Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քամրցումներ, լեռնադահուկային մար– զաձևեր), սահնակային սպորտ, չմուշկ– ներով արագավազք, ձևավոր չմշկասահք (կանայք)։ Կայացել են 14 ձմեռային Օ․ խ․ (1924-1984 թթ․)․ I-Ը՝ 1924-ին (Շամոնի, Ֆրանսիա), II-ը՝ 1928-ին (Սանկտ Մո– րից, Շվեյցարիա), Ill-ը՝ 1932-ին (Լեյք– Փլեսիդ, ԱՄՆ), IV-ը՝ 1936-ին (Հարմիշ– Պարաենկիրխեն, Գերմանիա), V-ը՝ 1948-ին (Սանկտ Մորից, Շվեյցարիա), VI-ը՝ 1952-ին (Օսլո, Նորվեգիա), YII-ը՝ 1956-ին (Կորաինա դը Ամպեցցո, Իտա– լիա), VIII-ը՝ 1960-ին (Սքվո–Վելլի, ԱՄՆ), IX-ը՝ 1964-ին (Ինսրրուք, Ավստրիա), X-ը՝ 1968-ին (Գրենոբլ, Ֆրանսիա), XI-ը՝ 1972-ին (Սապպորո, ճապոնիա), XII-ը՝ 1976-ին (Ինսբրուք, Ավստրիա), XIII-ը՝ 1980-ին (Լեյք–Փլեսիդ, ԱՄՆ), XIV-ը՝ 1984-ին (Սարաևո, Հարավսլավիա)։ Սո– վետական մարզիկները բազմիցս հաղթել են թիմային–անհատական մրցաձևերում։ Ձմեռային Օ․ խ–ի 6 ոսկե մեդալ է նվաճել չմշկավազորդ Լ․ Սկոբլիկովան, 4՝ Ե․ Գրի– շինը և Գ․ Կուլակովան։ 1956–84-ի ձմե– ռային խաղերում սովետական մարզիկ– ները նվաճել են 66 ոսկե, 48 արծաթե և 50 * բրոնզե մեդալ։ 1956–64-ի, 1972– 1976-ի ձմեռային Օ․ խ–ում ոչ պաշտոնա– կան հաշվարկով ԱԱՀՄ օլիմպիական հա– վաքականը գրավել է 1-ին, 1968-ին, 1980–84-ին՝ 2-րդ տեղ։ Հայ մարզիկնե– րից ձմեռային խաղերի չեմպիոն է դարձել տափօղակով հոկեյի ՍՍՀՄ հավաքակա– նի անդամ Գ․ Մկրտչյանը (1956-ին, Կոր– տինա դը Ամպեցցո)։ Մ․ Իսպիրյան

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ազգային (Ազգային օլիմպիական կոմիտե, ԱՕԿ), ազգ․ կազմակերպություն, որը միշազգա– յին օլիմպիական շարժման մեջ ներկա– յացնում է երկիր, խոշոր շրշան կամ տա– րածք։ ԱՕԿ–ները աշակցում են օլիմպիա– կան շարժման և սիրողական սպորտի զարգացմանը, հետևում իրենց երկրնե– րում օլիմպիական սկզբունքների պահ– պանմանը, ապահովում ազգ․ թիմերի մարզիկների մասնակցությունը Օւիւհցիա– կան խաղերին։ ԱՕԿ–ի կազմավորումը և Միջազգային օւիմւցիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից այն ճանաչելը հանդիսա– նում են Օլիմպիական խաղերին ազգ․ թի– մերի մասնակցության պարտադիր պայ– մաններ։ ԱՕԿ պետք է միավորի Օլիմ– պիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի առնվազն 5 ազգ․ ֆեդերա– ցիաներ, որոնք պետք է համապատասխան մարզաձևերի միշազգային մարզական միավորումների անդամ լինեն։ ԱՕԿ–ի անդամ կարող են լինել ՄՕԿ–ի անդամնե– րը տվյալ երկրից, օլիմպիական մարզա– ձևերի ազգ․ ֆեդերացիաների ղեկավար– ներ, միշազգային մարզական միավորում– ներում տվյալ երկրի ներկայացուցիչներ։ ԱՕԿ իրավասու է տնօրինել օլիմպիական դրոշն ու խորհրդանիշը։ Պարբերաբար կազմակերպվում են ՄՕԿ–ի գործադիր կոմիտեի խորհրդակցություններ ԱՕԿ–ի ներկայացուցիչների հետ (1965-ից՝ նաև ԱՕԿ–ների ինքնուրույն խորհրդակցու– թյուններ)։ ՍՍՀՄ ԱՕԿ ստեղծվել է 1951- ին և նույն տարում ճանաչվել ՄՕԿ–ի կողմից։ 1984-ին ՄՕԿ–ը ճանաչել է 148 ԱՕԿ։

