Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ների չբաժանվող ինքնուրույն նյութ։ Միայն 1775–77-ին Ա․ Լավոււսզիեն ցույց ավեց, որ այն բաղկացած է ազոտից և թթվածնից։ 1894-ին Ջ․ Ռելեյը և Ու․ Ռամզայը հայտնա– բերեցին նաև արգոնի առկայությունն Օ–ում։ Աղյուսակ Չոր օդի մշտական բաղադրությունը Պարունակությունը, % Գազը ըստ ծավալի ըստ զանգվածի N2 78,09 75,5 Օշ 20,95 23,1 Аг 0,932 1,286 СО 2 0,03 0,046 Ne 1,8․10“3 Լ3․10-3 He 4,6․1 О՜3 7,2․10-3 Кг 1,1․10՜4 2,9․10-4 Rn 6․Ю՜5 7,6․10 s N20 5․10-s 7,6․10-s H2 5․1 О՜3 7,6․10-5 Xe 8․1 О՜6 3․6․10՜6 o3 2․10՜6 3,3․0՜6 Առաջին անգամ О․ հեղուկացվեց միայն 1887-ին (Լ․ Կայյետե, Փարիզ, Ռ․ Պիկտե; ժնև) բարձր ճնշման տակ այն կրիտիկական ջերմաստիճանից (–140,7°С) ցածր սառեց– նելու միջոցով։ 1895-ին գերմ․ ինժեներ Կ․ Լին– դեն ստեղծեց Օ․ հեղուկացնելու արդ․ մեքե– նա ։Օ–ի և ջրի մասնակցությամբ են ընթա– նում երկրբ․ և կենսբ․ բազմաթիվ կարեոր պրոցեսներ։ Հանքանյութերի օքսիդացու– մը, շնչառությունը, կոռոզիան, փտումր և օքսիդացման այլ երևույթներ բնության մեջ իրականանում են Օ–ի թթվածնի մաս– նակցությամբ։ Օ–ի և ջրի ներգործությամբ են ձևավորվում եղանակը և կլիման։ Օ․ մշտապես պարունակվում է հողում (10–28 ծավ․ %) և բնական ջրերում։ Հողում ըն– թացող կենսբ․ պրոցեսների շնորհիվ Օ–ի բաղադրությունն այնտեղ (78–80 ծավ․% Օշ, 0,1–20,0% Н2, 0,1-15,0% С02) խիստ տարբերվում է մթնոլորտային Օ–ի բաղադրությունից։ Հեղուկ 0․ երկնագույն է, խտությունը՝ 0,960 կգ/մ3 (–192°С), բնականոն ճնշման տակ գոլորշիացող Օ–ի ջերմաստիճանը մոտ –190°Cէ։ Հեղուկ Օ․ պահում և տեղափոխում են Դյուարի անոթներում։ Նրա ֆրակցիոն թորմամբ ստանում են N2, 02, Ar և այլ իներտ գազեր։ Մարդու բնականոն կենսագործու– նեության համար կարեոր է Օ–ի տոկոսա– յին բաղադրությունը։ Թթվածնային ան– բավարարությունն սկսում է զգացվել, երբ թթվածնի մասնական ճնշումը դառ– նում է 18665 ն/մ2, 14665,4 ե/է/2-ի դեպ– քում հանդես են գա | իս հիպօքսիայի նշանները, իսկ 6666–7999 ն/մ2 ճնշումը վտանգավոր է կյանքի համար։ Օ–ում գտնվող ազոտը կենսականորեն պասսիվ է։ Ազոտի մեծ ճնշումների (8–1,2 Մն/մ2) դեպքում Օ․ ձեռք է բերում թմրեցնող հատկություններ։ Օ–ում պարունակվող ածխաթթու գազը գրգռում է շնչառական կենտրոնը։ Նրա մեծ քանակները կարող են առաջացնել շնչահեղձություն, շնչա– ռական կենտրոնի լուծանք, անգամ մահ (14–15% C02)։ Շ02-ի թույլատրելի առա– վելագույն պարունակությունը բնակեւի շենքերի Օ–ում 0,1% է։ Մարդու կենսա– գործունեության համար կարևոր են Օ–ի ջերմաստիճանը, խոնավությունը, շարժու– մը։ Արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի արագ զարգացումը մե– ծացնում է Օ–ում վնասակար գազերի պարունակությունը և