Աղ․ 2
Խոզի մսի արտադր ու թյ ու նը
բոլոր կատեգորիայի տնտես ու–
թյուններում (հզ․ m, կենդանի զանգ–
վածով)
1970
1975
1980
1985
Միս, հզ․ w
10,7
22,4
27,9
34, 7
ստորաբաժանումների՝ բաժանմունք, տե–
ղամաս, ֆերմա կամ բրիգադ։
Արդ․ հիմքի վրա խոզի մսի արտադրու–
թյան մասնագիտացումը և համակենտրո–
նացումը հնարավորություն են տալիս
ինտենսիվացնել խոզաբուծությունը, ավե–
լացնել խոզերի վերարտադրության ու
բտման չափերը և դրա շահութաբերու–
թյունը։ Մասնագիտացումը և համակենտ–
րոնացումը հնարավոր է դարձել Բաղրամ–
յանի, Սովետաշենի խոզաբուծ․ համալիր–
ներում։
Գրեթե ամբողջովին մեքենայացվել են
արտադր․ պրոցեսները, բարձրացել է աշ–
խատանքի արտադրողականությունը, պա–
կասել 1 միավոր արտադրանքի վրա կա–
տարած աշխատանքային ծախսումները։
Այդ համալիրներում 1 ց խոզի մսի ստաց–
ման համար ծախսվում է 2,53 անգամ ավե–
լի քիչ աշխատաժամանակ, քան մնացած
տնտեսությունների խոզաբուծ․ ֆերմանե–
րում։ 1 ց քաշաճի արտադրության համար
1984-ին ուղղակի աշխատանքային ծախ–
սերը կազմել են 10 մարդ, ժամ, 1 ց խոզի
մսի ինքնարժեքը՝ 201 ռ․, շահութաբերու–
թյունը՝ 8,8% ։ՀՍՍՀ–ում խոզաբուծության հետագա
զարգացման, խոզերի մթերատվության
բարձրացման և մսային հատկություննե–
րի բարելավման ուղղությամբ աշխատանք–
ներ կատարում են Հայկ․ անասնապահու–
թյան և կերարտադրության ԳՀԻ խոզա–
բուծության բաժնում և Երեանի անասնա–
բուծ․-անասնաբուժ․ ինստ–ի համապա–
տասխան ամբիոնում։ Գ․ Տողանյան
Թռչնաբուծություն։ ճյուղը ՀՍՍՀ–ում
զբաղվում է գլխավորապես հավերի բուծ–
մամբ՝ ձու, միս և փետուր (նաե աղվա–
փետուր) ստանալու համար։ Հայկ․ լեռ–
նաշխարհում հայտնի է հնագույն ժամա–
նակներից, ուր տարածված են եղել ըն–
տանի թռչունների առանձին տեսակներ
(հավ, աղավնի են)։ Թռչնաբուծությամբ
զբաղվել են գյուղացիական մանր տնտե–
սությունները և մինչե XIX դ․ երկրորդ
կեսն այն ունեցել է սպառողական բնույթ։
Կապիտալիստ․ հարաբերությունների
ՂաՓանի թռչնաբուծական ֆաբրիկան
զարգացման հետ Հայաստանում թռչնա–
բուծությունն աստիճանաբար ձեռք է բե–
րում ապրանքային բնույթ (հատկապես
երկաթուղուն հարող շրջաններում)։ XX դ․
սկզբին գյուղացիական տնտեսություննե–
րի ձվի տարեկան վաճառքը կազմել է մոտ 20 մլն հատ։ Չնայած որոշ առաջ–
ընթացի, այնուամենայնիվ, 1920-ական թթ․
վերջին Հայաստանում թռչնաբուծության
տեսակարար կշիռն անասնապահության
մեջ չէր գերազանցում 1,42%-ից։ Թռչնա–
բուծության հետագա զարգացման հա–
մար 1925-ին Սովետական Հայաստանի
հողժողկոմատը կազմակերպում է թռչնա–
բույծների 10 ընկերություն՝ դրանց տրա–
մադրելով ցեղական թռչուններ, վարկ են։
Թռչնաբուծ․ առաջին ֆերման հիմնադրվել
է (1926) Թոխմախան գյուղում (այժմ՝ Երե–
վանի շրջագծում)։ 1930-ին ստեղծվում է առաջին թռչնաբուծարանը (Դիլիշանի
մոտ), ապա, մինչև 30-ական թթ․ վերջերը՝
ինկուբատորային կայաններ, թռչնաբուծ․
ֆերմաներով կոլտնտեսություններ և սո–
վետական տնտեսություններ։
1949–51-ին կառուցվեցին թռչնաբուծ․
ինկուբատորային 7 կայան, իսկ 1953-ին
դրանց թիվը հասավ 13-ի՝ 700 հզ․ ձվւստա–
րությամբ։ 1955-ին սկսեց գործել էջմիտծ–
նի շրջ․ Շահումյան ավանի թռչնաբուծ․
առաջին ֆաբրիկան, որը 1956-ին պետու–
թյանը հանձնեց մոտ 1 մլն ձու և 200 ց
միս, իսկ 1957-ին ձվի արտադրանքը նա–
խորդ տարվա համեմատությամբ ավելա–
ցավ 60%-ով և կազմեց 1600 հզ․ հատ։
1955–59-ին շահագործման հանձնվեցին
նաև Լենինականի (թռչնաբուծ․ սովետա–
կան տնտեսության բազայի վրա) և Երևա–
նի թռչնաբուծ․ ֆաբրիկաները, իսկ 1958-ին
կազմակերպվեց Գետամեջի տոհմային
թռչնաբուծ․ սովետական տնտեսությունը։
Թռչնաբուծության զարգացման մեջ որո–
Աղ․ 1
Թռչունների գլխաքանակը և թռչնամսի ու ձվի արտադրությունը
ՀՍՍՀ բոլոր կատեգորիայի տնտեսություններում
1965 թ․
1․1․ 1986 թ
Հանրային
սեկտորում
այդ թվում՝
«Հայթռչնար–
դի> համա–
կարգում
Հանրային
սեկտորում
այդ թվում՝
«Հայթռչնար–
դի» համա–
կարգում
Թռչունների գլխաքանակը
Արտադրվել է ձու․ հզ․ հատ
Արտադրվել է թռչնամիս, ա
Մեկ հավի տարեկան միջին
ձվատվությունը, հատ
4300700
139000
1200
90
283400
13800
448
123
9585758
398818
22458
168
8893000
367290
21450
178,6
շակի տեղաշարժեր կատարվեցին 1959–
1963-ին։ 1963-ին թռչունների ընդհանուր
գլխաքանակը բոլոր կատեգորիայի տըն–
տեսություններում կազմեց 3,386 հզ․, կամ
40% –ով ավելի քան 1956-ին, ձվի արտա–
դրությունն աճեց 45% –ով, իսկ հանրային
սեկտորում՝ 3,4 անգամ։ 1964-ին ՀՍՍՀ–ում
գործող 4 թռչնաբուծ․ ֆաբրիկաներում
արտադրվեց 11,8 մլն ձու և 3000 ց միս։
Թռչնաբուծության հետագա զարգացման
համար առանձնահատուկ նշանակություն
ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մի–
նիստրների խորհրդի «Թռչնի մսի և ձվի
արտադրությունն արդ․ հիմքի վրա կազ–
մակերպելու մասին> 1964-ի սեպտ․ 3-ի
որոշումը։ 1965-ին ստեղծվեց «Հայթռչն–
արդ»-ը (թռչնաթուծ․ արդյունաբերության
գլխավոր վարչությունը), որը կազմակեր–
պում է թռչնի մսի և ձվի արդ․ արտադրու–
թյունը, սելեկցիոն ու հիբրիդային թըռ–
չունների ստացումը են։ 1965–85-ին
ՀՍՍՀ–ում ստեղծվեցին թռչնաբուծ․ նոր
ֆաբրիկաներ, որտեղ բուծվում են բարձր
ւքթերատու հիբրիդներ, օգտագործվում
ըստ սննդանյութերի հաշվեկշռված համա–
կցված կերեր։ Միկրոկլիմայի և լուսա–
յին ռեժիմի կարգավորմամբ թռչնանոց–
ներում ներդրված են թռչունների աճեց–
ման ու պահվածքի ինտենսիվ ձեեր, ինչ–
պես նաև աշխատանքի և արտադրության
գիտ․ կազմակերպման եղանակներ, թըռ–
չունների մթերատվությունն ապահովող
անասնաբ ուժ․–սանիտար, միջոցառումնե–
րի համալիր։ ՀՍՍՀ թռչնաբուծ․ ֆաբրի–
կաներում բուծվում են կորնիշ և պլիմուտ–
րոկ ցեղերի գծերը, տնտեսություններում՝
երեանյան, ռուսական սպիտակ և հավերի
այլ ցեղեր։ Թռչունների մյուս տեսակներից
ՀՍՍՀ–ում սահմանափակ թվով բուծվել
են նաև սագեր, բադեր և հնդկահավեր։
1986-ին ՀՍՍՀ–ում գործում էր 20 թռչնա–
բուծ․ տնտեսություն (ձու արտադրող 9
ֆաբրիկա, բրոյլերային՝ 5 և տոհմային 6
թռչնաբուծ․ գործարան)։ Առավել խոշոր
թռչնաբուծ․ ֆաբրիկաներն են Սովետաշե–
նինն ու Լուսակերտինը։ Կ․ Պեաբոսրսն
Ձիաբուծություն *․ Զքաղվում է բուծմամբ և օգտագործմամբ։ Հայաստա–
նում զարգացած է եղել հատկապես հին և միջին դարերում։ Ձիերը օգտագործվել
են ռազմ, նպատակների (հզոր և մեծ
թվաքանակով հեծելազոր՝ այրուձի, են
ունեցել Արտաշեսյանները, Արշակունի–
ները, Բագրատունիները և Կիլիկյան հայկ․
թագավորությունը), արագ տեղաշարժերի
(որպես տրանսպորտի միջոց) համար և համեմատաբար ավելի քիչ՝ գյուղատնտ․
աշխատանքներում։ Հայաստանում ժող․
սելեկցիայով ստեղծված հայկ․ («Օդապա–
րիկ»), Կիլիկիայի, Ղարաբաղի և ձիերի
այլ ցեղերը մեծ համարում են ունեցել
ինչպես Փոքր Ասիայում, այնպես էլ նրա
սահմաններից դուրս։ Հայկ․ պետականու–
թյան անկումից հետո ձիաբուծությունը
հետադիմում է և վերստին, որոշ չափով
զարգանում Արլ․ Հայաստանը Ռուսաս–
տանի կազմի մեջ մտնելուց հետո։ 1916-ին
Սովետական Հայաստանի ներկայիս տա–
րածքում հաշվվում էր մոտ 42 հզ․ ձի։
Հայաստանում սովետական կարգերի
հաստատումից հետո անհրաժեշտ ուշա–
դրություն է դարձվում ձիաբուծության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/289
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
