դաստիարակելու սկզբունքով։ Օրենսգիր–
քը կոչված է նաև համակողմանիորեն
պաշտպանելու մոր և մանկան շահերը,
վերացնելու անցյալի վնասակար մնացուկ–
ները ամուսնաընտանեկան հարաբերու–
թյուններում, դաստիարակելու պաաաս–
խանաւովության զգացում ընտանիքի հան–
դեպ։ Օրենսգիրքը սահմանում է ամուսնա–
կան հարաբերությունների մեջ մտնելու
պայմաններն ու կարգը, ամուսինների
իրավունքներն ու պարտականություննե–
րը, ամուսնալուծության կարգը, ամուս–
նությունն անվավեր ճանաչելու հիմքե–
րը, կարգավորում է հայրությունը հաս–
տատելու հարաբերությունները, երեխա–
ների դաստիարակության գործում ընտա–
նիքի մյուս անդամների իրավունքներն ու
պարտականությունները, ալիմենտ վճա–
րելու կամ բռնագանձելու, որդեգրման,
խնամակալության և հոգաբարձության
կարգն ու պայմանները, սահմանում է ամուսնությունը գրանցելու կարգը, օտար–
երկրացիների և քաղաքացիություն չունե–
ցող անձանց նկատմամբ սովետական
ամուսնաընաանեկան օրենսդրության կի–
րառման կարգը։ Օրենսգրքի համաձայն
ճանաչվում է միայն զագսի մարմիննե–
րում գրանցված ամուսնությունը։
Օրենսդրություն ժողովրդական կրթու–
թյան մասին։ Ժողովրդական կրթության
հարաբերությունները ՀՍՍՀ–ում կարգա–
վորվում են ՍՍՀ Միության և միութենա–
կան հանրապետությունների ժող․ կըր–
թության օրենսդրության հիմունքների հի–
ման վրա ՀՍՍՀ Գերագույն սովետի կող–
մից 1975-ի հուլիսի 4-ին ընդունած ժող․
կրթության մասին օրենքով։ Օրենքը սահ–
մանում է ժող․ կրթության նպատակներն
ու խնդիրները, ժող․ կրթության հիմնա–
կան սկզբունքներն ու համակարգը, երե–
խաների համակողմանի դաստիարակու–
թյունն ապահովելու նպատակով նախա–
տեսում է մսուր–մանկապարտեզների, նա–
խադպրոցական այլ հաստատությունների
ստեղծման անհրաժեշտությունը, որոշում
է նրանց աշխատանքի կարգը, ամրապըն–
դում է հանրապետությունում միջնակարգ
պարտադիր կրթությունը, որոշում է ուսումնադաստիարակչական պրոցեսի
գլխ․ խնդիրը հանրակրթական դպրոցնե–
րում, ամրապնդում և կարգավորում է պիոներական պալատների և պիոներա–
կան տների, պատանի տեխնիկների, բնա–
խույզների, մարզական, գեղարվեստական
դպրոցների և արտադպրոցական այլ հաս–
տատությունների գործունեությունը, որո–
շում է ուսումնադաստիարակչական պրո–
ցեսի հիմնական խնդիրները պրոֆեսիո–
նալ–տեխ․ ուսումնական հաստատություն–
ներում, ուսումնական այլ հաստատու–
թյուններում, սահմանում է աշակերտնե–
րի և ուսանողների իրավունքներն ու պար–
տականությունները, կարգավորում է ման–
կավարժական կադրերի նախապատրաստ–
ման․ մանկավարժական գործունեության
հարաբերությունները, սահմանում է ժող․
կրթության աշխատողների մասնագիտա–
կան իրավունքներն ու պարտականու–
թյունները, երեխաների, ծնողների և նը–
րանց փոխարինող ու երեխաների դաս–
տիարակման համար պատասխանատու
այլ անձանց իրավունքներն ու պարտա–
կանությունները։ Օրենքը նաև սահմա–
նում է, որ ուսումնանյութական բազան
ստեղծվում և կատարելագործվում է պե–
տության հաշվին, մասնակիորեն նան կոլ–
տնտեսային, կոոպերատիվ ու այլ կազ–
մակերպությունների միջոցների հաշվին,
նախատեսում է պատասխանատվություն
ժող․ կրթության օրենսդրությունը խախ–
տողների նկատմամբ, սահմանում է օտար–
երկրացիների և քաղաքացիություն չու–
նեցող անձանց կրթության իրավունքը։
Օրենսդրություն առողջապահության
մասին։ Առողջապահության հարաբերու–
թյունները կարգավորող հիմն, ակտը ա–
ռողջապահության մասին ՀՍՍՀ օրենքն
է, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովե–
տը, 1970-ի դեկա․ 18-ին՝ ՍՍՀ Միության
և միութենական հանրապետությունների
առողջապահության օրենսդրության հի–
մունքների հիման վրա։ Օրենքը սահմա–
նում է առողջապահության խնդիրները,
առողջապահության կազմակերպման հի–
մունքները, որոշում է այդ հարաբերու–
թյուններում ՍՍՀՄ և ՀՍՍՀ իրավասու–
թյունների սահմանները, առողջապահու–
թյան մարմինների կազմակերպման և գործունեության կարգը, որոշում է առող–
