Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Թունիս) նահանգում, որտեղից Ֆ․ դուրս են մղել Աղւաբյաններին (800–909), գրա– վել Մաղրիբը, Աիկիլիա կղզին։ Մուիզզ խալիֆայի օրոք, 969-ին, Ֆ․ նվաճել են Եգիպտոսը, հիմնել Կահիրեն («Հաղթա– կան»), որը 973-ից դարձել է Ֆ–ի խալիֆա– յության մայրաքաղաքը։ Ազիզ խալիֆա– յի (975–996) օրոք Ֆ–ի խալիֆայությունը տարածվել է Ատլանտյան օվկիանոսից մինչե Ասոիիք և Հիջազ։ Ազիզ խալիֆան հանդուրժող քաղաքականություն է վարել քրիստոնյաների և հրեաների հանդեպ, որոնցից նշանակվել են վեզիրներ։ Սա– կայն նրա որդի Հէսքիմը (996–1021) դաժան հալածանք է սկսել քրիստոնյանե– րի դեմ, քանդել եկեղեցիները։ Հաքիմը սպանվել է ապստամբության հետևանքով։ Նրա որդու ժամանակ երևացել են պետու– թյան քայքայման առաջին նշանները, որոնք նկատելի էին արդեն Մուսթանսիր խալիֆայի (1035–34) օրոք․ Ֆ․ կորցրել են իրենց ւհիրույթները Մաղրիբում, Սիկի– լիայում (այն նվաճել են նորմանները)։ 1062-ին Ֆ–ի պահակազորի թյուրք զին– վորների խռովության հետևանքով եր– կիրն ընկել է ծանր դրության մեջ՛։ Մուս– թանսիրը Ասորիքից հրավիրել է հայազգի զորավար Բեդր էլ Ջեմալի էլ Արմանիին (Բադր ալ յԳամալի), որն իր հայկ․ և սի– րիական գնդերով մտել է Կահիրե, կո– տորել թյուրք խռովարարներին, դարձել է վեզիր և կարգավորել երկիրը, բարե– կարգել տնտ․ վիճակը։ Ֆ–ի վեզիրի պաշ– տոնում Բկդրին, նրա մահից հետո, փո– խարինել է որդին՝ Աֆդաչ Շահնշահը, ապա վեզիրներ են եղել Աֆդալի որդի Ահմադը, Բեդրի որդեգիր հայազգի Ցա– նիս ալ Արմանին, Վահրամ Պահւավունին և ուր․։ Ֆ–ի պելությունը թուլացել է Երուսաղե– մի թագավորության դեմ պատերազմների հետևանքով։ Օգտվելով դրանից, 1169-ից Ֆ–ի վեզիր Սաչահ աղ Դինը 1171-ին տա– պալել է Ֆ^ին և խլել իշխանությունը։ Ֆ–ի խալիֆայության գլուխ կանգնած էր խալիֆան, որը միաժամանակ իսմսփ– լական շիաների իմամն էր (տես Իմամու– թյուն)։ Խալիֆայի իշխանությունը ժա– ռանգական Էր, թեև խալիֆա նշանակե– լուն հաճախ միջամտել են վեզիրները, զո– րահրամանատարները։ Ֆ–ի զորքը սկըգ– բում կազմված էր բերբերներից, ապա՝ խայտաբղետ տարրերից։ Տնտեսության հիմքը երկրագործությունն Էր, որը զար– գացած էր հատկապես Նեղոսի հովտում։ X դ․ –XI դ․ կեսին տիրապեւոել է պետ․ հողատիրությունը։ Հիմն, հարկը հողա– հարկն Էյէւ (խարաջ)։ Ղպւոքւները բացի հողահարկից վճարել են նաև գլխահարկ (ջիզիե)։ Եգիպտոսում արհեստագործու– թյան կենտրոններ էին Կահիրեն, Ալեք– սանդրիան, Դամիեթը, Ասորիքում և Պա– ղեստինում՝ Դամասկոսը, Երուսաղեմը։ Ալեքսանդրիայի և Ասորիքի (Տրիպոլի, Բեյրութ, Սի դոն, Տյուրոս, Ակրա ևն) նա– վահանգիստները կապված էին իտալ․ քաղաքների՝ Վենետիկի, Զենովայի, Պի– զայի հետ]։ Ֆ–ի պետության բնակչությունը խայտա– բղետ էր և՝ էթնիկական(ղպտիներ, արաբ– ներ, հայեր, բերբերներ, թյուրքեր ևն), և՝ կրոն, [մահմեդականներ՝ սուննիներ, չափավոր շիաներ (իմամիներ) և ծայրա– հեղ շիաներ (իսմաիլականներ), քրիս– տոնյաներ՝ միաբնակներ (ղպտիներ, հա– յեր, ասորիներ) և երկաբնակներ (հույ– ներ), հուդայականներ (հրեաներ)] առու– մով։ Ֆ–ի ներկայացուցիչները․ Ուբայդալլահ (909–934), Կասիմ (934– 946), Մանսուր (946–953), Մուիզզ (953– 975), Ազիզ (975–996), Հաքիմ (996– 1021), Զահիր (1021–36), Մուսթանսիր (1036–94), Մուստալի (1094–1101), Ամիր (1101-30), Հաֆիզ (1130-49), Զաֆիր (1149-54), Ֆայիգ (1154-60), Ադիդ (1160-71)։ Գրկ ա Семёнова Л․ А․, Из истории фатимидского Египта․ Очерки и материалы, М․, 1974; Н i 11’ i Ph․, History of the Arabs, 8 ed․, L․, 1964․tII․ Տեր–Ղեոնդրսն

ՖԱԼԱՆԳ, մարտակարգ, տես Փաղանգ։

ՖԱԼԼՈՍԱՊԱՇՏՈՒԹՏՈհՆ (հուն․ сраХ- Xog – առնանդամ), առնանդամի, իբրև բնության բեղմնավորումն ու վերածնու– թյունը խորհրդանշող ուժի պաշտամուն– քը հնագույն կրոններում։ Ֆ–յան սահմա– նիչը փյունիկեցիները համարել են Ադո~ նիսին, եգիպտացիները՝ Օզիրիսին, հույ– ները՝ Դիոնիսոսին ևն։ Հավատքը ֆալ– լոսի առանձնահատուկ ուժի հանդեպ դըր– սևորվել է ծիս․ և մոգական գործողություն– ներում, ֆալլոսին ձոնված հատուկ աղոթք– ներում, սեռական ակտը նմանակող ծիս․ պարերում, երգերում, կուսությունը ֆալ– լոսին զոհաբերմամբ, ինքնամորձատմամբ ևն։ Ֆ․ առաջացել է մինչտոհմական հասա– րակարգում, հետագայում տարածված էր Հին Հունաստանում, Հին Հռոմում, Արե– վելքի երկրներում։ Հայաստանի ուշ բրոն– զի ու երկաթի դարաշրջանների (մ․ թ․ ա․ II հազարամյակի կես –I հազարամյակ) դամբարաններից հայտնաբերվել են միա– կտոր տուֆից, բազալտից, կրաքարից պատրաստված տարբեր չավւերի (երբեմն՝ մինչև 2 մ բարձրությամբ) կռածո ֆալլոս– ներ (Լճաշեն, Կարս, Մեծամոր, Շամի– րամ, Արթիկ, Կարմիր բլուր, Օշական, Շիրակավան ևն)։ Ազգագր․ և հնագիտ․ նյութերի հիման վրա ենթադրվում է, որ դամբարաններում կռածո ֆալլոսները զե– տեղվել են չար ուժերի ներգործությունը «խափանելու» նպատակով։ Օշականի հնավայրում ֆալլոսաքարերն ուղղահա– յաց դիրքով դրվել են պալատական շինու– թյան սենյակներից մեկում՝ օջախի կող– քին, ինչպես նաև մ․ թ․ ա․ VII––դդ․ դամբարանների ծածկասալերի վրա։ Են– թադրվում է, որ Շիրակավան հնավայրում սրբարանի կենտրոնում ուղղահայաց դիր– քով դրված ֆալլոսների պատկերները խորհրդանշել են մարդկանց, բուս, և կեն– դանական աշխարհի պտղաբերության պաշտամունքը։ Ֆ․ Հայաստանում գո– յատևել է մինչև քրիստոնեության