Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործիչներ Գ․ Արծրունին, Մ․ խրիմյանը, Մ․ Փորթուգալյանը և ուրիշներ։ Ստեղծ– վեցին մի շարք գաղտնի ընկերություններ։ Դեռևս 1872-ին Վանում հիմնվել էր «Միու– թյուն ի փրկություն» գաղտնի խմբակը, որի նպատակն էր Ռուսաստանի օգնու– թյամբ ազատագրել Արևմտյան Հայաս– ^UlJ ֆիդայի տանը։ 1881-ին Կաբինում ստեղծվեց Արև– մտյան Հայաստանն ազատագրելու նը– պատակ հետապնղող առաջին հեղափոխ․ գաղտնի կազմակերպությունը՝ «Պաշտ– պան հայրենյաց» ընկերությունը, որի ան– դամների թիվը հասնում էր մի քանի հար– յուրի։ Կազմակերպությունը ճյուղավոր– ված էր, տարածված Արևմտյան Հայաս– տանի շատ շրջաններում։ Նրա անդամ– ներն էին գյուղացիներ, արհեստավոր– ներ, առևտրականներ, մտավորականներ։ 1882-ին հայ ուսանողները Մոսկվայում ստեղծեցին «Հայրենասերների միությու– նը»։ 1885-ին Մարզվանի ամեր․ կոլեջում ստեղծվեց «Փոքր Հայքի կազմակերպու– թյունը», որը ձգտում էր ժողովրդին զինել ինքնապաշտպանության նպատակով։ Սա– կայն այդ կազմակերպությունները չկա– րողացան ծավալել լայն գործունեություն և երկար կյանք չունեցան։ Հայկ․ իրականության մեջ սկսեցին սաեւլծվել քաղ․ կուսակցություններ, որոնց նպատակն էր Հայկական հարցի վերջնական լուծումը։ Մ․ Փորթուգալյանի գաղափարակիցներ Մ․ Ավետիսյանը, Գ․ Թերլեմեգյանը, Ռ․ Շատվորյանը, Դ․ Աճեմյանը և ուրիշ– ներ 1885-ին Վանում հիմնեցին Արմենա– կան կազմակերպությունը (Մարսելում Մ․ Փորթուգալյանի հրատարակած «Ար– մենիա» թերթի անունով)՝ առաջին քաղ․ կուսակցությունը հայ իրականության մեջ։ Նպատակն էր հեղափոխության միջո– ցով ազատության իրավունք ձեռք բերել արևմտահայերի համար։ Արմենական– ները գտնում էին,որ հարկավոր է միա– վորել հայ հայրենասերներին, հեղափոխ․ գրականությամբ արթնացնել ժողովրդին, կազմակերպել զինավարժ եցում, նախա– պատրաստել ինքնապաշտպանություն, ըս– տեղծել զինված խմբեր ևն։ Իր ժամանակի պատմ․ որոշակի պայմաններում կուսակ– ցության գործունեությունն առաջադիմա– կան էր։ Այն իր մասնաճյուղերն ուներ Մուշում, Բիթլիսում, Կ․ Պոլսում, Պարս– կաստանի հայկ․ տարածքներում, Թիֆ– լիսում, Բուլղարիայում։ Արմենականները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896-ի և 1915-ի ինքնապաշտպանական մարտերին։ 1887-ին ժնևում Ա․ Նազարբեկը, Մ․ Նա– գարբեկը, Գ․ Կաֆյանը, Ռ․ խանազատը և ուրիշներ ստեղծեցին հնչակյան մանր– բուրժ․ սոցիալիստական կուսակցությունը։ Ծրագիրն էր թուրք, լծից ազատագրել Արևմտյան Հայաստանը, միավորել հայկ․ հողերը, ստեղծել անկախ հայկ․ պետու– թյուն («մոտավոր նպատակ»), հասնել սոցիալիստ, հասարակարգի, որտեղ ար– տադրության միջոցների տերը լինելու էին աշխատավորները («հեռավոր նպա– տակ»)։ Կուսակցության գործունեության հիմն, ասպարեզը Արևմտյան Հայաստանն էր։ Մասնաճյուղեր ուներ Կովկասում և Անդրկովկասում, Պարսկաստանում, Բուլ– ղարիայում, Ռումինիայում, Հունաստա– նում, ԱՄՆ–ում, Եգիպտոսում, հայկ․ հա– մարյա բոլոր գաղթավայրերում։ Հնչակ– յանները 1890-ական թթ․ կազմակերպե– ցին մի շարք զինված ելույթներ՝ Զեյթու– նում, Աասունում, ցույցեր՝ Կ․ Պոլսում (Դում Դափու, Բաբը Ալի)։ Հնչակյանները հայ իրականության մեջ առաջին անգամ թարգմանեցին և տարածեցին մարքսիս– տական գրականությունը։ 1890-ին, Թիֆլիսում, Ք․ Միքայելյանը, Ա․ Զավարյանը, Ա․ Զորյանը և ուրիշներ հիմնեցին հայ հեղափոխական դաշնակ– ցություն կուսակցությունը, որն իր էու– թյամբ բուրժուա–ազգայնական էր։ Դաշնա– կցության խնդիրն էր ակտիվ գործունեու– թյուն ծավալել Արևմտյան Հայաստանում, պաշտպանել հայերի իրավունքները զին– ված ելույթների ու ահաբեկչական գործո– ղությունների միջոցով, արմ․ տերություն– ների օգնությամբ ձեռք բերեւ Արևմըտ– յան Հայաստանի ինքնավարություն օսմ․ պետության կազմում։ Ագրարային հար– ցում նախատեսվում էր հողը տալ գյու– ղական համայնքներին։ Դաշնակցության հենարանը բուրժ․ և մանրբուրժ․ խավերն էին։ Դաշնակցությունը, ընդհարվելով հայկ․ մյուս կուսակցությունների և կազ– մակերպությունների