Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ն․ U․ Տիխոնով

Ն․ Ս․ Տիխոնով

Ետպատերազմյան տարիներին Տ․ գրել է մի շարք գործեր՝ նվիրված ժողովուրդների բարեկամության, խաղաղության և արտասահմանյան Արևելքի ժողովուրդների՝ ազատության համար պայքարի թեմաներին («Վրաստանի գարունը», 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, «Երկու հոսանք», 1951, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952, բանաստեղծ, շարքեր, «Վեց սյուն», 1968, պատմվածքների և վիպակների ժող․, լենինյան մրցանակ, 1970)։ Տ․ մի քանի անգսհմ եղել է Հայաստանում, գրել Հայաստանին նվիրված բանաստեղծություններ, պատմվածք, ակնարկ։ Ռուս. է թարգմանել հայ շատ գրողների մի շարք գործեր։ Նրա գրչին են պատկանում Սայաթ–Նովայի, Հ․ Թումանյանի, Շիրվանզադեի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարենցի և ուրիշների կյանքի և ստեղծագործության մասին հոդվածներ։ Տ–ի գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի նախագահը (1949-ից)։ ՍՍՀՄ II–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ գրողների միության քարտուղար (1944-ից)։ Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1957)։ Պարգեվատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 4 այլ շքանշաններով։

Երկ․ Собр․ соч․, х․ 1-7, М․, 1973-76; Дни открытий․ Книга об Армении [Послесл․ Л․ Мкртчяна], Е․, 1970; Բեթհովենը, Ե․, 1934։ Պատերազմ, Ե․, 1938։ Խիզախ պարտիզանը, Ե․, 1951։ Պատմվածքներ Պակիստանի մասին, Ե․, 1954։ Կավ և կրակ, Ե․, 1976։ Ш о ш и н В․ А․, Николай Тихонов։ Очерк жизни и творчества, Л․, 1981․ Գ․ Թաթոսյան․

ՏԻԽՈՆՈՎ Վյաչեսլավ Վասիլևիչ (ծն․ 1928), ռուս սովետական կինոդերասան։

Վ․ Տիխոնովը իշխան Անդրեյի դերում (կադր «Պատերազմ և խաղաղություն» կինոնկարից, 1966-67)

ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1974)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982)։ ՍՄԿԿ անդամ 1976-ից։ 1950-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ի դերասանական ֆակ–ը։ Առաջին դերը՝ Վոլոդյա Օսմուխին (ըստ Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», 1948)։ Առավել ճանաչվել է սուր բնութագրական դերերով՝ Մատվեյ Մորոզով («Դեպքը եղել է Պենկովոյում», 1958) և Վիկտոր Ռայսկի («Արտակարգ դեպք», 1959)։ Քնարական և հերոսական դերերից են՝ Ալեքսեյ («Լավատեսական ողբերգություն», 1963), իշխան Անդրեյ («Պատերազմ և խաղաղություն», 1966–67), Մելնիկով («Կապրենք մինչև երկուշաբթի», 1968), Իվան Իվանովիչ («Սևականջ Սպիտակ Բիմը», 1977)։ Տ–ի ամենախոշոր աշխատանքներից են սովետական հետախույզ գնդապետ Իսաևի (Շտիրլից) («Գարնան տասնյոթ ակնթարթ», 1972, բազմասերիանոց հեռուստաֆիլմ, Վասիլև եղբայրների անվ․ մրցանակ, 1976), գնդապետ Կոնստանտինովի («ՏԱՍՍ–ը լիազորված է հայտարարելու», 1984, բազմասերիանոց հեռուստաֆիլմ), Լոսսերի («Եվրոպական պատմություն», 1984) կերպարների մարմնավորումները։ Տ․ իր լավագույն դերակատարումներում բացահայտում է հերոսի հոգեբանական, հուզական և մտավոր էությունը։ ՍՍՀՄ պետ․ (1970) և լենինյան (1980) մրցանակներ։

