Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստի– տուտում մշակված ԱՌՄ–3 ձայնաոենտգեն– ցան մոդուլյատորը ները հիմք են ծառայել նոր բնագավառի գամմա օպտիկայի ստեղծման հալքար, որը զարգանում է երկու ուղղություններով (ժամանակային մոդուլման մյոսբաուեր– յան U ժամանակային ռենտգենյան սպեկ– տրոսկոպիաներ)։ Ֆ․ կ․ պ․ ի–ում դիտվել է մյոսբաուերյան ճառագայթման կլան– ման գծի ինտենսիվության օսցիլացում կոհերենտ ձայնական դաշտերի առկա– յության պայմաններում, միջուկային մագ– նիսական ռեզոնանս միջուկների առաջին գրգռված մակարդակում, մշակվել է կա– մայական միջավայրում և հաճախականու– թյունների կամայական տիրույթում ձայ– նական ալիքների տարածման արագու– թյան և կլանման չափման նոր մեթոդ։ Դիտվել են ոչ ռեզոնանսային միջավայ– րում տւերածվող՝ անգստրեմի կարգի ալիքի երկարության ճառագայթների լրիվ փոխանցման, կիզակետման և ապակի– զակետման երևույթներ կոհերենտ ձայ– նական դաշտի կամ ջերմաստիճանային գրադիենտի առկայության դեպքում, տըր– վել է դրանց տեսական բացատրությունը։ Ինֆորմացիայի և ձայնի հաղորդման հա– մար առաջարկվել է ռենտգենյան ճառա– գայթման վրա հիմնված՝ կապի նոր մի– ջոց։ Դիտվել է լազերային ճառագայթման լրիվ փոխանցման երևույթ՝ կոհերենտ ուլտրաձայնի առկայության դեպքում, մշակվել է ցածրհաճախային և բարձր– հաճախային ձայնական դաշտերով մո– դուլված՝ անգստրեմի կարգի ալիքի եր– կարության ճառագայթների ժամանակա– յին վերլուծության նոր մեթոդ, լուծվել են մյոսբաուերյան ճառագայթների՝ ցածր– հաճախային ձայնական տատանումներով մոդուլման պրոցեսի ոչ կոռեկտ հակա– դարձ խնդիրները։ Ինստ–ն ունի ասպիրանտուրա և ֆիզ– մաթ գիտությունների թեկնածուի աստի– ճան շնորհող մասնագիտացված գիտա– կան խորհուրդ (1984-ից)։

ՖԻԶԻԿԱՔԻՍԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկա^իմ․ համակարգերի ուսումնա– սիրման եղանակ, որով որոշում են հավա– սարակշռված համակարգում բաղադրա– մասերի փոխազդեցության բնույթը՝ բա– ղադրությունից ֆիզիկ, հատկությունների կախմակ հիման վրա։ Ֆ․ վ–յան հիմնա– կան մեթոդը վիճակի և բաղադրություն– հատկություն դիագրամների կառուցումն Է, դրանց երկրաչավւական վերլուծությու– նը։ Ֆ․ վ․ ձևավորվել է XIX դ․ վերջին Ջ․ Դիբսի, Դ․ Մենդելեևի, 6ա․ Վանա Հոֆֆի և հետագա զարգացում ստացել Ա․ Էե–Շատելյեի, Դ․ Թամմանի, Բ․Ռոզե– բոմի աշխատանքներով։ ժամանակակից Ֆ․ վ–յան հիմնադիրը Ն․ Կուռնւսկովն է, որը և մուծել է <Ֆ․ վ․» տերմինը (1913)։ Կուռնակովի Ֆ․ վ–յան մեթոդը հենվում է Դիբսի հետերոգեն հավասարակշռության ուսմունքի, ֆազերի կանոնի և իր առաջա– դրած անընդհատության ու համապա– տասխանության սկզբունքների վրա։ Հա– մաձայն