Միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպ․ տիրույթները։ Միաժամանակ, Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին՝ Շվեդիայի դեմ պայքարում։ Ֆրանս–պրուս․ պայմանագրով Պրուսիան, տերիտորիալ զիջումներից բացի, պարտավորվում էր կրճատել բանակը մինչև 40 հզ․ մարդ, վճարել 100 մլն ֆրանկ ռազմատուգանք և միանալ Ցամաքային բլոկադային։
Տ․ հ․ չվերացրեց ռուս–ֆրանս․ սուր հակասությունները, որոնք հանգեցրին 1812-ի պատերազմին, որի սկսվելով Տ․ հ․ կորցրեց իր ուժը։ Գ․ Քիլիմջյան
ՏԻԼԻՄԼԻ, Դ ի լ ի մ լ ի, գյուղ Արմ․ Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 36 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՏԻԼԻՏՆԵՐ (անգլ․ tillit, < till - գլաքարային կավ), հին մորեններ, որոնք կազմված են խտացման, երբեմն էլ մետամորֆիզմի ենթարկված կոպտաբեկոր չտեսակավորված գոյացումներից։ Բաղկացած են մանրահատիկ զանգվածից, որի մեջ ընդգրկված են տարբեր տրամաչափի և բաղադրության գլաքարեր։ Տ–ին բնորոշ են շերտայնության բացակայությունը և սառցադաշտային ակոսներով գլաքարերի առկայությունը։ Տ–ի հիմնական զանգվածի հատիկաչափական վերլուծությունները ցույց են տալիս 0,06 մմ–ից և նույնիսկ 0,03 մմ–ից փոքր ֆրակցիայի մեծ կամ տիրապետող դերը, այսինքն Տ–ի հիմնական զանգվածը ամբողջությամբ կազմված է «սառցադաշտային ալյուրից»։ Տ–ի մեջ առկա են հողմահարման նկատմամբ անկայուն միներալների թարմ հատիկներ։ Տ–ի համադրումը անթրոպոգենային մորենների հետ թույլ է տալիս ստանալ սառցադաշտային նստվածքակուտակման ընդհանուր պատկերը։
ՏԻԼՎԻՏԻՍ Թեոֆիլիս (1904–1969), լիտվացի սովետական բանաստեղծ։ Լիտվ․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1933–40-ին «Կունտապլիս» («Kuntaplis») երգիծական շաբաթաթերթի խմբագիր։ «Երեք գրենադեր» (1926) գրական պարոդիաների ժողովածուն ուղղված էր սիմվոլիստների և ռոմանտիկների դեմ։ «Մաճկալներ» (1930–47) պոեմում գրոտեսկային պլանով տրված է Լիտվայի պատմ․ ժամանակագրությունը։ «Ճանապարհորդություն սեղանի շուրջը» (1936) վեպում Տ․ ծաղրել է աստիճանավորների կենցաղը։ Սովետական շրջանում հիմնականում գրել է քնարական բանաստեղծություններ և էպիկական պոեմներ։ Հրատարակվել են նրա «Բալթիկայի քամին» (1948), «Սոնետներ երջանկության մասին» (1951), «Հայրենիքի դաշտերում» (1953) բանաստեղծական ժող–ները, «Ուսնինե» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Երգ կյանքի գնով» (1962) պոեմները։ Հեղինակ է նաև «Տուն իմ հարազատ» (1958) և «Ավաղ, պատահում Է» (1964) երգիծական ժող-ների։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՏԻԽՈՄԻՐՈՎ Միխայիլ Նիկոլաևիչ (1893–1965), սովետական պատմաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ը (1917)։ 1934-ից դասախոսել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակ–ում և այլ բուհերում։ 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պատմության, ապա սլավոնագիտության ինստ–ում։ 1953–57-ին՝ ՍՍՀՄ ԳԱ պատմ․ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, 1956-ից՝ Հնագրական հանձնաժողովի նախագահ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Ռուսաստանի և ՍՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև Բյուզանդիայի, Սերբիայի պատմությանը, համասլավոնական խնդիրներին, աղբյուրագիտությանը, հնագրությանը, պատմագրությանը։ «Ռուսաստանը XVI հարյուրամյակում» (1962) ընդհանրացնող աշխատությունը հիմնակազմ ներդրում է պատմ․ աշխարհագրության մեջ։ Տ․ ուսումնասիրել է հին ռուս, քաղաքների («Հին ռուսական քաղաքներ», 1956), XVI–XVII դդ․ ժող․ շարժումների («Դասակարգային պայքարը Ռուսաստանում XVII դ․», 1969), ֆեոդալ․ Ռուսաստանի պետ․ հիմնարկների («Ռուսական պետությունը XV–XVII դդ․», 1973) պատմությունը։ Տ․ անհայտ ձեռագրերի հայտնաբերման ու նկարագրման գծով սովետական հնագրագետների ղեկավարն էր։ Նրա գլխավորությամբ է սկսվել ՍՍՀՄ–ում պահպանվող հազվագյուտ ձեռագրերի տեղեկատուի ստեղծումը; 1959-ից Տ․ Լեհական ԳԱ–ի իսկական անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, նաև մեդալներով։
