Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(ՕՐԼ), (< հուն․ o{jg, սեռ․ հոլով՝ cbxog – ականջ, pig, սեռ հոլով՝ pivog – քիթ, Xdpiry?; – կոկորդ և ․․․ չոգիա), լ ա ր ի ն– գոօաորինոլոգիա (ԼՕՐ), բժշկ․ կլինիկական դիսցիպլին, ուսումնասիրում է Քթի․ կոկորդի (ըմպան, շնչափող), ա– կանջի և դրանց հարակից շրջանների հի– վանդությունների առաջացման պատճառ– ները, կանխարգելումն ու բուժումը։ Ընդ– հանուր Ք–ից, որպես ինքնուրույն մաս– նագիաություններ, առանձնացվել են աուդիոլոգիան՝ ուսմունք լսողու– թյան մասին, ուսումնասիրում է խլու– թյան և թույլ լսողության պատճառները, կանխարգելումը, բուժումը, շտկումն ու փոխհատուցումը։ Ֆոնիատրիան զբաղվում է ձայնառաջացման ֆիզիոլո– գիայի և ախտաբանության, ինչպես նաե ձայնի խանգարումների կանխարգելման ու բուժման հարցերով։ Օտիատրիան ուսումնասիրում է ականջի հիվանդու– թյունները, դրանց կանխարգելումն ու բուժումը։ Ք․ ընդհանուր վիրաբուժությու– նից առանձնացել և որպես ինքնուրույն դիսցիպլին ձևավորվել է XX դ․ կեսին, չնայած Ք–յան առանձին հարցեր մշակ– վել են դեռևս հին Հնդկաստանում, Հին Հունաստանում։ Միջնադարի հայ խո– շորագույն բժիշկ Ամիրդովլաթ Ամասիա– ցու աշխատություններում 15 գլուխ նվիր– ված է քիթ–կոկորդ–ականջի հիվանդու– թյուններին։ Ք–րսն զարգացման համար կարևոր դեր է ունեցել ականջի բժիշկ– ների Վիեննայի դպրոցը (հիմնադրել և ղեկավարել է Ա․ Պուիցերը)։ XIX դ․ լույս տեսան Ք–յանը վերա– բերող առաջին աշխատությունները։ Ռուսաստանում ականջի, քթի և կոկոր– դի անատոմիայի և դրանց վնասվածքա– բանության հարցերը մշակել են Պ․ Զա– գորսկին, Ե․ Մուխինը և Ն․ Պիրոգովը, իսկ Ք–յան ձևավորմանը նպաս լ են Դ․ Կոշլակովի, Ի․ Նասիլովի, Ա․ Պրու– սաԱե․ U-- *1յէւկէսոէւ1ւի․ Ь․ այլոց աշխա– տանքները։ 1893-ին Ք–յան դպրոցի հիմ– նադիր Ն․ Սիմանովսկին Պետերբուրգի ռազմաբժշկ․ ակադեմիային կից հիմնել է Ք–յան ամբիոն և կլինիկա։ ՍՍՀՄ բժշկ․ բուհերում 1922-ից Ք․ դարձել է պարտա– դիր դասավանդման առարկա։ Ձևավոր– վեցին Ք–յան խոշոր դպրոցներ (Լե– նինգրադում, Մոսկվայում, Կիևում են)։ ժամանակակից Ք–յան խնդիրներն են քթի, կոկորդի և ականջի պրոֆեսիոնալ, ուռուցքային հիվանդությունների ուսում– նասիրությունը, պայքարը ականջի հի– վանդությունների բարդությունների (թույլ լսողություն, խլություն, խուլհամրություն) դեմ։ Կատարելագործվել են վիրաբուժ․ բազմաթիվ մեթոդներ։ Օտոսկլերոզի վի– րահատական բուժման մեթոդի մշակման համար լենինյան մրցանակի են արժա– նացել (1964) Ա․ Կոլոմիյչենկոն, Ն․Պրե– ոբրաժենսկին, Կ․ Իփլովը, Ա․ Խեչինաշվի– լին և Ֆ․ Նիկիտինան։ Ք–յան հարցերը լուսաբանվում են «Վեստնիկ օտորինոլա– րինգոլոգիի» («Вестник оториноларинго– логии», 1936-ից), «ժուռնալ ուշնիխ, նո– սովիխ ի գոռլովիխ բուեզնեյ» («Журнал ушных, носовых и горловых болезней», 1924-ից) և արտասահմանյան «Ակտա օտոլարինգոլոգիա» («Acta oto-laryngolo- gica», Stockholm, 1918-ից), և այլ ամսա– գրերում։ Գիտ․ Ք․ Հայաստանում ձևավորվել է սովետական կարգերի հաստատումից հետո, երբ Հ․ Հարությունյանի նախա– ձեռնությամբ Երևանի բժշկ․ ինստ–ում կազմակերպվեց Ք–յան ամբիոն (1962-ից ամբիոնը ղեկավարում է Կ․ Շուքուրյանը)։ Հետագայում նման ամբիոն կազմակերպ– վեց նաև բժիշկների կատարելագործման ինստ–ում (ամբիոնի վարիչ՝ P․ Դունայվի– ցեր)։ Գործում է նաև մանկական հիվան– դությունների ամբիոնին կից քիթ–կոկորդ– ականջի հիվանդությունների մասնաճյուղ (վարիչ՝ Ի․ Ազիզյան)։ Կազմակերպվել է Ք–յան գիտ․ ընկերություն։ Ք–յան զար– գացմանը նպաստել են Վ․ Արծրունու, Ա․ Վիրաբովի, Ւ>․ Մելիք–Փարսադանյանի, Ն․ Նաջարյանի, Հ․ Հովհաննիսյանի, Կ․ Շուքուրյանի, Զ․ Նարիմանովի, Ի․ Ազիզյանի, Մ․ Ավագյանի, Ա․ Գյուլ– խասյանի, Բ․ Դունայվիցերի, Գ, Բաբա– յանի, Ա․ Վարդանյանի և այլոց աշխա– տանքները։ Գրկ․ Շ ու քուրյան Կ․ Հ„ Ականջի, քթի և կոկորդի հիվանդություններ, Ե․, 1982։ Преображенский Б․ С․, Тём– кин Я․ С․, Лихачёв А․ Г․, Болезни уха, носа и горла, 7 изд․, М․, 1968․ Կ․ Շուքուրյան ՔԻԼ (Kiel), քաղաք և նավահանգիստ ԳՖՀ–ում։ Շլեզվիգ Հոլշտայն երկրի վար– չական կենտրոնը։ Գտնվում է Քիլի ջրանց– քի և Քիլի խորշի (Բալթիկ ծով) միացման տեղում։ 251 հզ․ բն․ (1979)։ Տրանսպոր– տային հանգույց է, ռազմածովային բա– զա։ Զարգացած է նավաշինությունը, էլեկ– տրաքիմ․, օպտիկամեխանիկական, պող– պատաձուլական և սննդի արդյունաբերու– թյունը։ Կան ձկնարդյունաբերական ձեռ– նարկություններ։ Ունի համալսարան։ Հայտնի է XIII դարից։ Քաղաք է 1242-ից, 1284-ին մտել է Գերմանիայի քաղաքների միության մեջ․ որը հետագայում անվան– վեց Հանգա։ 1814-ին կնքվել է Քիլի հաշ– տության պայմանագիրը։ Ք–ում տեղի ունեցած նավաստիների ապստամբու– թյունը Գերմանիայի 1918-ի Նոյեմբերյան հեղափոխության սկիզբը հանդիսացավ։

