Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներկ)։ Ք–ի պարունակությունը երկրա– կեղևում 8,3․10 3 զանգվ․ % է (տարած– վածությամբ 22-րդ տարրն է)։ Ք–ի պարու– նակությունը ծովաջրերում 5-10՜5 մգհ է։ Ք․ բուս, և կենդան, հյուսվածքներում մշտապես հանդիպող կենսածին տարր է (բույսերում՝ 5-10՜4 %, կենդանիներում՝ 1 О՜4– 10~8%)։ Հայտնի են Ք–ի ավելի քան 20 միներալները, արդ․ նշանակություն ու– նեն քրոմշպինելները, քրոմիտը, մագնա– քրոմիտը, ալյումաքրոմիտը, քրոմպիկո– տիտը։ Ք–ի առկայությամբ է պայմանա– վորված զմրճւխտի և սուտակի գույները։ Ք․ երկնագույն երանգով պողպատափայլ կարծր մետաղ է (մաքուրը պլաստիկ է), հալ․ ջերմաստիճանը՝ 1890°C, եռմանը՝ 2480°C, խտությունը՝ 7190 կգ/մշ։ Ցածր ջերմաստիճաններում քիմիապես պասսիվ է (միանում է միայն ֆտորի հետ)։ Օդում պատվում է օքսիդի չափազանց կայուն և նուրբ շերտով (մետաղական փայլը պահ– պանվում է)։ Լարվածության շարքում գտնվում է ջրածնից ձախ՝ թթուներից դուրս է մղում ջրածին (15–20°Շ–ում չի լուծվում արքայաջրում և ազոտական թթվում)։ Միացություններում ցուցաբե– րում է +2, +3, +6 օքսիդացման աստի– ճաններ (հազվադեպ +1, +4, +5)։ Տա– քացնելիս (1200°C) արագ օքսիդանում է օդում, թթվածնում ^այրվում է (2000°C)՝ առաջացնելով Сг2Оэ։ Ք–ի (III) օքսիդի ջրում չլուծվող բյուրեղները հալվում են 1990°C-nuf։ Ք–ի (III) հիդրօքսիդը՝ Сг203* • nH20, ամֆոտեր է։ Հայտնի են նաև CrO, Cr02 և Cr03 օքսիդները (տես Քրոմական անհիդրիդ)։ Ք–ի (II) հիդրօք– սիդը՝ Cr(OH)2 ջրում չի լուծվում, ունի թույլ հիմնային հատկություններ, օդում օքսիդանում է։ Առավել կայուն են Ք–ի (III) միացությունները։ Հիմնային միջա– վայրում Ք․ (III) հեշտությամբ օքսիդա– նում է՝ առաջացնելով քրոմատներ, ո– րոնք ուժեղ օքսիդիչներ են (տես նաև Րիքրոմւստներ)։ Տաքացնելիս, 600°Շ–ից բարձր, Ք․ փոխազդում է ջրային գոլորշի– ների, հալոգենների, ծծմբի, ազոտի, ած– խածնի, սիլիցիումի, բորի հետ՝ առաջաց– նելով հալոգենիդներ, սուլֆիդ, նիտրիդ– ներ, կարբիդներ, սիլիցիդներ, բորիդ։ Մետաղների հետ Ք․ առաջացնում է հա– մաձուլվածքներ, որոնցից շատերը ջեր– մակայուն և կոռոզիակայուն նյութեր են։ Ք–ի ստացման հումքը քրոմշպինելներն են․ հանքանյութը հարստացնում են և միահալում պոտաշի կամ սոդայի հետ (4FeCr204+8K2C03 ~Ւ 702 = 8К2СЮ4 ~Ւ +2Fe203+8C02)։ Առաջացած քրոմատը լոս ահանում են ջրով, փոխարկում երկ– քրւմատի, որից անջատում են Cr03 (խիտ H2S04 ավելացնելով) կամ Cr203 (ծծմբի հետ տաքացնելով)։ Մետաղական մաքուր Ք․ ստանալու համար այդ օքսիդները լու– ծում են և ենթարկում էլեկտրոլիզի։ Ար– տադրվոո Ք–ի մեծ մասը օգտագործվում է քրոմական պողպատներ և այլ համա– ձուլվածքներ ստանալու, մետաղները քրո– մաւցաւոեւոն, զոդման էլեկտրոդներ պատ– րաստելու համար։ Ք–ի միացություններն օգտագործվում են կտորեղենը ներկելու (ժանտանյութ) և կաշին դաբաղելու հա– մար։ Ք–ի միացությունները թունավոր են։ Լ․ Գրիգորյան ■ՔՐՈՄՍ․․․, քրոմո․․․, քրոմատո․․․ (<հուն․ Xpo>jia– գույն, ներկ, սեռ․ հոլով՝ xpwjia- то£), բարդ բառերի մաս․ ցույց է տալիս առնչությունը՝ 1․ գունավորման, գույնի (օրինակ, քրոմոսկոպ) և 2․ քրոմ քիմ․ տարրի (օրինակ, քրոմիտներ) հետ։

