Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1936–49։ Նույնի, Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), Маркс К․ иЭнгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26; Ն ու յ– ն ի, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Ն ու յ ն ի, Ընտանիքի, մասնավոր սեփա– կանության և պետության ծագումը, Ե․, 1965։ Լենին Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Ն ու յ– ն ի, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստա– նում, նույն տեղում, հ․ 3։ Նույնի, Կարլ Մարքս, նույն տեղում, հ․ 26։ Ն ու յ ն ի, Իմ– պերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրա– գույն ստադիա, նույն տեղում, հ․ 27։ Ն ու յ– ն ի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում, հ․ 36։ Նույնի, էկոնոմիկան և քաղաքականությունը պրո– լետարիատի դիկտատուրայի դարաշրջանում, նույն տեղում։ Ն ու յ ն ի, Պարենային հար– կի մասին, նույն տեղում, հ․ 43։ Նույնի, Ոսկու նշանակության մասին այժմ և սոցիա– լիզմի լիակատար հաղթանակից հետո, նույն տեղում, հ․ 44։ Ն ու յ ն ի, Կոոպերացիայի մա– սին, նույն տեղում, հ․ 45։ Սովետական Միու– թյան կոմունիստական կուսակցության ծրա– գիրը, Ե․, 1986։ ՍՄԿԿ XXVII համագումա– րի նյութերը, Ե․, 1986։ ՍՍՀՄ Մահմանադրու– թյուն (^Հիմնական օրենք), Ե․, 1977։ Полити– ческая экономия современного монополисти– ческого капитализма, 2 изд․, т․ 1–2, М-, 1975; Абалкин Л․ И․, Политическая эко– номия и экономическая политика, М․, 1970; Проблемы развитого социализма в полити– ческой экономии, под ред․ В․ Н․ Черковца, М․, 1977; Кризис современной буржуазной политэкономии, М․–Братислава, 1980․

ՔԱՂԱՔ–ԱՐԲԱՆՅԱԿ, քաղաք կամ քաղա– քատիպ ավան4 մեծ քաղաք–կենտրոնի մոտ, որին սերտորեն կապված է արտա– դրական, տնտ․ ն․ կուլտուր–կենցաղային առումով, հաճախ կազմում է քաղաքային ագլոմերացիայի կամ կոնուրբացիայի ծայ– րամասը։ Ի տարբերություն արվարձանի չի ձգտում միաձուլվել կենտր․ քաղաքին։ Ք․-ui-ների առաջացման հիմքը խոշոր քաղաքներին կից կառուցված արդ․ ձեռ– նարկությունները, ԳՀՀ–ները և բուհերն են։ Ք․-ա–ների ստեղծումը նպաստում է խոշոր քաղաքներից արդյունաբերության և բնակչության ապակենտրոնացմանը։ Լինում են արդ․, արդ․–տրանսպորտային, կուրորտային, բնակելի (այսպես կոչված քաղաք–«ննջարաններ») և այլ Ք․–ա՜ներ։ Ք․-ui-ներ կան ՍՍՀՄ–ում, Մեծ Բրիտանիա– յում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում։ Գրկ․ Города-спутники․ Сб․ ст․, М․, 1961․

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ամուսնություն, որը ձևակերպված է պետ․ իշխանության մարմիններում (ՍՍՀՄ–ում4 զագսի մարմիններում, գյուղական, ավա– նային սովետների գործկոմներում)։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրնե– րում իրավաբ․ ուժ ունի բացառապես Д․ ա․։ Բուրժ․ երկրների մի մասում պաշ– տոնապես ճանաչվում է միայն եկեղեց․ ամուսնությունը (եկեղեցում գրանցվածը)։ Որոշ երկրներում (Ֆրանսիա, Շվեյցա– րիա ևն) Ք․ ա․ պարտադիր է․ Մեծ Բրիտա– նիայում, ԱՄՆ–ի առանձին նահանգնե– րում և որոշ այլ երկրներում թույլատրվում է կամ քաղաքացիական, կամ եկեղեց․ ամուսնությունը։ 9–, Ղարախան յան

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔ, իրավունքի ճյուղ, որը սահ– մանում է քաղաքացիական գործերի քննու– թյան և լուծման, ինչպես նաև դատական և այլ մարմինների վճիռների ու որոշում– ների կատարման կարգը։ Ք․ դ․ ի–ի նոր– մերը կարգավորում են դատարանի և դատավարության բոլոր այլ մասնակից– ների գործունեությունը, այդ գործունեու– թյան հետևանքով առաջացող քաղաքա– ցիական դատավարական իրավահարաբե– րությունները։ Ք․ դ․ ի–ով սահմանված կարգով քննվում են նաև քաղաքացիա– կան իրավունքի հետ առնչվող ընտանե– կան, աշխատանքային և կոլտնտեսային իրավահարաբերություններից բխող վե– ճերը, արդարադատության մարմիններին ընդդատյա վարչաիրավական հարաբերու– թյուններից բխող գործերը, ինչպես նաև հատուկ վարույթի գործերը։ Սովետական Ք․ դ․ ի–ի հիմնական սկըզ– բունքները (արդարադատության իրակա– նացումը միայն դատարանի կողմից, դա– տարանների կոլեգիալությունը, դատա– վորների և ժող․ ատենակալների ընտրո– վիությունը, նրանց անկախությունը և միայն օրենքին ենթարկվելը, դատավա– րության հրապարակայնությունը, դատա– վարությունն ազգային լեզվով վարումը, դատավարության մասնակիցների իրա– վահավասարությունը, դատավարության մրցակցությունը, բանավորությունը, ան– ընդհատությունը ևն) ամրապնդված են ՍՍՀՄ և միութենական հանրապետու– թյունների սահմանադրություններում (ՀՍՄՀ սահմանադրություն, գլուխներ 18,19)։ Ք․ դ․ ի–ի նորմերն ամփոփված են նաև ԱԱՀ Միության և միութենական հան– րապետությունների քաղաքացիական դա– տավարության հիմունքներում, միութե– նական հանրապետությունների քաղաքա– ցիական դատավարության օրենսգրքե– րում (տես Քաղաքացիական դատավարու– թյան օրենսգիրք ՀՍՍՀ)։ Ք․ դ․ ի–ի առան– ձին նորմեր են բովանդակում նաև միու– թենական և հանրապետական այլ ակտե– րը (օրինակ, քաղաքացիական օրենսդրու– թյան հիմունքները), ինչպես նաև միջազ– գային այն պայմանագրերը, որոնց մաս– նակից են ՄՍՀՄ կամ միութենական հան– րապետությունները։ Ռ․ Պեարոսյան

