Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նակել դիւյանագիա․ և հյուպատոսական ներկայացուցիչներ, մասնակցել միջազ– գային կազմակերպությունների գործու– նեությանը։ ՀՍՍՀ–ն իր արտաքին–քաղ․ լիազորություններն իրականացնում է ինքնուրույն կամ ՍՍՀՄ ներկայացուցչու– թյունների միջոցով։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահությունն իրավունք ունի վավերացնել և դենոնսացնել ՀՍՍՀ միջազգային պայմանագրերը, նշանակել և հետ կանչել ՀՍՍՀ դիվանագիտ․ ներկա– յացուցիչներին, ընդունել օտարերկրյա պետությունների ՀՍՍՀ–ում հավատար– մագրված դիվանագիտ․ ներկայացուցիչ– ների հավատարմագրերն ու հետկանչման գրերը և իրականացնել ՀՍՍՀ սահմանա– դրությամբ և օրենսդրությամբ որոշված այլ լիազորություններ։ Արտաքին բաղ․ լիազորություններն իրականացնելու համար ստեղծվել է ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստրությունը։ ՀՍՍՀ սահմանադրությունում ամրա– գրված է, որ սոցիալիստ, հայրենիքի պաշտպանությունը պետության կարևորա– գույն ֆունկցիաներից է և ամբողջ ժողո– վըրդի գործն է (հոդված 29)։ Սոցիալիստ, նվաճումները, սովետական ժողովրդի խա– ղաղ աշխատանքը, պետության սուվերե– նությունն ու տերիտորիալ ամբողջակա– նությունը պաշտպանելուն են ծառայում ՍՄՀՄ զինված ուժերը, ինչպես նաև օրեն– քով սահմանված ընդհանուր զինապար– տությունը։ ՍՍՀՄ զինված ուժերի պարտ– քըն է հուսալիորեն պաշտպանել սոցիա– լիստ․ հայրենիքը, լինել մշտական մար– տական պատրաստության վիճակում, որը երաշխավորի անհապաղ հակահարված ամեն մի ագրեսորի։ ՀՍՍՀ մասնակցում է երկրի անվտանգության և պաշտպանու– նակության ապահովմանը, ՍՍՀՄ զին– ված ուժերն անհրաժեշտ միջոցներով հան– դերձավորելուն։ Երկրի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակու– թյան ամրապնդման ասպարեզում պետ․ մարմինների, հասարակական կազմակեր– պությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների պարտականությունները որոշվում են ՍՍՀ Միության օրենսդրու– թյամբ։ ՄՄՀՄ զինված ուժերում ծառայե– լը սովետական քաղաքացու պատվավոր պարտականությունն է։ Հայրենիքի պաշտ– պանությունը սովետական յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։ Պետությունը U անհատը ՀՄՄՀ սահմանադրության II բաժինը ամրագրել է պետության և անհատի փոխ– հարաբերության իրավական հիմքերը։ ՄՍՀՄ–ում սահմանված միասնական միու– թենական քաղաքացիությանը համապա– տասխան, ՀՍՍՀ յուրաքանչյուր քաղաքա– ցի միաժամանակ ՍՍՀՄ քաղաքացի է։ Միութենական մյուս հանրապետություն– ների քաղաքացիները ՀՄՍՀ տերիտորիա– յում օգտվում են ՀՍՍՀ քաղաքացիների բոլոր իրավունքներից։ Արտասահմանում գտնվող ՀՍՍՀ քաղաքացիներն օգտվում են սովետական պետության պաշտպանու– թյունից և հովանավորությունից։ Միաս– նական միութենական քաղաքացիությամբ է որոշվոււք անհատի որոշակի իրավակա– ցությունը, որը հաստատվում է ՍՍՀՄ սահմանադրությամբ։ Դրան համապա– տասխան, սովետական քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ամ– բողջովին վերաբերում են սովետական հանրապետությունների յուրաքանչյուր քաղաքացու։ ՀՍՍՀ քաղաքացիները, ան– կախ ծագումից, սոցիալ․ և գույքային դրու– թյունից, ռասայական և ազգ․ պատկանե– լությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնա– կության վայրից և այլ հանգամանքներից, իրավահավասար են։ Օտարերկրյա քաղաքացիներին և քա– ղաքացիություն չունեցող անձանց ՀՍՍՀ–ում երաշխավորվում են օրենքով նախատեսված իրավունքներ ու ազատու– թյուններ, այդ թվում՝ նրանց պատկանող անձնական, գույքային, ընտանեկան և այլ իրավունքների պաշտպանության հա– մար դատարան և պետ․ այլ մարմիններին դիմելու իրավունք։ Նշված անձինք պար– տավոր են հարգել ՍՄՀՄ և ՀՍՍՀ սահմա– նադրությունները և պահպանել սովետա– կան օրենքները։ Աշխատավորների շահերի և խաղաղու– թյան գործի պաշտպանության, հեղափոխ․ և ազգային–ազատագր․ շարժմանը մաս– նակցելու, հասարակական–քաղ․, գիտ․ կամ այլ ստեղծագործական առաջադիմա– կան գործունեության համար հետապընդ– վող օտարերկրացիներին ՀՍՍՀ սահմա– նադրությամբ վերապահվում է ապաստա– նի իրավունք։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն ՍՍՀՄ և ՀՄՍՀ սահմանադրություններով, սովե– տական