Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պսակի, ստացել տնտ․ և քաղ․ արտոնու– թյուններ, երբեմն նույնիսկ աստվածաց– վել։ {սաղերի հսկիչներ ու մրցավարներ նշանակվել են Հելլադայի բնակիչներից (էլենոդիկներ)։ Օլիմպիական տոնախըմ– բություններին բանաստեղծներն արտա– սանել են խաղերին նվիրված իրենց ստեղ– ծագործությունները, հռետորները դրանք փառաբանել են իրենց ճառերում։ Մաս– նակիցների առջև հանդես են եկել Հերո– դոտոսը, Մոկրատեսը, Դեմոսթենեսը, Պյութագորասը և ուրիշներ։ Հնագույն ժամանակների Օ․ խ․, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հը– ռոմ․ կայսեր՝ Թեոդոս I-ի հրովարտակով մ․ թ․ 394-ին, քրիստոնեության ընդունու– մից հետո։ Վերջին Օ․ խ–ի հաղթող է եղել Վարազդաա Արշակունի թագավորը։ 2․ Մեր ժամանակների միջազգային խոշորագույն մարզական համալիր մըր– ցումներ։ Խաղերի սկզբունքները, կանոն– ները և կանոնադրությունը սահմանվել են օլիմպիական խարտիայով, որի հիմունք– ները հաստատվել են 1894-ին, սպորտի միջազգային կոնգրեսում (Փարիզ), ֆրանսիացի մանկավարժ և հասարակա– կան գործիչ Պիեռ դը Կուբերտենի առա– ջարկով։ Նույն կոնգրեսում որոշվել է ստեղծել Միջազգային օչիւէպիական կոմի– տե (ՄՕԿ) և անցկացնել մարզական մըր– ցումներ՝ անտիկ շրջանի Օ․ խ–ի օրինա– կով։ Օլիմպիական խարտիան հռչակում է, որ Օ․ խ․ «միավորում են բոլոր երկըր– ների սիրող մարզիկներին ազնիվ և իրա– վահավասար մրցումներում։ Երկրների և առանձին անձանց նկատմամբ չի թույ– լատրվում ռասայական, կրոն, կամ քաղ․ խտրականություն»։ Օ․ խ․ տեղի են ունե– նում օւիմպիադայի 1-ին տարում՝ 4 տա– րին մեկ անգամ։ Օլիմպիադաների հաշ– վարկը սկսվում է 1896-ից (I Օ․ խ․)։ Թվա– գրվում են նաև չկայացած խաղերը (չեն անցկացվել VI՝ 1916-ի, XII՝ 1940-ի U XIII՝ 1944-ի խաղերը)։ Կայացել են 23 0․ խ․ (1896–1984)․ I-ը՝ 1896-ին (Աթենք), 11-ը՝ 1900-ին (Փարիզ), III-ը՝ 1904-ին (Սենտ– Լուիս, ԱՄՆ), IY-ը՝ 1908-ին (Լոնդոն), V-ը՝ 1912-ին (Մտոկհոլմ), VII-ը՝ 1920-ին (Անտվերպեն), VIII-ը՝ 1924-ին (Փարիզ), IX-ը՝ 1928-ին (Ամստերդամ), Х-ը՝ 1932-ին (Լոս Անջելես), XI-ը՝ 1936-ին (Բեռլին), XIV-Ը՝ 1948-ին (Լոնդոն), XV-Ը՝ 1952-ին (Հելսինկի), XVI-ը՝ 1956-ին (Մելբուռն), XVII-Ը՝ 1960-ին (Հռոմ), XVIII-Ը՝ 1964-ին (Տոկիո), XIX-Ը՝ 1968-ին (Մեխիկո), XX-ը՝ 1972-ին (Մյունխեն), XXI-ц՝ 1976-ին (Մոն– րեալ), XXII-ը՝ 1980-ին (Մոսկվա), XXIII-ը՝ 1984-ին (Լոս Անջելես)։ Նոր ժամանակների Օ․ խ–ում աոաջինը չեմպիոն, է հռչակվել ամերիկացի եռա– ցատկորդ Կոննոլին (Աթենք, 1896), կա– նանցից4 