երկրյա նվաճողների (Իրան, Հռոմ, Բյու– զանդիա, Արաբ, խալիֆայություն ևն) դեմ ւոեդի ժողովուրդների ազատագր․ պսյքա– րով։ Նոր հասարակարգի գաղափարա– խոս․ հիմնավորմանն են ծառայել քրիս– տոնեությունը և մահմեդականությունը։ Եկեղեցին ’ ամենուրեք դարձել է խոշոր ֆեոդ, կազմակերպություն։ Արլ․ սչավոնները Ֆ–ին անցել են անմի– ջականորեն նախնադարյան համայնա– կան հասարակարգից։ Աոցիալ․ և գսյքա– յին շերտավորումը նախադրյալներ են ստեղծել ֆեոդ, հարաբերությունների և պետականության ձևավորման համար (տես Կիևյան Ռուսիւս)։ Վերջինիս քայ– քայումից հետո, XII դ․ երկրորդ քառոր– դից սկսվել է ֆեոդ, մասնատվածւ ւթյան ժամանակաշրջանը։ Ձևավորվել են նոր պետ․ կազմավորումներ՝ Ռոստով Աուզ– դալյան (հետագայում՝ Վլադիմիր Մուզ– դալյան), Գալիցիա–Վոլինյան իշխանու– թյունները, Նովգորոդի ֆեոդ, հանրապե– տությունը ևն։ XIII դ․ ֆեոդ, հարաբերությու Աների զարգացումը Միջին Ասիայում, Անդրկով– կասում և Ռուսիա յում դանդաղել է մււնղոլ– թաթար․, իսկ Մերձբալթիկայում փոխա– կերպվել՝ գերմ․ ներխուժումների հետե– վանքով։ Անդրկովկասում (XV–XVIII դդ․) և Միջին Ասիայում (XVII դ․ սկսած) դրսե– վորվել է տնտ․ լճացում, չեն կազմ սվոր– վել կայուն կենտրոնացված պետություն– ներ։ Մերձբալթիկայում հաստատվել է վաղֆեոդ․ և զարգացած ֆեոդ, հակաբե– րությունների համադրության գերւ անա– բալթյան ձևը, XVI դ․ ավարտվել է ւակա– վահող և անհող գյուղացիների ճւ րտա– ցումը։ XV–XVI դդ․ Ուկրաինայում և Բե– լոոուսիայում աճել է ֆեոդ, խոշոր ււնտե– սությունների՝ ֆոլվարկների թիվը։ XIV– XV դդ․ Մոսկովյան մեծ իշխանությունը դարձել է ռուս, հողերի միավորման յենտ– րոն։ Րոյարների և մյուս ֆեոդալնելի հո– ղատիրության հիմն, ձև է եղել վոտչ ւնան, որի կողքին աճել է պայմանական փողա– տիրությունը։ XIV^ կեսից աճել են քաղաք– ները։ XV–XVII դդ․ զարգացել է պետ․ կալվածային համակարգը, ձևավորվել տի– րապետող դասակարգի բարձա! լալու– թյամբ կարգավորվող աստիճանակարգու– թյունը, առաջացել են յուրահատուկ դա– սա յին–ներկա յացուցչական հաստատու– թյուններ՝ Զեմստվային ժողովեերը։ 1649-ի ժողովային օրենսգրքով իրավա– բանորեն ձևակերպվել է Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի համակար– գը։ ճորտատիրության և սոցիալ․ ճէ շման ուժեղացումը XVII–XVIII դդ․ առաջ սցրել է մի շարք գյուղաց․ զինված ելու թներ (տես Գյուղացիական ապստամբություն Ի․ Ի․ Բոչոտնիկովի առաջնորդությամբ 1606–07, Գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինfւ առաջնորդությամբ 1670– /67/, Գյուղացիական պատերազմ Ե․ Ի, Պուգաչովի գչխավորությամբ 1773– 775)։ XVII դ, ուժեղացել են աոևտրատնտ․ կա– պերը երկրի տարբեր մասերի միջև, աճել է ապրանքային արտադրությունը, ի հայտ են եկել առաջին մանուֆակտուրաները, սկսել է ձևավորվել համառուսաստս նյան շուկան ևն։ XVII–XVIII^t Ռուսսատսնում զուգահեռ զարգացել են ճորտատիր․ և սաղմնավորվող կապիտ․ հարաբերություն– ները։ XIX դ․ երկրորդ քառորդում ակնառու է դարձել կալվածատիր․ տնտեսության ան– կումը։ ճորտատիր․ իրավունքի վերա– ցումից (տես Գյուղացիական ռեֆորմ 1861) հետո, ավելի քան կես դար, պահ– պանվել են Ֆ–ի մնացուկները՝ կալվածա– տիր․ հողատիրությունը և ինքնակալու– թյունը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո սովետների II համագումարի 1917-ի հոկտ․ 25-ին (նոյեմբ․ 8-ին) ընդունած «Հողի մասին» դեկրետով ընդմիշտ ոչնչացվել Հէ կալվածատիր․ հողատիրությունը և վերջ դրվել երկրում Ֆ–ի մնացուկներին։ Ֆ․ Հայաստանում։ Հայաստա– նում ֆեոդ, կացութաձևն արտադրության հիմնական եղանակ է դարձել III դ․ (I – II դդ․ ընդունված է համարել անցման ժա– մանակաշրջան)։ Հայ Արշակունիները, կենտր․ իշխանության թուլացման և ար– տաքին քաղ․ բարդ իրադրության պայման– ներում աշխատել են հողերը շնորհել ոչ թե որպես <<,այրենիք>, այլ՝ պարգևական, սակայն վերջիններիս տերերը ջանացել են պայման, տիրույթը վերածել ժառանգ, պայման, ավատի, իսկ այնուհետև՝ ժա– ռանգ․ սեփականության։ Հողի պայման, տիրապետումը բնորոշ է եղել հատկապես ազատների դասին և գյուղ, հոգևորակա– նությանը։ Ֆեոդ, հարաբերությունների ձևավորման ընթացքում համայնքի ան– դամ ազատ շինականն ընկել է ֆեոդ, կախ– ման մեջ և հավասարեցվել հողին ամրաց– ված հողագործ մշակներին, ծառաներին։ V դ․ վերջին «շինական» տերմինն արդեն նշանակել է կախյալ գյուղացի։ Այնուհետև ամբողջ միջնադարում այդպես են անվա– նել գյուղ, հողագործ բնակիչներին։ Ֆ–ի գաղափարախոս, հիմնավորմանն է ծա– ռայել 301-ին Հայաստանում որպես պետ․ կրոն ընդունված քրիստոնեությունը։ Խո– շոր հողատիրության ընդլայնման հետե– վանքով հզորացել է նախարարների դասը, թուլացել պետ․ իշխանությունը։ Խորացել են հակասությունները արտադր․ նոր հա– րաբերությունների և Արշակունիների՝ պետ․ կառավարման հելլենիստական հա– մակարգի միջև, որը փոխարինվել է իշ– խանության նախարար, մարմնով։ Քաղաք– ների, արհեստների և առևտրի անկման հետևանքով տիրապետող է դարձել բնա– տնտեսությունը, որն արագացրել է հայկ․ վաղֆեոդ․ միասնական պետության տրո– հումը նախարարությունների։ Դրանով ավարտվել է ֆեոդ, հարաբերությունների հասունացումը, և սկսվել տնտեսվարման ու քաղ․ իշխանության նախարար, համա– կարգի ժամանակաշրջանը։ 387-ին Մեծ Հայքի միասն․ թագավորությունը բաժան– վել է Մասանյան իրանի և Հռոմ․ կայսրու– թյան միջև։ Ինքնին առաջադիմ․ ֆեոդա– լականացման պրոցեսը արտաքին վտանգի առկայության պայմաններում հանգեցրել է երկրի քաղ․ անկախության կորստին։ Մասանյան Իրանի զավթած նախարար․ Հայաստանում յուրաքանչյուր տիրույթ ժառանգ, սկզբունքով գլխավորել է հան– րային–իրավ․ իշխանությամբ օժտված «տերը» կամ «նախարարը՛» (սենիորը)՝ ար– քայից արքայի վասալը, որը հավաքել է հարկերը, լուծել դատական հարցեր, ունե– ցել իր զորքը, տոհմ, զինանշանն ու