Երկ․ Русская культура X–XVIII вв․, М․, 1968; Древняя Русь, М․, 1975; Исследование о Русской Правде, М․–Л․, 1941; Источниковедение истории СССР, в․ I․ С древнейших времен до конца XVIII в․, М․, 1962․
ՏԻԽՈՄԻՐՈՎ Վիկտոր Ալեքսանդրովիչ (1889–1919), Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Հեղափոխական շարժմանը հարել է Կազանի ռեալական ուսումնարանում սովորելիս։ Կուսակցական աշխատանք է կատարել Կազանում, Մոսկվայում, Ֆինլանդիայում, Պետրոգրադում։ «Պրավդա» թերթի ստեղծման մասնակից, 1912-ից՝ նրա աշխատակից։ Բազմիցս ձերբակալվել և աքսորվել է, եղել է տարագրության մեջ։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917)։ Մարտին գործուղվել է Կազան՝ տեղի կուսակցական կազմակերպությունը վերականգնելու, եղել է ՌՍԴԲ(բ)Կ կոմիտեի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամավոր։ 1917-ի հոկտեմբերյան օրերին աշխատել է ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի ռազմ․ բյուրոյում, ապա եղել է Մոսկվայի սովետի բոլշևիկյան ֆրակցիայի քարտուղար, 1918-ին՝ Ներքին գործերի ժողկոմատի կոլեգիայի անդամ, սովետական միլիցիայի կազմակերպիչներից։ 1919-ի հունվարից աշխատել է Կազանում։
ՏԻԽՈՆՈՎ Նիկոլայ Ալեքսանդրովիչ [ծն․ 1(14)․5․1905, Խարկով], սովետական պետ․ և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1975, 1982), տեխ․ գիտ․ դ–ր (1961)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստ–ը (1930)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1924–ից։ 1933-ից՝ Դնեպրոպետրովսկի և Պերվոուրալսկի գործարաններում տեղամասի պետ, գլխ․ ինժեներ, 1947-ից՝ գործարանի դիրեկտոր Նիկոպոլում, 1950-ից՝ ՍՍՏՄ սև մետալուրգիայի մինիստրության գլխ․ վարչության պետ, 1955-ից՝ ՍՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրի տեղակալ։ 1957-ից եղել Է Դնեպրոպետրովսկի ԺՏԽ–ի նախագահ, 1960-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտատնտ․ պետ․ խորհրդի նախագահի տեղակալ – ՍՍՀՄ մինիստր, 1963-ից՝ ՍՍՀՄ պետպլանի նախագահի տեղակալ – ՍՍՀՄ մինիստր։ 1965-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1976-ից՝ առաջին տեղակալ։ 1980–85-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհըրդի նախագահ։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու 1961-ից, անդամ՝ 1966-ից։ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու 1978-ից, անդամ՝ 1979-ից։ ՍՍՀՄ V–XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակների դափնեկիր (1943, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության և 8 այլ շքանշաններով ու մեդալներով։
ՏԻԽՈՆՈՎ Նիկոլայ Սեմյոնովիչ [22․11 (4․12) ․1896, Պետերբուրգ –8․2․1979, Մոսկվա], ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։ ՀՍՍՀ կուլտ, վաստ․ գործիչ (1970)։ Առաջին համաշխարհային (1914–18), քաղաքացիական (1918-20) և Հայրենական մեծ (1941-45) պատերազմների մասնակից։ 1920-ին հրատարակվել է Տ–ի «Սամի» (հայ․ հրտ․ 1934) առաջին պոեմը՝ Հոկտեմբերյան հեղափոխության միջազգային նշանակության մասին առաջին գործերից մեկը սովետական պոեզիայում։ 1922-ին լույս են տեսել նրա «Հորդա» և «Բրագա» բանաստեղծ․ ժող–ները, որոնք հագեցած են հերոսական ռոմանտիկայով։ 1920–30-ական թթ․ Տ․ մի քանի անգամ եղել է Անդրկովկասի և Միջին Ասիայի հանրապետություններում։ Այդ ուղևորություններն արտացոլվել են նրա արձակ և չափածո մի շարք գրքերում։ Հայրենական պատերազմի տարիներին Տ․ ստեղծել է այդ շրջանի սովետական պոեզիայի լավագույն գործերից մեկը՝ «Կիրովը մեզ հետ է» (1941, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942) պոեմը, ինչպես նաև «Հրե տարի» (1942) բանաստեղծ, ժող․ և «Լենինգրադն ընդունում է մարտը» (1942) ակնարկների գիրքը։