Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոտից, հավանաբար՝ ստորինից վերին քարի դարին անցման փուլում։ Տ–ում հետևել են արտամուսնությանը, և այդ օրենքի ուժով Տ–երը չեն մնացել մեկուսացված, այլ հենց սկզբից միավորվել են ցեղերի մեջ։ Սկզբում ցեղը կազմվել է ամուսնական հարաբերություններով կապված երկու Տ–ից։ Հետագայում, վերջինների բաժանման հետևանքով, ցեղի մեջ սկսել են մտնել ֆրատրիայում միավորված մեծ թվով Տ–եր։

Ֆ․ էնգելսը պատմ․, հնագիտ․ և ազգազր․ բազմաթիվ փաստական նյութերի, հատկապես՝ Լ․ Հ․ Մորգանի աշխատությունների հիման վրա, առաջինը տվեց մարդկության պատմության վաղ փուլերի գիտ․, մատերիալիստ, լուսաբանումը։ Մասնավորապես նա բացահայտեց տոհմատիրական կարգի էությունը՝ նրան բնորոշ այնպիսի գծերով, ինչպիսիք են՝ նախնադարյան կոլեկտիվությունը, մասնավոր սեփականության բացակայությունը ևն։

Տ–ի զարգացման պատմության մի շարք հարցերի մասին տարակարծություններ կան ոչ միայն գաղափարական տարբեր դիրքերում գտնվող գիտնականների, այլև մարքսիստ–ուսումնասիրողների միջև։ Սակայն մարքսիստ–գիտնականների տարակարծությունները վերաբերում են ոչ թե հիմնական, այլ մասնավոր հարցերի։ Սովետական գիտության մեջ տարածված տեսակետներից մեկի համաձայն՝ տոհմային հասարակարգն անցել է զարգացման երկու հաջորդական փուլ՝ մայրական Տ–ի դարաշրջան և հայրական Տ–ի դարաշրջան։ Մայրական Տ–ում մարդկանց արտադր․ հարաբերությունները, որպես կանոն, համընկել են արյունակից ազգականների միջև հարաբերություններին։ Այդ հարաբերությունները բնորոշվել են համայնական աշխատանքով և սպառմամբ, արտադրության հիմնական միջոցների համատոհմական սեփականությամբ, հասարակական գործերում տոհմակիցների իրավահավասարությամբ։ Այսպիսով, Տ․ այդ փուլում եղել է նախնադարյան հասարակության տնտ․ և հասարակական բջիջ։

Արտադրող. ուժերի զարգացման հետ տեղի է ունեցել անցում հայրական Տ–ի դարաշրջանին։ Ժողովուրդների զգալի մասի մոտ այդ անցումը կապված է եղել հովվական անասնապահության, գութանային երկրագործության և մետաղամշակության տարածման հետ։ Հասարակության տնտ․ բջիջը դարձել է նահապետ․ մեծ ընտանիքը։ Այդ ժամանակ էլ տոհմական հարաբերությունները սկսել են քայքայվել, և աստիճանաբար ձևավորվել են տարածքային համայնքները։ Հարևանությամբ ապրող տարատոհմ նահապետ․ ընտանիքները կազմել են դրացիական համայնք։ Ձևավորվել է փոքր ընտանիքը՝ որպես հասարակության տնտ․ բջիջ։ Այդ բոլոր փոփոխությունները հանգեցրել են տոհմական կարգերի վերջնական անկմանն ու դասակարգային հարաբերությունների ձևավորմանը։ Սակայն տոհմական զանազան կաոուցվածքներ հաճախ պահպանվում են նաև դասակարգային հասարակության առաջացումից հետո (Սահարայի տուարեգներ, թուրքմեններ, քրդեր ևն)։

