1842–1891; «Հունգարիայի սոխակ` են անվանել հայազգի օպերային երգչուհի Կորնելիա Հոլոշիին (1827–1891)։ Ճանաչված նկարիչ էր Շ․ Հոլոշին։ 1985-ին Տ–ում կար շուրջ 3 հզ․ հայ։ Գրկ․ Բժշկյան Մ․, ճանապարհորդությիւն ի Լեհաստան, Վնտ․, 1830։ Գովրիկյան Գ․, Հայք յԵղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ, հ․ 1-3, Վնն․, 1893-1904։ Նույնի, Դրանսիլվանիո Հայոց մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա հայաքաղաքի, Վնն․, 1896։ Քոլանջյան Ս․, Տրանսիլվանիայի հայերի պայքարը ազգային ինքնուրույնության պահպանման համար (ժԷ դարի վերջից մինչև Ի դարի սկիզբը), «էջմիածին», 1964, 12, 1965, № 1, 1966, № 2–7։ Lukacsi Ch․, Historia Armenorum Transilvaniae, Viennae, 1859․ Ս. Քոլանջյան
ՏՐԱՆՍԻԼՎԱՆՅԱՆ ԱԼՊԵՐ, Հարավային Կարպատներ (Carpatii Meridionali), Կարպատների մասը Ռումինիայում, Պրեդյալ լեռնանցքի և Երկաթե դարպասների միջև։ Երկարությունը մոտ 300 կմ է ։ Բարձրությունը մինչև 2543 մ է (Մոլդավյանու լեռ)։ Կտրտված է ժիու, Օլթ, Չեռնա գետահովիտներով, որտեղով և անցնում են երկաթուղի ու ավտոճանապարհներ։ Տ․ Ա․ ծածկված է մարգագետիններով և կաղնու-հաճարենու ու ասեղնատերև անտառներով։
ՏՐԱՆՍԼԻՏԵՐԱՑԻԱ (< լատ․ trans–միջից, միջով, վրայով, դուրս, փոխարեն և littera – տառ, գիր), տես Գրադարձություն։
ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ (< լատ․ translatio – հաղորդում), 1․ արտաստուդիական ռադիո- և հեռուստատեսային հաղորդումների իրագործում (անմիջապես իրադարձությունների վայրից, թատրոնից, համերգային դահլիճից, մարզադաշտից ևն), ինչպես նաև տեղական ռադիո- կամ հեռուստատեսային կայանով այլ քաղաքներից միջքաղաքային կապի գծերով ընդունվող ծրագրերի հաղորդում։ Ռ ա դ ի ո տ ր ա ն ս լ յ ա ց ի ա ն կատարվում է միկրոֆոնների միջոցով, որոնք ձայնային ազդանշանը փոխակերպում են էլեկտրականի։ Հեռուստատեսային Տ․ իրագործվում է շարժական հեռուստատեսային կայանների (հատուկ սարքավորված ավտոբուսների) միջոցով։ 2․ էլեկտրական ազդանշանների ընդունման և աղբյուրից դեպի ընդունիչ ուղղությամբ դրանց հետագա հաղորդման պրոցես, որն իրագործվում է կապի տրակտի միջանկյալ կետերում։ Այդ դեպքում, որպես կանոն, կատարվում է նաև թույլ ազդանշանների ուժեղացում և անհրաժեշտության դեպքում՝ աղավաղումների շտկում։ 3․ Լարերով իրականացվող հաղորդման հնացած անվանումը։ 4․ Թվանշանային հաշվողական մեքենայի ծրագրի նկարագրության թարգմանությունը ծրագրավորման մի լեզվից մեկ այլ (մասնավորապես մեքենայական) լեզվի։ 5․ Տարածության մեջ Տ–ի առանցք կոչվող ուղղի երկայնքով ֆիզիկական կամ մաթ․ օբյեկտի՝ ինքն իրեն զուգահեռ տեղափոխություն։
ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ, կենսբ․, կենդանի բջիջներում սպիտակուցների պոլիպեպտիդային շղթաների կենսասինթեզի պրոցես։ Գենետիկական ինֆորմացիայի իրականացման երկրորդ փուլն է։ Տ–ի ընթացքում ինֆորմացիոն ՌՆԹ–ի (իՌՆԹ, տես Նուկլեինաթթուներ) նուկեոտիդների հաջորդականությունը «թարգմանվում» է սինթեզվող սպիտակուցի ամինաթթուների հաջորդականության։ Տ․ ընթանում է ռիբոսոմներում, որոնց միանում են իՌՆԹ–ն (տես Սպիտակուցների կենսասինթեզ) և փոխադրական ՌՆԹ–ների ակտիվացված ամինաթթվային ածանցյալները (ակ–փՌՆԹ)։ Ընդ որում ակ–փՌՆԹ–ները, ըստ իրենց հետ կապված ամինաթթուների, «ճանաչում» են իՌՆԹ–ի նուկլեոտիդների որոշակի եռյակները՝ կոդոնները (տես Կոդ գենետիկական)։ ճանաչումը տեղի է ունենում իՌՆԹ–ի կոդոնի և փՌՆԹ–ի անտիկոդոնի կոմպլեմենտարության (փոխլրացման) շնորհիվ։ Սպիտակուցներում ամինաթթուների մնացորդները միացնող պեպտիդային կապը առաջանում է սինթեզվող շղթայի կարբօքսիլ խմբի և նոր տեղափոխված ակ–փՌՆԹ–ի ամինային խմբի (–NH2) ռեակցիայի հետևանքով։ Սինթեզի ընթացքում ռիբոսոմը շարժվում է իՌՆԹ–ի շղթայի երկայնքով (N ծայրից С ծայրը ուղղությամբ)։ Տ–ի բոլոր փուլերը կատալիզվում են առանձնահատուկ սպիտակուցային գործոններով և գուանոզինեռֆոսֆատով։ Տ․ կարող է տեղի ունենալ նաև վիրուսային ՌՆԹ–ի և սինթետիկ պոլինուկլեոտիդների շղթայի վրա, որը լայնորեն օգտագործվում է ոչ բջջային համակարգերում սպիտակուցի կենսասինթեզի ուսումնասիրման համար։
ՏՐԱՆՍԿԵԻ ՏԵՐԻՏՈՐԻԱՆԵՐ (Transkeian Territories), ՀԱՀ Կապի նահանգի կազմում։ Տարածությունը մոտ 42 հզ․ կմ2 է, բն․՝ 1,751 մլն (1978, հիմնականում՝ բանտուներ)։ Վարչական կենտրոնը՝ Ումտատա։ 1963-ից ունի այսպես կոչված ինքնակառավարում (բանտուստանի ձևով), սակայն փաստորեն վերահսկում է ՀԱՀ կա ռավարությունը։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, բամբակենու և պտղատու ծառերի մշակությամբ։ ՀԱՀ հանքերի համար աշխատուժի կիսահարկադրական հավաքագրման շրջան է։
ՏՐԱՆՍԿՐԻՊՑԻԱ (< լատ․ transcriptio – ընդօրինակում), երաժշտության մեջ՝ ն վ ա գ ա դ ա ր ձ ու մ, ձայնի, նվագարանի կամ անսամբլի համար գրված որևէ երկի ստեղծագործական վերամշակումը (նույնպիսի կամ այլ կատարման համար), որ ունի բնագրից տարբեր, գեղարվեստական ինքնուրույն արժեք։ Բնագրի առավել եռանդուն ստեղծագործական վերափոխման դեպքում Տ․ նույնանում է մշակում հասկացության հետ։
ՏՐԱՆՍԿՐԻՊՑԻԱ (< լատ․ transcriptio – ընդօրինակում, արտագրություն), տես Տառադարձություն։
