Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցասաբար անդրադարձավ նաև Հայկա– կան հարցի արդար լուծմանը հետամուտ ընդհանուր ջանքերի վրա։ Պատահական չէ, որ ժամանակի ընթացքում սփյուռքա– հայության, հատկապես նրա երկրորդ և հաջորդ սերունդների մոտ, նկատելի դար– ձավ հիասթափությունը ստեղծված իրա– վիճակից, որը շատ դեպքերում ընդունեց ազգ․ կուսակցություններից ինքնահեռաց– ման ձև։ Կազմալուծումն ուժեղացավ հատ– կապես դաշնակցության շարքերում։ Նրա շատ անդամներ, գործնականում համոզ– վելով, որ իրենց կուսակցությունը վարում է հակահայրենասիրական քաղաքականու– թյուն և խստորեն վնասում ազգապահ– պանմանը, հեռացան նրանից։ Սփյուռքա– հայ առաջադեմ ուժերը պահանջում են սերտ կապեր մայր հայրենիքի հետ և պայքարում 1915-ի ցեղասպանության մի– ջազգային ճանաչման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մի (1939–45) տարիներին սփյուռքահա– յության ճնշող մեծամասնությունը դրսե– վորեց իր առաջադիմական–դեմոկրատ․ բնույթը, սկզբից եեթ ընդգրկվելով հակա– ֆաշիստ․ պայքարի մեջ։ Ի դեմս ֆաշիզմի, նա տեսնում էր Սովետական Միության, հետնաբար և Սովետական Հայաստանի գոյությանն ու անկախությանը սպառնա– ցող ուժ և օժանդակեց սովետական ժողո– վուրդների պայքարին։ Սփյուռքահայերը միավորվեցին Ազգ․ ճակատներում, որոնց կազմակերպությունները գործում էին ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Բուլղարիա– յում, Ուրուգվայում և այլուր։ 1942–44-ին մի շարք երկրներում (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, ԱՄՆ են) կատարվեցին հան– գանակություններ և նվիրատվություններ հօգուտ ֆաշիզմի դեմ մարտնչող սովե– տական բանակի և սովետական ժողովըր– դի։ Կարևոր ձեռնարկություններից էր «Մասունցի Դավիթ», «Հովհաննես Բաղ– րամյան*- տանկային շարասյուների հա մար միջոցների հանգանակությունը։ Հազարավոր սփյուռքահայեր դաշնա– կիցների՝ ԱՄՆ–ի (18,5 հզ․ մարդ), Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի (10 հզ․ մարդ) բանակների շարքերում կռվեցին ֆաշիստ․ Գերմանիայի և նրա արբանյակների դեմ, նրանցից շատերը աչքի ընկան իրենց արիությամբ։ Սփյուռքահայերը մասնակ– ցեցին նաև ֆաշիստների օկուպացրած երկրներում (Ֆրանսիա, Հունաստան, Բուլ– ղարիա, Ռումինիա, Իտալիա ևն), ծավալ– ված դիմադրական–պարտիզանական շարժմանը։ Սփյուռքի և Սովետական Հայաստանի միջև կապեր հաստատվեցին դեռևս 1921-ին, երբ ստեղծվեց Հայաստանի օգ– նության կոմիտեն (ՀՕԿ)։ Նրա հիմնական խնդիրներից էր սերտ կապ հաստատել Սովետական Հայաստանի և սփյուռքա– հայ աշխատավորների միջև, նրանց մաս– նակից դարձնել Հայաստանում նոր հա– սարակարգի կառուցմանը։ ՀՕԿ–ի 200 արտասահմանյան մասնաճյուղերում ընդ– գրկված էր մոտ 10․000 անդամ, նրանք նպաստեցին Հայաստանի մի շարք քա– ղաքներում (Ալեքսանդրապոլ, Ղափան, Երևան ևն) արդ․ և այլ ձեռնարկություն– ների հիմնադրմանը և վերականգնմանը։ ՀՕԿ–ի պարբերականները, մշակութային և այլ միությունները սվւյուռքահայությա– նը ճշմարիտ պատկերացում էին տալիս Սովետական Հայաստանի, այնտեղ կա– տարվող սոցիալ–տնտ․ և մշակութային վերափոխումների մասին։ ՀՕԿ–ը մասնակ– ցեց նաև սփյուռքահայերի 1921-ին սկըս– ված հայրենադարձության կազմակերպ– մանը։ 1920–30-ական թթ, Թուրքիայից, Իրաքից, Հունաստանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից ավելի քան 40․000 հայ ներգաղթեց Սովետական Հա– յաստան և բնակություն հաստատեց Երե– վանում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում և այլուր։ Հայրենա– դարձության հաջորդ ալիքը սկսվեց երկ– րորդ համաշխարհային պատերազմից հե– տո, 1946– 1948-ին, որի հետևանքով շուրջ 100․000 հայ՝ 15 երկրներից (ԱՄՆ, Ֆրան– սիա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հու– նաստան ևն) բնակություն հաստատեց Սովետական Հայաստանում։ Այդ տարինե– րին Միջհայրենակցական միությունը և ՀԲԸՄ–ը ներգաղթի օգտին հանգանակե– ցին շուրջ 2 մլն դոլար։ 1962–1973-ին Սո– վետական Հայաստան ներգաղթեց ևս 26140 