Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նեյշն» («Sunday Nation», 1960-ից, անգլ․), «Մտանդարդ» («The Standard», 1902-ից, անգլ․), «Տայֆա լեո» («Taifa 1ео», 1960-ից, սվահիլի), «Տարգեւո» («Target», 1964-ից, անգլ․), «Ոփքլի ռեյու> («The Weekly Review», 1977-ից, անգլ․), հանդեսներից են․ «Դրամ» («Drum», 1956-ից, անգլ․), «Ինսայդ Քենիա թըդեյ» («Inside Kenya Today», 1968-ից, անգլ․)։ Նայրոբիում են գտնվում Քենիա Նյուս էյջընսի ինֆորմացիոն կառավարական գործակալությունը (1963-ից), «Քենիայի ձայն» պետ․ ռադիոհաղորդումների ընկե– րությունը (1959-ից), «Քենիական հեռուս– տատեսության ձայն» հեռուստակայանը (1962-ից)։ Գրականությունը։ Բազմալեզու է։ Զար– գանում է բանահյուսության հիման վրա։ XVII դ․ սկզբնավորվել է գրավոր գրկ․ (սվահիլի լեզվով), որտեղ զգալի տեղ են գրավում պոեմ–արարքները («ութենդի– ներ»)՝ հերոսական, կրոն, են։ XIX դ․ հանդես են եկել բանաստեղծ– ներ Մույյակա բեն Հաջի ալ Հասանին (1776–1840) և Մվանե Կուպոնան (մահ․ 1860)։ XX դ․ ես իշխել է պոեզիան։ Ներ– կայումս սվահիլի լեզվով գրող բանաս– տեղծները պահպանում են ժող․ պոեզիա– յի ոգին ու ավանդական ձեերը։ Արձակը գտնվում է ձեավորման շրջանում։ 1939– 1945-ի երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո ստեղծվել է տեղական լեզուներով գրկ–յան հարցերը կարգավո– րող Արեելաաֆրիկյան գրական բյուրո։ Գրողների մեծ մասը գրում է անգլերենով։ 1958-ին տպագրվել է Մուգա Գիկարուի «Արեի երկիր» պամֆլետ–վիպակը, որը պատկերում է անգլիացիների կողմից Ք–ի գաղութացումը, դեմոկրատ, ուժերի պայ– քարը ազատագրության համար։ 60-ական թթ․ կեսերին լույս են տեսել Զ․ Նգուգիի «Լաց մի լինիր, փոքրիկ», «Մեր միջե ըն– կած գետը» և «Ցորենի հատիկ» ժամանա– կակից վնսյնրը․ Նա հա՜Ադես է գափս նաև որպես դրամատուրգ։ Գնալով ավելանում է սվահիլի (Գենրի Կուրիա, Ջեյմս Մբոտելա), կամբա (Ջոն Մբետի) և տեղական այլ լեզուներով գրող– ների թիվը։ Ք–ի ժամանակակից առավել հայտնի գրողներն են Նգուգի Վա Թիոնգոն, Զո– նաթան Կարիարան, Զոզիա Կարիուկին, Ջոզեֆ Վաիգուրուն, Գրեյս Օգոտը։ ճարտարապետությունը U դեկորատիվ– կիրառական արվեստը։ Պահպանվել են կորալային քարից և կարմիր կավից կա– ռուցված արաբ․ ճարտ․ տիպական շինու– թյուններ՝ հատակագծում ուղղանկյուն, ձգված դահլիճներով, գավիթներով և միհ– րաբներով մզկիթներ, նախաբակով, ըն– դունելության սենյակով, ննջասենյակնե– րով, խոհանոցներով և ջրհորերով բնա– կելի համալիրներ, մակագրություններով և զարդանախշերով ստելաձե շիրմաքա– րեր։ Պորտուգալացիների տիրապետու– թյան շրջանից պահպանվել են Հիսուսի ամրոցը Մոմբասայում (1593–94) և Վաս– կո դա Դամայի քարե սյունը Մալինդիում (մոտ 1598)։ XX դարից քաղաքները կա– ռուցապատվել են եվրոպ․ տիպի շենքե– րով։ Լայնորեն կիրառվել են ժապավե– նաշար պատուհաններ, լոջաներ, երե– սապատման գունավոր խեցե սալիկներ (Ազգ․ թատրոն, 1952 և տեխ․ կոլեջ, այժմ՝ Ազգ․ համալսարան, 1956, երկուսն էլ՝ Նայրոբիում)։ Գյուղերում գերակշռում են հատակագծում շրջանաձե (կիկույյու– ների մոտ) կամ ուղղանկյուն (մասաինե– րի մոտ) կավով կամ թրիքով բոլորածեփ– ված հիմնակմախքային խրճիթները։ Գե– ղարվեստական արհեստներից զարգա– ցած են փայտի քանդակազարդումն ու խարանումը, կավե ամանների, դդումից անոթների, ծղոտից հյուսված կողովների, ուլունքազարդերի, ծիսապարերի համար կաշեպատ փայտե վահանների պատրաս– տումը։ Թատրոնը։ Բնիկները հնուց ունեցել են պարի զարգացած արվեստ։ 1948-ից Նայրոբիում գոյություն ունի անգլ․ պրո– ֆեսիոնալ թատրոն, որը ղեկավարում է Դ․ Մաուլը։ 1952-ին կառուցվել է Ազգ․ թատրոնի շենքը (գտնվում է Մշակութա– յին կենտրոնի տնօրինության ներքո), ուր ելույթ են ունենում զանազան սիրո– ղական կոլեկտիվներ, կազմակերպվում են ստուգատեսներ, փառատոներ։ Անկախու– թյուն ձեռք բերելուց (1963) հետո, Ք–ում երեան են եկել աֆրիկ․ և հնդկ․ թատեր․ կոլեկտիվներ։ Ազգ․ թատրոնի զարգաց– մանը նպաստել է Ե․ Մպահլելեի գործու– նեությունը։ Նա ղեկավարել է «Չեմչեմի» («Աղբյուր») թատերախումբը։ Գործում է «Տաուսի» դրամատիկական ակումբը (ըս– տեղծվել է 1963-ին), ուր բեմադրվում են ազգ․ հեղինակների պիեսներ (սվահիլի լեզվով)։ Համընդհանուր ճանաչում ունեն կիկույյու ժողովրդի դրամատուրգներ Դ․ Նգուգին և Ռ․ Նջաուն։ Կոլեկտիվների մեջ հանրաճանաչ է հնդկ․ Արեելյան ար– վեստի խմբակը (ներկայացումները հին– դի և հուջարաթի լեզուներով)։ 1968-ին առաջին անգամ թատրոնի դիրեկտոր է նշանակվել քենիացի Մեթ Ադա դա լան, որի ղեկավարությամբ ստեղծվել է Դրա– սայի դպրոց։ Այդ դպրոցի սաներից 1970-ին կազմակերպվել է Ազգ․ թատերա– խումբը, որը Ք–ում շրջում է Վ․ Շոյինկի, Նգուգիի և այլոց պիեսների բեմադրու– թյուններով։ Գրկ․ Моретт Փ․, Экваториальная, Восточная и Южная Африка, пер․ с франц․, М․, 1951; Исмагилова Р․ Н․, Тала– нова Е․ В․, Кения, Уганда, М․, 1959; История Африки в XIX–нач․ XX в․, М․, 1967; Новейшая история Африки, М․, 1968; Исмагилова Р․ Н․, Народы Кении в условиях колониального режима, <Африкан– ский этнографический сборник», [т․] 1, М․, 1956; Глухов А․ М․, Британский импе– риализм в Восточной Африке, М․, 1963; Ն ու յ ն ի, Кения։ ультиматум колониализ– му, М․, 1964; Владимиров Л․ С․, Рожденная в огне․ Путь Кении к независи– мости, М․, 1972; Пегушев А․ М․, Кения․ Очерк политической истории (1956–1969), М․, 1972; Кулик