Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գետային նավերը, զրահանավերը, հե– ռագիրը։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՈԱձ~

ՄԱԿԱՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ 1918–20 Ռ ՈԼ– ս ա ս ա ա ն ու մ, Սովետական Ռուսաս– տանի բանվորների և աշխատավոր գյու– ղացիության պայքարը կոմունիստական կուսակցության գլխավորությամբ՝ Ներ– քին և արտաքին հակահեղափոխության ուժերի դեմ, հանուն Հոկտեմբերյան սո– ցիալիստ․ մեծ հեղափոխության նվաճում– ների, սովետական հայրենիքի ազատու– թյան ու անկախության։ 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիսաա– կան մեծ հեղափոխությունը առաջ բերեց երկրի ներսում տապալված շահագործող դասակարգերի, ինչպես նաև համաշխար– հային իմպերիալիզմի վճռական դիմա– դրությունը։ Միացյալ հակահեղափոխու– թյունը ձգտում էր զինված ուժով տապա– լել սովետական իշխանությունը, ոչըն– չացնել առաջին բանվորագյուղացիական պետությունը, վերացնել համաշխարհա– յին հեղափոխության հենարանը, վերա– կանգնել բուրժուազիայի և կալվածատե– րերի իշխանությունը։ Զինված ապստամ– բության հաղթանակը և սովետական իշ– խանության հաստատումը Պետրոգրադում ու Մոսկվայում նպաստեցին հեղափոխու– թյան արագ զարգացմանն ու սովետական իշխանության հաստատմանը Ռուսաստա– նի գրեթե ամբողջ տարածքում։ Սակայն հեղափոխության հաղթանակից անմիջա– պես հետո տապալված ժամանակավոր կառավարության ղեկավար և գերագույն գլխ․ հրամանատար Ա․ Կերենսկին Պետ– րոգրադի վրա շարժեց Պ․ Կրասնովի 3-րդ հեծյալ կորպուսը։ Դոնի, Կուբանի և Օրենբուրգի կազակային «կառավարու– թյունները» ատամաններ Ա․ Կալեդինի, Ա․ Ֆիլիմոնովի, Ա․ Դուտովի գլխավորու– թյամբ հայտարարեցին, որ չեն ճանաչում սէ4վն․սականւ կււո․սվսրություՆլւ li nuiqtf․ գործողություններ սկսեցին սովետական իշխանության դեմ։ Ուկր․ բուրժ․ Կենտր․ ռադան մինչև նոյեմբերի կեսը իր իշխա– նությունը տարածեց Ուկրաինայի մեծ մասի վրա։ Բելոռուսիայում սովետական իշխանության դեմ հանդես եկավ Բեչո– ռուսական ռադան։ Նոյեմբ․ 15(28)-ին Թիֆլիսում ստեղծվեց կոալիցիոն կառա– վարություն՝ Անդրկովկասյան կոմիսա– րիատը, որն իր իշխանությունը տարածեց ամբողջ Անդրկովկասում (բացի Բաքվից, որտեղ հաստատվել էր սովետական իշ– խանություն)։ Թուրքեստանում և Սիբի– րում կազմակերպվեցին մի շարք հակա– հեղավւոխ․ «կառավարություններ»։ Այդ– պիսով առաջացան քաղաքացիական պա– տերազմի առաջին օջախները։ Սովետական իշխանության դեմ ելույթ– ները աջակցություն գտան Անտանտի կող– մից։ 1917-ի նոյեմբեր–դեկտեմբերին Ան– տանտի երկրները որոշում կայացրին օգնել ներքին հակահեղափոխությանը, մշակեցին ռազմ, գոծողությունների պլան։ Կոմունիստական կուսակցությունը և սովետական կառավարությունը, Վ․ ի․ Լենինի գլխավորությամբ, սովետական իշխանության հաստատման համար