հետ, ձգտում էր իր ձեոքը վերցնել հայ ազատագր․ շարժման ղեկավարությունը։ Կուսակցությունը ղե– կավար բյուրոներ ուներ Կովկասում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում։ Եվ– րոպ․ բյուրոն հետամուտ էր եվրոպ․ պե– տությունների դիվանագիտական միջա– մտությամբ Հայկական հարցի լուծմանը։ Մերձավորարևելյան բյուրոն Արևմտյան Հայաստանում կազմակերպում էր ինքնա– պաշտպանական խմբեր։ Հայ քաղ․ կուսակցությունները գործում էին անջատ–անջատ ու չհամաձայնեցված և չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները։ 1890-ական թթ․ սկզբից թուրք, կառա– վարությունը արշավանք էր նախապատ– րաստում իր կիսանկախ վիճակը պահպա– նող Աասունի դեմ։ Իշխանությունների դրդմամբ 1891-ին Տալվորիկ, Անդոկ և Ծովասար մտան քրդ․ հրոսակախմբերը, սակայն հանդիպելով սասունցիների հա– մառ դիմադրությանը, հեռացան։ 1893-ին Բիթլիսի կուսակալի կանոնավոր զորքերի և քրդերի հարձակումը ևս հաջողություն չունեցավ։ 1894-ի գարնանը իր փոքրաթիվ խմբով Տալվորիկ ժամանած Համբար– ձում Պոյաջյանը (Մուրադ) ստանձնեց Աա– սունի ինքնապաշտպանության կազմա– կերպման ընդհանուր ղեկավարությունը։ 1894-ի ամռանը Աասունի վրա արշավեց թուրք․ 4-րդ բանակը Զեքի փաշայի գըլ– խավնոությամբ։ Նրա տրամադրության տակ գտնվող 12 հզ–անոց զորքի հետ Դիարբեքիրից Աասուն շարժվեցին Օս– ման փաշայի հետևակային կորպուսը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային երկու գունդ, էրզրումի 26-րդ հետևակային գունդը և մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք, բաշիբոզուկներ։ Չնայած հա– յերի հերոսական դիմադրությանը, թուրք, գերակշիռ ուժերը օգոստոսին մտան Աա– սուն։ Թուրք, բարբարոսներին զոհ գնաց ավելի քան 10 հզ․ հայ, ավերվեց շուրջ 40 գյուղ։ Հերոսի մահով զոհվեց ազա– տագր․ շարժման հայտնի գործիչ Դրգոն (Դ․ Մոսեյան), իսկ ֆիդայիներ Գևորգ Չաուշը, Հ․ Պոյաջյանը և ուրիշներ գերվե– ցին։ Թուրք և քուրդ ջարդարարները պարգևատրվեցին կառավարության կող– մից։ Հայկ․ ջարդը Աասունում մեծ արձա– գանք գտավ Եվրոպայում։ Հասարակական կարծիքի ճնշման տակ 1895-ի մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաս– տանի դեսպանները մշակեցին և թուրք, կառավարությանը ներկայացրին հայկ․ վեց վիլայեթներում (Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Իոսրբերդի, Ավա– զի) բարենորոգումներ անցկացնելու ծրա– գիր («Մայիսյան բարենորոգումներ»)։ Նախագիծը հիմնականում նախատեսում էր հայաբնակ նահանգներում կենտր․ իշխանության ամրապնդում, հասարակա– կան կյանքի զարգացում, արտադրության և տնտ․ դրության կարգավորում։ Նահանգ– ների վալիները պետք է նշանակվեին Օսմ․ կայսրության ընդունակ և բարե– խիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության։ Մեծ տերությունների կիսա– պաշտոնական հովանավորությամբ Բար– ձըր Դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով, որը պետք է հսկեր բա– րենորոգումների գործադրությունը։ Ծրա– գրի գործադրությունը հսկելու էր սուլթա– նի կողմից ընտրված և տերությունների հավանությանն արժանացած գերագույն կոմիսարը։ Թեև ծրագիրը խիստ չափա– վոր էր, այնուամենայնիվ հանդիպեց սուլ– թանական կառավարության դիմադրու– թյանը։ Օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, թուրք, կառավարությունը ոչ միայն դիմեց սովո– րական դարձած ձգձգումների քաղաքա– կանությանը, այլև շարունակեց հայկ․ կոտորածները։ 1895-ի սեպտեմբեր–դեկ– տեմբերին հայկ․ զանգվածային ջարդեր տեղի ունեցան Ակհիսարում, Տրապիզո– նում, Բաբերդում, Դերջանում, Երզնկա– յում, Բիթլիսում, Գյումուշխանեում, Եդե– սիայում, Շապին–Գարահիսարում, էր– զրումում, Արաբկիրում, Մալաթիայում, իյարբերդում, Ակնում, Դիարբեքիրում, Մարզվանում, Աեբաստիայում։ Կոտորած– ները կատարվում էին կանոնավոր զորա– մասերի, «համիդիե» գնդերի, ոստիկա– նության միջոցով՝ ամենադաժան ու ան– մարդկային եղանակներով։ Շատ տեղերում հայերը դիմեցին ինք– նապաշտպանության։ 1895-ի հոկտեմբե– րին զեյթունցիները Ղազար Շովրոյանի