Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Օրենսգիրքը կարգավորում է սեփա– կանության իրավահարաբերությունները, սեփականության իրավունքի ձեռքբերման և դադարման հիմքերը են։ Սոցիալիստ, սեփականություն է հռչակվում պետ․ (հա– մաժող․), կոլտնտեսային–կոոպերատիվ և հասարակական այլ կազմակերպություն– ների սեփականությունը։ Անձնական սե– փականությունը քաղաքացիների պա– հանջմունքները բավարարելու միջոցնե– րից մեկն է։ Պետ․ սեփականությունը հըռ– չակվում է որպես համաժող․ ունեցվածք և սոցիալիստ, սեփականության հիմնական ձև։ Հողը, նրա ընդերքը, ջրերը, անտառ– ները պետության բացառիկ սեփականու– թյունն են։ Պետությունը դրանք կարող է հանձնել կազմակերպություններին և քա– ղաքացիներին միայն ժամանակավոր օգ– տագործման համար։ Պետությանն են պատկանում նաև արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մեջ եղած արտադրության հիմնական մի– ջոցները, տրանսպորտի և կապի միջոց– ները, բանկերը, պետության կողմից կազ– մակերպվող առևտրական, կոմունալ և այլ ձեռնարկությունների գույքը, քաղաք– ների հիմնական բնակարանային ֆոնդը, պետության խնդիրների համար անհրա– ժեշտ մյուս գույքը։ Օրենսգրքի «Պարտավորական իրա– վունք» հատվածում որոշվում են պարտա– վորությունների առաջացման հիմքերն ու դրանց առանձին տեսակները։ «Հեղինա– կային իրավունք» հատվածում որոշվում են այն ստեղծագործությունները, որոնց նկատմամբ կարող է տարածվել հեղինա– կային իրավունքը, սահմանվում են այդ իրավունքի գործողության ժամկետները, հեղինակների իրավունքները, հեղինակա– յին իրավունքի պաշտպանության կարգը, հեղինակային պայմանագրերի տեսակ– ները։ «Հայտնագործության իրավունք» հատվածում կարգավորվում են հայտնա– գործության հեղինակային իրավունքի և առաջնության ճանաչման հարաբերու– թյունները։ «Գյուտարարության իրա– վունք» հատվածում սահմանվում են գյու– տերի և ռացիոնալիզատորական առաջար– կությունների կապակցությամբ առաջա– ցող իրավահարաբերությունները։ «ժա– ռանգական իրավունք» հատվածում կար– գավորվում են ժառանգման հիմքերը, ժա– ռանգությունն ընդունելու, գույքն ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգելու և այլ իրավահարաբերությունները։ Քաղաքացիական դատավարության օրենսդրությունը։ ՀՍՍՀ քաղաքացիա– կան դատավարության հարաբերություն– ները կարգավորող միասնական ակտը՝ ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը 1964-ի հունիսի 4-ին՝ ՍՍՀ Միու– թյան և միութենական հանրապետություն– ների քաղաքացիական դատավարության օրենսդրության հիմունքների հիման վրա։ ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որոշում է քաղաքացիական դատավարության խնդիրները, սահմա– նում է արդարադատությունն իրականաց– նող մարմինների շրջանակը, ժող․ դատա– վորների և ժող․ ատենակալների իրա– վունքներն ու պարտականությունները, նրանց իրավական ստատուսը, քաղա– քացիական գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականություննե– րը, իրավունակությունն ու գործունակու– թյունը, դատավարությունում ներկայա– ցյսցչության կարգը, քաղաքացիական գոր– ծերի ընդդատությունը, քաղաքացիական վարույթի հարուցման, իրավաբանական փաստերի հաստատման, անձին անհայտ բացակա ճանաչելու, մահացած հայտա– րարելու, անգործունակ, գույքը տիրա– զուրկ ճանաչելու, օրինական ուժի մեջ չմտած վճիռների և որոշումների վերա– նայման, կորցրած փաստաթղթերի նկատ– մամբ իրավունքների վերականգնման, վճռաբեկության, հսկողական կարգով բո– ղոքների, նոր երևան եկած հանգամանք– ներով գործերի վերանայման և այլ գոր– ծերի քննության կարգը։ Այն որոշում է նաև դատավճիռների և որոշումների կա– տարման, այն է՝ քաղաքացիների գույքի և աշխատավարձի, պետ․ հիմնարկություն– ների, ձեռնարկությունների, կոլտնտեսու– թյունների և կոոպերատիվ ու հասարակա– կան այլ կազմակերպությունների գույքի բռնագանձման կարգը, թվարկում է այն գումարները, որոնք բռնագանձման են– թակա չեն, սահմանում է օտարերկրացի– ների և քաղաքացիություն չունեցող ան– ձանց դատավարական իրավունքները։ Քրեական օրենսդրությունը։ ՀՍՍՀ–ում քրեական օրենսդրության հիմնական ակ– տը՝ ՀՍՍՀ քրեական օրենսգիրքը, ընդու– նել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1961-ի մարտի 