Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կենսական գործը և անում էր հնարավոր ամեն բան զինվորական հրամանատա– րությանն օգնություն ցույց տալու համար։ Պատերազմի ժամանակ կազմավորվեցին 89-րդ, 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ հայկ․ հրաձգային դիվիզիաները։ Հայաս– տանի կուսակցական կազմակերպություն– ներն իրենց շարքերից առանձնացրին և այդ դիվիզիաների զորամասերն ուղար– կեցին հազարավոր կոմունիստներ, որոնք դարձան զորամասերի ու ստորաբաժա– նումների հարվածային ուժը։ Ազգ․ զո– րամասերի կազմավորման և մարտիկնե– րի քաղ․ դաստիարակության գործում մեծ դեր խաղաց ազգ․ լեզուներով լույս տես– նող բանակային մամուլը։ Պատերազմի ժամանակ Հայաստանի կուսակցական կազմակերպությունների անմիջական աջակցությամբ կարմիր բանակի և ռազ– մածովային նավատորմի գլխ․ քաղ․ վար– չությունը սկսեց հրատարակել ռազմա– ճակատային և դիվիզիաների 16 հայերեն թերթեր։ 1941-ի հոկտ․ 30–31-ին տեղի ունեցավ ՀԿ(բ)Կ Կենտկոմի պատերազմի պայման– ներում առաջին պլենումը, որտեղ նըշ– վեց, որ պատերազմի չորս ամսվա ընթաց– քում արդյունաբերության, գյուղատնտե– սության առաջավորներից U մտավորա– կանության լավագույն ներկայացուցիչ– ներից կուսակցության շարքերն է ընդուն– վել շուրջ 1300 մարդ։ Բոլոր կուսակցական կազմակերպությունների առջև խնդիր դրվեց ուժեղացնել ռազմաճակատին օգ– նելու, թիկունքն ամրապնդելու, բնակչու– թյան զգոնությունը բարձրացնելու, հան– րապետության տարածքում տեղաբաշխ– ված կարմիր բանակի զորամասերի ու հոսպիտալների հետ սերտ կապ հաստա– տելու և նրանց բազմապիսի օգնություն ցույց տալու ուղղությամբ տարվող աշ– խատանքները։ Կարճ ժամկետում ռազմ, արտադրանքի թողարկման փոխադրվե– ցին հանքային, մետաղամշակման և քիմ․ արդյունաբերության ձեռնարկությունները, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռ– նարկությունների մի մասը։ Կուսակցա– կան կազմակերպությունները միջոցներ ձեռնարկեցին առավելագույն չափով օգ– տագործելու տեղական հումքը, փոխա– րինիչները և այլ ռեսուրսները։ Վերցվեց ժող․ տնտեսության կարիքները սեփական ռեսուրսներով ապահովելու ուղղվածու– թյուն։ 1942-ի հուլիսին ՀԿ(բ)Կ Կենտկոմի պլենումը քննության առավ հանրապետու– թյան արդ․ ձեռնարկությունների կողմից արտադր․ պլանների կատարման և սո– ցիալիստ․ լայն մրցության ծավալման հարցը։ Պլենումը նշեց, որ հանրապետու– թյան բանվորների ու բանվորուհիների 70%–ն ընդգրկված է սոցիալիստ, մրցու– թյան մեջ։ Արդ․ ձեռնարկությունների մեծ մասը կատարել և գերակատարել էր արտ․ առաջադրանքները։ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կուսակցության քաղաքային ու շրջանա– յին կոմիտեները վիթխարի աշխատանք կատարեցին արդյունաբերության համար կադրերի պատրաստման, նրանց որակա– վորման բարձրացման ուղղությամբ։ Երկրի գյուղատնտ․ շատ շրջանների օկուպացման կապակցությամբ հացահա– տիկի, կարտոֆիլի, խաղողի, բամբակի, ծխախոտի, մսի, յուղի, բրդի և այլ մթերք– ների արտադրության բարձր առաջա– դրանքներ ստացան նաև Հայաստանի գյուղի աշխատավորները։ Հայկ․ ՍՍՀ կու– սակցական և սովետական մարմինների առջև խնդիր դրվեց հացով և գյուղատնտ․ այլ մթերքներով հանրապետության կա– րիքները բավարարել հիմնականում սե– փական ուժերով ու հնարավորություննե– րով։ Պատերազմի հենց առաջին օրերից վե– րակառուցվեց Հայաստանի կոմկուսի գա– ղափարաքաղ․ աշխատանքը։ Կենտկոմի բյուրոն սիստեմատիկաբար քննարկում էր պատերազմական իրադրության մեջ գաղափարաքաղ․ աշխատանքի հետ կապ– ված բազմապիսի հարցեր։ Բոլոր կուսակ– ցական կաբինետները վերածվեցին մըշ– տապես գործող ագիտկետերի։ Վերանայ– վեց ագիտկոլեկտիվների կազմը, դրանք համալրվեցին նոր մարդկանցով։ Կու– սակցական կազմակերպությունների գա– ղափարախոսական աշխատանքում մեծ տեղ էին գրավում սոցիալիստ, հայրենիքի պաշտպանության, ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամության ու եղբայրության էլ ավե– լի ամրապնդման հարցերը։ Հատուկ ուշա– դրություն էր դարձվում ՍՍՀՄ բոլոր ժողո– վուրդների ե, մասնավորապես, հայ ժո– ղովրդի պատմ․ ճակատագրում ռուս մեծ ժողովրդի ազատագր․ դերի պրոպագանդ– մանը։ Հանրապետությունում պլանավոր– ված կարգով անցկացվում էին հակա– ֆաշիստ․ միտինգներ։ Ագիտացիոն–պրո– պագանդիստական շատ միջոցառումներ անմիջականորեն կապված էին ռազմա– ճակատներում տեղի ունեցող իրադարձու– թյունների հետ։ Մոսկվայի մատույցնե– րում, Ստալինգրադի շրջանում, Կուրսկի աղեղում տեղի ունեցած ճակատամար– տերում գերմանաֆաշիստ․ զորքերի դեմ տարած մեծ հաղթանակների առթիվ հան– րապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում տեղի էին ունենում աշխատա– վորական բազմամարդ միտինգներ ու ժո– ղովներ, անցկացվում էին զրույցներ, այդ հաղթանակների նշանակության մասին դասախոսություններով ու զեկուցումնե– րով հանդես էին գալիս կուսակցական ու սովետական ղեկավար աշխատողներ։ 1942-ի օգոստ․ 23-ին, երբ ստեղծվել էր գերմանաֆաշիստ․ զորքերի կողմից Ան– ԴԸՐկովկաս ներխուժելու վտանգ, Թբիլի– սիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադըր– բեջանի, Հայաստանի ժողովուրդների ներկայացուցիչների հակաֆաշիստական միտինգ։ Նրա մասնակիցներն ընդունե– ցին երեք հանրապետությունների աշխա– տավորներին ուղղված դիմում, որտեղ կոչ էր արվում ՝էլ ավելի սերտորեն հա– մախմբվել կոմունիստական կուսակցու– թյան շուրջը, թշնամու համար անմատչե– լի դարձնել լեռնային երկրի ամեն մի արահետ, յուրաքանչյուր կիրճ, ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների հետ միասին գեր– մանաֆաշիստ․ զավթիչների դեմ կռվել մինչև նրանց վերջնական ջախջախումը։ Այն օրերին, երբ Ստալինգրադի մոտ և Կովկասի նախալեռներում կատաղի մար– տեր էին մղվում, Հայաստանի քաղաքնե– րում ու գյուղերում հայրենասիրական մեծ շարժում