մուտքը, հետագայում դրսևորվել է իբրև վերապ– րուկ։ Ֆ․ դեռևս կիրառական է հինդուիզմում, սինտոիստական և այլ կրոններում, Աֆ– րիկայի որոշ ժողովուրդների մեջ։ Գ․ Կարախանյան ՖԱԼԿ Ռոբերտ Ռաֆաիլովիչ (1886–1958), սովետական նկարիչ։ Սովորել է Մոսկվա– յում, 1903–04-ին՝ Կ․ Ցուոնի և Ի․ Մաշկո– վի սսուդիաներում, 1905–09-ին՝ Գեղա– նկարչության, քանդակագործության ու ճարտ․ ուսումնարանում, աշակերտելով Վ․ Աերովին և Կ․ Կորովինին։ Եղել է«Միր իսկուսստվա», «Բուբնովի վալետ», ՕՄխ, ԱՒ»ՌՌ խմբավորումների անդամ։ 1928– 1938-]ւն ապրել է Փարիզում։ 1918–28-ին դասավանդել է Մոսկվայի Ազատ գեղար– վեստ սկան արվեստանոցներում և Վխու– տեմսյսում, 1941–42-ին՝ Մամարղանդի Գեղս րվեստական ուսումնարանում և 1942--44-ին՝ դեկորատիվ–կիրառական Ռ․ Ֆ ա լ կ․ «Ծեր հայուհին։ Փարիզ» (1930-ական թթ․, Հայաստանի պետ․ պ ատկերասրահ, Երևան) ինադում։ Գործերից են․ «Նատյուրմորտ սպիտակ սփռոցի վրա» (1914, մասնավոր հավաքածու, Մոսկվա), «Կարմիր կահույք» (1920), «Ծովախորշ Բալակլավայում» (1927), «Մպիտակ շալով կինը» (1947, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերա– սրահ, Մոսկվա), Ա․ Գ․ Գաբրիչևսկու դի– մանկարը (1950–51), «Ինքնանկար կար– միր ֆեսով» (1957), Փարիզի բնանկար– ներ (1930-ական թթ․, բոլորը՝ մասնավոր հավաքածուներ, Մոսկվա, Լենինգրադ)։ Կատարել է ներկայացումների ձևավորում– ներ Մոսկվայի հրեական թատրոնում։ Ֆ–ի ^Նեգր» (1917), «Ծառեր ցանկապատի մոտ» (1920), «Սև նատյուրմորտ» (1920), «Բանվորուհի» (1925), «Փողոց Փարիզում», «Ինքնանկար ծխամորճով», «Ծեր հայու– հին։ Փարիզ» (երեքն էլ՝ 1930-ական թթ․) գործերը գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։ ՖԱԼ՚ւՌՆԵ (Falconet) էտիեն Մորիս (171( –1791), ֆրանսիացի քանդակագործ։ 1734 -44-ին Փարիզում սովորել է քանդա– կագործ ժ․ Բ․ Լեմուանի մոտ։ Առաջին ակնառու գործը «Միլոն Կրոտոնացի» խմբաքանդակն է (գիպսը՝ 1744, էրմի– տաժ, Լենինգրադ, մարմարը՝ 1754, Լուվր, Փարւզ), որն առանձնանում է բարոկկո– յին հատուկ դրամատիզմով։ 1750-ական թթ․ սկզբին Ֆ․ ստեղծել է այլաբանական և դիցաբանական թեմաներով քանդակներ ու խմբաքանդակներ («Պիգմալիոն», 1763, Լուվհ), ինչպես և Սևրի մանուֆակտուրա– յի ( 757–66-ին քանդակի արվեստանո– ցի ղ|եկավար) բիսկվիտե արձանիկների համար մոդելներ։ Այդ գործերում ոոկոկո– յի արվեստի զգայականությունը զուգորդ– ված է XVIII դ․ կլասիցիզմի ձևի մաքրու– թյանը։ Մոնումենտալիստ Ֆ–ի տաղան– դը г ղջ ուժով բացահայտվել է նրա Ռու– սաստանում եղած տարիներին (1766–■ 1778), հատկապես՝ Պետերբուրգի Սենա– տի հրապարակում (այժմ՝ Դեկաբրիստ– ներ! հրապարակ) կանգնեցված Պետրոս