Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մյունուն և մի քանի հայ իշխանների։ 451-ի գարնանը 66 հզ․ ռազմիկներից ու աշխարհազորայիններից բաղկացած Հա– յոց բանակը գումարվել է Վասպուրակա– նի Արւոազ գավառում։ Պարսկ․ 80– 90 հզ–անոց բանակը՝ Մուշկան Նիսա– լաուրտի գլխավորությամբ, ներխուժել է Արաազ և ճամբարել Տղմուտ գետի աջ ափին, Ավարայր գյուղի մերձակա դաշ– տում։ Մայիսի 26-ի վաղ առավոտյան սկըս– վել է ճակատամարտը և շարունակվել մինչև ուշ երեկո։ Լուրջ կորուստներ պատ– ճառելով պարսիկներին (ավելի քան 3500 սպանված, մեծ թվով վիրավորներ), հայկ․ բանակը, տալով 1036 զոհ (ընկել է նաե Վարդան Մամիկոնյանը), նահանջել է երկրի խորքը և շարունակել պայքարը։ Ի վերջո, պարսկ․ արքունիքը հարկադըր– ված է եղել ետ կանչել իր զորքերը, ճա– նաչել Մարզպան․ Հայաստանի ինքնա– վարությունը, հրաժարվել կրոնափոխու– թյան իր ծրագրից, թեթևացրել հարկերը, վարել հայերին սիրաշահելու քաղաքա– կանություն։ Հեղինակազրկված և դավա– ճանի անունով խարազանված Վասակ Սյունին հեռացվել է մարզպանի պաշտո– նից, ապա ենթարկվել մահապատժի։ Վարդանանց պատերազմը պարսկ․ բռնա– տիրության դեմ հայ ժողովրդի ազատագր․ պայքարի, ազգ․ ինքնուրույնության պահ– պանման հերոսական էշերից է։ Վարդանանց պատերազմից հետո ժող․ ընդվզումները Պարսից տիրապետության դեմ վերստին աշխուժացել են 470-ական թթ․՝ կապված Սասանյան Պերոզ արքայի վերսկսած նոր հալածանքների ու բռնու– թյունների հետ։ 482-ին Հայաստանում բռնկված զինված ապստամբությունը գըլ– խավորել է սպարապետ Վահան Մամի– կոնյանը։ Տապալված պարսիկ մարզպան Ատրվշնասպը փախել է Ատրպատական։ Հայոց մարզպան է ընտրվել իշխան Սա– հակ Բագրատունին, որը կազմել է ինք– նուրույն կառավարություն և հաստատվել Դվինում։ Շուտով Ատրվշնասպը պարսկ․ ուժերով վերադարձել է Հայաստան և փորձել է ճնշել ծավալվող ազատագր․ շարժումը։ Ակոռի գյուղի (Մասիսի լան– ջին) մոտ հայերը փոքրաթիվ ուժերով ջախջախել են թշնամուն, մարտում սպա– նելով Ատրվշնասպին։ Հայերը պարսկ․ գերակշիռ ուժերին հաղթել են նաև 483-ի գարնանը Ներսեհապատ գյուղի մոտ (Ար– տազ գավառում) տեղի ունեցած ճակատա– մարտում։ Նույն թվականին Կուրի ափին, ճարմանայնի դաշտում տեղի ունեցած նոր ճակատամարտում հայ–վրաց․ զոր– քերը պարտվել են պարսիկներից, զոհ– վել են Սահակ Բագրատունին, Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և ուրիշ– ներ։ Հայկ․ զորքերի մնացորդները՝ Վա– հան Մամիկոնյանի գլխավորությամբ, նա– հանջել են Տայք։ Նվաճողների դեմ ազա– տագր․ կռիվները շարունակվել են մինչե Պերոզ արքայի մահը։ Նրան փոխարինած Վաղարշը Վահան Մամիկոնյանի հետ 484-ին Նվարսակում կնքել է հաշտության պայմանագիր, որով հայերն ստացել են հավատի լիակատար ազատություն և վարչ․ ինքնուրույնություն։ Պարսից ար– քունիքը Վահան Մամիկոնյանին