Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՍՍՀ պետ․ իշխանության բարձրագույն գործադիր և կարգադրիչ մարմինը ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդն է՝ ՀՍՍՀ կա– ռավարությունը։ ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը հաշվետու է հանրապետության Գերագույն սովետին, իսկ Գերագույն սովետի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում4 ՀՄՍՀ Գերա– գույն սովետի Նախագահությանը։ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի իրավասություն– ները սահմանված են ՀՍՍՀ սահմանա– դրությամբ և «ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի մասին» օրենքով (15 դեկտ․ 1978)։ ՀՄՄՀ Մինիստրների խորհուրդն իրակա– նացնում է ժող․ տնտեսության, ինչպես նաև սոցիալ–մշակութային և այլ բնագա– վառների ղեկավարությունը, կազմակեր– պում է արդ․, շինարար, և գյուղատնտ․ ձեռնարկությունների ու միավորումների, տրանսպորտի և կապի ձեռնարկություն– ների և հանրապետ․ ենթակայության այլ կազմակերպությունների կառավարումը, որոշում է հանրապետ․ և տեղական կառա– վարման մարմինների խնդիրները, ինչ– պես նաև նրանց գործունեության կարգը ևն։ ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը միա– վորում և ուղղություն է տալիս ՀՄՄՀ միու– թենական–հանրապետական և հանրապե– տական մինիստրությունների ու պետ․ կոմիտեների, ինչպես նաև իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի կազմում որպես մշտական մարմին գործում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագա– հությունը, որի կազմի մեջ են մտնում Մինիստրների խորհրդի նախագահը, նա– խագահի առաջին տեղակալները, տեղա– կալները, ինչպես նաև կառավարության այլ անդամներ։ ՀՍՍՀ միութենական–հանրապետական մինիստրություններն ու պետ․ կոմիտե– ներն իրենց հանձնարարված կառավար– ման ճյուղերը ղեկավարելիս կամ միջ– ճյուղային կառավարումն իրականացնե– լիս ենթարկվում են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին և ՄՄՀՄ համապատասխան միութենական–հանրապետական մինիս– տրությանը կամ ՄՍՀՄ պետ․ կոմիտեին։ Հանրապետական մինիստրություններն ու պետ․ կոմիտեներն իրենց հանձնարար– ված կառավարման ճյուղերը ղեկավարե– լիս կամ միջճյուղային կառավարումն իրականացնելիս ենթարկվում են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին։ Պետական իշխանության և կա– ռավարման տեղական մարմին– ները ՀՍՍՀ շրջաններում, քաղաքներում, քաղաքների շրջաններում, ավաններում և գյուղերում պետ․ իշխանության մարմին– ները ժող․ դեպուտատների համապատաս– խան սովետներն են։ Տեղական սովետնե– րի իրավասությունները սահմանվում են ՀՍՍՀ սահմանադրությամբ, ՀՍՍՀ դե– պուտատների շրջանային սովետի մա– սին օրենքով (14 դեկտ․ 1979), ՀՍՍՀ ժող․ դեպուտատների քաղաքային, քաղաքի շրջանային սովետի մասին օրենքով (19 դեկտ․ 1979), ՀՍՍՀ ժող․ դեպուտատների ավանային, գյուղական սովետների գոր– ծադիր կոմիտեների մասին օրենքով (14 դեկտ․ 1979)։ Տեղական սովետների աշ– խատանքի հիմնական ձևը նստաշրջան– ներն են, որոնք գումարվում են տարե– կան ոչ պակաս, քան 4 անգամ։ Տեղական սովետները լուծում են տեղական նշանա– կության բոլոր , հարցերը, կենսագործում են վերադաս պետ․ մարմինների որոշում– ները, ղեկավարում են ստորադաս սո– վետների գործունեությունը, մասնակցում են ընդհանուր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը։ Նրանք ղեկավա– րում են պետ․, տնտ․, սոցիալ–մշակութա– յին շինարարությունը, հաստատում են տնտ․ և սոցիալ․ զարգացման պլանները, տեղական բյուջեն և դրանց կատարման հաշվետվությունները ևն։ Տեղական սո– վետի հերթական գումարման առաջին նստաշրջանում ընտրվում են մշտական հանձնաժողովներ՝ հարցերի նախնական քննարկման ու նախապատրաստման հա– մար, որոնք նպաստում են սովետների որոշումների կենսագործմանը, օգնում են վերահսկելու պետ․ մարմինների, ձեռնար– կությունների և հիմնարկությունների աշ– խատանքները։ Տեղական սովետների գործադիր և կար– գադրիչ մարմինները գործադիր կոմիտե– ներն են։ Գործադիր կոմիտեները մշտա– կան գործող մարմիններ են և ղեկավարում են պետ․, տնտ․ և սոցիալ–մշակութային գործունեությունը, իրավասու են լուծե– լու սովետի իրավասությունների մեջ մըտ– նող բոլոր հարցերը։ Գործադիր կոմիտե– ները գումարում են սովետի նստաշրջան– ները, կոորդինացնում են մշտական և մյուս հանձնաժողովների աշխատանքնե– րը, կազմակերպում են պետ․ վերադաս մարմինների և սովետների որոշումների կատարումը։ Գործադիր կոմիտեները ան– միջականորեն ենթարկվում են իրենց ընտ– րած սովետներին և վերադաս գործա– դիր և կարգադրիչ մարմնին։ Նրանք տա– րեկան ոչ պակաս քան մեկ անգամ իրենց գործունեության մասին հաշվետու են լինում իրենց ընտրող սովետի, ինչպես նաև աշխատավորական կոլեկտիվների և բնակչության առջև։ Տեղական կառավարման մարմինների թվին են դասվում նաև տարբեր մինիս– տրությունների և պետ․ կոմիտեների կող– մից ստեղծված, սակայն սովետների կազ– մի մեջ չմտնող մարմիններ, օրինակ, զինվ․ կոմիսարիատները, որակի տեսչու– թյունները ևն։