ՔՐՈՄԱԼ (< քրոմ և աչյումին), երկաթի հիմքով բարձր տեսակարար էլեկտրական դիմադրությամբ կրակահեստ համաձուլ– վածքների խմբի ընդհանուր անվանումը, որը պարունակում է 17–30% քրոմ,4,5– 6% ալյումին։ Ք–ի տեսակարար էլեկտրա– կան դիմադրությունը 1,3–1,5 մկօհմ՝մ է (20°Շ–ի դեպքում), աշխատանքային ջեր– մաստիճանը՝ ~1300°С։ Այդ տիպի առա– ջին համաձուլվածքները երևան են եկել XX դ․ 20-ական թթ․ վերջին, 30-ական թթ․ սկզբին։ Կիրառվում է որպես էլեկտրա– կան վառարանների տաքացիչ տարրերի նյութ։

ՔՐՈՄԱԿԱՆ ԱՆՀԻԴՐԻԴ, քրոմի (VI) օքսիդ, Cr03, մուգ կարմիր բյուրեղ– ներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 198°C, խը– տությունը՝ 2800 կգ/մ3։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով քրոմական թթուներ։ Ու– ժեղ օքսիդիչ է, թունավոր։ Ստացվում է խիտ ծծմբական թթվի և նատրիումի երկ– քրոմատի (Na2Cr207) փոխազդեցությամբ։ Օգտագործվում է օծանելիքի և դեղա– նյութերի արդյունաբերության մեջ, նաև յուղերը, ճարպերը, մոմանյութը, պարա– ֆինը գունազրկելու, օրգ․ նյութերը օք– սիդացնելու, որպես ժանտանյութ՝ կտո– րեղենը ներկելու, գունակիր՝ խեցեղենը, ապակին և ռետինը գունավորելու համար։ Մտնում է մետաղները պասսիվացնող խառնուրդների բաղադրության մեջ։ Ջրա– յին լուծույթը էլեկտրոլիզելով ստանում են քրոմ և քրոմական ծածկույթներ։

ՔՐՈՄԱՆԵՐԿԵՐ, բուրդը, հազվադեպ նաև բնական մետաքսը, ներկելու համար օգ– տագործվող ժանտանյութային ներկեր, որոնք մանրաթելի վրա ամրանում են քրոմային (III) ժանտանյութի օգնու– թյամբ։ Ք–ի առևտրական անվանումներն են՝ սոլոքրոմ (Մեծ Բրիտանիա), դիա– մանտ (ԳՖՀ), էրիոքրոմ, օմեգաքրոմ, սինքրոմ (Շվեյցարիա) ևն։ Տես նաև ժանտանյութային ներկում։

ՔՐՈՄԱՆ ՍԻԼ (< քրոմ, մանգան և սի– էիցիում), միջին լեգիրված կառուցվածքա– յին պողպատ, որը պարունակում է մո– տավորապես մեկական տոկոս քրոմ, ման– գան և սիլիցիում։ Կիրառվում է մեքե– նաշինության զանազան ճյուղերում՝ պա– տասխանատու կոնստրուկցիաների պատ– րաստման համար։

ՔՐՈՄԱՊԱՏՈՒՄ, քրոմով կամ քրոմի հա– մաձուլվածքով մետաղական շինվածքների պատում, որի շնորհիվ բարելավվում են մակերևույթի մի շարք հատկություններ։ Ըստ քրոմի հետ շինվածքի մակերևույթի փոխազդեցության բնույթի Ք–ման պրո– ցեսն իրականացվում է տարբեր եղանակ– ներով (տես Մետաղապատում), որոնցից առավել տարածված են էլեկտրոլիտային և դիֆուզիոն Ք․։