ջապահության և դեղագործության աշխա–
տողների մասնագիտական իրավունքնե–
րըն ու պարտականությունները, նրանց
տրամադրվող արտոնությունները, ապօ–
րինի բժշկությամբ զբաղվելու համար պա–
տասխանատվությունը, սահմանում է պետ․
մարմինների, ձեռնարկությունների, հիմ–
նարկությունների և կազմակերպություն–
ների, կոլտնտեսությունների, արհմիու–
թյունների և այլ կազմակերպությունների
պարտականությունները սանիտարահի–
գիենիկ ն սանիտարահակահամաճարա–
կային միջոցառումների անցկացման գոր–
ծում, սանիտարական հսկողություն իրա–
կանացնող մարմինների պարտականու–
թյունները, բուժկանխարգհլիչ միջոցա–
ռումների անցկացման կարգը, մայրու–
թյունը խրախուսելու միջոցները, մոր և մանկան առողջության ապահովման երաշ–
խիքները։
Օրենսգիրքը նախատեսում է սանա–
տորա–աոողջարանային կազմակերպու–
թյունների կազմակերպման, ֆիզկուլտու–
րայի և սպորտի ու տուրիզմի կազմակերպ–
ման կարգը, նախատեսում է աշխատունա–
կությունը որոշեյու Փորձաքննություն, դա–
տաբժշկական և դատահոգեբուժական
փորձաքննություններ անցկացնելու, քա–
ղաքացիներին դեղորայքային օգնություն
ցույց տալու կարգը, դեղամիջոցների ար–
տադրության նկատմամբ հսկողության
իրականացումը։ Օրենքի վերջին հատվա–
ծը նվիրվում է միջազգային համաձայնա–
գիրին։
Օրենսդրություն պատմության և․ մշա–
կույթի հուշարձանների պահպանության
к օգտագործման մասին։ Հայկական
ՍՍՀ–ում պատմության և մշակույթի հու–
շարձանների պահպանման հարաբերու–
թյունները կարգավորվում են պատմու–
թյան և մշակույթի հուշարձանների պահ–
պանության և օգտագործման մասին ՍՍՀ
Միության օրենքով և ՀՍՍՀ Գերագույն
սովետի կողմից 1977-ի դեկտ․ 21-ին
ընդունված նույնանուն օրենքով։ ՀՍՍՀ
օրենքն ամրապնդում է պատմության և մշակույթի հուշարձանների նշանակու–
թյունը, դրանք պահպանեյու, օգտագոր–
ծելու, հայտնաբերելու և հաշվառելու,
պետ․, կոոպերատիվ ու հասարակական
մարմինների, ինչպես նան քաղաքացի–
ների պարտականությունները, դրանց
պահպանման գործում սովետական
օրենսդրության խնդիրները, պատմու–
թյան և մշակույթի հուշարձանների սե–
փականության օրյեկտը․ դրանց օտար–
ման կարգԱ, թվարկում է դրանց տեսակ–
ները, հաշւ[առման կարգը, անվթարու–
թյան ապահովումը, օգտագործման կար–
գըն ու պայմանները, սահմանում է պա–
տասխանատվություն պատմության և մշա–
կույթի հուշարձանների պահպանման և օգտագործման օրենսդրությունը խախտե–
լու համար, նախատեսում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանու–
թյան վերաբերյալ միջազգային համա–
ձայնագիրի կիրառման կարգը։
Ռ․ Ավագրսն
ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄ ՀՍՍՀ վար չատարածքւպի ն բա– ժանումը Նորաստեղծ սովետական իշխանության առաջնահերթ խնդիրներից էր հին վար– չա տարածքային բաժանման վերացումը և նոր՝ այնպիսի վարչատարածքային բա– ժանման ստեղծումը, որը ելներ պետու– թյան դասակարգային բնույթից, հաշվի սաներ տարածքի բնապատմ․ ու տնա․ պայմանները, բնակչության քանակն ու խտությունը, ազգային կազմն ու առանձ– նահատկությունները։ ՀՍԽՀ Հեղկոմի 1920-ի դեկտ․ 26-ի դեկրետով վերացվեց երկրի հին վարչատարածքային բաժանու– մը նահանգների ու շրջանների, իսկ 1920-ի դեկտ․ 29-ի դեկրետով Սովետական Հայաստանը ժամանակավորապես բա– ժանվեց 6 գավառի՝ Դա րա լագ յա զի, Դի– լիջանի, Ղարաքիլիսայի, Նոր Puijuiqh- տի, Երևանի և էջմիածնի։ ՀՍԽՀ ժողկոմ– խորհի 1921-ի հուլիսի 20-ի «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրա– պետության վարչ․ վերաբաժանումների մասին» դեկրետով հանրապետության տարածքը բաժանվեց 8 գավառի՝ Երևա– նի, էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Ղա– րաքիլիսայի, Լոռիի, Իջևանի, Նոր Рш- յազետի, Դարալագյազի և 33 գավառամա– սի։ Նույն թվականի օգոստ․ 31-ին ՀՍԻ^Հ ժողկոմխորհը որոշում է Գորիսի, Տէոլի, Տաթևի, Սիսիանի, Ղափանի և Մեղրիի գավառամասերից կազմավորել Ջանգե–