անգլուհի Շ․ Կուպերը (Փարիզ, 1900, թենիս)։ Օ․ խ–ի ծրագրում կարող են ընդգրկվել ՄՕԿ–ի կողմից ճանաչված մարզաձեեր (1984)․ բասկետբոլ, բռնցքամարտ, ազատ և դասական ոճի ըմբշամարտ, հեծանվա– յին սպորտ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սպորտային և գեղարվեստական մարմնա– մարզություն, ակադեմիական, բայդար– կաներով՝և կանոեով թիավարություն, ձյուդո, ձիասպորտ, թեթե աթլետիկա, առագաստային սպորտ, լող, ջրացատկ, ջրագնդակ, ժամանակակից հնգամարտ, գնդակային և ստենդային հրաձգություն, նետաձգություն, ծանր աթլետիկա, ֆուտ– բոլ, սուսերամարտ, մականախաղ։ Այս մարզաձեերից զատ խաղերի կազմկոմի– տեի ընտրությամբ ցուցադրական մըր– ցումների ծրագրում կարող է ընդգրկվել ոչ օլիմպիական 1–3 մարզաձե։ Օ․ խ–ի անցկացման վայրը ընտրում է ՄՕԿ–ը՝ խաղերի կազմակերպման իրավունք վե– րապահելով տվյալ քաղաքին և ոչ թե երկրին։ Խաղերը տեում են 15 օրից ոչ ավել (ձմեռային խաղերը՝ 10 օր)։ Օլիմպիական շարժումն ունի ՄՕԿ–ի կողմից հաստատված (1913) խորհրդա– նշան և դրոշ։ Խորհրդանշանը կապույտ, սե, կարմիր (վերին շարք) և դեղին, կա– նաչ (ներքին շարք) միահյուսված օղակ– ներ են, որոնք խորհրդանշում են համա– պատասխան 5 մայրցամաքներ։ Դրոշը սպիտակ կտորից է՝ օլիմպիական խոր– հըրդանիշի պատկերով (1920-ից բարձ– րացվում է բոլոր Օ․ խ–ի ժամանակ)։ Օլիմ– պիական նշանաբանն է Citius, Altius, Fortius (արագ, բարձր, ուժեղ)։ Խաղերի ավանդական ծեսերն են․ օլիմպիական կրակի բոցավառելը բացման ժամանակ (կրակը ստանում են Օլիմպոս լեռան վրա արևի ճառագայթներից և փոխանցումա– վազքով հասցնում կազմակերպիչ քաղաք), տվյալ երկրի նշանավոր մարզիկներից մեկի՝ բոլոր մասնակիցների անունից երդում տալը, հաղթողներին և մրցանա– կակիրներին մեդալներ հանձնելը, հաղ– թողների պատվին նրանց երկրի հիմնի կատարումն ու դրոշի բարձրացումը։ 1932-ից ավանդույթ է դարձել խաղերի մասնակիցների համար այսպես կոչված օլիմպիական ավաններ (բնակելի համա– լիր շինություններ) կառուցելը։ Օլիմպիա– կան խարտիայի համաձայն խաղերը մըր– ցություն են ոչ թե ազգ․ թիմերի, այլ աոանձին մարզիկների միջե։ 1908-ից, սակայն, թիմերի գրաված տեղերը որո– շելիս կիրառվում է ոչ պաշտոն, ընդհա– նուր թիմային հաշվարկ՝ ըստ նվաճած մեդալների և մրցումներում ձեռք բերած XXII Օլիմպիական խաղերի (Մոսկ– վա, 1980) մեդալը (ձախից) Ա հուշամեդալը միավորների քանակի (1924-ից միավոր– ներ տրվում են առաջին 6 տեղերի հա– մար․ 1-ին տեղի համար՝ 7 միավոր, 2-րդի՝ 5, 3-րդի՝ 4, 4-րդի՝ 3, 5-րդի4 2, և 6-րդի՝ 1)։ Օլիմպիական շարժման մեջ ընդգըրկ– ված