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀ Միության և միութենական հանրապետ ու– թ յ ու ն ն և ր ի, ընդհանուր միութենա– կան օրենսդրական ակտ, որը սահմանում է քաղաքացիական գործերի դատավարու– թյան կարգը։ Ընդունվել են 1961-ի դեկտ․ 8-ին, գործողության մեջ են դրվել 1962-ի մայիսի 1–ից (հետագա լրացումներով)։ Հիմունքները բաղկացած են 6 հատվածից (64 հոդված), որոնք ամփոփում են՝ ընդ– հանուր դրույթները, գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականու– թյունները, դատավարությունը առաջին, վճռաբեկ և հսկողական ատյաններում, դատական որոշումների կատարումը, ար– տասահմանյան քաղաքացիների և քա– ղաքացիություն չունեցող անձանց դատա– վարական իրավունքները և այլ հարցեր։ Հիմունքները վերարտադրում և կոնկ– րետացնում են ՄՍՀՄ սահմանադրու– թյամբ հռչակված արդարադատության մարմինների կազմակերպման և գործու– նեության սկզբունքները։ Հիմունքները սահմանում են դատավարական բազմա– թիվ ինստ–ների գլխավոր հատկանիշները, ձևակերպում քաղաքացիների, կազմակեր– պությունների, սովետական պետության իրավունքները երաշխավորող և սոցիա– լիստական օրինականությունն ամրապըն– դող նորմեր։ Հիմունքների հիման վրա միութենական հանրապետություններում ընդունվել են քաղաքացիական դատավա– րության օրենսգրքեր (տես Քաղաքացիա– կան դատավարության օրենսգիրք ՀՍՍՀ)։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՍՍՀ, քաղաքացիական դա– տավարության օրենսդրական նորմերի հանրապետական համակարգված ժողո– վածու։ ՀՍՍՀ Ք․ դ․ օ․ ընդունվել է 1964-ի հունիսի 4-ին (հետագա լրացումներով)։ Ք․ դ․ օ–ում վերարտադրվում են ՍՍՀ Միու– թյան և միութենական հանրապետություն– ների քաղաքացիական դատավարության հիմունքների համակարգն ու նորմերը, սակայն հանրապետության իրավասու– թյունների շրջանակներում զարգացվում և լրացվում են հիմունքների դրույթները։ ՀԱԱՀ Ք․ դ․ օ․ ամփոփում է 6 հատված (432 հոդված)։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավուն– քի ճյուղ, որը կարգավորում է գույքային և դրա հետ կապված անձնական ոչ գույ– քային հարաբերությունները։ Օրենքով նախատեսված դեպքերում Ք․ ի․ կարգա– վորում է նաև այլ անձնական ոչ գույքա– յին հարաբերություններ (օրինակ, պաշտ– պանում է պատիվը և արժանապատվու– թյունը)։ ՄՍՀՄ–ում Ք․ ի–ի աղբյուրներն են՝ ԱԱՀՄ և միութենական հանրապետու– թյունների սահմանադրությունները, ՍՍՀ Միության և միութենական հանրապետու– թյունների քաղաքացիական օրենսդրու– թյան հիմունքները, միութենական հան– րապետությունների քաղաքացիական օրենսգրքերը (տես Քաղաքացիական օրենսգիրք ՀՍՍՀ), ընդհանուր միութե– նական և հանրապետ․ նորմատիվային այլ ակտերը։ ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների քաղաքա– ցիական օրենսդրության հիմունքների հոդված 1-ի համաձայն Ք․ ի․ կոչված է նպաստելու կոմունիզմի նյութատեխ․ բա– զայի ստեղծմանը, քաղաքացիների նյու– թական և հոգևոր պահանջմունքների բա– վարարմանը։ Ք․ ի–ի սուբյեկտներն են՝ սովետական պետությունը, իրավաբ․ ան– ձինք (տես Անձ իրավաբանական), այդ թվում՝ պետ․ ձեռնարկություններն ու կազմակերպությունները (որոնք գույքի տնօրինումը, տիրապետումն ու օգտա– գործումն իրականացնում են օպերատիվ կառավարման իրավունքով), կոլտնտե– սությունները, կոոպերատիվ և այլ հասա– րակական կազմակերպությունները (որոնք գույքային հարաբերությունների մեջ են մտնում որպես գույքի սեփականա– տեր և այն տնօրինում են իրենց կանոնա– դրական խնդիրներին համապատասխան) և քաղաքացիները։ Որոշ բացառություննե– րով քաղաքացիաիրավական հարաբերու– թյունների մասնակիցներ կարող են լինել օտարերկրացիները։ Ք․ ի–ի հիմնական օբյեկտը գույքային հարաբերություններն են՝ արտադրության միջոցների և սպառման առարկաների տի–