ՔԻԼԻԱձՄ (< հուն․ xiXidg – հազար), միլենարիզմ (< լատ․ mille – հա– զար և annus-տարի), կրոնամիստիկական ուսմունք Քրիստոսի «երկրորդ գալստյան» և նրա «հազարամյա թագավորության» հաստատման մասին։ Քրիստոսի «հազա– րամյա երջանիկ թագավորության» մասին (որն, իբր, նախորդելու է աշխարհի վեր– ջին) խոսվում է Հայտնություն Հովհան– նու մեջ (Ի, 4)։ Ք․ արտահայտում է հա– սարակության ճնշված խավերի երազանքը սոցիալ․ արդարության մասին։ 255-ին քրիստոնեական եկեղեցին դատապարտել է Ք․, սակայն այն վերածնվել է միջնա– դարի մի շարք հերձվածողական ուսմունք– ներում։ Ներկայումս Ք․ կրոն, աղանդնե– րի գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է։

ՔԻՄԲԵՐԼԻՏ (Հվ․ Աֆրիկայի Քիմբերլի քաղաքի անվամբ), հիպաբիսալ, գերհիմ– քային, պորֆիրային ստրուկտուրայով ապար։ Ք․ ինտրուզիվ բրեկչիա է, որի կազմում տարբեր բաղադրամասերի հետ առկա են խորքային ծագման պիրոպ պա– րունակող հիմքային ապարների ներփա– կումներ։ Այդ ներփակումների առկայու– թյունը Ք–ների աչքի ընկնող հատկանիշն է։ Ք–ներն ալմաստների արմատական աղ– բյուրներն են։ Ք–ներն առավել լայնորեն տարածված են ՍՍՀՄ–ում (Ցակուտական ԻՍՍՀ), արտասահմանում՝ Աֆրիկայում, Հնդկաստանում, Հս․ Ամերիկայում, Չե– խոսլովակիայում։

ՔԻՄԵՌ (հուն․ ХСцсцра), հին հունական դիցաբանության մեջ առյուծի մարմնով, եռագլուխ (առջևից՝ առյուծի, մեջտեղում՝ այծի, ետևից՝ օձի) հրեշ։ Եքիդնա և Տյու– փոն հրեշների դուստրը։ իբր Ք․, երախ– ներից բոց արտաշնչելով, երկար ժամա– նակ ամայացրել է երկիրը։ Ք–ին սպանել է թևավոր Պեգասով երկինք բարձրացած հերոս Բելլերոփոնտեսը։ Ք․, հավանա– բար, խորհրդանշել է համանուն լեռան հրաբխածին հատկությունը։

ՔԻՄԵՌՆԵՐ (Chimaeriformes), ամբողջա– գլուխների ենթադասի ձկների կարգ։ Այժմ գոյություն ունեն 3 ընտանիք՝ սովորական, կեռածնոտ և բահածնոտ Ք․։ Առաջին երկու ընտանիքների Ք․ առավելապես տարածված են Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների խորքերում։ Բա– հածնոտ Ք․ հանդիպում են միայն Հվ․ կի– սագնդի ծովերում։ ՍՍՀՄ–ում՝ Բարենցի ծովում, հազվադեպ հանդիպում է եվրոպ․ քիմեռը (Chimaera monstrosa), որի եր– կարությունը սովորաբար մինչև 1,5 մ է։ Ծնոտը բութ է, կոնաձև, արուների ճա– կատին կա քորոցաձե հավելուկ, որը ծա– ռայում է զուգավորման ժամանակ էգին պահելու համար։ Փորի լողակները վեր են ածվել զուգավորման օրգանների՝ պտերիգոպոդների։ Սնվում են գլխավո– րապես հատակային անողնաշարավորնե– րով ու ձկներով։ Բեղմնավորումը ներքին է։ էգի յուրաքանչյուր ձվարանում հասու– նանում է մոտավորապես 100 ձկնկիթ, բայց Միաժամանակ ձվադրում Հ միայն երկու․ 16–18 սմ երկարությամբ, եղջերա– յին պատիճում պարփակված ձկնկիթ։ Արդյունագործական նշանակություն գրե– թե չունեն։ Ռ․ Հովհաննիսյան

ՔԻՄԵՌՆԵՐ (կենսբ․), օրգանիզմ կամ օր– գանիզմի մաս, որը բաղկացած է գենե– տիկորեն տարբեր հյուսվածքներից կամ բջիջներից։ Տերմինն առաջինն օգտագոր– ծել է (1907) գերմ․ բուսաբան Գ․ Վինկլե– րը՝ տոմատի և մորմի սերտաճումից ստաց– ված բուս, ձևերի համար։ Ք–ի բնույթը հետագայում պարզել է է․ Բաուրը (1909)։ Ք․ առաջանում են մուտացիաների, ռե– կոմբինացիաների, բջջի բաժանման խան– գարումների հետևանքով։ Ք–ի սերունդը համապատասխանում է այն հյուսվածքին, որից առաջացել է։ Այգեգործության մեջ օգտագործվում են պատվաստի հետևան– քով պատահականորեն առաջացած բազ– մաթիվ Ք․։ Կենդան․ Ք–ի օրինակ են նույն սերնդի հորթերը, որոնք ունեն արյան տարբեր խմբերի էրիթրոցիտներ։

ՔԻՄԻԱ, բնագիտության բաժին, գիտու– թյուն քիմ․ տարրերի, նրանց առաջացրած պարզ և բարդ նյութերի բաղադրության, կառուցվածքի և հատկությունների, նյու– թերի քիմ․ փոխազդեցությունների ու նոր նյութերի առաջացմամբ ուղեկցվող փո–