7-ին՝ ՍՍՀ Միության և միութե– նական հանրապետությունների քրեական օրենսդրության հիմունքների հիման վրա։ Հիմունքների պետ․ և զինվոր, հանցագոր– ծությունների մասին հոդվածները ՀՍՍՀ քրեական օրենսգրքի մեջ են մտցվել նույնությամբ։ Բաղկացած է ընդհանուր և հատուկ մասերից։ Ընդհանուր մա– սում սահմանվում են քրեական օրենս– դրության խնդիրները, նրա գործունեու– թյան շրջանակները, «հանցագործություն» հասկացությունը, նշվում է, թե որ դեպ– քում հանցագործությունը համարվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարված, սահմանվում են քրեական պատասխանատվություն առաջացնող պայմաններն ու հիմքերը, որոշվում են պատժի նպատակներն ու տեսակները, պատիժ նշանակելու և պատժից ազատե– լու, այն հասարակական ներգործության միջոցներով փոխելու կարգը, բժշկ․ և դաստիարակչական հարկադրական մի– ջոցների տեսակներն ու կիրառման կար– գը։ Օրենսգիրքն իր առջև խնդիր է դնում հանցավոր ոտնձգություններից պաշտպա– նելու ՍՍՀՄ հասարակական, քաղ․, տնտ․ կարգը, սոցիալիստ, սեփականությունը, քաղաքացիների անձը, իրավունքներն ու ազատությունները։ Ելնելով դրանից, օրենսգիրքը որոշում է, թե հանրության համար որ արարքներն են համարվում հանցավոր և սահմանում է պատիժներ այդ արարքների համար։ ՀՍՍՀ–ում քրեա– կան պատասխանատվության և պատժի ենթակա են բացառապես այն անձինք, ովքեր մեղավոր են հանցագործության կատարման մեջ, այսինքն կատարել են քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ։ Ոչ ոք չի կարող մեղավոր ճա– նաչվել և պատասխանատվություն կրել այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան։ Օրենս– գիրքը քրեական պատասխանատվության հիմք է ճանաչում արարքի մեջ հանցա– կազմի առկայությունը։ Օրենսգիրքը որո– շում է անչափահասներին պատասխա– նատվության ենթարկելու կարգն ու պայ– մանները, տալիս է «անհրաժեշտ պաշտ– պանություն», «ծայրահեղ անհրաժեշտու– թյուն», «հանցագործության նախապատ– րաստություն» և «հանցափորձ» հասկա– ցությունները, հանցագործության կատա– րումից հրաժարվելու, հանցագործության կատարման մեջ որպես մասնակից հան– դես գալու, հանցագործությունը թաքցնե– լու և հանցագործության մասին չհայտնե– լու հետևանքները, պատիժը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, սահման– վում են հանցագործությունների համակ– ցությամբ պատիժ նշանակելու կարգը, դատվածության հանման և մարման պայմանները։ Օրենսգրքի հատուկ մասում տրված են կոնկրետ հանցագործություններն ու դը– րանց համար նախատեսված պատիժներն ըստ առանձին խմբերի՝ պետ․ հանցագոր– ծություններ, սոցիալիստ, սեփականու– թյան դեմ ուղղված հանցագործություն– ներ, անձի կյանքի, առողջության և ար– ժանապատվության դեմ ուղղված հանցա– գործություններ, քաղաքացիների քաղ․ և աշխատանքային իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ, քաղա– քացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, տնտ․ հանցագործություններ, տրանսպոր– տային հանցագործություններ, պաշտո– նեական հանցագործություններ, արդա– րադատության դեմ ուղղված հանցագոր– ծություններ, վարչակարգի դեմ ուղղված հանցագործություններ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, զինվ․ հանցագոր– ծություններ։ Քրեական դատավարության օրենսդը– րությունը։ Քրեական դատավարության հիմն, ակտը ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների քրեական դատավարության հիմունքների հիման վրա կազմված ՀՄՄՀ քրեական դատավարու– թյան օրենսգիրքն է, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1961-ի մարտի 7-ին։ ՀՍՍՀ քրեական դատավարության օրենս– գիրքը որոշում է քրեական դատավարու– թյան խնդիրները, ամրապնդում է դատա– վարության դեմոկրատ, սկզբունքները, տալիս ապացուցման հիմքերը, սահմա– նում է քրեական դատավարության մաս– նակիցների իրավունքներն ու պարտա– կանությունները, քրեական գործի հա– րուցման, այն մերժելու հիմքերը, թվար– կում է հետաքննության ու նախաքննու– թյան իրավասու մարմինները, որոշում է նրանց գործունեության կարգը, մեղա– դրանք առաջադրելու, մեղադրյալին, վկա– յին և տուժողին հարցաքննելու, առերե– սում և ճանաչում, առգրավում, խուզար– կություն կատարելու, գույքի վրա կա– լանք դնելու, զննություն, փորձաքննու–