ՕԼԻՄՊՈՄ, П ղ ի մ պ n U (հուն․ *ОХиц- jtos), ամենաբարձր (2917 մ ) լեռնազանգ– վածը Հունաստանում, Եգեյան ծովի ա– ւիին։ Կազմված է հիմնականում մարմա– րանման կրաքարերից և բյուրեղացած թերթաքարերից։ Ծածկված է մշտականաչ մացառուտներով, թփուտներով ու ան– տառներով։ Ըստ հին հուն, դիցաբանության, Օ․ հա– մարվել է սրբազան լեռ, որի վրա բնակ– վել են աստվածները։ Լեռնագագաթին, իբր, Հեփեստոսը կերտել է Զևսի ու մյուս աստվածների տաճարները։ Ըստ հավատ– քի, երբ աստվածները մեկնել են ոսկե կառքերով, Օ–ի դարպասները բացել ու փակել են հորաները։ Օ․ ընկալվել է որ– պես տիտաններին տապալած նոր սերնդի աստվածների գերագույն իշխանության խորհրդանիշ։

ՕԼԻՄՊՈՄ», բժշկաառողշապահական և գրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1926– 1928-ին, Աալոնիկում, ապա՝ Աթենքում։ Խմբագիր՝ Մ․ Մալաքյան։ Հունաստանում ապաստանած հայ հատվածին օգնել է բժշկ․ և առողշապահական անհրաժեշտ գիտելիքներով, տպագրել հանրամատչե– լի նյութեր՝ մարդու և բնության ներդաշ– նակության վերաբերյալ, առողջապահ, և բնագիտ․ թեմաներով։ Ուշադրություն է դարձրել սեռական դաստիարակության խնդիրներին՝ հատկապես բարոյաէթիկա– կան ըմբռնումների և սկզբունքների տե– սանկյունից։ Բնագիտության տեսական հարցերին անդրադարձել է Լ․ Բյուխների գռեհիկ մատերիալիզմի դիրքերից։ «Օ․» սատարել է նաև սփյուռքահայության պահպանությանը՝ գիտ․ նյութերից զատ տպագրել պատմ․, գրական–գեղագիտ․ գործեր, մանկավարժ, հոդվածներ, գե– ղարվեստական ստեղծագործություններ, զրույցներ։ Ընդգծել է Աովետական Հա– յաստանի դերը տարաշխարհիկ հայ զանգ– վածի ազգապահպանության գործում, դրականորեն վերաբերվել սփյուռքահա– յության ներգաղթին։ Եվրոպ․ գրականու– թյունից թարգմանաբար ներկայացրել է Հ․ Հայնեի, Փ․ Լոնգֆելլոյի և այլոց ստեղ– ծագործություններից։tCZ․ Իառաայան

ՕԼԻՎԵՆԻՏ (oliva – զեյթուն, գույնի նմա– նությամբ), միներալ։ Քիմ․ կազմը՝ Cu2[0H/AsS04] ։ Բյուրեղագխոական հա– մակարգը ռոմբային է։ Առաջացնում է գնդաձև ագրեգատներ, աղյուսանման բյու– րեղների հովհարաձև աճուկներ։ Գույնը՝ զեյթունի կանաչ, հարդի դեղին, գորշ։ Փայլը՝ ապակու, ալմաստի։ Կարծրու– թյունը՝ 3, խտությունը՝ 4600 կգ/մ3։ Հան– դիպում է պղնձի հանքավայրերի օքսի– դացման զոնայում՝ մալաքիտի, ազուրի– տի, լիմոնիտի հետ։

