Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս․ Ալավերդյան Ս․ ՄուսայելյանtP․ Ղարիբշանյան Ղ․ Ղուկասյան Ե․ Սեյան Ա․ Փանյան Մայիսյան ապստամբության ղեկավարներ աական, կազմակերպչական աշխատանքի խնդիրները հաջողությամբ առաջ էին տար– վում, 1919-ի սեպտեմբերին որոշեց սկըզ– բունքորեն ճանաչել ՀԿԿ գոյությունը, որ– պես Հայաստանի հանրապետության սահ– մաններում գործող տերիտորիալ կազմա– կերպություն, որը ենթարկվում է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեին։ ՀԿԿ–ի գլխ․ խնդիրը համարվում է Հայաստանի բուրժ․ հանրապետությունում սովետա– կան կարգերի հաստատման համար պայ– քարը հաղթանակով պսակելը։ 1920-ի հունվարին Երևանում անլեգալ պայման– ներում գումարվեց Հայաստանի բոլշևիկ– յան կազմակերպությունների առաջին կոն– ֆերանսը, որում քննարկվեց ՌԿ(բ)Կ Հա– յաստանի կոմիտեի (Արմենկոմ) հաշվե– տու զեկուցումը, ընթացիկ մոմենտի և քաղ․ գծի, կուսակցության կազմակերպա– կան կառուցվածքի, արհմիություններում երիտասարդության և գյուղացիության ու զինվորների շրջանում կատարվող աշխա– տանքի, կազմակերպչական և այլ հարցեր։ Կուսակցական կազմակերպություններին կոնֆերանսը դիրքորոշեց իշխանությունը գրավել զինված ապստամբության միջո– ցով։ Հաստատվում է Հայաստանի կու– սակցական կազմակերպությունների կա– նոնադրությունը, ընտրվում է ՌԿ(բ)Կ Հա– յաստանի կոմիտեի նոր կազմ (Ս․ Կասյան, Ա․ Մռավյան, Ս․ Ալավերդյան, Ա․ Նուրի– ջանյան, Ս․ Խանոյան, Ղ․ Ղուկասյան, Դ․ Շահվերդյան, Ս․ Մարտիկյան և ուրիշ– ներ)։ Կոնֆերանսի արդյունքները քըն– նարկվում և հավանության են արժանա– նում Ալեքսանդրապոլի, Նոր Բայագետի, Կարսի, Ղարաքիլիսայի, Սարիղամիշի, Զանգեգուրի, Լոռու, Ղամարլուի (Արտա– շատ) կազմակերպություններում։ Մարտ– ապրիլին մի շարք տեղերում ձևավորվում են կուսակցական նոր խմբեր։ Մայիսի սկզբին Դորիսում ձևավորվում է Զանգե– զուրի կազմակերպությունների ժամանա– կավոր Կենտկոմը (նախագահ՝ Հ․ Կա– մարի)։ 1920-ի հունվար–ապրիլին Լոռու բոլշևիկները հրատարակում են «Լոռվա գյուղացիության ձայնը» թերթը։ Ապրիլին Ուզունլարի (այժմ4 Օձուն) բոլշևիկների նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ հրավիրվում է Լոռու «Չեզոք գոտու» գյու– ղացիների դեպուտատների սովետների երկրորդ համագումարը։ Ղամարլուում ապրիլին կայանում է շրջանի կուսակցա– կան կազմակերպության առաջին անլե– գալ կոնֆերանսը՝ զորամասերի կուս– բջիջների ներկայացուցիչների մասնակ– ցությամբ։ Ալեքսանդրապոլում կայանում է Հայաստանի երկաթուղայինների արհ– միությունների երկրորդ համագումարը, որի բոլշևիկյան ֆրակցիան բոյկոտում է դաշնակցական արհմիությունները և կազ– մակերպում նոր կարմիր արհմիություն– ներ։ Մայիսյան ապստամբությունը։ 1920-ի ապրիլի 28-ի Ադրբեջանի հեղափոխ․ բանվորների ու գյուղացիների հաղթա– նակի լուրը բուռն թափ հաղորդեց Հա– յաստանի աշխատավորների հեղափոխ․ պայքարին։ Մայիսմեկյան ելույթները վերածվեցին հզոր ցույցի՝ ընդդեմ դաշ– նակցականների տիրապետության։ Այդ ցույցերը շուտով վերաճեցին զինված ապստամբության։ Մայիսի 7-ին Ալեք– սանդրապոլում «Վարդան զորավար» զը– րահագնացքում, Արմենկոմի ներկայա– ցուցիչներ բոլշևիկ Դ․ Տեր–Սիմոնյանի և գյուղաց․ միության գործիչ Ա․ Մելքոնյա– նի մասնակցությամբ տեղի է ունենում Ալեքսանդրապոլի, Կարսի, Սարիղամիշի, Քյաֆթառլուի (Փանիկ), Ղազախի և Ղա– րաքիլիսայի բոլշևիկյան կազմակերպու– թյունների ներկայացուցիչների համատեղ նիստ։ Որոշվում է ապստամբությունը սկսել Ալեքսանդրապոլից։ Ընտրվում է ապստամբությունը ղեկավարող շտաբ՝ Հայաստանի ռազմահեղափոխ․ կոմիտե (Դ․ Տեր–Սիմոնյան, Ա․ Մելքոնյան, Ս․ Մու– սայելյան, Ա․ Նուրիջանյան, Ա․ Գոգունց, Պ․ Պեարոսյան, Գ․ Սարգսյան, Ա․ Տեր– Սահակյան, Լ․ Ուլիբեկյան)։ Ս․ Մուսայել– յանը նշանակվում է ապստամբների ռազմ, ուժերի հրամանատար։ Համանման խոր– հըրդակցություններ են տեղի ունենում և ռազմահեղափոխ․ կոմիտեներ ստեղծվում Կարսում, Քյավթառլուում, Նոր Բայազե– տում, Մարիղամիշում, Կաղզվանում, Դի– լիջանում, Իջևանում և այլուր։ Մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում սկսվում է ապստամբությունը։ Հայաստանի ռազմա– հեղափոխական կոմիտեն դաշնակցական– ների կառավարությունը հայտարարում է տապալված և Հայաստանը հռչակում է սովետական։ Նույն օրը ապստամբություն է բռնկվում Կարսում, Մարիղամիշում, Քյավթառլուում, մայիսի 13-ին՝ Նոր Բա– յազետում, 14-ին՝ Շամշադինում, 19-ին՝ Իջևանում, 21-ին՝ Դիլիջանում, այնուհետև ապստամբությունը տարածվում է Զանգե– զուրում։ Բոլոր այդ վայրերում դաշնակ– ցականների տիրապետությունը հայտա– րարվում է տապալված։ Տեղերում բոլշևիկ– ները ռազմահեղափոխական կոմիտենե– րի միջոցով իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, կիրառում առաջին սովե– տական միջոցառումները։ Հիմնարկու– թյուններ ու ձեռնարկություններ են ուղարկվում բոլշևիկյան կազմակերպու– թյունների ներկայացուցիչներ, պարենա– մթերքների պահեստներում հաստատվում է բանվ․ վերահսկողություն, մի շարք զորամասերում փոխվում են հրամանա– տարները։ Ապստամբության շարժիչ ուժը բանվորներն էին և չքավոր գյուղացինե– րը, ղեկավարն ու կազմակերպիչը՝ բոլ– շևիկները։ Ապստամբություն ծավալված բոլոր վայրերում բոլշևիկներին մարտա– կան օգնություն էին ցույց տալիս տեղա– կան կոմերիտական կազմակերպություն– ները։ Ապստամբությունը դրսևորեց ժո– ղովրդի անկաշկանդ ձգտումը դեպի Մո– վետական Ռուսաստան՝ սովետական իշ– խանությունը։ Չնայած հեղափոխ․ բանվորների, գյու– ղացիների ու զինվորների ցուցադրած բա– ցառիկ հերոսությանը, դաշնակների կա– ռավարությունը օտարերկրյա գաղութա– րարների ներկայացուցիչների և անդր– կովկասյան հակահեղափոխության օժան– դակությամբ ճնշում է տարբեր վայրերում իրարից անջատ և ոչ միաժամանակ տեղի ունեցած ապստամբական ելույթները և հաշվեհարդար տեսնում ապստամբների հետ։ Հարյուրավոր ապստամբներ ձեր– բակալվում են, շատերը հարկադրված հե– ռանում են երկրից։ Սովետական իշխա– նության համար մղվող պայքարում դաշ– նակ դահիճների գնդակներից ընկան Ս․ Ալավերդյանը, Ս․ Մուսայելյանը, Բ․ Ղարիբջանյանը, Ղ․ Ղուկասյանը, Ե․ Սևյանը, Հ․ Սարուխանյանը, Ա․ Փան– յանը, Ե․ Մկրտումյանը, Վ․ Ալեքսեևը, Վ․ Հովսեփյանը և շատ ուրիշներ։ Սովե– տական Ռուսաստանի կառավարությունը 1920-ի օգոստ․ 26-ին բողոքի նոտա է ներ– կայացնում դաշնակցականներին և պա– հանջում անհապաղ վերջ տալ երկրի աշ– խատավորների ու բոլշևիկյան կազմակեր– պությունների նկատմամբ կիրառվող դա– ժան հալածանքներին։ Ապստամբու– թյան պարտությունը բացահայտեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) և Հա– յաստանի Ռազմահեղափոխ․ կոմիտեի թույլ տված մի շարք սխալներ՝ ապստամ– բական գործողությունները նախապատ– րաստելու, դրանք սկսելու, տեղն ու ժա– մանակը ընտրելու, ապստամբներին զի– նելու, ուժերը դասավորելու, վճռական պահին նրանց գործողությունները իրար հետ համաձայնեցնելու և այլ հարցերում։ Գործին վնասեցին նաև ապստամբության ղեկավարների, մասնավորապես Ալեք–