է ՄՕԿ–ի կողմից ճանաչված տարբեր երկրների (աշխարհագրական շրջանի) 143 (1984) ազգ․ օլիմպիական կոմիտե։ Ռու– սաստանի մարզիկները մասնակցել են 1908-ի և 1912-ի Օ․ խ–ին, նվաճել 7 (այդ թվում՝ 1 ոսկե) մեդալ։ Սովետական մար– զիկները օլիմպիական շարժմանը մաս– նակցում են 1951-ից, ՍՍՀՄ ազգ․ օլիմ– պիական կոմիտեի (ԱՕԿ) ստեղծումով։ ՄՍՀՄ–ի և սոցիալիստ, մյուս երկրների մարզիկները լուրջ ներդրում ունեն օլիմ– պիական մրցասպարեզներում փոխըմ– բռնման և բարեկամության ամրապընդ– ման գործում։ Մովետական մարզիկներից օլիմպիա– կան չեմպիոնի կոչման առաջինն արժա– նացել է Ն․ Ռոմաշկովան (Պոնոմարյո– վան)՝ սկավառակի նետման մրցումնե– րում։ 1952–80-ի Օ․ խ–ում (1984-ի Լոս Անջելեսի խաղերին սովետական մարզիկ– ները չեն մասնակցել) ՄԱՀՄ օլիմպիական հավաքականի անդամները նվաճել են 340 ոսկե, 288 արծաթե և 250 բրոնզե մե– դալ (հաշվարկում չեն խաղային մարզա– ձևերում, փոխանցումային վազքերում, մարմնամարզության և թիմային այլ առաջ– նություններում յուրաքանչյուր մարզիկի՝ թիմի կազմում նվաճած մեդալները)։ Ոչ պաշտոն, թիմային առաջնություններում ՍՍՀՄ հավաքականը հաղթել է 1956– 1964-ի, 1972–80-ի Օ․ խ–ում, 1952-ին 1–2 տեղերը կիսել ԱՄՆ–ի թիմի հետ, 1968-ին գրավել 2-րդ տեղ։ 15–22-րդ Օ․ խ–ում սովետական թիմի կազմում մրցումներին մասնակցել է շուրջ 2500 մարզիկ։ Մովետական Հայաստանի 25 մարզիկ– ներ մասնակցել են ամառային Օ․ խ–ի (11 մարզաձևերում)։ Նրանք նվաճել են 11 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Նոր ժամանակների Օ․ խ–ի առաջին հայ օլիմպիական չեմպիոնն է մարմնամար– զիկ Հ․ Շահինյանը (15-րդ Օ․ խ․, Հելսին– կի)։ Չեմպիոնի կոչման են արժանացել նաե հնգամարտիկ ի․ Նովիկովը (1956, 1964), մարմնամարզիկ Ա․ Ազարյանը (1956, 1960), բռնցքամարտիկ Վ․ Ենգի– բարյանը (1956), սկավառականետորդու– հի Ֆ․ Մելնիկը, ծանրորդ Ցոլ․ Վարդան– յանը (1980), մարմնամարզիկ է․ Ազար– յանը (1980)։ 1924-ից Օ․ խ–ի տարում անց են կաց– վում ձմեռային Օ․ խ․, որոնք ձմեոային մարզաձևերի համալիր մրցումներ են։ Այս խաղերի համար կիրառվում է աոան– ձին համարակալում։ Ձմեռային I Օ․ խ․ տեղի են ունեցել Ֆրանսիայի Շամոնի քաղաքում։ «Օլիմպիադա» տերմինը ձմե– ոային խաղերի համար չի գործածվում։ Ձմեռային ժամանակակից խաղերի ծրա– գրում են․ բոբսլեյ, բիաթլոն, դահուկային սպորտ (վազքամրցումներ, թռիչքներ ցատկահարթակից և երկամարտ, լեռնա– դահուկային սպորտի ձևեր), սահնակա– յին սպորտ, չմուշկներով արագավազք, ձևավոր չմշկասահք, տափօղակով հոկեյ (տղամարդիկ), դահուկային սպորտ (վազ–