Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

64), ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, պայմանով, որ Տ․ Ա մեկնի Հռոմ և թագադրվի կայսեր ձեռքով։ 65-ին Տ․ Ա՝ իր ընտանիքով և 3 հզ․ հեծյալ շքախմբի ուղեկցությամբ, մեկնել է Հռոմ (որպես զրադաշտական քուրմ, նա հրաժարվել է նավարկելուց և ուղևորվել ցամաքով, որը տևել է 9 ամիս)։ Տ․ Ա–ին ամենուր ցուցաբերվել է ճոխ ընդունելություն, իսկ Նեապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տ․ Ա–ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում, բազմության և զորքի ներկայությամբ։ 66-ին Տ․ Ա վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարար․ աշխատանքներով (վերաշինել է ավերված Արտաշատը, Գառնին և այլ բնակավայրեր)։ 72-ին և 75-ին Տ․ Ա հակահարված է հասցրել կովկասյան հրոսակ ցեղերին, որոնք ասպատակել են երկրի հս–արլ․ շրջանները։ Տ․ Ա–ի հետագա գործունեության և մահվան տարեթվի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Գրկ․ Գ․ Տ․ Ս վ և ա ո ն ի ո ս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986։ Դիոն Կ ա ս– ս ի ո ս, Հռոմեական պատմություն, Ե․, 1986 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1)։ Աստ արյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Երկ․, հ 1, Ե․, 1977։ Тацит, Соч․, т․ 1, Л-, 1969 Մ․ Կատվալյան

ՏՐԴԱՏ I, Արշակ II (ծն․ թ. անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 211), Պարթևաց արքա մ․ թ․ ա․ մոտ 248/247-ից։ Պարթև Արշակունիների դինաստիայի ավանդական հիմնադիր Արշակ I-ի եղբայրը և հաջորդը։ Պարտության մատնելով Սելևկյաններից անջատված Պարթևքի սատրապին՝ հաստատվել է Պարթևքում և Բակտրիայում, ապա նվաճել Վրկանը։ Մ․ թ․ ա․ 228-ին Մելևկոս II Կալլինիկոսը ճանաչել է Տ․ I-ի իշխանությունը Պարթևքի և հարևան երկրների վրա: Տ. I-ի գահանիստը եղել է Հեկատոմպիլոսը։ Նրա օրոք, մ․ թ․ ա․ 247-ից, սկիզբ է առել պարթևական տոմարը։ ՏՐԴԱՏ Բ, Հայոց Արշակունի թագավոր, որն արդի պատմագրության մեջ նույնացվում է Խոսրով Ա Մեծին։

ՏՐԴԱՏ Գ ՄԵԾ (250-ական թթ․– մոտ 330), Հայոց թագավոր 287-ից։ Հոր՝ Խոսրով Ա-ի սպանությունից հետո մանկահասակ Տ․ Դ–ին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ։ Կրթվել և դաստիարակվել է հռոմ․ արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում և Հռոմ․ կայսրության մղած պատերազմներում։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Պարսից տերության դեմ Ավրելիանոս կայսեր հաղթական արշավանքին մասնակցած Տ․ Դ ժամանակավորապես (274–276) տիրել է Հայոց գահին։ 287-ին Հռոմ․ կայսր Դիոկղետիանոսը Տ․ Դ–ին ճանաչել է Հայոց թագավոր։ Վերջինս հռոմ․ զորքերի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսկ․ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին (որոշ ուսումնասիրողների կարծիքով, 287–293-ին նա իշխել է միայն Հայաստանի արմ, հատվածում)։ Տ․ Դ ավելի քան տասը տարի պատերազմներ է մղել Սասանյան Պարսկաստանի դեմ՝ նախապես հս–ից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրությամբ (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)։ 298-ին Մծբինում կնքված հռոմեապարսկ․ քառասնամյա խաղաղության պայմանագրով Սասանյաններն ստիպված են եղել հրաժարվել «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տ․ Դ–ի գահակալումը։ Վերականգնելով հայկ․ պետության անկախությունը՝ Տ․ Դ վերահաստատել է պարսկ․ տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանագծերը (վարչատարածքային բաժանումը բդեշխությունների ու նախարարությունների միջև), անցկացրել նոր «աշխարհագիր», կարգավորել հարկային համակարգը ևն։ Գահակալման առաջին տարիներին Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին։ Սակայն շուտով Տ․ Դ, ի դեմս տարածում գտած քրիստոնեության, տեսել է Հայաստանը պարսկ․ ազդեցությունից զերծ պահելու հզոր միջոց և միապետ․ իշխանությունն ամրապնդելու գաղափար, հիմք։ 301-ին Տ․ Դ քրիստոնեությունը հռչակել է պետ․ կրոն։ Նրա անմիջական մասնակցությամբ հայոց հին հավատի տաճարներն ու բագինները կործանվել են, և դրանց տեղում հիմնադրվել քրիստ․ սըրբերի վկայարաններ ու եկեղեցիներ։ Տ․ Դ–ի հրովարտակով Գրիգոր Ա Լուսավորիչը 302-ին մեկնել է Կեսարիա և ձեռնադրվել Հայոց եպիսկոպոսապետ։ Նրա քրիստոնյաներին հալածելու և դարձի վերաբերյալ պահպանվել են ավանդախառն պատմություններ (Տ․ Դ–ի կերպարանափոխությունը, Մասսի գագաթից Գայանյաց կույսերի վկայարանների համար քարեր բերելը են)։ Սկզբնական շրջանում Հռոմ․ կայսրությունը թշնամությամբ է վերաբերվել քրիստոնեությունը պետ․ կրոն ճանաչած Տ․ Դ–ին, ըստ Եվսեբիոս Կեսարացու, Մաքսիմինոս Դայա կայսրը (305– 313) պատերազմել է Հայաստանի դեմ։ Սակայն հետագայում Տ․ Դ–ին հաջողվել է դաշինք կնքել Կոստանդիանոս Մեծ կայսեր հետ։ Դրա վկայությունն են Տ․ Դ–ի և Գրիգոր Ա Լուսավորչի Հռոմ մեկնելու մասին ավանդախառն պատմությունները հայկ․ աղբյուրներում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը Նիկիայի տիեզերական ժողով 325-ին։ Պարսկաստանում Շապուհ II-ի գահակալմամբ (309–379) կրկին սրվել են հայ-պարսկ․ հարաբերությունները։ Վերջինիս հաջողվել է Տ․ Գ–ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հս․ Կովկասի ցեղերին։ Սակայն Տ․ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ (ըստ Մովսես Խորենացու, բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում հաղթական ճակատամարտ տվել հս․ ցեղերին։ Հռոմ․ կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տ․ Գ սահմանային շրջան ներում հաջող մարտեր է վարել նաև պարսկ․ զորքերի դեմ։ Ըստ ավանդության, Տ․ Գ կյանքի վերջին տարիներին հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա Այրք կոչված վայրը, որտեղ թունավորվել է թշնամի նախարարների ձեռքով։ Տ․ Գ–ի դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և թաղվել է Թորդանում։ Հայկ․ եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։ Տ․ Գ Արշակունյաց Հայաստանի պետ․ և քաղ․ խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը (որի սահմանները հաստատվել էին Հռանդեայի պայմանագիր 64-ով), քաղ․ ամուր դաշինք կնքել Հռոմ․ կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձըգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։ Մովսես Խորենացին Տ․ Գ–ին բնորոշում է որպես Հայոց վերջին հզոր թագավոր։ Գրկ ․Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Ե․, 1983։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ասատուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1913։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Վ․ Գրիգորյան


ՏՐԴԱՏ ԿԱԶՄՈՂ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող։ Պահպանվել է 1653-ին նրա կերտած խաչքարը, որն այժմ Սևանի վանքի Ս․ Աստվածածին եկեղեցում է։ Խաչքարն ամբողջովին քանդակազարդված է Քրիստոսի խաչելության, դրախտի տեսարաններով, Տիրամոր, Ադամի ու Եվայի, թագակիր անձանց, ավետարանիչների կենդանակերպ և այլաբանական պատկերներով, կենդանական, խաղողի ողկույզների ու բուսական այլ զարդամոտիվներով։ Խաչքարի լայն քիվին Տ․ Կ–ի երկտող արձանագրությունն է, իր անվան հիշակմամբ ու կերտման թվականով՝ ՌՃԲ։ Տ․ Կ–ի այս գործն առանձնանում է բազմազան բովանդակությամբ, պատկերաքանդակների ու զարդերի նուրբ արվեստով։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։


ՏՐԴԱՏԼԸ, հայաբնակ գյուղ Կիլիկիայում, Հալեպի նահանգի Մարաշ գավառի էնդերուն գավառակում, Մարաշ քաղաքից մոտ 95 կմ հս–արմ․։ 1909-ին, Կիլիկիայում հայկ․ կոտորածների նախօրեին ուներ