Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շարք միջոցառումներ գյուղատնտեսու– թյան եա մնալը հաղթահարելու և ժող․ տնտեսության այդ կարեոր բնագավառը զարգացման ուղի դուրս բերելու համար։ Այդ տեսակետից կարևոր նշանակություն ունեցան ՍՄԿԿ Կենտկոմի 1953-ի սեպ– տեմբերյան և դրան հաջորդող պլենում– ները։ Բարձրացվեց կոլտնտեսություննե– րի, սովխոզների և նրանց աշխատողների նյութական շահագրգռվածությունը գյու– ղատնտ․ մթերքների արտադրության մեջ, զգալի չափով ամրապնդվեց գյուղատնտե– սության նյութատեխ․ բազան, փոխվեց պլանավորման կարգը, ուժեղացավ շե– ֆական աշխատանքը, կադրերի պատ– րաստումը, բարելավվեց ղեկավարման գործը։ Կարևոր նշանակություն ունեցավ խամ ու խոպան հողերի յուրացումը։ 1958–59-ի ընթացքում Հայաստանի կոլտնտեսությունների ու սովխոզների տրակտորային պարկը (10 ձիաուժի հաշ– վով) աճեց 46% –ով։ Կապիտալ ներդրում– ների (պետ․ և կոոպերատիվ) տարեկան միշին գումարը (նախորդող տարիների միջինի համեմատությամբ)՝ 2,7 անգամ։ 1958-ին փոխվեց կոլտնտեսությունների տեխ․ սպասարկման ձևը․ ՄՏԿ–ների տեխ– նիկան վաճառվեց կոլտնտեսություննե– րին։ Գրեթե ամբողջությամբ մեքենա– յացվեց վարի, ցանքի աշխատանքը։ Մըշ– տական աշխատանքի համար գյուղ մեկ– նեցին հարյուրավոր մասնագետներ և երեսունհազարականներ։ Տեղաշարժեր կատարվեցին գյուղատնտեսության ճյու– ղային կառուցվածքում և ցանքաշրջանա– ռության մեջ։ Հացահատիկային կուլտու– րաների ցանքատարածությունները կըր– ճատելու հաշվին ավելացվեց կերային և տեխ․ կուլտուրաների ցանքատարածու– թյունը։ Ուղղվեց այն սխալը, որի համա– ձայն 1950-ական թթ․ սկզբին արոտավայ– րերի և խոտհարքների կրճատման հաշվին կատարվեց հացահատիկային կուլտուրա– ների ցանքերի ընդարձակում՝ սեՓական միջոցներով հանրապետության հացի պա– հանջը բավարարելու համար, որը, չլու– ծելով այս վերջին խնդիրը, միաժամանակ վնաս հասցրեց անասնապահությանը։ Հա– յաստանի գյուղատնտեսության կառուց– վածքում f այսպիսի փոփոխությունները հնարավոր դարձան ՄՄՀՄ գյուղատնտե– սության զարգացման շնորհիվ։ Տեղի էր ունենում հանրապետության գյուղատըն– տեսության մասնագիտացում, հաշվի առ– նելով Հայաստանի բնակլիմայական պայ– մանները և ամբողջ երկրի գյուղատնտե– սության զարգացման հեռանկարները։ Կուսակցության ագրարային քաղաքակա– նության հաջող կենսագործման շնորհիվ Հայաստանի գյուղատնտեսությունը որոշ վերելք ապրեց, սկսեց դուրս գալ տևակա– նորեն ետ մնալուց։ 1950-ական թթ․ գյու– ղատնտեսության համախառն արտադրան– քը (1965-ի համադրելի գներով) ավելա– ցավ 88%–ով։ Զգալի չափով ավելացավ գյուղատնտ․ մթերքների պետ․ գնումների ծավալը։ Հաջողությամբ էր ընթանում ջրաշինա– րարության գործը։ Շահագործման հանձ– նըվեցին Կոտայքի, Թալինի ջրանցքնե– րը և Արզնի–Շամիրամ ջրանցքի առաջին հերթը։ Ոռոգելի հողերի տարածությունը 1960-ին հասավ 242,1 հզ․ Лш-ի, որը 1940-ի համեմատությամբ ավելի էր 35%–ով։ Գյուղատնտեսության մեջ նոր երևույթ էին միջտնտեսային միավորումները։ Հա– յաստանում առաջին այդպիսի միավորում– ները հանդես եկան 1956-ին։ Դրանք հիմ– նականում ընդգրկում էին արտադր․ և կուլտուր–կենցաղային նշանակություն ունեցող օբյեկտների շինարարությունը։ Գյուղատնտեսության մասնագիտացման խորացումը և կենտրոնացումը իր արտա– հայտությունը գտավ մի շարք, հատկապես լեռնային շրջանների տնտեսապես ետ մնացող կոլտնտեսությունների սովխոզ– ների վերակառուցելու մեջ։ Մինչև 1950- ական թթ․ վերջը սովխոզների վերակա– ռուցվեցին մի քանի տասնյակ կոլտնտե– սություններ։ Հանրապետության գյուղատնտեսու– թյան նվաճումները իրենց արտացոլումը գտան ցուցահանդեսներում։ 1954-ին Մոսկվայում բացվեց Համամիութենական գյուղատնտ․ (այժմ՝ ժող․ տնտեսության նվաճումների) ցուցահանդեսը, իսկ 1955-ին Երևանում՝ հանրապետական գյու– ղատնտ․ (այժմ՝ ժող․ տնտեսության նվա– ճումների) ցուցահանդեսը։ Մոսկվայի ցու– ցահանդեսում ՀՍՄՀ–ն ուներ իր տաղա– վարը։ Միայն 1954-ին Համամիութենա– կան գյուղատնտ․ ցուցահանդեսին մաս– նակցելու իրավունք ստացան մոտ 1200 առաջավորներ, տասնյակ կոլտնտեսու– թյուններ ու սովխոզներ։ Գյուղատնտե– սության մեջ ձեռք բերած նվաճումների համար ՀՄՄՀ 1958-ին պարգևատրվեց Լենինի շքանշանով, դա հանրապետու– թյան առաջին բարձր պարգևն էր։ Աոցմրցության մեջ ընդգրկվեցին աշխա– տավորական ավելի լայն զանգվածներ։ 4-րդ հնգամյակի տարիներին արդյունա– բերության մեջ տարածվեց «Գերազանց որակի համար» մրցության ձևը։ 1950- ական թթ․ վերջին հանդես եկավ մրցու– թյան նոր ձև՝ պայքարը «Կոմունիստա– կան աշխատանքի կոլեկտիվի» կոչման համար։ Ծավալվեց ետ մնացող բրիգադ– ներին ու հերթափոխություններին օգնե– լու շարժումը։ Արդյունաբերության և շի– նարարության կառավարումը վերակառու– ցելուց (1957) հետո մրցության մեջ հաղ– թող կոլեկտիվներին խրախուսելու հա– մար սահմանվեց 21 փոխանցիկ կարմիր դրոշ և առաջին, երկրորդ ու երրորդ կար– գի մրցանակներ։ 1959-ին Հայաստանում կոմունիստական աշխատանքի կոլեկտի– վի կոչման համար պայքարում էին ավելի քան 1100 բրիգադ ու արտադրական տե– ղամաս (շուրջ 18 հզ․ բանվոր)։ Ծավալվեց միջքաղաքային և միջհանրա– պետական մրցությունը։ Սոցմրցության մեջ էին Երևանը և Կիևը, Լենինականը, Քութայիսն ՝"ու Կիրովաբադը, Կիրովակա– նը և Բաթումը։ Միմյանց հետ մրցում էին Հոկտեմբերյանի, Քութայիսի ու Գորիի պահածոյագործները, Թբիլիսիի Կիրովի և Երևանի Զերժինսկու անվ․ հաստոցա– շինական գործարանների կոլեկտիվները։ 1950-ական թթ․ համամիութենական սոց– մրցության մեջ հաղթող ճանաչվեցին Լե– նինականի շոգեքարշային դեպոյի, Երե– վանի Կիրովի անվ․, ավտոդողերի, Քա– նաքեռի ալյումինի