ՔՐՈՄԱՏ ԱԳՐԱՖԻԱ (< հուն․ ХрШДСС – գույն և ․․․ գրաֆիա), նյութերի խառնուրդ– ների բաժանման, քիմ․ վերլուծության և ֆիզիկաքիմ․ հետազոտման եղանակ։ Առաջարկել է Մ․ Ս․ Ցվետը (1903)։ Հիմնը– ված է անշարժ ֆազի երկայնքով հոսող ֆազով՝ էլյուենտով հետազոտվող բաղադրիչների տեղաշարժման տարբեր արագությունների վրա։ Տարբերում են՝ ադսորբման Ք․, բաշխման Ք․, իոնափոխա– նակային Ք․, մոլեկուլային մաղի (էքս– կլյուզիոն) Ք․է նստվածքագոյացման Ք․, խնամակցային (աֆինային) Ք․ են։ Ըստ շարժվող ֆազի ագրեգատային վիճակի տարբերում են գազային Ք․ (ներառնում է գազադսորբման և գազահեղուկ Ք–ները) և հեղուկային Ք․։ Գազադսորբման Ք–ում անշարժ ֆազը կատալիտիկ ակտի– վություն չունեցող, համասեռ, պինդ սոր– բենտ Է, որի մակերևույթի հատկություն– ները պայմանավորում են բաժանման ընտրողականությունը։ Այն մեծացնելու նպատակով սորբենտի մակերևույթը պա– տում են հեղուկի թաղանթով՝ ադսորբ– ման–աբսորբման Ք․։ Գազահեղուկ Ք–ում շարժվող ֆազը գազային Է, ան– շարժը՝ հեղուկ։ Որպես հեղուկ կլանիչներ օգտագործում են ջերմակայուն հեղուկներ և Էվտեկտիկ խառնուրդներ։ Հեղ ու– կային Ք–ում շարժվող ֆազը հեղուկ է, անշարժը՝ պինդ (ադսորբման Ք․) կամ հեղուկ (բաշխման Ք․)։ Ըստ ան– շարժ ֆազի երկրաչափական ձևի տար– բերում են աշտարակային և հարթաշերա Ք–ները, որոնցից առաջինը ներառնում է մազանոթային, երկրորդը՝ նրբաշերտ և թղթի վրա տարբերակները։ Մազա– նոթային Ք․ գերազանցապես գա– զային Ք․ է․ կլանումն իրականացվում է սորբենտով լցված կամ բաց մազանոթա– յին աշտարակներում (մինչև 2 մմ տրա– մագծով)։ Եղանակը կիրառվում է բազ– մաբաղադրիչ խառնուրդները և հատկու– թյուններով միմյանցից քիչ տարբերվող նյութերը բաժանելու համար, թույլ է տալիս հետազոտել մինչև 10~4–10~8 գ զանգված ունեցող նմուշներ։ Նրբա– շերտ Ք–ում թիթեղի վրա նստեցված սորբենտի բարակ շերտով շարժվող լու– ծիչի (էլյուենտ) մեջ լուծված բաղադրիչ– ները բաժանվում են շարժման տարբեր արագություններ ունենալու պատճառով։ Եղանակը թույլ է տալիս որոշել 10~9 –10՜6 գ նյութի առկայությունը նմուշում։ Ք․թղթի վրա ունի բազմաթիվ տար– բերակներ, թղթի շերտը կարող է կա– տարել ինչպես անշարժ ակտիվ ֆազի, այնպես էլ նրա պասսիվ կրողի դե– րը։ Եղանակը թույլ է տալիս բաժանել 0,001 – 1 մկգ նյութերը։ Քրոմատագրա– ֆիական բաժանումը և հետազոտությու– նը իրականացնում են հատուկ սարքե– րում՝ քրոմատագրաֆներում։ Քրոմատա– գրաֆը (նկ․ ա) բաղկացած է աշտարա– կից (Ա) և դետեկտորից (Դ)։ Մտնող խառ– նուրդի բաղադրիչները շարժվող ֆազի հոսքով տեղաշարժվում են աշտարակի երկայնքով։ Տարբեր արագություններ ունենալու պատճառով նրանք աշտարակի ելքին են հասնում ոչ միաժամանակ։ Ելքի մոտ գտնվող դետեկտորը անընդհատ որո– շում է բաղադրիչի պարունակությունը հոսող ֆազում։ Նրա ազդանշանը գրանց– վում է ինքնագրող սարքով, ստացվում է քրոմատագրամ, որի օգնությամբ որո– շում են բաղադրիչների թիվը, բնույթը և քանակությունը։ Քրոմատագրաֆիական