ՏՐԱՆՍԿՐԻՊՑԻԱ կ ե ն ս բ․, կենդանի բջիջներում իրականացող ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ, տես Նուկլեինաթթուներ) կենսասինթեզը դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) մատրիցայի վրա։ Տ․ հիմնական կենսբ․ պրոցեսներից է, գենետիկական ինֆորմացիայի (տես Կոդ գենետիկական) իրականացման առաջին փուլը։ Իրականացվում է հատուկ ֆերմենտներով՝ ՌՆԹ–պոլիմերազներով։ Տ–ի հետեվանքով առաջանում են 4 տիպի ՌՆԹ–ներ․ 1․ ինֆորմացիոն կամ մատրիցային՝ իՌՆԹ, 2․ ռիբոսոմային՝ ռՌՆԹ, 3․ Փոխադրական՝ փՌՆԹ, 4․ ԴՆԹ–ի կրկնապատկումը դրդող։ ԴՆԹ–ի վրա Տ․ տեղի է ունենում առանձին հատվածներով։ ՌՆԹ– պոլիմերազ ֆերմենտը գտնում է տվյալ հատվածի սկիզբը, միանում դրան, ապագալարում ԴՆԹ–ի կրկնակի փաթույթը և տեղաշարժվելով պատճենահանում շղթաներից մեկը մինչև տվյալ հատվածի վերջը։ Ֆերմենտի տեղաշարժման ընթացքում ԴՆԹ–ի արդեն պատճենահանված հատվածները վերականգնվում են։ Ինֆորմացիայի տեղափոխումը հնարավոր է նաև հակառակ ուղղությամբ՝ ՌՆԹ–ից ԴՆԹ։ Նման հակադարձ Տ․ տեղի է ունենում ՌՆԹ պարունակող ուռուցքային վիրուսներում։ Առաջացած ԴՆԹ–ն կարող է մտնել քրոմոսոմների կազմի մեջ և հանգեցնել բջջի չարորակ վերասերման։ Գրկ. Стент Г․, Молекулярная генетика, пер․ с англ․, гл․ 16, М․, 1974․
ՏՐԱՆՍՄԻՍԻԱ (< լատ․ transmissio – անցում, փոխանցում), տես Փոխհաղորդակ։
ՏՐԱՆՍՄԻՏԵՐ (< լատ․ transmittere – հաղորդել, ուղարկել), 1․ հաղորդիչ հեռագրական հարմարանք, որում հեռագրի տեքստի նշանների կոդային համակցությունները (ծակոտաժապավենի անցքերի տեսքով) ավտոմատորեն փոխակերպվում են էլեկտրական հոսանքի՝ կապի գիծ ուղարկվող իմպուլսների շարքերի։ Տ․ պատրաստում են ինքնուրույն հաղորդչի կամ հեռագրական ապարատի ստեղ նային հաղորդչի ավտոմատացնող կցուրդի տեսքով։ 2․ Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման համակարգերի հաղորդիչ, որը կոդավորված էլեկտրական ազդանշանները հաղորդում է ռելսային շղթային։
ՏՐԱՆՍՊԻՐԱՑՈՒՄ (< տրանս․․․ և լատ․ spirare – շնչել, արտաշնչել), ջրի գոլորշիացումը բույսերի մակերևույթից։ Տ–ման հիմնական օրգանը տերևն է, որի մեզոֆիլի բջիջները անընդհատ միջբջջային տարածություններ են արտամղում ջրային գոլորշիներ, որոնք մթնոլորտ անցնում են հերձանցքների (հերձանցքային Տ․) կամ կուտիկուլայի (կուտիկուլային Տ․) միջոցով։ Տ․ ապահովում է բույսերում ջրի և հանքային աղերի մշտական հոսքը, կանխում տերևների գերտաքացումը, բջիջներում ստեղծում ծծող ուժի որոշակի մակարդակ և նպաստում տերևների գազափոխանակությանը։ Տ․ բնորոշում են․ 1․ Տ–ման ինտենսիվությունը՝ միավոր ժամանակում տերևի միավոր մակերեսից գոլորշիացած ջրի քանակը, 2․ հարաբերական Տ․՝ Տ–ման ինտենսիվության և ազատ մակերեսից ջրի գոլորշիացման ինտենսիվության հարաբերությունը, 3․ Տ–ման գործակիցը՝ 1 գ չոր նյութի կուտակման համար անհրաժեշտ գոլորշիացած ջրի քանակը, 4․ Տ–ման արդյունավետությունը՝ գոլորշիացած ջրի միավոր քանակին համապատասխան կուտակված չոր նյութի քանակը։ Վ․ Դավթյան
ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՑԻԱ (ուշ․ լատ․ transplantatio, < transplantare – պատվաստել), փոխպատվաստում, օրգանների և հյուսվածքների պատվաստում։ Տ․ մարդու