Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յի (հատկապես Դյոր Շոպրոնի մարզի) համապատասխան ձեռնարկությունների միջե, ինչպես նաև ԴԴՀ–ի, Լեհաստանի, Հարավսլավիայի, Ռումինիայի, Վիետնա– մի ու սոցիալիստ, մյուս երկրների հետ։ 1960-ական թթ․ արագորեն աճել են ՀՍՍՀ տնտ․ կապերը զարգացող երկրնե– րի հետ։ Հայկ․ էլեկտրատեխ․ արդյունա– բերության, սարքաշինության, հաստոցա– շինության բազմատեսակ արտադրանքնե– րը արտահանվում են Անգոլա, Եթովպիա, Ալժիր, Լիբիա, Սուդան, Սենեգալ, Դվի– նեա, Մալի, Եգիպտոս ու աֆրիկյան այլ երկրներ, ինչպես նաև Հնդկաստան, Աֆ– ղանստան, Իրաք, Եմենի ԺԴՀ, Շրի Լան– կա, Պակիստան, Ինդոնեզիա, Իրան, Բանգլադեշ, Արգենտինա, Բրազիլիա, Բոլիվիա, Պերու, Նիկարագուա, Մեք– սիկա, Վենեսուելա։ Արդ․ բազմատեսակ արտադրանքի ար– տահանումից բացի, ՀՍՍՀ ակտիվորեն մասնակցում է զարգացող երկրներին ՍՍՀՄ–ի կողմից ցույց տրվող տեխ․ աջակ– ցությանը։ Տայ մասնագետները մասնակցել են Եգիպտոսում՝ Նեղոսի վրա Ասուանի հզոր հիդրոէլեկտրակայանի ու ջրամբարի, Գա– նայում՝ Սե Վոլտա գետի վրա հէկի ու հզոր ամբարտակի, Նիգերիայում՝ մե– տալուրգիական գործարանի կառուցմա– նը, ինչպես նաև աֆրիկյան այլ երկրնե– րում սննդի ու թեթե արդյունաբերության և գյուղատնտ․ օբյեկտների կառուցմանը։ Հայաստանի նախագծային և արդ․ կազ– մակերպությունների մասնագետները նա– խագծել և կառուցել են Բաղդադի էլեկ– տրատեխ․ գործարանը, մասնակցել են Աֆղանստանում Ջալալաբադի ջրանցքի ու Հինդուկուշի վրայով անցնող ավտո– խճուղու, «Նագլու»-ի հէկի կառուցմա– նը, Հնդկաստանի Բենգալուրու քաղաքի համալսարանի հաշվողական կենտրոնի կազմակերպմանը, Իրանի, Նեպալի, Շրի Լանկայի բազմաթիվ ձեռնարկությունների կառուցմանը։ Հայաստանը տնտ․ կապեր ունի նաե կապիտ․ զարգացած երկրների հետ։ ԴՖՀ, Անգլիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, Բելգիա, Ֆինլանդիա են արտահանվում հայկ․ ճշգրիտ սարքեր, հիդրոպոմպեր, գորգեր, կոնյակ, պեռլիտ, դարբնոցա– մամլիչային սարքեր, քիմիկատներ։ Հայկ․ արտադրանք է արտահանվում նաե Նիդերլանդներ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, ճապոնիա։ 1965-ից կապեր են ստեղծված հայ և ֆրանս․, հայ և անգլ․ ու արեմտագերմ․ քիմիագործների, Հայաս– տանի ու Իտալիայի մարմարագործների միջե։ <*ՍՍ<, միջազգային ցուցահանդեսնե– րում U տոնավաճառներում։ ՀՍՍՀ մասնակցել է միջազգային բազմաթիվ տոնավաճառների ու ցուցահանդեսների։ ՀՄՄՀ 1923-ին Լիոնի միջազգային տո– նավաճառին մասնակցել է հիմնականում ազգային գորգերով, 1928-ին Փարիզի տոնավաճառում ցուցադրվել են տուֆա– քարի նմուշներ։ 1937-ին Փարիզի ե 1939-ին Նյու Ցորքի միջազգային տոնա– վաճառներում հայկ․ գորգերն արժանա– ցել են ոսկե մեդալների։ Հանրապետու– թյան մասնակցությունը Լայպցիգի, Պրա– գայի, Բելգրադի, Բուդապեշտի, Պոզնանի, Դամասկոսի, Ռաբաթի, Զագրեբի, Նի– կոզիայի, Տրիպոլիի, Իզմիրի, Թունիսի, Կասաբլանկայի, Բռնոյի, Վիեննայի, Փա– րիզի, Պլովդիվի, Աքրայի, Թեհրանի, Բաղ– դադի, Մոնրեալի ու մյուս տոնավաճառ– ներին ու ցուցահանդեսներին դարձել է ավանդույթ։ ՀՍՍՀ արդ․ համաշխարհային ճանաչում գտած բազմատեսակ արտադրանքի հետ միասին միջազգային ասպարեզում ճա– նաչում ունեն հայկ․ «Հրազդան» և «Նաի– րի» էլեկտրոնային հաշվողական մեքենա– ները։ 1966-ին «Նաիրի» էլեկտրոնային հաշ– վողական մեքենան և Կիրովականի հաս– տոցաշինական գործարանում արտադըր– վող «էլեկտրակայծային» և «Ուլտրաձայ– նային» ճշգրիտ հաստոցները Լայպցիգի միջազգային տոնավաճառում արժանա– ցել են ոսկե մեդալների։ Հետագայում Կիրովականի, Չարենցավանի, Երեանի մեքենաշին․ շատ արտադրատեսակներ նույնպես արժանացել են մեդալների ու դիպլոմների։ Միջազգային ցուցահանդեսներում և տո– նավաճառներում ամենից շատ մեդալներ ու դիպլոմներ շահել են հայկ․ կոնյակներն ու գինիները, գորգերը։ 1965-ին Թեհրանի, 1967-ին Դամասկո– սի, Մոնրեալի, 1973-ին Ման Պաուլուի, 1983-ին Բաղդադի, 1984-ին Բարսելոնի տոնավաճառներում ՀՄԱՀ–ին հատկաց– վել է հատուկ տաղավար, որտեղ արդ․ հարյուրավոր արտադրանքներից բացի ցուցադրվել են նաև հանրապետության գիտության, մշակույթի ու մյուս բնագա– վառների նվաճումները։ Ս․ Մեչքումյան ՀՍՍՀ մշակութային առնչություն– ները ՀՍՍՀ արտասահմանյան մշակութա– յին առնչությունները։ Իրականացվում են Հայկ․ ՄԱՀ կուլտուրայի մինիստրության, Մփյուոքահայության հետ մշակութային կապի կոմիտեի, Արտասահմանյան եր– կըրների հետ բարեկամության և մշակու– թային կապի հայկ․ ընկերության և այլ հաստատությունների ու կազմակերպու– թյունների միջոցով։ Կուլտուրայի մինիստրու– թ յ ու ն։ 1924-ին վենետիկի գեղարվեստի միջազգային ցուցահանդեսում ռուս նկա– րիչների ստեղծագործությունների հետ ներկայացվել են Վ․ Աուրենյանցի, Ե․ Թա– դեոսյանի, Փ․ Թերլեմեզյանի, Մ․ Մարյա– նի, Մ․ Առաքելյանի կտավները։ 1928-ին Մ․ Մարյանի գործերի ցուցահանդես է կազ– մակերպվել Փարիզում, 30-ական թթ․՝ Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիա– յում, ԱՄՆ–ում։ Մովետահայ մշակույթի արտասահման– յան առնչություններն առավել ծավալուն ու բազմազան են դարձել հատկապես հետ– պատերազմյան տարիներին։ Առաջին նշանակալի իրադարձությունը 1965-ին Բուլղարիայում հայ արվեստի և 1966-ին Հայաստանում բուլղար, արվեստի տասն– օրյակներն էին։ 1966-ին Հայաստանում անցկացվել է նաև չեխոսլովակյան ար– վեստի տասնօրյակ, այնուհետե՝ հայ ար– վեստը ներկայացվել է ՉՍՄՀ–ում։ 1968-ին հայ արվեստի օրեր են կազմակերպվել Հունգարիայում և հունգ․ արվեստի օրեր՝ Հայաստանում։ 1970-ին սովետահայ մշա– կույթի նվաճումներին ծանոթացել է Սի– րիան։ Սովետահայ արվեստի և մշակույթի միջազգային ճանաչման խոշորագույն դրսեորումն էր 1970-ին Փարիզում կազմա– կերպված «Հայ արվեստը Ուրարտուից մինչե մեր օրերը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր հայ ժողովրդի երեքհա– զարամյա պատմության և մշակույթի վե– րաբերյալ շուրջ հագար ցուցանմուշ, որոնք ավելի քան երեք ամիս ցուցադրվել են Լուվրի համալիրում։ Ֆրանս, մամուլն այս ցուցահանդեսը համարել է «Փարիզի գեղարվեստական սեզոնի գագաթնակետ»։ 1974-ին Ավստրիայում իրենց ստեղծագոր– ծություններն են ներկայացրել հայ սո– վետական նկարիչներ Մ․ Ավետիսյանը և Հ․ Հակոբյանը։ 1960–70-ական թթ․ Հայաստանում կազ– մակերպված արժանահիշատակ ցուցա– հանդեսներից են ԱՄՆ–ի գրաֆիկայի, Լե– հաստանի, Չեխոսլովակիայի, Ֆրան– սիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի նկարիչ– ների գործերի ցուցադրությունները։ Հայ մշակույթը և արվեստը արտասահ– մանում հաջողությամբ են ներկայացրել բազմաթիվ ստեղծագործական կոլեկտիվ– ներ և անհատ կատարողներ։ Դ․ Սուն– դուկյանի անվ․ դրամատիկ, թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիա– յում, Լիբանանում, Բուլղարիայում, Չե– խոսլովակիայում, Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի արտիստ– ների խումբը՝ Արգենտինայում, Մեքսիկա– յում, Սիրիայում, Ալժիրում, Ֆրանսիա– յում։ է․ Արիստակեսյանի «Պրոմեթեոս» բալետը 1969-ին բեմադրվել է Կատովի– ցեում (Լեհաստան)։ Թ․ Ալթունյանի անվ․ երգի–պարի պետ, վաստ․ անսամբլը 1959– 1964-ին ելույթներ է ունեցել Արմ․ Աֆրի– կայի և Մերձավոր Արեելքի երկրներում, 1973-ին անսամբլը մասնակցել է Թունի– սում կայացած ժող․ արվեստի փառատո– նին և արժանացել ոսկե մեծ մեդալի։ Հա– յաստանի պարի պետ․ անսամբլի ելույթ– ները ջերմ ընդունելություն են գտել Մեր– ձավոր Արեելքի երկրներում, Ֆրանսիա– յում, Ավստրիայում, Դանիայում, Իսպա– նիայում, ԱՄՆ–ում, Արգենտինայում, Բրազիլիայում։ Հայաստանի պետ․ ակա– դեմիական երգչախումբը համերգներով հանդես է եկել Լիբանանում, Ֆրանսիա– յում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում։ Կոմիտասի անվ․ լարային քառյակը, Հա– յաստանի պետ․ էստրադային նվագա– խումբը, պետ․ կամերային անսամբլը հայ երաժշտ․ արվեստը ներկայացրել են արտասահմանյան բազմաթիվ երկրնե– րում։ Արտասահմանյան երաժշտ․ փառատո– ներում և համերգային բեմերից բազմիցս հնչել են Ա․ Իաւչատրյանի, Ա․ Հարություն– յանի, է․ Հովհաննիսյանի, Տ․ Մանսուր– յանի և այլոց սիմֆոնիկ ու կամերային ստեղծագործությունները։ Հայ երգն ար– տասահմանում պատվով են ներկայացրեք Դ․ Դասպարյանը, Լ․ Զաքարյանը,Ռ․ Ահա–