վատացնում մարդու, կենդանիների և բույսերի կյանքի պայ– մանները։ ԱՍՀՄ–ում գործում է բնության պահպանության վերաբերյալ օրենք, որը նախատեսում է մթնոլորտ արտանետվող արտ․ գազերի մաքրման անհրաժեշտու– թյունը և Օ–ի սանիտարահիգիենային վի– ճակի հսկողությունը։ Վնասակար և պայ– թուցիկ նյութերի «առավելագույն թույլա– տրելի քանակները» Օ–ում սահմանա– փակված են օրենսդրությամբ, հատուկ ուշադրություն է դարձվում ռադիոակտիվ խառնուրդներին։ ՕԴԱ, տես Ներբող։

ՕԴԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, աերոթերա– պ ի ա (< աերո․․․ և թերապիա), կչիմա– յաբուժության մեթոդ, որի հիմքում ըն– կած է մթնոլորտային օդի չափավոր– ված ներգործությունն օրգանիզմի վրա՝ բուժիչ և կոփման նպատակներով։ Օ․ մեծ տարածում է ունեցեք Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Օ․ լայն կիրառում է գտել ՍԱՀՄ–ում, հատկապես առողջարանային և բուժ–կանխարգելիչ հիմնարկներում։ Օ․ առանձնապես օգտակար է, եթե շրջակա օդը հարուստ է թթվածնով, իոնացված է և պարունակում է ծովի ջրի տարրեր կամ բույսերի կենսագործունեության արգա– սիքներ, որոնք խթանում են շնչառությունն ու օրգանիզմի այլ ֆունկցիաները։ Օ–յան ամենատարածված ձևերն են՝ օդային լո– գանքները և «պատշգամբային բուժու– մը»։ Օ–յան մեջ են մտնում նաև զբո– սանքները, չափավորված քայլքը (տես Քարաբուժություն), էքսկուրսիաները, մարզական խաղերը։ Օդային լոգանքների ներգործությունը պայմանավորված է «մաշկային շնչառու– թյան» ուժեղացմամբ, մաշկային շերմա– ընկալիչների գործունեության խթան– մամբ։ Օ․ մարզում է օրգանիզմի ջեր– մակարգավորիչ մեխանիզմները, բարձ– րացնում օրգանիզմի դիմադրողականու– թյունը արտաքին միջավայրի ջերմաստի– ճանային ազդակների հանդյեպ, նպաս– տում թոքերի օդափոխությանը, քնի, սըր– տի աշխատանքի և արյան բաղադրության կարգավորմանը, արյան և հյուսվածքների թթվածնով հարստացմանը։ Օ–յան արա– րողությունների տևողությունը 1–2-ից մինչև 12–24 ժ է։ Օ․ ցուցված է սիրտ– անոթային, թոքային հիվանդությունների, սակավարյունության, նյարդային համա– կարգի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում։ Հակացուցված է սուր բորբո– քային հիվանդությունների և տենդային վիճակների ժամանակ։ |ժ Թոփչյան

ՕԴԱԳՆԱՑԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գործնական աստղագիտության բաժին, որը դիտարկում է աստղագիտական նա– վագնացության մեթոդները թռիչքի ժամա– նակ։ Օ․ ա–յան հիմնական խնդիրը երկ– նային լուսատուների դիտման միշոցով ինքնաթիռի տեղորոշումն է առանց վե– րերկրյա որևէ սարքավորանքի օգնու– թյան։ Երկնային լուսատուների դիտում– ները կատարվում են սեքսաանտների և ավտոմատ աստղակողմնորոշիչների օգ– նությամբ, որոնք ավտոմատորեն պելեն– գում են լուսատուները և կատարում հա– մապատասխան հաշվարկներ։

ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ Լ ԶԳԱ– ՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ԱՄՆ–ի կառավա– րության գերատեսչություն։ Հիմնադրվել է 1915-ին, այժմյան անվանումը՝ 1958-ից։ Մշակում է տիեզերական թռիչքների, տիե– զերանավերի ստեղծման, դրանց սարքա– վորման և այլ ծրագրեր։ Հետազոտու– թյունները կատարում են մասնավոր ֆիր– մաները (գլխավորապես) և գերատեսչու– թյան 10 գիտահետազոտական ու այլ կենտրոններ, այդ թվում նաև ռեակտիվ շարժիչների և տիեզերական ճառագայ– թումների ազդեցության ուսումնասիրման լաբորատորիաները (աշխատում են բարձ– րագույն ուսումնական հաստատություն– ների ղեկավարությամբ)։

ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, աերոնավտի– կ ա (<աերո ․․․ և vautnxn– ծովագնաց), օդից թեթև ապարատներով թռչելը (ի տարբերություն ավիացիայի)։ Օ–յան գի– տական հիմունքների սկզբնավորումը և օդ բարձրանալու առաջին փորձերը ՝վե– րաբերում են XVIII դ․։ Ըստ տարեգրու– թյան Ռուսաստանում ծխով լցված մեծ օդապարիկով օդ բարձրանալու փորձ կա– տարվեի է 1731-ին։ 1783-ին Պետերբուրգի ԳԱ անդամ Լ․ էյլերը արտածել է օդապա– րիկների վերամբարձ ուժի հաշվարկի բանաձևեր։ Նույն թվականին ժ․ և է․ Մոն– գուֆիե եղբայրները կառուցել են օդա– պարիկ, որը թռիչքում փորձարկվել է 1783-ի հունիսի 5-ին, իսկ նոյեմբ․ 21-ին ՓարիզումՊիլատր դե Ռոզիեն և դ՝Աոլան– դը 25 ր տևողությամբ թռիչք են կատարել տաք օդով լցված օդապարիկով։ Ֆրանս, գիտնական ժ․ Շառլի առաջարկությամբ օդապարիկները սկսեցին լցնել ջրածնով։ Ջրածնով լցված՝ 8,5 մ տրամագծով օդա– պարիկով առաջին թռիչքը (2,5 ժ տևողու– թյամբ) կատարել են (նույնպես Փարի– զում) ժ․ Շաոլը և Ռոբերը 1783-ի դեկտ․ 1-ին։ Ռուսաստանում օդապարիկով առա– ջին թռիչքները կատարել է ֆրանսիացի ժ․ Գառներենը․ 1803-ի հունիսի 20-ին և հուլիսի 18-ին՝ Պետերբուրգում, իսկ 1803-ի սեպտ․ 20-ին՝ Մոսկվայում։ Զվարճալի բնույթի առաջին թռիչքնե– րից հետո օդապարիկները սկսեցին կի– րառել գիտական և ռազմ, նպատակնե– րով։ 1804-ի հունիսի 30-ին Պետերբուր– գում ռուս գիտնական 6ա․ Դ․ Զախարովը և բելգիացի ֆիզիկոս է․ Ռոբերտսոնը օդապարիկով թռիչք են կատարել զանա– զան ֆիզիկ, երևույթներ դիտելու նպատա– կով։ Թռիչքի տևողությունը 3 ժ 45 ր էր, բարձրությունը՝ 2550 մ։ 1805-ի փետրվա– րին շուրջերկրյա ռուս, գիտարշավի մաս– նակիցները, գտնվելով ճապոնիայում, օդային հոսանքների դիտման համար ա– ռաջին անգամ օգտագործել են տաք օդով լցված օդապարիկը։ XIX դ․ կեսերին օդա– պարիկները սկսել են լայնորեն կիրառել ռազմ, նպատակներով (ռմբակոծում, հե– տախուզում, լուսանկարում, հրետանա– յին կրակի ճշգրտում են)։ Մինչև XIX դ․ 70-ական թթ․ կիրառում էին միայն ազատ և կապովի օդապարիկ–