ծավալվեց, որը կապված էր ճա– կատային որդիներին հայ ժողովրդի նա– մակ–նակազը նախապատրաստելու և ուղարկելու հետ։ Նրա տեքստը քննարկ– վեց աշխատանքային բոլոր կոլեկտիվնե– րում։ Նամակի տակ իրենց ստորագրու– թյունները դրեցին հանրապետության 335 հզ․ աշխատավորներ։ Հայ ժողովրդի նամակ–նակազը քննարկվեց ռազմաճա– կատներում, հայ մարտիկների հետ միա– սին նամակի քննարկմանը մասնակցեցին նաև ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների զավակները։ Հայկ․ ազգ․ դիվիզիաներում, ինչպես նաև կարմիր բանակի և ռազմա– ծովային նավատորմի այն միավորումնե– րում, որտեղ կային հայազգի մարտիկներ, տեղի էին ունենում միտինգներ, ընդուն– վում պատասխան նամակներ՝ ուղղված Հայաստանի կուսակցական և սովետա– կան մարմիններին։ Հայրենիքի պաշտպանության, թշնամու ջախջախման խնդիրներին էին ենթարկ– ված գաղափարախոսական աշխատանքի բոլոր ձևերը, գրականությունն ու արվես– տը, գիտությունն ու մշակույթը։ Ավելի քան 40 կոմունիստ գրողներ ու գրականա– գետներ՝ Հ․ Քոչարը, Հ․ Սիրասը, Գ․ Սե– վունցը, Հ․ Հովհաննիսյանը, Դ․ Բորյանը, Ղ․ Կոմունին և ուրիշներ մեկնեցին ռազ– մաճակատ։ Նրանցից շատերը հերոսի մա– հով ընկան ռազմի դաշտերում։ Հայ նկա– րիչները, քանդակագործները, կոմպոզի– տորները, թատրոնների ու ֆիլհարմոնիա– յի կոլեկտիվներն իրենց ստեղծագործու– թյուններում և համերգային ելույթներում արտացոլում էին ռազմաճակատի և թի– կունքի հերոսների սխրանքները։ Կուսակ– ցական կազմակերպությունների նախա– ձեռնությամբ մեծ թվով արտիստներ ու ստեղծագործական ամբողջ կոլեկտիվներ ներգրավվեցին գործող բանակի զորամա– սերի կուլտուրական սպասարկման աշ– խատանքներում։ Ամբողջ պատերազմի ըն– թացքում երիտասարդության ռազմահայ– րենասիրական դաստիարակության ուղ– ղությամբ բազմազան աշխատանք էր տար– վում զորակոչային տեղամասերում։ Ռազ– մաճակատ մեկնողների համար ցուցա– դրվում էին ռազմահայրենասիրական ֆիլմեր, կազմակերպվում հանրամատչե– լի զրույցներ, դասախոսություններ ու զե– կուցումներ, լույս ընծայվում <մարտական թերթիկներ»։ Հայաստանի կոմունիստա– կան կուսակցության գաղափարական աշ– խատանքում կարևոր տեղ է հատկացվել պատերազմի ավարտական փուլում ար– տասահմանում սովետական զինված ուժե– րի ազատագրական, ինտերնացիոնալիս– տական առաքելության պրոպագանդային։ Պատերազմի տարիներին տարբեր ռազ– մաճակատներում մարտնչում էին մի քանի հարյուր հզ․ հայեր, այդ թվում՝ հազարա– վոր հայ կոմունիստներ։ Այսպես, 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիայի կուսակցա– կան կազմակերպությունը 1942–1945-ին իր կազմում ուներ 4000–4600 կոմունիստ, որոնք պատվով էին կատարում իրենց ավանգարդային դերը։ Դա կոմունիստնե– րի այն խոշոր ջոկատներից մեկն էր, որ Հայաստանի կոմկուսն ուղարկել էր սո– վետական զինված ուժեր։ Պատերազմի տարիներին հայ կոմունիստներն ու ան– կուսակցականները անձնազոհության և