С․ Ф․, Современная Кения, М․, 1972; К ив а А․, Кения, М․, 1971; Рамзее В․* Литература борьбы и просвещения․ Первые шаги литературы Ке– нии, «Октябрь», 1970, № 11; Народы Афри– ки, под ред․ Д․ А․ Ольдерогге и И․ И․ По- техина, М․, 1954․ ՔԵՆՏ (Kent) Ռոքուել (1882-1971), ամեր․ նկարիչ, գրող, հասարակական գործիչ։ Գեղանկարչություն սովորել է Ռ․ Հենրիի մոտ։ Աշխատել է որպես ձկնորս, ատաղձագործ, բազմիցս ճանապարհորդել է, ապրել ԱՄՆ–ի հս–ում, Նյուֆաունդ– լենդում, Գրենլանդիայում։ Զարգացնելով ամեր․ ռեալիստական արվեստի ավան– դույթները՝ ստեղծել է բազմաթիվ նկար– ներ, գծանկարներ, փորագրանկարներ, վիմագրանկարներ, որոնցում վառ կեր– պով պատկերված է հս․ երկրների խստա– շունչ բնությունը, հասարակ մարդկանց կյանքը («Ծովի աշխատավորները», 1907, Նյու Բրետենի թանգարան, «Գարնանա– յին եռուզեռ», 1908, Ա․ Մ․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հակաֆաշիստական պլակատների և ծաղ– րանկարների, գրքերի, այդ թվում նաե սեփական երկերի պատկերազարդումնե– րի հեղինակ է։ Ք–ի արվեստին բնորոշ է կերպարների առնական ոգեշնչվածությու– նը, հստակ գծանկարը, հնչեղ կոլորիտը։ 1960-ին Ք․ սովետական ժողովրդին նվի– րել է իր գործերից 900-ից ավելին, որոն– ցից 14-ը՝ Հայաստանի պետ․ պատկերա– սրահին։ Որպես գրող հանդես է եկել 1920-ին, Ալյասկայի մասին «Ամայի երկրամաս» գրքով։ «Կուրս N by Е» (1930), «Մալամի– նա» (1935) և «Գրենլանդական օրագիր» (1962) գրքերում Ք․ նկարագրել է էսկիմոս– ների կյանքը, տվել Հյուսիսի պատկերը։ «Մա իմ սեփականն է» (1940) և «Մա ես եմ, Տեր Աստված» (1955) ինքնակենսա– գրական գործերը XIX դ․ վերջից մինչե XX դ․ կեսերի ԱՄՆ–ի համայնապատկերն են։ «Մարդկանց և լեռների մասին» գրքի (1959) հիմնական մասը 1958-ին ՍՍՀՄ–ում կատարած ճամփորդության տպավորու– թյուններն են։ Նա երկու անգամ այցե– լել է Սովետական Հայաստան, ջերմ տո– ղեր նվիրել Հայաստանին ու հայ ժողո– վըրդին։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1962)։ «Հանուն ժո– ղովուրդների միջե խաղաղության ամրա– պնդման* լենինյան մրցանակ (1967)։ Պատկերազարդումը տես 448-րդ էջից հետո՝ ներդիրում։ ՔԵՆ ՏԵՐ ԲԵՐԻ (Canterbury), քաղաք–կոմ՝ սություն Մեծ Բրիտանիայում, Անգլիա– յում, Քենտ կոմսությունում։

ՀԵՕԻՇՅԱՆ Գրիգոր Մամվեփ (12․8․1921, ք․ Ադանա–14․1․1980, Երեան), հայ սո– վետական գրող, թարգմանիչ։ ՄՄԿԿ ան– դամ 1967-ից։ 1935-ին ավարտել է Բեյրու– թի Մահակյան, 1941-ին՝ Կիպրոսի Մել– գոնյան կրթական հաստատությունները։ 1943–46-ին սովորել է Բեյրութի ամերիկ․ Գ․ Ս․ Քեշիշյան համալսարանում։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը (1951)։ Աշխատել է մամուլում ե