Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ւոու հողերի յուրացման աշխատանքնե– րին։ Հայ շինարարներն ու մասնագետ– ներն ակտիվորեն մասնակցել են ԲԱՄ–ի կառուցմանը, Տյումենի մարզի նավթա– գազային ռեսուրսների յուրացմանը։ Երկար տարիներ Երևան քաղաքը սոց– մրցության մեջ է Կիևի, Ռոստովի, Բաքվի ու Թբիլիսիի հետ։ Այդպիսի կապերի մեջ են նաև Լենինական, Ղափան քաղաքնե– րը, ՀՍՍՀ–ի մի շարք գյուղական շրջան– ներն ու կոլտնտեսությունները Ադրբե– ջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդա– վիայի շրջանների ու կոլտնտեսություն– ների հետ։ ՀՍՍՀ արտաքին առևտրական կապե– րը։ Սովետական Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՍՍՀՄ արտաքին առևտրա– տնտ․ կապերի բոլոր ձևերին՝ արտաքին սանտրին, արդ․ ցուցահանդեսներին ու տոնավաճառներին, գիտատեխ․ համա– գործակցությանը, կադրերի պատրաստ– մանը։ Մինչև սովետական կարգերի հաս– տատումը Հայաստանից արտասահման արտահանվում էին միայն սև պղինձ, գոր– գեր, գինի, կոնյակ, պանիր և այլ արտա– դրատեսակներ։ Մովետական Հայաստանից աշխարհի մոտ 80 երկրներ է արտահանվում արդ․ ավելի քան 200 տեսակի արտադրանք։ Ընդհանուր առմամբ ՄՍՀՄ արտաքին տնտ․ կապերին մասնակցում են հանրա– պետության մոտ 160 արդ․, ԳՀ, շին․, առևտր․ և այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ։ ՀՍՍՀ կապերը բազմազան ու լայն են սոցիալիստ, երկրների հետ։ Հայկ․ շար– ժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորնե– րը, մետաղահատ հաստոցները, ճշգրիտ սարքերը, ժամացույցները, կաբելը և տասնյակ այլ արտադրատեսակներ ար– տահանվում են սոցիալիստ, բոլոր երկըր– ները։ Սոցիալիզմի երկրներ են արտա– հանվում նաև մեծ քանակությամբ քիմի– կատներ, հատկապես սինթետիկ կաու– չուկ, ասբովինիլ, պղնձարջասպ, քիմոեակ– տիվներ, ծծմբական թթու, ինչպես նաև կոնյակ, հանքային ջրեր, պեռլիտ ևն։ Արտադրատեսակների արտահանումից բացի, գիտա–տեխ․ լայն համագործակցու– թյուն է ստեղծված ՀՍՍՀ և սոցիալիստ, երկրների միջև․ Երևանի «Նաիրիտ» գի– տա–արտադրական միավորման կոլեկ– տիվի ու Չեխոսլովակիայի քիմիագործ– ների, Երևանի «Հայէլեկտրաշարժիչ» ար– տադրական միավորման ու Չեխիայի Նա– խոդ քաղաքի էլեկտրաշինարարների, Երե– վանի ու Բռնո քաղաքի պահածոների գոր– ծարանների միջե ևն։ Համագործակցու– թյան այդպիսի կապեր ստեղծված են նաև ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ձեռ– նարկությունների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ու Հունգարիա–