ՕՐՈ&ԱԼԱՐ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍԱՀ Բոգդանովկայի շրջանում, Փարվանա գե– տի ձախ ափին, շրջկենտրոնից 5 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է կարտոֆիլի, կերային և հացահատիկս յին կուլտուրաների, արմատապտղի մշակու– թյամբ, անասնապահությամբ։ Ունի հււյկ․ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, մանկապարտեզ։ Գյուղում կա եկեղեցի (վերակառուցված՝ 1898-ին)։ Բնակիչների նախնիները եկել են էրզ]ւու– մի նահանգից, 1830-ին։
ՕՐՈԱԿՈ (Orozco) Խոսե Կլեմենտե (1883– 1949), մեքսիկացի նկարիչ, մոնումենսալ գեղանկարչության ազգային դպրոցի հիմ– նադիրներից։ 1908–14-ին սովորել է Jh- խիկոյի Գեղարվեստի ակադեմիայում։ Մասնակցել է 1910–17-ի Մեքսիկաէան հեղափոխությանը։ Հիմնականում աշխա– տել է Մեխիկոյում և Գվադալախարա– յում (որտեղ 1949-ին հիմնադրվել է Օ–ի թանգարան–արվեստանոցը)։ 1913– 17 փն Օ․ ստեղծել է «Մեքսիկան և հեղափոխու– թյունը» ջրաներկ աշխատանքների շար– քը։ Հեղափոխական խստաշունչ պաթոսով տոգորված Օ–ի սկզբնական շրջանի մո– նումենտալ աշխատանքներին (Մեխիկոյի Ազգ․ նախապատրաստական դպրոցի որմ– նանկարները, 1922–27) բնորոշ են ձեերի ընդհանրացումը, հստակ ռիթմը, խառո– րոշ կոմպոզիցիան։ էքսպրեսիոնիզմի գծե– րը առավել ցայտուն են դրսևորվել ԱՄՆ–ում կատարած աշխատանքներ սմ («Պրոմեթևս» որմնանկարը Պոմոնա շո– լեջում, Կլերմոնտ, Կալիֆոռնիա, 1920)։ Մարդու տառապանքի և ճնշման դեմ ցա– սումնալից բողոք մարմնավորող 1930– 1940-ական թթ․ որմնանկարներին բնորոշ են մոլեգին շարժումը, կոլորիտի առավե– լագույն հագեցվածությունը, կերպարնե– րի սուր գրոտեսկը (որմնանկարներ Գվա– դալախարայի համալսարանում, 1936, Կա– վանյասի հոսպիտալում, 1938–39, Պա–
- уЬ Գ^րիա․ՆոյոՆ, 1937 U 194$–
1949)։ 0․ բազմաթիվ հաստոցային նկար– ների, վիմագրությունների, գծանկարների և զրքերի նկարազարդումների հեղինակ է։ Պատկերազարդումը տես 593-րդ էշից առաջ՝ ներդիրում։ ՕՐՈՐ, Ու ր ու ր ա վ ա, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի հա– մանուն գավառի Քղի գավառակում, Քւլի գետի վտակ Օրորի հովտում, անտառա– պատ սարալանջի վրա։ 1873-ին ուներ 73 տուն, 1909-ին՝ մոտ 700 հայ բնա1 իչ (105 տուն)։ Գյուղն ուներ եկեղեցի (Ա․ Գևորգ կամ Մ․ Աստվածածին, 1131), որւն կից XIX դ․ վերջից գործում էր վարժս– րան։ Օ–ից ոչ հեռու, համանուն գետակի վրա կար երկկամար քարաշեն կամուրջ (Քահանայի կամուրջ)։ 1895-ի հայկ․ կո– տորածների ժամանակ թուրք, հրոսակ– ները կողոպտել են գյուղը և ավերել եկեղեցին։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամւս– նակ, Օ–ի հայերը կոտորվել են (փրկվել է 80 մարդ)։
ՕՐՈՐԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Արճեշ գավառում, Օրորան գետակի ափին։ 1909-ին ուներ 17 տուն հայ բնակիչ։ Բնակիչների մի մաււը զոհվեք է 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԳ, օրորոցային, օրորեր գ, օրոր, 1․ ժող․ ստեղծա– գործության քնարական երգատեսակ։ Հայ ազգագր․ տարբեր խմբերում կոչվել է նաև հայրուր, լուրիկ, ճոր–ճոր, դանդան, նեննի, նանար։ Կառուցված է երկտող, եռատող, քառատող կամ բազմատող տնե– րից․ ունի կրկնակներ, որոնք, շեղվելով բանաստեղծական տվյալ չափից, երգին հաղորդում են ռիթմա–երաժշտ․ բազմա– զանություն։ Ավանդական (կայուն) Օ․ ե–երին հաճախ հարակցվել են հանպատ– րաստից հորինված մասեր։ Օ․ ե–երում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն ևն) հաճախ զու– գորդվել են երգող մոր անձնական ապ– րումն արտացոլող մոտիվներով։ Արտա– հայտելով ժողովրդի սոցիալ–պատմ․ կյան– քի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերու– թյուններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ Օ․ ե–երը պատմա– ճանաչողական արժեք են ստանում։ Ռ․ Գրիգորյան Մեղեդիական առումով օրորները հիմ– նականում հանպատրաստից հորինվող հանդարտահոս եղանակներ են․ պարզա– գույն դեպքերում՝ բառը եղանակավորող փոքրածավալ ռիթմա–ինտոնացիոն դարձ– վածքի կրկնումներ, զարգացած օրինակ– ներում՝ համեմատաբար լայնածավալ, հանգուցավորված իմպրովիզացիոն կա– ռուցվածքներ։ Բնորոշ է ռիթմական և լա– դային հենակետերին շարունակ անդրա– դառնալը։ Հայ ժող․ օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղ– ծական–երաժշտ․ ձևով ու բովանդակու– թյամբ լիովին կազմավորված երգ են և կազմում են ազգ․ ավանդական քնարա– կան երգարվեստի մի նշանակալից ժանրը։ Որպես կանոն՝ հայ ժող․ օրորները առանձ– նանում են տեղային–ոճական բնորոշու– թյամբ։ Լավագույն նմուշներից են՝ Կո– Աիաասի գրառած Ակնա (հայրենի չափով) և Վաղարշապաաի (Ռ․ Պատկանյանի «Քուն եղիր, բալաս» խոսքերով) օրորնե– րը, Գ․ Մյունու Կարնո օրորը, Մ․ Թումա– ճանի Ակնա և Բութանիայի օրորները, Հ․ Հարությունյանի Վանա օրորոցայինը։ 2․ Վոկալ կամ գործիքային հանդարտա– հոս քնարական (երբեմն՝ նաև դրամա– տիկ․ բնույթի պահեր պարունակող) պիես, հիմնված ժող․ օրորի ոճավորման կամ ժող․ կերպարների բանաստեղծականաց– ված վերաիմաստավորման վրա։ Որպես պրոֆեսիոնալ երաժշտ․ ժանր սկզբնավոր– վել է XVIII դ․ վերջին։ Ձայնի և դաշնամու– րի համար Օ․ ե–եր են գրել Ֆ․ Շուբերտը, Յո․ Բրամսը, Հ․ Վոլֆը, Մ․ Պ․ Մուսորգս– կին, Պ․ Ի․ Չայկովսկին և ուրիշներ, ջու– թակի և դաշնամուրի համար՝ Մ․ Ռավելը, նվագախմբի համար՝ Ի․ Մտրավինսկին և ուրիշներ։ Դաշնամուրային բազմաթիվ Օ․ ե–երից առավել նշանավոր ԷՖ․ Շոպենի «Բերսյոզը»։ Հայ կոմպոզիտորներից Օ․ ե–երի հեղինակներ են՝ Կոմիտասը (ձայն և դաշնամուր, մեներգիչ և երգչախումբ), Գ․ Սյունին (խմբերգ), Բ․ Կանաչյանը (մե– ներգ դաշնամուրով, նաև նվագախմբով), Ա․ Մպենդիարյանը (սիմֆոնիկ պիես), Ա․ Հարությունյանը («Հայրենիք» կան– տատից) և ուրիշներ։ Ռ․ Աթայան Գրկ․ Գրիգորյան Ռ․Հ․, Հայ ժողո– վըրդական օրորոցային և մանկական երգեր, Ե․, 1970։ Բ ր ու տ յ ա ն Մ․ Ա․, Հայ ժողո– վըրդական երաժշտական ստեղծագործություն, 2 հրտ․, լրց․ և բարեւիոխ․, Ե․# 19831։ ՕՐՋԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Փարվանա գետի աջափնյակում, շրջկենտրոնից 11 կմ հս․։ Կոլտնտեսությունն զբաղվում է կարտո– ֆիլի, հացահատիկային և ընդավոր կուլ– տուրաների մշակությամբ, անասնապա– հությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ դըպ– րոց, գրադարան, ակումբ, բուժկայան։ Օ–ում պահպանվել է եկեղեցի (XIX դ․)։ Բնակիչների նախնիները եկել են էրզրու– մի նահանգից, 1830-ին։ ՕՐ&ՈՆԻԿԻՁԵ Գրիգորի Կոնււտանտի– նի (Աերգո) [12(24)․10․1886, գ․ Գորեշա, Շորէսպանիի գավառ, Քութայիսի նահանգ, ներկայումս Օրջոնիկիձեի շրջակ, Վրաց․ ՄԱՀ –18․2․1937, Մոսկվա], սու ետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1903-ից։ Ծնվել է ազնվականի ընտանի– քում։ 1901–05-ին սովորել է Թիֆլիսի բուժակների դպրոցում, մասնակցել ս–դ․ խմբակի աշխատանքներին։ 1903*-ից պրո– պագանդիստական գործունեություն է ծա– վալել Անդրերկաթուղու գլխ․ արհեստա– նոցների բանվորների շրջանում։ Մաս– նակցել է 1905–07-ի հեղափոխությանը Անդրկովկասում։ 1905-ի դեկտեմբերին Օ․ ձերբակալվել է, 1906-ի մայիսին ազատ է արձակվեյ և օգոստոսին տարագրվել Գեր– մանիա։ 1907-ին կուսակցական աշխա– տանք է կատարել Բաքվում, եղել է Բա– լտխանիի շրջանի կուսակցական կազմա– կերպիչը,՝ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի ան– դամ։ 1907-ի նոյեմբերին բանտարկվել է, 1909-ին աքսորվել Ենիսեյի նահանգ, որ– տեղից փախել է և անցել Իրան։ Այնտեղ Օ․ մասնակցել է 1905–11-ի հեղափոխու– թյանը, կաաարե[ ՌՍԴԲԿ Բաբվի կոմիտեի հանձնարարությունները։ 1911-իէ եկել է Փարիզ, սովորել Լոնժյումոյի կուսակցա– կան դպրոցում։ 1911-ի ամռանը Վ․ Ի․ Լենինի հանձնարարությամբ վերադար– ձել է Ռուսաստան, աշխատել որպես
ՌՍԴԲԿ VI համաոուսաստանյան կոնֆե– րանսի հրավիրումը նախապատրաստող Արտասահմանյան կազմակերպական հանձնաժողովի լիազոր և Ռուսաստան– յան կազմակերպական հանձնաժողովի անդամ։ Իբրև պատգամավոր Օ․ մասնակ– ցել է ՌԱԴԲԿ VI (Պրագայի) համահուսաս– տանյան կոնֆերանսին, ընտրվել ՌԱԴԲԿ Կենտկոմի և նրա Ռուսական բյուրոյի անդամ։ 1912-ի ապրիլին Պետերբւուրգում կրկին ձերբակալվել Է, հոկտեմբերին՝ դատապարտվել 3 տարվա տաժանակրու– թյան և Միբիրում ցմահ բնակության։ 1912–15-ին եղել է Շլիսելբուրգիյ տաժա– նակրային բանտում, ապա աքսորվել 6ա– կուտիա։ Փետրվարյան հեղափոխությու– նից (1917) հետո եղել է Ցակուտսկի սո– վետի գործադիր կոմիտեի անդամ| 1917-ի հունիսից՝ ՌՄԴԲ(բ)Կ Պետրոգրադի կո– միտեի և Պետրոգրադի սովետի գործկո– մի անդամ։ 1917-ի հուլիսյան դեպքերից հետո մասնակցել է Լենինի ընդհատակ անցնելու կազմակերպմանը, երկղւ ան– գամ եղել է նրա մոտ Ռազլիվում։ 0․ եղել