հայ։ Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը ակտիվորեն մասնակ– ցում են Սովետական Հայաստանի տնտ․, գիտ․ ու մշակութային կյանքին, նպաս– տում նրա զարգացմանը։ Սովետական Հայաստան–սփյուռք կապերի ընդլայն– ման նպատակով 1964-ին ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։ Դրա շնորհիվ բազմա– թիվ կազմակերպություններ ու հազա– րավոր անհատներ ամենօրյա կապի մեջ մտան Սովետական Հայաստանի հետ և մեծ աշխատանք ծավալեցին հանուն սփյուռքի գոյատևման, հայապահպանու– թյան և խաղաղության։ Կոմիտեի օժան– դակությամբ և սփյուռքահայ կազմակեր– պությունների եռանդուն աշխատանքի շնորհիվ հայ համայնքներում կազմա– կերպվում են զեկուցումներ, դասախոսու– թյուններ, ցուցահանդեսներ, կինոփա– ռատոներ նվիրված Սովետական Հայաս– տանին։ Արտասահմանցի ուսանողների մի խումբ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ Սովետական Հայաստանի կառավարու– թյունը մեծ հոգատարություն է ցուցաբե– րում սվւյուռքի աճող սերնդի դաստիա– րակության նկատմամբ, անցած տարինե– րին սփյուռքի դպրոցներին անվճար առաք– վել են մեծ թվով դասագրքեր, ուսուցողա– կան նյութեր, հազարավոր սփյուռքահայ դպրոցականներ իրենց ամառային հան– գիստն անցկացրել են հայրենիքի պիոնե– րական ճամբարներում, իսկ շատ սփյուռ– քահայ երիտասարդներ ավարտել են Երե– վանի բարձրագույն և միջնակարգ մաս– նագիտական հաստատությունները։ Սփյուռքահայ ուսուցիչների մի մասը հայ– րենիքում վերաորակավորվել է լուսավո– րության մինիստրության կատարելագործ– ման ինստիտուտի դասընթացներում։ Հայ սփյուռքի ամբողջական գիտական հետազոտման նպատակով 1981-ին ՀՍՍՀ ԳԱ համակարգում հիմնադրվել է սփյուռ– քահայ համայնքների պատմության և մշա– կույթի բաժինը։ Ամերիկայի Միացյալ Նա– հանգներ (ԱՄՆ)։ ԱՄՆ–ի հայ հա– մայնքը ձևավորվել է XIX դ․ 70-ական թթ․ վերջին։ Հայերի զանգվածային գաղթ ԱՄՆ եղել է 1890-ական թթ․ Աբդուլ Հա– միդ II-ի կազմակերպած հայկ․ ջարդերի հետևանքով։ Մինչև առաջին համաշխար– հային պատերազմը ԱՄՆ–ում բնակվում էր շուրջ 60 հզ․ հայ։ 1915-ի եղեռնից հետո (1920–24-ին) ԱՄՆ է գաղթել շուրջ 21 հզ․ հայ։ Ներգաղթի ալիք տեղի ունեցավ երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա 1950-ական թթ․ և Փոքր ընդ– միջումներով շարունակվում է ցայսօր՝ հիմնականում Միջին և Մերձավոր Արևել– քի (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Իրան ևն) երկրներից։ 1986-ին ամերիկահայ համայնքը հաշվվում էր շուրջ 800 հզ․ մարդ։ Հիմնականում բնակվում են Կալի– ֆոռնիա, Մասսաչուսեթս, Նյու Ցորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Միչիգան նահանգներում։ Ամերիկահայերի սոցիալ․ կազմը խիստ խայտաբղետ է․ ծառայողներ, մանր և խո– շոր ձեռնարկատերեր, առևտրականներ, արհեստավորներ, գիտնականներ, ար– վեստի գործիչներ, ուսանողներ ևն։ Հա– յերը ներկայացված են Սպիտակ տանը, Պետ․ դեպարտամենտում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդրական, գործադիր և դատական մարմիններում։ Ամերիկահայ համայնքը այսօր ոչ միայն ամենախոշորն է հայ սփյուռքում, այլև բնութագրվում է ակտիվ ազգ․ գործունեու– թյամբ, որի աշխուժացմանը նպաստեց հայերի ներգաղթը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից։ ԱՄՆ–ում առաջին հայ առաքելական եկեղեցին՝ Ս․ Փրկիչը, հիմնադրվեց (1891) Ուստրում, 1898-ին ամերիկահայ եկեղե– ցին ստացավ առաջնորդություն։ 1928-ին առանձնացվեցին Արլ․ (կենտրոնը՝ Նյու Ցորք) և Արմ․ (կենտրոնը՝ Լոս Անջելես) թեմերը։ 1957-ին, ի հակակշիռ էջմիածնի կաթողիկոսության, որոշ եկեղեցիներ են– թարկվեցին Կիլիկիո կաթողիկոսությանը (Անթիլիաս)։ 1983-ին Արլ․ թեմի եկեղե– ցիների թիվը 71 էր, Արմ․ թեմի՝ 24։ Հայ ավետարանականների թիվը շուրջ 25 հզ․ է (22 եկեղեցի), իսկ հայ կւսթոլիկներինը՝ շուրջ 6 հզ․ (6 եկեղեցի)։ Համայնքում գործում են բազմաթիվ ազգ․ կազմակերպություններ։ Նյու Զեր– սիում է գտնվում ՀԲԸՄ կենտր․ վարչու– թյունը, որի մասնաճյուղերը գործում են գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում։