Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմա– նական է, քանի որ Ք–յան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապա– ցույցը կարող են համարվել Վ․ Մայա– կովսկու, Ե․ Չարենցի և հեղափոխ․ դարա– շրջանի մյուս մեծ բանաստեղծների գոր– ծերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվնե– րի հակադրությունը։ Ք․, իբրե բովանդակության և կաոուց– վածքի յուրահատկությամբ օժտված ինք– նուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որ– պես որոշակի տարր կարող է հանդես գալ նաե էպիկ, ու դրամատիկ, երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վա– րակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, պատմվածքի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձու– լումով XVIII – XIX դդ․ գրկ–յան մեջ առա– ջացան հատուկ, այսպես կոչված, քնարա– վիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժա– մանակակից պոեմը, բալլադը, չափածո առակը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որո– շակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առար– կայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։ Սովետական գրկ–յան փորձը ոչ միայն ցույց տվեց «քնարերգության մահացման» տեսության անհիմն լինելը, այլե բացա– հայտեց քնարական ստեղծագործության բազմազան ձեերի հետագա զարգացման լայն հնարավորություններ։ (Տես նաե Բանաստեղծ ությ ան, Գրականություն հոդվածները)։ Գրկ․ Ջրբաշյան է„ Գրականության տեսություն, 5 հրտ․, Ե․, 1980։ Гегель Г․ В․ Փ․, Эстетика, т․ 3, М․, 1971; Гин– збург Л․, О лирике, 2 изд․, М․–Л․, 1974; Жирмунский В․, Композиция лири– ческих стихотворений (в его книге «Теория стиха», Л․, 1975, с․ 433–536); С к в о з н и- ков В․, Реализм лирической поэзии, М․, 1975; Поспелов Г․, Лирика среди ли– тературных родов, М․, 1976; Тимофе– ев Л․, Основы теории литературы, 5 изд․, М․, 1976․ է․ Ջրբաշյան,

ՔՆԱՐԻԿ [իսկական ազգանուն, անուն, հայրանունը՝ Բա բ ա լ յան Մար– գարիտ Դերասիմի, 1880, Աստ– րախան –26․12․1907 (8․1․1908), Բաքու], հայ դերասանուհի։ Թատեր․ կրթությունն ստացել է Պետերբուրգի դրամատիկ, եր– կամյա դասընթացներում։ Բեմ․ գործու– նեությունն սկսել է 1898-ին, Բաքվում՝ խաղալով սիրողական ներկայացումնե– րում։ 1901-ից Բաքվի հայկ․ դերասանա– կան խմբի դերասանուհի։ Ք–ի բեմական անունը տվել է Սիրանույշը։ Հ․ Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ ելույթներ է ունեցել Նոր Նախիջևանում, Աստրախա– նում, Շուշիում, Միջին Ասիայում։ Նրա գործունեության ամենանշանակալից շըր– ջանը եղել է 1904–05 թատերաշրջանը, հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Մարգարիտի (Շիրվանզադեի «Պատվի հա– մար») և Ռուքայայի (Ցուժին–Սումբատո– վի «Դավաճանություն») դերերը, ինչպես և թարգմանել ու բեմադրել Ա․ Չեխովի «ճայը» (1905, նաև խաղացել է Նինա Զարեչնայայի դերը)։ Նշանավոր դերերից են նաե՝ Արշալույս (Ս․ Թառայանի «Ար– շալույս»), Դեզդեմոնա, Օֆելյա, Կորդե– լիա, Ջեսիկա (Շեքսպիրի «Օթելլո», «Համ– լետ», «Արքա Լիր», «Վենետիկի վաճառա– կանը»)։ Բ․ Հովակիմյան

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄ, ուղղություն (մեթոդ) XIX–XX դդ․ ռեալիստ, գրկ–յան և արվեստի մեջ։ Սովետական գրականա– գիտությունն ու արվեստագիտությունը Ք․ ռ․ հասկացությունը վերցրել են Մ․ Դոր– կուց, որը այդ արտահայտությունն օգտա– գործել է (1934) XIX դ․ ռեալիստ, գրկ–յան մերկացնող ուղղվածությունն ընդգծելու համար։ Տես Ռեաչիզմ։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄ փիլիսո– փայության մեջ, իդեալիստական փիլ–յան ուղղություն, որը սերում է Ի․ Կան– տի «քննադատական փիլ–յունից»։ Ք․ ռ–ի ելակետային սկզբունքները ձեակերպվել են XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին Դեր– մանիայում (Ա․ Ռիլ, Օ․ Կյուլպե, է․ Բե– խեր և ուրիշներ)։ Արդի գերմ․ Ք․ ռ–ին (Ա․ Վենցլ) բնորոշ է երկու միտում՝ վոլ– յունտարիզմի հիմքի վրա ֆիզիկայի մա– տերիալիստական դիրքորոշումների և իդեալիստական փիլ–յան «համադրու– թյան» իրականացում և մերձեցում կրոնի հետ՝ կամքի ազատության պաշտպանու– թյան նպատակով։ Մեծ Բրիտանիայում Ք․ ռ․ (է․ Սեթ, Զ․ Դ․ Տիքս) մոտ էր ւցերսո– նաւիզւէին՝ զուգակցված շոտչանդական դպրոցի հայացքների հետ։ ԱՄՆ–ում Ք․ ռ․ որպես ինքնուրույն դպրոց ձեավորվել է Դ․ Դրեյկի, Ա․ Լավջոյի, Ջ․ Պրատի, Ա․ Ռոջերսի, Ջ․ Սանտայանայի և Ռ․ Սե– լարսի «Քննադատական ռեալիզմի ակ– նարկներ» (1920) ժողովածուի հրատարա– կումից հետո։ Ի տարբերություն նեոռեա– էիզւէի, Ք․ ռ․ պնդում է միայն միջնորդա– վորված ճանաչողության հնարավորու– թյունը, որը մեկնաբանվում է երկակիո– րեն․ կամ օբյեկտը ճանաչվում է «տրվածի» որպես տրամաբանական էության միջո– ցով, որը տարբերվում է օբյեկտից և սուբ– յեկտից, սակայն արտահայտում է օբյեկ– տի որոշ գծերը, կամ միջնորդավորումը իրականանում է հոգեկան պատկերա– ցումների օգնությամբ, որոնք արտացո– լում և (կամ) խորհրդանշում են նյութա– կան առարկաները։ Գրկ․ Բուրժուական ՓիլիսոՓայությունը իմ– պերիալիզմի նախօրյակին և սկզբին, Ե․, 1983, գլ․ 9, §3։ Хилл Т․И․, Современные тео– рии познания, пер․ с англ․, М․, 1965, гл․ 5․