օրենքներով հռչակված ու երաշ– խավորվող սոցիալ–տնտ․, քաղ․, անձնա– կան լիակատար իրավունքներ ու ազատու– թյուններ։ Սոցիալիստ, կարգն ապահո– վում է իրավունքների ու ազատություն– ների ընդլայնում, քաղաքացիների կեն– սապայմանների բարելավում։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն ս ո - ց ի ա լ–տ նտ․ իրավունքներ՝ աշ– խատանքի իրավունք, հանգստի իրա– վունք, առողջության պահպանության իրավունք, ծերության, հիվանդության, աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի, ինչպես նաև կերակրողին կորց– նելու դեպքերում նյութական ապահովու– թյան իրավունք, բնակարանի իրավունք, կրթության իրավունք, մշակույթի նվաճում– ներից օգտվելու իրավունք, անձնական սեփականության ու դրա ժառանգության իրավունք, գիտ․, տեխ․ և գեղարվեստա– կան ստեղծագործության ազատություն, քաղ․ իրավունքներ ու ազա– տություններ՝ ընտրական իրա– վունք, պետ․ ու հասարակական գործերի կառավարմանը, համապետ․ և տեղական նշանակություն ունեցող օրենքների և որոշումների քննարկմանն ու ընդունմա– նը մասնակցելու իրավունք, պետ․, հա– սարակական մարմինների գործունեու– թյունը բարելավելու մասին առաջարկու– թյուններ անելու, դրանց աշխատանքա– յին թերությունները քննադատելու իրա– վունք, կոմունիստական շինարարության նպատակներից ելնող հասարակական կազմակերպություններում ու միություն– ներում միավորվելու իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների, միտինգների, փո– ղոցային երթերի ու ցույցերի ազատու– թյուններ։ ՀՍՍՀ քաղաքացիների համար երաշխավորվում են անձնական իրավունքներ ու ազատու– թ յ ու ն ն և ր՝ խղճի ազատություն, անձի և բնակարանի անձեռնմխելիություն, քա– ղաքացիների անձնական կյանքը, նամա– կագրության, հեռախոսային խոսակցու– թյունների և հեռագրային հաղորդումնե– րի գաղտնիությունը պաշտպանվում են օրենքով։ Քաղաքացիներն ունեն պատվի ու արժանապատվության, կյանքի ու առող– ջության, անձնական ազատության ու գույքի դեմ ոտնձգություններից դատա– կան պաշտպանության իրավունք, պետ․ և հասարակական մարմինների, պաշտոնա– տար անձանց գործողությունները գան– գատարկելու իրավունք։ Ընտանիքը գտնը– վում է պետության պաշտպանության ներ– քո։ Սովետական քաղաքացիների իրա– վունքների ու ազատությունների սկըզ– բունքային առանձնահատկությունը նը– րանց իրական լինելն է, նյութական, քաղ․, իրավական միջոցներով ապահովվածու– թյունը։ Զարգացած սոցիալիզմի հասարա– կարգում սովետական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները չեն կորցնում դասակարգային բովանդակու– թյունը։ Դրանք ծառայում են աշխատա– վորների շահերին, սոցիալիստ, կարգի ամրապնդմանը, կոմունիզմի կառուցմա– նը։ Ինչպես նշվում է ՍՄԿԿ ծրագրում, կուսակցությունն այսուհետև էլ պետք է նպաստի քաղաքացիների սոցիալ–տնտ․, քաղ․, անձնական իրավունքների ու ազա– տությունների ընդլայնմանն ու հարըս– տացմանը, դրանց լիակատար իրականաց– ման համար կստեղծվեն ավելի բարե– նպաստ պայմաններ և երաշխիքներ (1986, էջ 62–63)։ Քաղաքացիների կողմից իրա– վունքների և ազատությունների օգտա– գործումը չպետք է վնաս հասցնի հասա– րակության և պետության շահերին, մյուս քաղաքացիների իրավունքներին։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն նաև սահ– մանադրությամբ ամրապնդված պարտա– կանություններ։ Նրանք պարտավոր են պահպանել ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրու– թյունները, սովետական օրենքները, հար– գել սոցիալիստ, համակեցության կանոն– ները, արժանապատվությամբ կրել սո– վետական քաղաքացու բարձր կոչումը, բարեխղճորեն աշխատել հանրօգուտ գոր– ծունեության ոլորտում, պահպանել աշ– խատանքային կարգապահությունը, պահ– պանել և ամրապնդել սոցիալիստ, սեփա– կանությունը, պայքարել պետ․ և հասա– րակական ունեցվածքի հափշտակումնե– րի և շռայլումների դեմ, հոգատարու– թյամբ վերաբերվել ժող․ հարստությանը, պաշտպանել սովետական պետության շա– հերը, նպաստել նրա հզորության ու հե– ղինակության ամրապնդմանը։ ՀՍՍՀ քա– ղաքացիները պարտավոր են հարգել այլ քաղաքացիների ազգ․ արժանապատվու– թյունը, ամրապնդել սովետական բազ– մազգ պետության ազգերի ու ազգություն– ների բարեկամությունը, հարգել այլ ան–