ՕԼԻՎԻԵ (Olivier) Լորենս (ծն․ 1907), թատրոնի ու կինոյի անգլիացի դերասան և ռեժիսոր։ Ավարտել է Դեկլամացիայի ու դրամատիկական արվեստի կենտր․ դպրոցը (ղեկ․՝ է․ Ֆոշերտի)։ Բեմելը՝ 1922-ին (Կատարինե՝ Շեքսպիրի «Անսանձ կնոշ սանձահարումը», Ստրատֆորդ օն էյվոն, ներկայացմանը մասնակցել են միայն տղամարդիկ)։ 1926–28-ին խաղա– ցել է Բիրմինգհեմի խաղացանկային, ապա՝ Լոնդոնի և Նյու Ցորք ի թատրոն– ներում։ 1929-ից նկարահանվում է կինո– յում։ Որպես ռեժիսոր և թատրոնի ղեկա– վար աշխատել է «Օլդ Վիկ» (1944–49-ին, Ռ․ Ռիչարդսոնի և Զ․Բառելլի հետ), «Սենտ– Ջեյմսես–թիեթըր» (1951–52), «Չիչեսթեր ֆեսթիվըլ թիեթըր» (1962–63), Ազգային (1963–73) թատրոններում։ Շեքսպիրյան խաղացանկի լավագույն կատարողներից է՝ Ռոմեո, Մերկուցիո, Անտոնիոս, Տի– տոս Անդրոնիկռս, Կորիոլան, Մակբեթ, Համլետ, Ռիչարդ III, Օթելլո («Ռոմեո և Ջուլիետ», «Անտոնիոս և Կլեոպատրա», «Տիտոս Անդրոնիկռս», «Կորիոլան», «Մակբեթ», «Համլետ», «Ռիչարդ III», «Օթելլո») ևն։ Q-ի արվեստին բնորոշ է ձայնի, խոսքի բացառիկ արտահայտչա– կանությունը, վիրտուոզ տեխնիկան։ Թոբի Բելչ, Մոլվոլիո (Շեքսպիրի «12-րդ գիշեր»), Պուֆ, Փիթեր Թիզըլ (Շերիդանի «Քննադա– տություն», «Չարախոսության դպրոց»), Արչի Ռայս (Օսբոռնի «Կոմեդիանտ») և այլ դերերով ճանաչվել է նաև որպես խո– շոր կատակերգակ դերասան։ Օ–ի բեմա– դրություններից են՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Արքա Լիր», Անույի «Անտի– գոնե», Չեխովի «Առաջարկություն», «Քե– ռի Վանյա», «Երեք քույր» (վերշինը նաև նկարահանել է, խաղացել Չուբիտիկինի դերը)։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Ավստրալիա– յում, Նոր Զելանդիայում, ՍՍՀՄ–ում (1965-ին)։ Վ․ Գրիգորյան

ՕԼԻՎԻՆ (oliva – զեյթուն, գույնի նմա– նությամբ), պ և ր ի դ ո տ , մին*երալ, ֆորստերիտ–ֆայաւիտ անընդհատ իզո– մորֆ շարքի անդամ։ Ընդհանուր քիմ, կազմը՝ (Mg, Fe)2 [Si04]։ Բյուրեղագի– տական համակարգը ռոմբային է։ Առա– ջացնում է հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ տարբեր երանգների կանաչ։ Կարծրությունը՝ 6,5, խտությունը՝ 4000 կգ/մ3։ Օ–ի թափանցիկ տեսակները (քրի– գոլիթ) կիրառվում են որպես թանկար– ժեք քարեր։

ՕԼԻՖՆ ԷՐ (< հուն․ dXeicpa – քսուք, յուղ, ճարպ), բուս, յուղերի հիմքով թա– ղանթ առաշացնող նյութեր։ Դեղինից մին– չև բալի գույնի թափանցիկ հեղուկներ են։ Պարունակում են նաև սիկատիվներ։ Լավ թրջում են մետաղները, փայտը, գործ– վածքները։ Լրիվ չորացման տևողությունը սենյակային պայմաններում մինչև 24 ժամ է։ Չորանում է՝ առաջացնելով բարակ առաձգական շերտ, որը չի լուծվում ջրում և օրգ․ լուծիչներում։ Օ․ ստացվում են բուս, յուղերի մասնակի պոլիմերմամբ՝ 270–280°Շ–ում, կամ 140–160°C–nuf (օդի ներփչմամբ)։ Ստացված զանգվածին ավե– լացվում է սիկատիվ և լուծիչ (ցնդող)։ Տարբերում են բ ն ա կ ա ն, խտությունը՝ 930–945 կգ/մ3, կոմբինացված և կիսաբնական Օ․։ Օ․ են պատ– րաստում նաև ճարպային ալկիդային խե– ժերից (խեժերի 50%-անոց լուծույթ ուայտ սպիրտում)։ Այս տիպի Օ․ առաջացնում են ավելի կայուն և երկարադիմացկուն թա– ղանթներ, քան յուղայինները։ Օ․ օգտա– գործվում են յուղաներկեր ստանալու և մինչև անհրաժեշտ մածուցիկությունը դրանք նոսրացնելու, ինչպես նաև ներ– կելուց առաջ փայտանյութերը տոգորելու համար։