պայ– քարի ընթացքում կարողացան կազմա– կերպել հակահեղափոխ․ օջախների ջախ– ջախումը։ Հեղափոխ․ ջոկատներ կազմա– վորելու և դրանք ղեկավարելու համար նոյեմբ․ 27 (դեկա․ 10)-ին գերագույն գլխ․ հրամանատարին կից ստեղծվեց հեղա– փոխ․ դաշտային շտաբ։ 1918-ի հունվ․ 15(28)-ին հրապարակվեց դեկրետ կա– մավոր սկզբունքներով Բանվորագյուղա– ցիական կարմիր բանակ, հունվ․ 29 (փետր․ 11)-ին՝ Բանվորագյուղացիական կարմիր նավատորմ ստեղծելու մասին։ Սկզբնական շրջանում ներքին հակահե– ղափոխությունը լիովին զուրկ էր սոցիալ․ բազայից, և նրա ելույթները հեշտությամբ ճնշվեցին, մինչև 1918-ի մարտի սկիզբը սովետական իշխանություն հաստատվեց Ռուսաստանի տարածքի զգալի մասում [տես Սովետական իշխանության հաղթա– կան երթ (1917-18)]։ Սովետական կառավարությունն իր գոր– ծունեության սկզբից ևեթ ձգտում էր Սո– վետական Ռուսաստանը դուրս բերել հա– մաշխարհային պատերազմից։ 1917-ի դեկտ․ 9(22)-ին Բրեստ–Լիտովսկում սկսվեցին բանակցություններ գերմ․ կոա– լիցիայի հետ, սակայն սովետական պատ– վիրակության ղեկավար Լ․ Տրոցկին ինք– նակամ դադարեցրեց բանակցություննե– րը։ 1918-ի փետր․ 18-ին ավստրո–գերմ․ զորքերը անցան հարձակման։ Փետր․ 22-ին սովետական կառավարությունը հրապարակեց կոչ՝ «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է»։ Փետր․ 23-ին աշխատավորության լայն զանգվածները մտան կարմիր բանակ, այդ օրը դարձավ կարմիր բանակի ծննդյան օրը։ Սովետա– կան հանրապետությունը, չունենալով բա– վական ուժ Գերմանիային հակահարված տալու համար, հարկադրված էր մարտի 3-ին կնքել Բրեստի հաշտություն 1918-ը։ Մարտի 6-ին անգլ․ դեսանտը գրավեց Մուրմանսկը․ դա եղավ Անտանտի բացա– հայտ ռազմ, ինտերվենցիայի սկիզբը։ Ապրիլի 5-ին ճապոն, դեսանտը ափ ելավ Վլաղիվոստոկում։ Ապրիլի կեսին գերմ․ զորքերը, խախտելով Բրեստի հաշտու– թյունը, գրավեցին Ղրիմը, այնտեղ վե– րացրին սովետական իշխանությունը, հս–ում օգնեցին ֆին․ բուրժուազիային վերացնելու աշխատավորների հեղափոխ․ իշխանությունը, ապրիլի 29-ին Ուկրսփ– նայում վերացրին Կենտր․ ռադայի կա– ռավարությունը և իշխանության գլուխ կանգնեցրին հետման Պ․ Ակորոպադսկուն, Դոնում օգնեցին ստեղծելու կուլակակա– զակային «պետություն» ատաման Կրաս– նովի գլխավորությամբ։ Թուրքիան փետր․ 18-ից լայն ինտերվենցիա ծավալեց Ան– դըրկովկասում։ Մայիսի վերջին հայկ․ կանոնավոր զորամասերը և աշխարհա– զորը կանգնեցրին Արևելյան Հայաստան ներխուժած թուրք, զավթիչներին (տես Սարդարապատի ճակատամարտ 1918, Ղարաքիչիսայի ճակատամարտ 1918)։ Մայիսի 26–28-ին Անդրկովկասում ըս– տեղծվեցին բուրժ․ հանրապետություններ։ Գերմանիայի ճնշմամբ Թուրքիան հու– նիսին հաշտություն կնքեց վրաստանի և Հայաստանի հանրապետությունների հետ (տես Բաթումի պայմանագիր 1918)։ Ադըր– բեջանի մուսավաթականները դաշնակցե– ցին Թուրքիայի հետ, որը