դրոշը։ Ֆ–ի հետագա զարգացմանը |զուգընթաց նախարար, տիրույթները մասնատվել են նրանցից վասալ, կախման մեջ գտնվող մանր կալվածների։ Կախյալ գյուղացինե– րը՝ շինականները, ենթարկվել են կրկնա– կի շահագործման, նրանք Մասանյաննե– րին վճարել են հողային հարկ («հաս») և գլխահարկ, իսկ նախարարներին ու եկեղեցուն՝ բազմաթիվ տուրքեր, կատա– րել կոռ, զանազան պարհակներ։ Խորա– ցել է գյուղական համայնքի սհցիալ․ շեր– տավորումը, որի ներսում VII դ․ սկզբին ի հայտ է եկել գյուղացիների էրեք շերտ՝ ունևորներ («թուանիկ»), «տառապյալներ» և «վարելահող ու խաղողի այգի չունեցող» գյուղացիներ։ Ֆեոդ, շահագործման սաստ– կացումը սրել է գյուղացիների, դասակար– գային պայքարը։ Ծավալվել էՊավլիկյան շարժումը։ V–VII դդ․ զարգացել է Հա– յաստանի ֆեոդ, մշակույթը՝ հելլենիստա– կան զգալի տարրերով հանդերձ։ Արաբ, նվաճումը Հայաստանում մի ամ– բողջ հարյուրամյակ կասեցրել է ֆեոդ, հարաբերությունների զարգացումը։ Նա– խարար․ տների մի մասը ոչնչացվեք է, շատերն ապաստանել են Բյուզ․ կայսրու– թյունում, իսկ երկրում մնացածները՝ զգա– լիորեն իրավազրկվել։ Հողազրկված գյու– ղացիներն աշխատել են ստրկ․ պայման– ներում։ Մաստկացել է հարկային լուծը։ Հակաոակ նախարարականիս՝ ամրա– պնդվել է եկեղեց․ հողատիրությունը։ Հայ ժողովրդի ազատագր․ պայքարի շնորհիվ IX դ․ 2-րդ կեսին վերականգնվել է հայկ․ ֆեոդ, պետականությունը (Բսյգրատունի– ների թագավորությունը), և ^փսյաստանը թևակոխել է զարգացած Ֆ–ի ժամանակա– շրջանը (IX–XIII դդ․)։ Վերականգնվել և զարգացել է ժառանգ, հողատիրությունը։ Ի հայտ են եկել ֆեոդ, խոշոր տիրույթներ, կազմավորվել է ֆեոդ, մասնատիրական խոշոր կալվածը, որի վրա հողատերերը և վանքերը վարել են սեփական ընդար– ձակ տնտեսություն։ Դրա հետևանքով IX^ վերջին և X դ․ սկսվել է գյուղացիների մի մասի ամրացումը հողին, որը Հայաստա– նում թույլ է դրսևորվել և կրել է սահմանա– փակ բնույթ։ Նշանակալից երևույթներ են եղել ֆեոդ, քաղաքի ձևավոլումը, քա– ղաքային արհեստագործ․, մասամբ՝ գյու– ղատնտ․ արտադրության ապրանքային բնույթ ստանալը, առևտրափ ոխանակա– յին, վաշխային հարաբերքւթյունների զարգացումը, քաղաքային դասի և մեծա– տունների առաջացումը։ Սրվել է դասա– կարգային հակամարտությունը, ծավալ– վել է Թոնդրակյան շարժումը, գյուղաց․ ապստամբություններ են տեղի ունեցել Սյունիքում և Այրարատում։ Հայաստա– նում Ֆ–ի բնականոն զարգացումը խաթա– րել են թուրք․, այնուհետև մոնղոլ–թաթար․ հորդաների ավերիչ հարձակումներն ու տիրապետությունը։ Անկում են ապրել քաղաքները, քայքայվել են գյուղաց․ տըն– տեսությունները, ոչնչացվել նյութական և հոգևոր մշակույթի բազում հուշարձան– ներ։ XV դ․ հայ աշխարհիկ ֆեոդալները, հիմնականում, դուրս են մղվել քաղ․ աս– պարեզից։ Պահպանվել է հայ եկեղեց․ հո– ղատիրությունը։ Հայաստանում Ֆ–ի հե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/630
Արտաքին տեսք