Այլ տեսակետի համաձայն՝ դեռևս տոհմական հարաբերությունների վաղ փուլում Տ․ եղել է ոչ թե արտադրական բջիջ, այլ հիմնականում ունեցել է սոսկ ամուսնության կարգավորման դեր։ Ընդ որում, Տ․ դրսևորվել է մայրական կամ հայրական ձևով՝ կախված ոչ թե նրա զարգացման փուլից, այլ որոշակի պայմաններից։ Հասարակության տնտ․ բջիջը և հասարակական կարևորագույն մարմինը եղել է արտամուսնական օրենքի ներգործությամբ տարբեր Տ–երի ներկայացուցիչներ ընդգրկող համայնքը (մատրիլոկալ ամուսնության դեպքում տղամարդիկ մտել են կնոջ տոհմական համայնքի մեջ, պատրիլոկալ ամուսնության դեպքում կանայք մտել են տղամարդու տոհմական համայնքի մեջ)։ Այդպիսի համայնքի միջուկը կազմել են մի Տ–ի ներկայացուցիչները։ Ըստ այդ տեսակետի, Տ․ և համայնքը եղել են տարբեր, բայց համատեղ գոյակցող հասարակական միավորներ։ Տ–ի և համայնքի փոխհարաբերության հարցը դեռևս ուսումնասիրվում է։ Տես նաև Նախնադարյան համայնական հասարակարգ, Մայրիշխանություն, Հայրիշխանություն, Համայնք, Գերդաստան, Ընտանիք հոդվածները։ 2․ Միևնույն իրական նախնուց ծագած մի շարք սերունդներ (օրինակ, Բագրատունիների տոհմ, Ռուբինյանների տոհմ)։

Գրկ․ Է ն գ ե լ ս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Մ ա ր ք ս Կ․ և Է ն գ ե լ ս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ М а р к с К․, Конспект книги Л․ Г․ Моргана «Древнее общество», в кн․։ Архив Маркса и Энгельса, т․ 9, [М․], 1941; М о р г а н Л․ Г․, Древнее общество․․․, пер․ с англ․, 2 изд․, Л․, 1935; П е р ш и ц А․ И․, М о н г а й т А․ Л․, А л е к с е е в В-П․, История первобытного общества, М․, 1968․

ՏՈՀՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ գ ե ն ե տ ի կ ա յ ու մ և ս ե լ ե կ ց ի ա յ ու մ, բուսական կամ կենդանական օրգանիզմների (օրգանիզմների խմբի) ծագման վերաբերյալ տեղեկությունների ընդհանրությունը։ Տ–յան տվյալները կարևոր նշանակություն ունեն գենետիկական և սելեկցիոն աշխատանքներում։ Անասնաբուծության մեջ, օրինակ, գիտենալով կենդանու ինչպես ծնողների, այնպես էլ ավելի հեռավոր ուղղակի նախնիների ու կողմնակի գծով ազգականների հատկանիշները, կարելի է հաջողության ավելի մեծ հավանականությամբ ընտրել խաչասերման ծնողական զույգեր ցեղի կամ առանձին հոտի բարելավման համար: Գյուղատնտ․ կենդանիների հատկանիշների հաշվառման համար գոյություն ունի ցեղային, գործարանային և սելեկցիոն գրանցումների համակարգ (տես Տոհմային գիրք)։ Տ․ կազմելու մեթոդը օգտագործվում է նաև մարդու գենետիկայում՝ բնականոն կամ ախտաբանական հատկանիշների ժառանգման բնույթը պարզելիս։

ՏՈՀՄԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, անասնաբուծական տնտեսություն, որտեղ տոհմային և ապրանքային ֆերմաների համար բուծում են բարձրմթերատու տոհմային կենդանիներ։ ՍՍՀՄ–ում կազմակերպված են մի քանի կատեգորիայի մասնագիտացված Տ․ տ–ներ՝ տոհմային գործարան, տոհմային սովետական տնտեսություններ և կոլտնտեսությունների տոհմային ֆերմաներ, տոհմաբուծարան, պետ․ գործարանային ձիաբուծարան։ Տ ո հ մ ա յ ի ն գ ո ր ծ ա ր ա ն ը բարձրագույն կատեգորիայի Տ․ տ․ է և զբաղվում է տոհմային աշխատանքներով։ ՍՍՀՄ–ում գյուղատնտ․ բոլոր տեսակի կենդանիների հիմնական ցեղերի համար ստեղծված են տոհմային գործարաններ։ Այդտեղ աճեցրած մատղաշներով համալրում են այլ Տ․ տ–ները և նորոգում սեփական նախիրները (հոտերը), իսկ արուները վաճառում են տոհմային գործի և արհեստական սերմնավորման պետ․ կայաններին։ Տ ո հ մ ա յ ի ն ս ո վ ե տ ա կ ա ն տ ն տ ե ս ու թ յ ու ն ն ե ր ո ւ մ և կ ո լ տ ն տ ե ս ա յ ի ն տ ո հ մ ա յ ի ն ֆ ե ր մ ա ն ե ր ու մ բուծում են ցեղական կենդանիներ, ինչպես սեփական, այնպես էլ ապրանքային տնտեսությունների ու ֆերմաների հոտի (նախիրի) վերարտադրության ու համալրման համար։ Այս տիպի տնտեսությունները սիստեմատիկաբար զբաղվում են տոհմաբուծությամբ։ Տ ո հ մ ա բ ու ծ ա ր ա ն ը պետ․ ձեռնարկություն է։ Տոհմային աշխատանքներ է կատարվում տվյալ ցեղի կենդանիների առավել տարածված շրջանների տոհմային և ապրանքային ֆերմաներում։ Պ ե տ․ գ ո ր ծ ա ր ա ն ա յ ի ն ձ ի ա բ ու ծ ա ր ա ն ը պետ․ տնտեսություն է և զբաղվում է նախատեսված գոտիներում ձիերի գլխաքանակի բարելավման աշխատանքներով։ Ձիաբուծարաններում կենտրոնացված են տոհմային լավագույն հովատակները, որոնց զուգավորման շրջանում օգտագործում են արհեստական սերմնավորման կետերում։

ՏՈՀՄԱԾԱՌ (կենսբ․), օրգանիզմների կամ օրգ․ աշխարհի ազգակցական (ֆիլոգենետիկական) հարաբերությունների պատկերումը ծառի տեսքով, որի հիմքում տեղադրվում են նախնական ձևերը, իսկ ճյուղավորումներում՝ սերունդները։ Տ–ի գաղափարը և պատկերման ձևը վերցվել է մարդու տոհմաբանությունից (գենեալոգիայից)։ Նախկինում պատկերում էին աստիճանաձև, մինչև ռուս գիտնական Պ․ Պալլասն առաջինն ապացուցեց (1766), որ օրգանիզմների գծաձև աստիճանական դասավորությունը չի արտացոլում կենդանիների դասերի իրական փոխհարաբերությունը և առաջարկեց օրգ․ աշխարհը պատկերել Տ–ի տեսքով։ XIX դ․ կենդան․ և բուս. աշխարհի Տ․ երբեմն պատկերում էին (Է․ Հեկկել և ուրիշներ) ծառի տեսքով (այստեղից՝ անվանումը), որի ճյուղերին դասավորում էին խմբերի անվանումները։ Տ–ի ձևով կարելի է գծել միայն կենդանի բնության միածագում զարգացումը, իսկ օրգ․ աշխարհի բազմածագման գաղափարը Տ–ի տեսքով ներկայացնելն անհնարին է։ Եթե Տ․ կազմվում է պատկերելու համար համարժեք խմբերի (տիպեր, դասեր, կարգեր ևն) ազգակցական հարաբերությունները և կազմակերպվածության աստիճանը, ապա յուրաքանչյուրի կազմակերպվածության հարաբերական մակարդակը Տ–ի վրա նշվում է տեղադրության բարձրությամբ։ Յուրաքանչյուր խմբի ծագումը և նրա կապը մյուսների հետ նշանակվում է ընդհանուր