սկսեց ուժեր կենտրոնացնել Բաքվի կոմունայի դեմ։ Կոմունիստական կուսակցությունը և նրա Կենտկոմը ձեռնարկեցին բոլոր մի– ջոցները երիտասարդ սովետական հան– րապետությունը պաշտպանելու համար։ Ամբողջ երկրում կազմավորվում էին կար– միր բանակի կամավորական զորամասեր։ Այդ գործի մեջ ներգրավվեցին հին բանա– կի՝ սովետական իշխանության կողմն ան– ցած մասնագետները (Մ․ Բոնչ–Բրուևիչ, Դ․ Պարսկի, Վ․ Եգորև, Ս․ Կամենև և ուրիշներ)։ Զինվորական մասնագետնե– րի աշխատանքի հսկողությունն իրակա– նացնում էին զինվորական կոմիսարները։ Ապրիլի 22-ին մտցվեց աշխատավորների համընդհանուր զինվորական ուսուցում։ Մայիսի 29-ին դեկրետ ընդունվեց աշխա– տավորների պարտադիր զինծառայու– թյան մասին։ Հունիսի 11-ին ստեղծվեցին չքավորական կոմիտեներ։ 1918-ի գարնանը սկսվեց սով։ Սովետա– կան կառավարությունը մտցրեց հացի մենաշնորհ և հարկադրված էր գյուղացի– ներից պահանջել հացահատիկի ավել– ցուկը՝ կայուն գներով։ Գյուղում դասա– կարգային պայքար սկսվեց չքավորության և կուլակության միջև, իսկ միջակները տատանվում էին։ Երկրում ուժեղացավ մանրբուրժ․ հակահեղափոխությունը, որը ժամանակավոր սոցիալ․ հենարան էր ներքին և արտաքին հակահեղափոխու– թյան համար։ Մայիսի 25-ին սկսվեց Չեխոսչովակյան կորպուսի խռովություն 1918-ը։ Հուլիսի 6-ին Անտանտը արլ–ում ափ հանեց խոշոր ուժեր, որոնց հիմն, զանգվածը ճապոնա– ցիներ (70–75 հզ․ մարդ) և ամերիկացի– ներ (10–12 հզ․ մարդ) էին։ Հս–ում ուժե– ղացվեցին ինտերվենտների (անգլ․, ամեր․, ֆրանս․, իտալ․) ուժերը։ Հուլիսին երկրի մի շարք շրջաններում տեղի ունե– ցան Անտանտի կազմակերպած խռովու– թյուններ, հուլիսի 6–7-ին Մոսկվայում՝ ձէսխէսէռակւսն խռովություն 79/Տ–ը։ Քա– ղաքացիական պատերազմը նոր ուժով ծավալվեց Դոնում, Հս․ Կովկասում, Ան– դըրկովկասում (տես Օտարերկրյա ռազ– մական ինտերվենցիա և քաղաքացիական կռիվներ Անդրկովկասում 1918–21)։ Ան– տանտը ձգտում էր ներքին հակահեղա– փոխության բոլոր ուժերը կենտրոնացնե Մոսկվայի վրա արշավելու համար։ 1918-ի ամռանը կոմունիստական կու սակցությունը և սովետական կառավա– րությունը ամրապնդեցին սովետական իշխանությունը երկրի կենտր․ շրջաննե– րում և դրանք դարձրին սովետական հան– րապետության ռազմաստրատեգիական հիմն, բազան։ Հուլիսի վերջին կուսակ– ցության ԿԿ ցուցում տվեց առավել կարե– վոր՝ Արլ․ ռազմաճակատում (ստեղծվել էր հունիսի 13-ին) հարձակման անցնեյու մասին։ Սեպտեմբեր–նոյեմբերին սովե– տական զորքերը ազատագրեցին Կազա– նը, Սիմբիրսկը, Սամարան, Իժևսկը։ Մա– նըրբուրժ․ հակահեղափոխությունն ան– կում ապրեց։ Նոյեմբ․ 18-ին Օմսկում Սիբիրի «կառավարության» ռագմ․ մի– նիստր, ծովակաւ Ա․ Կոլչակը ցրեց էսէռա– մենշևիկյան «կառավարությունները» և իրեն հռչակեց Ռուսաստանի «գերագույն կառավարիչ»։ Հակահեղափոխության ղե– կավարությունն անցավ բուրժուակալվա–