անընդհատության սկզբունքի, համակարգի վիճակը բնութագրող պա– րամետրերի (ճնշում, ջերմաստիճան ևն) անընդհատ փոփոխությունն առաջ է բե– րում համակարգի հատկությունների ան– ընդհատ փոփոխություն՝ ֆազերի անփո– փոխ թվի դեպքում։ Համապատասխանու– թյան սկզբունքի համաձայն յուրաքան– չյուր ֆազին կամ ֆազերի համակցությա– նը դիագրամի վրա համապատասխանում է որոշակի երկրաչափական պատկեր (կետ, գիծ, մակերևույթ, ծավալ)։ Բաղադրություն–հատկություն դիա– գրամներում կորերն ունենում են տարբեր տեսք․ 1․ եթե բաղադրամասերը միմյանց մեջ լուծելի են և գոյացնում են պինդ լու– ծույթների անընդհատ շարքեր, ապա բյու– րեղացման ժամանակ հատկությունները փոխվում են սահուն՝ բաղադրությունների առանցքի նկատմամբ գոգավոր կամ ուռու– ցիկ կորերով։ 2․ Եթե գոյանում է մեխանի– կական խառնուրդ, ապա հատկություննե– րը, բաղադրությունից կախված, փոխվում են ուղիղ գծով։ 3․ Քիմ․ միացության գո– յացման դեպքում հատկությունների փո– փոխման կորի վրա ի հայտ է գալիս «հա– տուկ» կետ՝ մաքսիմումի կամ մինիմումի ձևով, և եթե միացությունը դիսոցված չէ և ունի հաստատուն բաղադրություն (դալ– տոնիդ), ապա այդ կետն անվանում են սինգոէԱար կետ։ Իսկ փոփոխական բա– ղադրությամբ (բերթոլիդ) քիմ․ միացու– թյանը վիճակի դիագրամի վրա համա– պապասխանում է ոչ ցայտուն արտահայտ– ված մաքսիմում։ Ֆ․ վ–ում լայնորեն կի– րառվում են ուսումնասիրման մակրո– և միկրոկառուցվածքային, ռենտգենասպեկ– տրային վերլուծության, նեյտրոնագրու– թյան, ՄՄՌ, էլեկտրոնային, մանրադի– տակային, ինչպես նաև ժամանակակից մաթ․ մոդելավորման մեթոդները։ Ֆ․ վ․ մետաղական համաձուլվածքների, մինե– րալների, կիսահաղորդիչների և այլ նյու– թերի ուսումնասիրման հիմնական մե– թոդն է։ ԳրկКурнаков Н․ С․, Введение в физико-химический анализ,․ 4 изд․, М․–Л․, 1940; Аносов В․ Я․, Михеева В․ И․, Метод физико-химического анализа в неор– ганическом синтезе, М․, 1975․ Մ, ՝Հւսխվերդյան

ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱ (< հուն․ (pvoig – բը՜ նություն և թերաւզիա), բժշկագիտու– թյան բաժին, ուսումնասիրում է բնական (ջուր, օդ, արևի ջերմություն, լույս) և արհեստական (էլեկտրականություն, մագ– նիսական դաշտ ևն) ֆիզիկ, գործոնների ֆիզիոլոգիական ազդեցությունը, մշակում բուժիչ ու կանխարգելիչ նպատակներով դրանց կիրառման մեթոդները։ ՍՍՀՄ–ում Ֆ․ հասկացությունն ընդգրկում է․ 1․ բու– ժիչ նպատակներով ֆիզիկ, գործոնների ուսումնասիրումն ու կիրառումը, որոնք էներյիայի որոշակի տեսակների փոխա– կերս մամբ ստեղծում են կենսբ․ պրոցես– ների էներգիա՝ ֆիզիկաթերապիա (այդ թվոււք՝ լուսաբուժություն, էլեկտրաբուժու– թյուն, օդաիոնաբուժություն, աերոզոլա– բուժ սթյուն), 2․ բնական գործոնների (քաւ ցրահամ ջուր, տորֆ, ցեխ, օզոկե– րիտ ևն) օգտագործումը արտակուրորտա– յին պայմաններում՝ հատուկ ֆիզիոթե– րասյևտիկ հիվանդանոցներում, պոլիկլի– նիկաներում, կաբինետներում։ Ֆ․, որպես բժշկագիտության առանձին բաժին, ձևավորվել է XX դ․ սկզբին, երբ էիե<1ում կայացավ Միջազգային առաջին գիտաժողովը (1905)։ Ռուսաստանում Ֆ–ի մեթւդները, հիմնականում ջրաբուժությու– նը և էլեկտրաբուժության մի քանի տե– սա! ները, կիրառվել են XIX դ․ սկզբին։ Ֆ, հիմնականում զարգացել է Հոկտեմ– բեր քան հեղափոխությունից հետո։ Նրա տեւական հիմքն են կազմում Ի․ Սեչենո– վի, Ն․ Վվեդենսկու, Ի․ Պավլովի ֆիզիո– լոգիական ուսմունքների դրույթները։ Ֆ–ի գիս ական ձևավորմանը նպաստել են սո– վետական գիտնականներ Ա․ Շչերբակի, Պ․ Մեզերնիցկու, Ս․ Բրուշտեյնի, Ա․ Ռախ– մանովի և ուրիշների աշխատանքները։ 1921-ին Մոսկվայում հիմնվել է ֆիզիատ– րիայի և օրթոպեդիայի ինստ․ (այժմ՝ կուրորտաբանության և ֆիզիոթերապիա– յի ինստ․)։ Ֆ–ի հիմնական խնդիրը օր– գանիզմի վրա ֆիզիկ, գործոնների նվա– զագույն բեռնվածությամբ առավելագույն բուժիչ արդյունքի հասնելն է։ ՍՍՀՄ–ում Ֆ–f հարցերով զբաղվում են կուրորտա– բանության և ֆիզիոթերապիայի 14 ԴՀԻ–ներում, բժիշկների կատարելագործ– մակ ինստ–ների ամբիոններում։ Ֆիզիո– թեիապևտները կուրորտաբանների հետ միււսին միավորված են կուրորտաբան– ների և ֆիզիոթերապևտների համամիու– թենական գիտաբժշկ․ ընկերությունում (19 51-ից)։ 1922-ին Հռոմում կազմակերպ– վել է բժշկ․ ջրաբանության և կլիմայա– բաււության, իսկ 1952-ին, Լոնդոնում՝ ֆի– զիս․ բժշկության միջազգային ասոցիա– ցիաս։ աՍՀՄ–ում Ֆ–ի խնդիրները լուսաբան– վում են «Վոպրոսի կուրորտոլոգիի, ֆի– զիոտերապիի ի լեչեբնոյ ֆիզիչեսկոյ կուլ– տդւրի» («Вопросы курортологии, физио– терапии и лечебной физической культу– ры^, 1923-ից) ամսագրում։ Հայաստանում ֆիզիկ, մեթոդների բոլ– ժպկան օգտագործման վերաբերյալ տե– ղեկություններ կան Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» (հրտ․ 1881) աշխատության մեջ։ ՀՍՍՀ–ում Ֆ․ զար– գացել է 1924–25 թվականներից սկսած, երբ Լ․ Հովհաննիսյանը,’Ա․ Հակոբյանը և Ռ․ Դյանջեցյանն իրենց ղեկավարած կլինիկաներում կազմ՛ակերպել են Ֆ–ի կաբինետներ և առանձնացրել մահճակալ– ներ։ Այնուհետև Ֆ․ լայնորեն կիրառվել է կուրորտաբանության և ֆիզիկ, մեթոդնե– րով բուժման ԴՀԻ–ում (1930-ից)։ 1961-ին Ել ևանի բժշկ․, իսկ 1976-ին՝ բժիշկների կատարելագործման ինստ–ներում կազ– մակերպվել են Ֆ–ի ամբիոններ։ ՀՍՍՀ–ում աւեղծվել է ֆիզիոթերապևտիկական ծա– ռս յության լայ^ւ ցանց, և Ֆ․ կիրառվում է բժշկության բոլոր մասնաճյուղերում։