ճանաչել է Հայոց սպարապետ, շուտով՝ նաև մարզ– պան։ Այնուհետև Մարզպան․ Հայաստա– նը հայոց մեջ կոչվել է «Տանուտիրական երկիր», իսկ մարզպանը՝ «Տանուտեր Հա– յոց»։ Հայերի վիճակը վերստին ծանրացել է Պարսից Խոսրով I Անուշիրվան (531– 578) արքայի նոր «աշխարհագրի» և հար– կային կարգի հետևանքով։ Գլխահարկը սկսել են գանձել դրամով, բնատնտեսու– թյան պայմաններում գյուղացին փաստո– րեն դարձել է ավատատիրոջ անվճարու– նակ պարտապան։ Միաժամանակ, պարս– կա–բյուգ․ երկարատև պատերազմներում մեծ քանակությամբ հայ գյուղացիներ հա– ճախ օգտագործվել են իբրև ռազմ, և աշ– խատող ուժ։ Հարկերի ծանրացումը, կրոն, և ազգ․ նոր հալածանքները, նախարար– ների իրավունքների ոտնահարումը հան– գեցրել են համաժող․ նոր ազատագր․ պատերազմի (571–575), որը գլխավորել է սպարապետ Վարդան Մամիկոնյան Փոքրը։ Պարսից նվաճողների դեմ պայ– քարում հայերին աջակցել են դրացի Եգե– րաց, Ափխազաց, Ալանաց, Վրաց և Աղ– վանից երկրների ժողովուրդները, ինչ– պես նաև Բյուզ․ կայսրությունը։ 571-ին Խաղա մա խ ու դաշտում Վարդան Մամիկոն– յանը ջախջախել է պարսկ․ 20 հզ–անոց զորաբանակը և թոթափել Սասանյանների լուծը։ Հայաստանը, Վիրքը և Աղվանքն անցել են Բյուզանդիայի հովանավորու– թյան ներքո։ Այդ պատճառով Պարսկաս– տանի և Բյուզանդիայի միջև 572-ին սկըս– վել է նոր պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով ու որոշ ընդմիջում– ներով տևել է շուրջ երկու տասնամյակ։ Այն ավարտվել է 591-ի պարսկա–բյուզ․ հաշտության պայմանագրով, ըստ որի, Հայաստանի մեծագույն մասն անցել է Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Բյուզ․ արքունիքը վարել է Հայաստանը վարչականորեն կայսրությանը միաձու– լելու, նախարարական կարգերը ոչնչաց– նելու, հայկ․ ռազմ, ուժերն իր նպատակ– ների համար օգտագործելու, հայերին քաղկեդոն, դավանանք պարտագրելու նենգ քաղաքականություն։ Մավրիկիոս կայսեր մահից (602) հետո վերսկսված պարսկա–բյուզ․ պատերազմները պարբե– րաբար շարունակվել են մինչև արաբ, ար– շավանքները։ Դրանցից մեծապես տուժել է կռիվների գլխ․ թատերաբեմ Հայաստա– նը։ VII դ․ առաջին կեսին Արևմուտքի և Արևելքի երբեմնի ահեղ տերություննե– րըն այնքան էին թուլացել, որ կարճ ժա– մանակամիջոցում դարձան իսլամի դրո– շի ներքո համախմբված արաբ, վաչկա– տուն ցեղերի հեշտ ավարը։ Ս․ Երեմյան Արաբական տիրապետության ժամանակաշրջան Արաբ, վաչկատուն ցեղերը, VII դ․ սկըզ– բին ստեղծելով հզոր պետություն (խալի– ֆայություն), 630–640-ական թթ․ խորտա– կել են սասանյան պետությունը, ջախջա– խել բյուզ․ զորքերը և իրենց տիրապետու– թյունը տարածել Մերձավոր Արևելքում։ Հայոց սպարապետ (628-ից) և մարզպան (634-ից) Թեոդորոս Ռշտունին, Սասան– յան պետության քայքայումից (637) հետո, Հայաստանը հռչակել է անկախ և իր ձեռքը վերցրել երկրի պաշտպանությունը։ Հայ նախարարների աջակցությամբ նա վերա– միավորել է (639) նաև Բյուզ․ կայսրու– թյանը ենթակա հայկ․ հողերը։ Հայաս– տանում ազդեցությունն իսպառ չկորցնե– լու նպատակով՝ բյուզ․ արքունիքը 640 կամ 641-ին Թեոդորոգւ Ռշտունուն շնոր– հել է «պատրիկի» և «կյուրապաղատի» տիտղոսներ, ճանաչել նրա իշխանապե– տությունը։ 640-ին արաբ, զորքերը ներ– խուժել են Հայաստան, գրավել Հայոց Միջագետքը, Աղձնիքը, Կորճայքը, հա– տել Հայկ․ Տավրոսի լեռնաշղթան և աս– պատակել Տուրուբերանն ու Այրարատը։ Նույն թվականի հոկտեմբերին արաբ, զորքերը գրավել և կողոպտել են Դվին քաղաքը, գերեվարել բնակչության մի մասին։ Արաբ, մի այլ զորաբանակ Ատըր– պատականից ներխուժել է Պարսկահայք։ Թեոդորոս Ռշտունին Կոգովիտում պարտ– վել է արաբներից, որոնք, ասպատակելով երկիրը, վերադարձել են Աղձնիք։ 642– 643-ին հայ–բյուզանդ․ միացյալ զորքերը, հակահարված տալով արաբներին, Աղձ– նիքի վրայով մտել են Հայոց Միջագետք։ Թեոդորոս Ռշտունին ամրացրել է Հայաս– տանի բերդերը, հզորացրել այրուձին, վարեւ ինքնուրույն քաղաքականություն, որի պատճառով բյուզ․ Կոստանս կայսրը 646-ին նրա փոխարեն Հայոց իշխան է նշանակել ոմն Թովմայի։ Վերջինս դա– վադրաբար կալանավորել է Թեոդորոս Ռշտունուն և ուղարկել Կոստանդնուպո– լիս։ Սակայն կայսրը, երկյուղելով հայե– րի դժգոհությունից, նրան վերահաստա– տել է իր պաշտոնին։ 650-ին Թեոդորոս Ռշտունին ջախջախել և ետ է շպրտել Ատրպատականից ներխուժած արաբ, զո– րաբանակը։ Բյուզանդիայի հետ դավանա– կան հարցերի շուրջ լարված հարաբերու– թյունների պայմաններում՝ Թեոդորոս Ռշտունին 652-ին Ասորիքի և Հս․ Միջա– գետքի արաբ, կուսակալ Մուավիայի հետ կնքել է ձեոնտու հաշտության պայմանա– գիր։ Խալիֆայության գերիշխանությունը ճանաչելու պայմանով Հայաստանը 3 տա– րով ազատվել է հարկավճարումից, պահ– պանել 15 հզ–անոց այրուձին և ինքնու– րույնությունը՝ կառավարման բոլոր հար– ցերում։ Թեոդորոս Ռշտունին արաբ, մի զորամասի օգնությամբ հաղթել է Հայաս– տան խուժած բյուզ․ զորքերին, ազատա– գրել երկրի հս–արմ․ շրջանները՝ հասնե– լով մինչև Տրապիզոն։ Խալիֆայությունը Թեոդորոս Ռշտունուն ճանաչել է Հայոց, Աղվանից և Վրաց գերագույն իշխան։ 654-ին արաբները, խախտելով հաշտու– թյան պայմանագիրը, վերստին ասպա– տակել են Հայաստանը և գերեվարել Թեո– դորոս Ռշտունուն, որը նույն թվականին էլ մահացել է։ Հայոց իշխան է ճանաչվել Համազասպ Մամիկոնյանը (654–661)։ 656-ից, խալիֆայության մեջ սկսված ներ– քին գժտությունների հետևանքով, Հա– յաստանը 5 տարի զերծ է մնացել արաբ, հարձակումներից։ Օմայան առաջին խա– լիֆա Մուավիան Հայոց իշխան է ճանաչել Գրիգոր Մամիկոնյանին (661–685)։ Օգտ– վելով խալիֆայության և Բյուզանդիայի միջև ծավալված պայքարից, մոտ 2 տաս– նամյակ Հայաստանն ապրել է խաղաղ և ինքնավար, արաբներին վճարելով որոշ