ՏԻԽՈՆՐԱՎՈՎ Միխայիլ Կլավդիևիչ (1900–1974), հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի սովետական գիտնական և կոնստրուկտոր։ ՌՍՖՍՀ գիտության և տեխ․ վաստ․ գործիչ (1970), պրոֆ․ (1962), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961)։ Ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվ․ ռագմաօդային ակադեմիան (1925)։ Ղեկավարել է հեղուկ վառելիքով աշխատող շարժիչներով սովետական առաջին հրթիռների ստեղծման աշխատանքները (1933)։ Զբաղվել է հեղուկահրթիռային շարժիչների հետազոտման, մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման համար նախատեսված հրթիռների մշակման, ինչպես նաև բաղադրյալ հրթիռների նախագծման հարցերով։ Մասնակցել է Երկրի առաջին արհեստական արբանյակների, օդաչուավոր տիեզերանավերի, ավտոմատ միջմոլորակային կայանների ստեղծմանը։ Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթ․ անդամ (1968)։ Լենինյան մրցանակ (1957)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Երկ․ Полет птиц и машины с машущими крыльями, 2 изд․, М․, 1949․

ՏԻԽՈՎ Գավրիլ Ադրիանովիչ (1875–1960), սովետական աստղագետ, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1927), Ղազախ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1897)։ 1906–1941-ին աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում և ապա՝ Ղազախ․ ՍՍՀ ԳԱ աստղաֆիզիկայի ինստ–ում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղալուսաչափությանը և սպեկտրալուսաչափությանը։ Աստղերի սպեկտրերի զանգվածային ուսումնասիրության նպատակով ստեղծել և կիրառել է «երկայնական» սպեկտրագրի մեթոդը։ Կառուցել է մի շարք աստղագիտական գործիքներ, ստացել կարևոր արդյունքներ փոփոխական աստղերի ուսումնասիրության բնագավառում։ Զբաղվել է մոլորակների վրա կյանքի առկայության հարցերով։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Վ․ Համբարձումյան

ՏԻԽՈՐԵՑԿ, երկրամասային ենթակայության քաղաք (1926-ից), ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի համանուն շրջանի կենտրոնը։ Երկաթուղային խոշոր հանգույց է։ 66 հզ․ բն․ (1985)։ Կա մեքենաշինական, մետաղամշակման, սննդի արդյունաբերություն, երկաթուղային տրանսպորտի տեխնիկում։

ՏԻԿ, անասունների (այծ, ձի ևն) ամբողջական մորթուց պատրաստված պարկ՝ հեղուկներ (ջուր, գինի, օղի, կումիս, թան ևն) և սննդամթերք (պանիր, ժաժիկ են) պահելու համար։ Անցյալում տարածված է եղել աշխարհի շատ երկրներում։ Հին Արլ–ում օդով լցված Տ–երով լողացել են գետերում, դրանք ամրացվել են լաստանավերին՝ բեռնատարողությունը բարձրացնելու և սուզվելու վտանգից գերծ պահելու համար։ Տաճախ օգտագործվել են ռազմ․ կամուրջներ կառուցելիս՝ իբրև բարձրացնող ուժ։ Օդով լցված Տ․ գործածվում է նաև որպես երաժշտ․ հատուկ գործիքի մաս (տես Պարկապզուկ

ՏԻԿՆԻԿ (տ ի կ ի ն, պ ու պ ր ի կ, խ ա մ ա ճ ի կ, խ ռ ծ ի կ են), մարդու, թըռչունների, կենդանիների կերպարանքով իր, որը պատրաստվում է տարբեր նյութերից (փայտ, մետաղ, գործվածք, բուրդ, թել, խմոր են)։ Տարբեր անուններով հայտ–

Տիկնիկներ Երևանի Թումանյանի անվ․ տիկնիկային թատրոնի ներկայացումներից (ձախից)․ 1․ խմբագիր, 2․ Աբիսողոմ, օրիորդ Աղավնյակ, 3․ բժիշկ, Շողակաթ (բոլորն էլ՝ «Ծաղկի փողոց թիվ երկու», ըստ Պարոնյանի, 1984), 4․ Զորապետ, Թագավորին (Թումանյանի «Անհաղթ աքլորը», 1980)