացու– ցիչն է։ Այն ուսումնասիրում է կապիտա– լիզմից սոցիալիզմին անցման շրջանի բազմակացութաձև էկոնոմիկայի արտա– դրահարաբերությունները, սոցիալիստ, արտադրահարաբերությունների և տնտ․ օրենքների համակարգը, այդ օրենքների գործողությունը սոցիալիզմի պայմաննե– րում և օգտագործման մեխանիզմը ժող– տնտեսության պլանային կառավարման պրակտիկայում, բացահայտում է դրանց դրսևորման առանձնահատկությունները սոցիալիտ․ հասարակության զարգացման տարբեր փուլերում, հետազոտում է զար– գացած սոցիալիզմի էությունը, նրա կա– տարելագործման, սոցիալիզմը կոմու– նիզմի վերաճելու տնտ․ օրինաչափու– թյունները, ինչպես նաև՝ միջազգային սոցիալիստ, արտադրահարաբերություն– ները, որոնք ձևավորվում են տնտեսու– թյան սոցիալիստ, սիստեմում որպես յու– րահատուկ ենթահամակարգ սոցիալիզ– մի արտադրահարաբերությունների միաս– նական համակարգում։ Սոցիաւիստ․ արտադրահարաբերու– թյունների համակարգում կենտր․ տեղ են գրավում արտադրության միջոցների հան– րային սեփականության հարաբերություն– ները, որոնք բնութագրում են արտադրող– ներին արտադրության միջոցներին միաց– նելու և հօգուտ աշխատավոր զանգված– ների շահերի նյութական և հոգևոր բա– րիքների յուրացման եղանակը։ ՍԱՀՄ–ում և սոցիալիզմի մյուս երկրնե– րում արտադրության միջոցների հանրա– յին սեփականությունը գոյություն ունի երկու հիմնական՝ պետ․ և կոոպերատիվ ձևերով։ Սոցիաւիստական սեփականու– թյուն է նաև արհմիությունների և հասա– րակական այլ կազմակերպությունների ունեցվածքը։ Արտադրությունը նպատա– կամղված է հասարակության բոլոր ան– դամների նյութական և կուլտուր․ աճող պահանջմունքների բավարարմանը և նը– րանց ազատ համակողմանի զարգացման ապահովմանը։ Դա իր արտահայտու– թյունն է ստանում սոցիաւիզմի հիմնա– կան տնտեսական օրենքի մեջ։ Արտադրության միջոցների հանրային սեփականությունը պայմանավորում է նաև ժողովրդական տնտեսության պւա– նաչավւ, համամասն զարգացման օրենքի ծագումն ու գործողությունը։ Սոցիալիզմի Ք․ ուսումնասիրում է նաև բոլոր կամ մի շարք հասարակական–տնտ․ ֆորմացիաներին հատուկ տնտ․ օրենք– ների գործողության և օգտագործման ա– ռանձնահատկությունները։ Սոցիալիզմի Ք․ ուսումնասիրում է ար– տադրությանը, բաշխմանը, փոխանակու– թյանը և սպառմանը, ինչպես նաև ժողտըն– տեսությանը, ճյուղերին, տնտ․ ռեգիոնին, ձեռնարկություններին (միավորումներին), համաշխարհային սոցիալիստ, սիստեմին հատուկ տնտ․ օրենքներն ու կատեգորիա– ները։ Զարգացած սոցիալիզմի արդի փու– լում հատուկ ուշադրություն է դարձվում հասարակական արտադրության երկու ստորաբաժանումների փոխադարձ կա– պի, տնտ․ աճի էքստենսիվ և ինտենսիվ գործոնների հարաբերակցության, գիտա– տեխ․ առաջընթացի արագացման, ար– տադրության կազմակերպման բարելավ– ման և ամբողջի տնտ․ արդյունավետու– թյան բարձրացման պրոբլեմների վեր– լուծությանը։ Բացահայտվում են ժամա– նակակից գիտատեխ․ հեղափոխության սոցիալ–տնտ․ հետևանքները սոցիալիզ– մի պայմաններում։ Ուսումնասիրվում են տնտ․ շահերի էությունն ու կառուցվածքը, դրանց արդյունավետ զուգակցման և օգ– տագործման ուղիները հասարակական արտադրության պլանային կառավարման պրակտիկայում, սոցիալիստ, էկոնոմի– կայի պլանային կառավարումը, որով պլանային մարմինների դիրեկտիվ առա– ջադրանքները և արտադրության վրա ազ– դող տնտ․ լծակները (գին, աշխատավարձ, շահույթի բաշխում, վարկ ևն) զուգակց– վում են միմյանց հետ։ Կարևոր տեղ է զբաղեցնում սոցիալիստ․ պետության տնտ․ դերի ու ֆունկցիաների, սոցիա– լիստ․ տնտեսավարության ձևերի ու մե– թոդների ուսումնասիրությունը։ Իր հե– տազոտություններով սոցիալիզմի Ք․ ամուր հիմք է ստեղծում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների հի– ման վրա տնտ․ քաղաքականության մշակ– ման և կենսագործման համար։ Սոցիալիզմի Ք․ տնտ․ գիտությունների համակարգի մեթոդաբանական և տեսա– կան հիմքն է։ Տնտ․ քաղաքականության և ժողտնտե– սության պլանային կառավարման գիտ․ հիմքերի մշակումը, օբյեկտիվ տնտ․ օրենքների օգտագործման արդյունավետ ձևերի և մեթոդների հայտնաբերումը սո– ցիալիզմի Ք–յան գործնական խնդիրն է։ Դրա հետ մեկտեղ, սոցիալիզմի Ք․ կա– տարում է գաղափարախոսական կարևոր ֆունկցիա՝ մարդկանց զինում է սոցիա– լիզմի–կոմունիզմի գաղափարներով, նը– րանց տալիս է զարգացման հեռանկարի պարզություն։ Հաշվի առնելով Ք–յան այդ կարևոր և աճող դերը սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման գործում՝ ՍՄԿԿ–ն մշտապես հոգ է տանում նրա հետագա զարգացման մասին։ Սոցիալիզմի Ք․ զար– գանում է սոցիալիստ, հասարակության վերաբերյալ բուրժ․, ռեֆորմիստական և ռևիզիոնիստական «տեսությունների» դեմ մղվող անհաշտ պայքարում։ Գրկ․ Մարքս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե․, 1948։ Նույ– նի, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954, հ․ 2–3, Ե․,