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՔՆՆԱ–

ԴԱՏՈՒԹՅՈՒՆ, հասարակական զարգաց– ման հակասությունները բացահայտելու մեթոդ, նյութական և հոգեոր գործունեու– թյան անհրաժեշտ կողմ, մարքս–լենինյան կուսակցությունների հեղափոխ․ վերափո– խիչ գործունեության արմատական սկըզ– բունքներից, իսկ սոցիալիստ, հասարա– կարգում՝ նաև ամբողջ ժողովրդի, սոցիա– լիստ․ հասարակարգի զարգացման շար– շիչ ուժերից, մարդկանց բարոյական դաս– տիարակության, ինքնադաստիարակու– թյան և հոգեոր զարգացման սկզբունք։ Ք․ և ի–յան օբյեկտիվ հիմք է ծառայում պատմ․ զարգացման հակասական ըն– թացքը, դասակարգերի և խմբերի հասա– րակական շահերի տարբերությունը, նո– րի ու հնի, առաջադիմականի ու պահ– պանողականի միջե պայքարը, որ տեղի է ունենում հասարակական կյանքի բո– լոր ոլորտներում, մարդկանց գիտակ– ցության մեջ։ Կապիտ․ հասարակարգին հատուկ սոցիալ․ անտագոնիզմի պայ– մաններում «քննադատության զենքը» Կ․ Մարքսը դիտում էր որպես պրոլետա– րիատի դասակարգային պայքարի գոր– ծուն միջոց։ Վ․ Ի․ Լենինն ընդգծել է Ք․ և ի–յան կենսական նշանակությունը սոցիալիստ, հեղափոխության իրականաց– ման, կոմունիստական կուսակցության գործունեության համար։ Սոցիալիստ, հասարակարգում Ք․ և ի–յան օբյեկտիվ նախադրյալներ են ծա– ռայում արագ աճող հասարակական պա– հանջմունքների և դրանց բավարարման հնարավորությունների միջե եղած հակա– սությունը, արտադրողական ուժերի զար– գացման ձեռք բերված մակարդակը, ար– տադր․ և բոլոր հասարակական հարաբե– րությունների մշտապես կատարելագործ– ման անհրաժեշտությունը։ Ք․ և ի–յան լենինյան դրույթները մարմ– նավորվել են ՍՄԿԿ ծրագրում և ՍՄԿԿ կանոնադրությունում։ Գրկ․ Маркс К․,К критике гегелевской философии права․ Введение, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 1; Ն ու յ ն ի, Послесловие ко второму изд․ [работы «Капитал․ Критика политической экономии»․ Том первый], նույն տեղում, т․ 23; Լենին Վ․ Ի․, Մի քայլ առաջ, երկու քայլ ետ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 8։ Ն ու յ ն ի, Քաղաքականությունը մանկավարժության հետ շՓոթելու մասին, նույն տեղում, հ․ 10։ Ն ու յ– ն ի, Հոկտեմբերյան հեղափոխության քա– ռամյա տարեդարձի առթիվ, նույն տեղում, հ․ 44։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1986։ ՍՄԿԿ կանո– նադրությունը, Ե․, 1986։

ՔՆՆԻԿՈՆ» («Քննական», «Մ և ծ– ք ն ն ի կ n ն»), հայ աշխարհիկ առաջին գիտ․ դասագիրքը։ Ստեղծել է Անանիա Շիրակացին՝ Անաստաս Ա Ակոռեցի կա– թողիկոսի (661–667) պատվերով։ «Ք․» կազմված է եղել ներածությունից (գիտե– լիքների արարչության մասին), <3ոթ ւսզաա արվեաոներից>, ընդ որում առաջին անգամ զետեղվել են «քառյակ» կոչվող առարկաները («գիտությունները»), բժշկու– թյանը, տոմարագիտությանը վերաբերող նյութերից և մատենագիտ․ քաղվածքնե– րից (հուն–ից, եբրայերենից են)։ Դասա– գիրքը տրվել է եպիսկոպոսական ժողովի քննարկմանը, սակայն մահացել է կաթո– ղիկոսը, ապա և Անանիա Շիրակացին, իսկ կաթողիկոսարանը արգելել է դասա– գիրքը։ Մոտ 400 տարի անց Գրիգոր Մա– գիստրոս Պակավունին խնդրել է Պետրոս IX Գետադարձ կաթողիկոսից «Ք․»-ի մեկ օրինակ Սանահինի և Բջնիի իր ճեմարան– ներում դասավանդելու համար։ Նրա խըն– դիրքը կատարվել է։ Մեզ են հասել Մա– գիստրոսի աշակերտների կողմից ընդ– օրինակված «Ք․»-ի որոշ բաժիններ։ Մա– տենագիտական տեղեկությունների և ձե– ռագրերի ուսումնասիրման հիման վրա 1980-ական թթ․ վերականգնվել են թվա– բանության և երկրաչափության բաժիննե–