գործարանների, Շա– հումյանի տրիկոտաժի ֆաբրիկայի ևն աշխատավորական կոլեկտիվներ։ Բազ– մաթիվ առաջավոր բանվոր–ծառայողներ և արդ․ ու այլ ձեռնարկություններ արժա– նացան ՄՄՀՄ շքանշանների ու մեդալնե– րի։ Մրցության զարգացման գործում կա– րևոր նշանակություն ունեցավ արտադր․ խորհրդակցությունների, ինչպես նաև գյուտարարների ու ռացիոնալիզատոր– ների ընկերության գործունեության աշ– խուժացումը։ 1958-ին ստեղծվեց գյուտա– րարների ու ռացիոնալիզատորների հան– րապետական ընկերությունը։ Շարունակ– վում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անասնապահների սոցմըր– ցությունը։ Տարածվեց նաև «Հարուստ հեկտարի համար» մրցության ձևը։ ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի փոխանցիկ կարմիր դրոշի և դրա– մական մրցանակի արժանացավ Կալինի– նոյի շրջանը, դրամական մրցանակի՝ Շահումյանի և Մտեփանավանի շրջաննե– րը՝ անասնապահության զարգացման աս– պարեզում բարձր ցուցանիշների հասնե– լու համար (1957)։ 1947–53-ի ընթացքում սոցիալիստ, աշխատանքի հերոսի կոչ– ման արժանացան հանրապետության գյու– ղատնտեսության 140 առաջավորներ, իսկ ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեց 10 հզ․ մարդ։ Հայաստանի աշխատավորները ջերմո– րեն արձագանքեցին կուսակցության կո– չին և մեծ հայրենասիրությամբ մասնակ– ցեցին խամ ու խոպան հողերի յուրացման, Վոլգոգրադի, Կույբիշևի և այլ հզոր հիդրոէլեկտրակայանների, Վոլգա–Դոն ջրանցքի շինարարության և այլ խոշոր ձեռնարկումների իրականացմանը։ Հա– յաստանի կոմերիտականների առաջին խումբը Ղազախստանի խամ ու խոպան հողերը յուրացնելու մեկնեց 1954-ի մար– տի 15-ին․ միայն 1954–1955-ին Ղազախ– ստանի տարբեր մարզերում աշխատեցին 2500 կոմերիտականներ ու արտամիութե– նական երիտասարդներ։ Կոմերիտական ուղեգրերով շատ պատանիներ ու աղջիկ– ներ էին աշխատում նաև Արմ․ Սիբիրի, Հեռավոր Արևելքի ու Դոնբասի նորա– կառույցներում։ Սովետական ժողովուրդների համատեղ ջանքերով կյանք մտան նաև Հայաստա– նի խոշոր նորակառույցները՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գյու– մուշի հէկը, Ղարադաղ–Երևան «Բարե– կամություն» գազամուղը ևն։ Հնգամյա պլաններում և կուսակցու– թյան ծրագրերում կարևոր տեղ էր գրա– վում սովետական ժողովրդի նյութական և կուլտուրական մակարդակի բարձրա– ցումը, սովետական մարդկանց կյանքի պայմանների բարելավումը։ Պատերազ– մից հետո (1947) վերացվեց պարենային և արդ․ ապրանքների մատակարարման քարտային սիստեմը։ 4-րդ և 5-րդ հնգամ– յակների տարիներին քանիցս տեղի ունե– ցավ ապրանքների գների իջեցում։ 1959-ին մանրածախ ապրանքաշրջանառությունը 1940-ի համեմատությամբ աճեց մոտ 4,3 անգամ։ Զգալի չափով ավելացավ բան– վորների և ծառայողների միջին աշխա– տավարձը, կոլտնտեսականների եկամու– տը։ Աշխատավորների նյութական–կեն–